Լավ էր ասված։ Ի դեպ, Սաֆարին նույն Քրոմն ա, ավելի ճիշտ հակառակը։ Գուգլ Քրոմը ագտվել ա Սաֆարիի կոմպիլատորից (սրա հայերենը չգիտեմ): Այ եթե IE6-ը չլիներ պատկերացում եմ png-ներով կայքերի քանակը ոնց կաճեր:
Տարբեր տեսակի խնդիրներ կան, որոնց մասին շատ քիչ գրականություն կան: Օրինակ թե ինչպես CSS-ով 100%-անոց բարձրություն սահմանես, ինչպես անես, որ գլխավոր բլոկդ գնտվի էկրանի կենտրոնում՝ հորիզոնական և ուղղահայաց:
Վերջերս օգտագործում եմ CSS-ի ահսպես կոչված Hacking-ը: Որը սխալ սինտաքսիսի դեպքում քո ուզածը կարողանում ես ստանալ, միայն IE-ի համար, կամ հակառակը` բացառես IE-ի համար: Լավ բան ա, բայց ափսոս, որ դա վալիդ չի համարվում: (կզարմանայի ճիշտն ասած)
Իսկ թե երբ կգա այն ժամանակը, որ բոլոր օգտագործողները կունենան այնպիսի բրաուզեր, որ CSS 3 հասկանան… ցավում եմ, որ ես այդ օրը կարող ա և չտեսնեմ: Համենայնդեպս Հայաստանում հույս չունեմ քանի դեռ 50%-ից ավել դեռ IE6 են օգտագործում:
Էջանիշներ