Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Կներես, բայց եթե չգիտես, որ convertor = converter, էդ չի նշանակում, որ վերնագիրը գրագետ չի գրված:
Բան չունեմ ասելու. միգուցե շատ խիստ գնահատական տվեցի՝ «գրագետ» բառի առումով, ամեն դեպքում ավելի ճիշտ կլինի ծրագրի անվանումը չաղավաղել, գրել նենց, ոնց որ այն իրականում կա:
Էն հանգամանքը, որ անգլերենի՝ նշածդ վերջածանցները նույնիմաստ են կազմում նշված բառը, դեռ չի նշանակում, որ կարելի ա էդ ծրագրի անունը ճիշտ չգրել: Էդ նույնն ա, ինչ թե ասես «ADIDAS» ու «ADIBAS» պիտակային տարբերակներով ապրանքանիշները նույնն են:

Rammstein ջան, խնդրում եմ՝ տպավորություն չստեղծվի, թե տառակերություն եմ անում: Ընդհանրապես նման բնավորություն չունեմ: Ուղղակի ըստ իս, վրիպակ էր, նկատեցի, հուշեցի (չնայած ոչ մեղմ կերպով ), որ ուղղվի հեղինակի կողմից: Վա՞տ բան եմ արել միթե: Չնայած՝ սա մի տեղ լեզվական խնդիր ա, բայց դե ծրագրի թարգմանությունը 1+1 չի, պետք ա դրան լուրջ վերաբերվել:

Ըստ էության, ոչ մեկի դեմ անձնական խնդիր չունեմ: Մի քանի անգամ նշել եմ ակումբում, ու միշտ էլ կնշեմ, որ ողջունում ու շատ ուրախանում եմ, որ օրեցօր հայերեն են թարգմանվում տարբեր օտարալեզու ծրագրեր: