User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնահատեք պատմությունը

Քվեարկողներ
15. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    10 66.67%
  • Միջին

    4 26.67%
  • Վատ

    1 6.67%
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Մութ պատմություն

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մութ պատմություն

    Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր: Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»: Ուրիշ տեսակի հարցերին պատասխան չի տրվի: Խաղի մասնակիցները բացահայտելով պատմության մութ հանգամանքները վերջիվերջո ամբողջությամբ կբացեն այն: Հարցերի ընթացքում մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որ մյուս անդամների կողմից տրված հարցերը նորից չկրկնեն:
    Մեկ պայման ևս.
    Մասնակիցը իրավունք ունի իր գրառման մեջ տալ մաքսիմում երկու հարց:
    Սա պարտադիր պայման է:
    Բարի ժամանց:
    -------------------------------------------------------------------------------------------

  2. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Մռայլ, անձրևային եղանակ:
    Հոգեբանի սենյակ:
    Պատուհանի մոտ կանգնած է հոգեբանը՝ 45-ամյա մի տղամարդ: Նայում է դուրս: Քիչ անց, ներս է մտնում Էլենը:

    Էլեն - Բարև ձեզ, կարելի՞ է:
    Հոգեբան - Եկեք:
    Էլեն - Ինձ համար Արմինեն որ ասել էր... հիշու՞մ եք:
    Հոգեբան - Հա... հա հիշեցի: Եկեք նստեք:

    Էլենը նստում է հոգեբանի բազմոցի դիմաց: Հոգեբանը նստում է իր տեղում:

    Հոգեբան - Կասե՞ք ձեր անունը:
    Էլեն - Էլեն:
    Հոգեբան - Շատ լավ Էլեն: Ի՞նչ խնդիրներ ունեք:
    Էլեն - Գիտեք... ինձ մոտ մի քիչ տարօրինակ է... չգիտեմ էլ նույնիսկ ինչպես բացատրեմ...
    Հոգեբան - Ասեք, ես կհասկանամ...
    Էլեն - Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում հետս: Թվում է, թե ուղեղիս հետ ինչ-որ բան է կատարվում:
    Հոգեբան - Կմանրամասնե՞ք:
    Էլեն - Դե... քնելու հետ է կապված:
    Տարօրինակ երազներ եմ տեսնում:
    Հոգեբան - Ի՞նչ երազներ:
    Էլեն - Երազումս տարօրինակ ձայներ եմ լսում ամեն գիշեր:
    Հոգեբան - Ձայնե՞ր:
    Էլեն - Այո: Ու երբ արթնանում եմ՝ նույն ձայները կարծես շարունակվում են...
    Հոգեբան - Ինչպիսի՞ ձայներ են, կարո՞ղ եք նկարագրել:
    Էլեն - Ես սեփական տանն եմ ապրում... ինձ մոտ ամեն անգամ տպավորություն է, թե տանս նկուղում ինչ-որ մարդիկ են հավաքվում:

    Հոգեբանը մի պահ լռում է:

    Հոգեբան - Ինչի՞ց վերցրիք:
    Էլեն - Ամեն գիշեր էդպիսի զգացողություն եմ ունենում:
    Հոգեբան - Այն ձայները, որոնք լսում եք...
    Կբացատրե՞ք, թե ինչ տեսակի են:
    Էլեն - Չգիտեմ... կարծես ինչ-որ ամբոխի ձայներ լինեն... խոսակցություններ ինչ-որ... չեմ հասկանում:
    Հոգեբան - Լավ, իսկ երբ արթնանում եք՝ ինչքա՞ն ժամանակ է տևում դա:
    Էլեն - Երբ վեր եմ կենում՝ անհանգիստ գնում են խոհանոց ջուր խմելու... մի քանի րոպե հետո դադարում է:

    Հոգեբանը փոքր-ինչ մտորում է:

    Հոգեբան - Շատ լավ: Աշխատու՞մ եք:
    Էլեն - Այո:
    Հոգեբան - Ի՞նչ եք մասնագիտությամբ:
    Էլեն - Լրագրող:
    Հոգեբան - Պարզ է: Էլեն, իսկ երբվանի՞ց եք սկսել լսել էդ ամենը:
    Էլեն - Կլինի երևի մոտ երկու շաբաթ:
    Հոգեբան - Նախկինում ուրիշ ինչ-որ բան ձեզ անհանգստացրե՞լ է: Նկատի ունեմ նմանատիպ ինչ-որ բան...
    Էլեն - Ոչ...

    Հոգեբանը մտորում է:

    Էլեն - Ի՞նչ եք կարծում, շա՞տ լուրջ է վիճակս:
    Հոգեբան - Չէ, մի անհանգստացեք... սովորական նեվրոզի տեսակ է...
    Էլեն - Նեվրո՞զ:
    Հոգեբան - Ըհը...
    Էլեն - Իսկ դա բուժվո՞ղ է:
    Հոգեբան - Դե... եթե ճիշտ բուժում նշանակվի...
    Էլեն - Իսկ չե՞ք կարող ասել, թե ինչու եմ ես հատկապես նման բաներ լսում:
    Հոգեբան - Դե, դա կապված է մարդու ներքին զգացողությունների, մտածմունքների հետ... և վերջին շրջանում նրա հետ կատարված որոշ իրադարձությունների իհարկե:
    Էլեն - Իսկ հնարավո՞ր է, որ դա ինձ չի թվում...

    Հոգեբանը մի պահ լռում է:

    Հոգեբան - Այսինքն:
    Էլեն - Դե... չգիտեմ...
    Հոգեբան - Ուզում եք ասել, որ ձեր լսածներն իրակա՞ն են:
    Էլեն - Չգիտեմ... հնարավոր չէ՞...
    Հոգեբան - Ճիշտն ասած նման դեպքերում բոլորն էլ կասկածներ ունենում են կապված էդպիսի բաների ռեալ կամ ոչ ռեալ լինելու հետ:
    Էլեն - Արդեն ինքս էլ չեմ հասկանում:
    Հոգեբան - Էլեն, իսկ ինչու՞ եք հատկապես համոզված, որ էդ ձայները ձեր տան նկուղից են գալիս:
    Էլեն - Էդ նկուղը միշտ էլ փակ է եղել: Հորս մահից հետո ոչ մեկ չի բացել այն:
    Հոգեբան - Ե՞վ...
    Էլեն - Փոքր ժամանակվանից ինչ-որ խորհրդավոր բան եմ զգացել դրա մասին խոսելուց: Եվ ակամայից էդ ամբողջը վերագրում դրան:
    Հոգեբան - Իսկ դուք երբևէ մտե՞լ եք էնտեղ:
    Էլեն - Ոչ, երբեք: Միշտ վախեցել եմ:
    Հոգեբան - Լավ: Ու՞մ հետ եք ապրում:
    Էլեն - Ես ու մայրս ենք միայն: Ներկա պահին մայրս գործուղման է մեկնել: Մենակ եմ տանը:
    Հոգեբան - Իսկ ձեզ միշտ անհանգստացրե՞լ է էն հանգամանքը, որ ձեր տանը փակ նկուղ կա, որտեղ դուք ընդհանրապես չեք մտել:
    Էլեն - Մանկուց միշտ վախեցել եմ գնալ էնտեղ: Էդպես փակ էլ մնացել է...
    Հոգեբան - Գիտեք... ես կարծում եմ, որ դրանք ձեր վախերն են, որ արտացոլվում են նման կերպով:
    Էլեն - Այսինքն ուզում եք ասել, որ վախի՞ց է իմ հետ էսպիսի բան կատարվում:
    Հոգեբան - Միգուցե:
    Իսկ ձեր հայրը ինչի՞ց է մահացել:
    Էլեն - Հայրս անհետացել է:
    Հոգեբան - Բայց քիչ առաջ ասացիք, որ մահացել է...
    Էլեն - Դե... կարծում ենք էդպես...
    Հոգեբան - Ե՞րբ է եղել դա:
    Էլեն - Մի յոթ տարի առաջ:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.12.2009), Դատարկություն (06.12.2009), Նիկեա (21.10.2014)

  4. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Հոգեբանը մտորում է:

    Հոգեբան - Իսկ էդ նկուղը...
    Ո՞վ է ընդհանրապես մտել էնտեղ:
    Էլեն - Հայրս էր միշտ մտնում:
    Հոգեբան - Մե՞ծ տարածք է:
    Էլեն - Ճիշտն ասած չգիտեմ, բայց բավականին մեծ, ինչպես ինքն էր ասում:
    Հոգեբան - Իսկ ինչի՞ համար էր ձեր հայրը գնում էնտեղ:
    Էլեն - Չգիտեմ... գնում - փակվում էր էնտեղ մենակ... երևի որպեսզի հանգստանար... չգիտեմ:
    Հոգեբան - Իսկ ձեր մա՞յրը:
    Էլեն - Մայրս մի քանի անգամ է մտել: Բայց վերջին ժամանակահատվածում դուռը միշտ փակ է եղել հորս անհետանալուց հետո: Նույնսիկ արդեն մոռացել էինք, որ տանն էդպիսի վայր ունենք:
    Հոգեբան - Պարզ է...
    Էլեն - Մի անգամ երբ արթնացա էդ ձայներից՝ գնացի դեպի նկուղի դուռը:

    Հոգեբանը ուշադիր լսում է:

    Էլեն - Վերևից փոքրիկ պատուհան կա նայող դեպի ներս: Մի երկու անգամ գնացել եմ ու նայել:
    Հոգեբան - Ինչի՞ համար:
    Էլեն - Համոզվելու համար, որ մարդ չկա:
    Հոգեբան - Ե՞վ:
    Էլեն - Իսկապես մարդ չկար...
    Հոգեբան - Էլեն, վերջին շրջանում ինչ-որ կոնֆլիկտներ ունեցե՞լ եք:
    Էլեն - Ի՞նչ կոնֆլիկտներ:
    Հոգեբան - Դե, կապված անձնական կյանքի հետ օրինակ... կամ չգիտեմ... ինչ-որ սթրեսային իրավիճակում եղե՞լ եք:
    Էլեն - Հայրս երբ անհետացավ՝ շատ ծանր տարա:
    Հոգեբան - Իսկ դրանից հետո՞... նկատի ունեմ վերջերս:
    Էլեն - Չէ, վերջերս սա է միայն, որ անհանգստացնում է:

    Հոգեբանը մտածում է:

    Էլեն - Ինչպե՞ս վարվեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
    Հոգեբան - Գիտեք... ձեր դեպքում պետք է դեղորայք օգտագործեք:
    Էլեն - Իսկ առանց դրա հնարավոր չէ՞...
    Հոգեբան - Չեմ կարծում:
    Էլեն - Խնդրում եմ, ասեք թե ինչ է կատարվում հետս:
    Հոգեբան - Հանգիստ եղեք, շատ լուրջ չէ:
    Պետք է բուժվեք:
    Էլեն - Համոզվա՞ծ եք, որ ինձ դեղորայք է հարկավոր:

    Հոգեբանը մտածում է: Փոքր-ինչ մտորելուց հետո՝ ասում է.

    Հոգեբան - Էլեն, իսկ էն ձայները, որոնք լսում եք... տղամարդու՞, թե՞ կնոջ ձայներ են:
    Էլեն - Հիմնականում տղամարդկանց...
    Հոգեբան - Իսկ ի՞նչ են ասում...
    Էլեն - Կարծես զրուցում են ինչ-որ բանի մասին:
    Հոգեբան - Չե՞ք փորձել կենտրոնանալ դրա վրա:
    Էլեն - Փորձել եմ, բայց չի ստացվում:
    Հոգեբան - Ինչու՞...
    Էլեն - Երբ վեր եմ կենում և սկսում քայլել՝ միանգամից ձայները դադարում են:

    Հոգեբանը մտածում է:

    Հոգեբան - Եկեք էսպես անենք. ես հիմա ձեզ կոնկրետ ոչ մի բան չեմ ասի կապված դեղորայքի և այլնի հետ...
    Էլեն - Իսկ ի՞նչ անեմ:
    Հոգեբան - Հաջորդ անգամ, երբ լսեք նույն ձայները՝ փորձեք կենտրոնանալ և հասկանալ, թե ի՞նչ են նրանք խոսում:
    Էլեն - Բայց կարծում եք, որ դա կարևո՞ր է:
    Հոգեբան - Ձեր դեպքում ամեն մի մանրուք կարևոր նշանակություն ունի:
    Էլեն - Ինչի՞ համար է դա: Մի՞թե դա ուղղակի երազ չէ:
    Հոգեբան - Արեք էնպես, ոնց ասացի, լա՞վ: Դա հասկանալով մենք կամաց-կամաց կմոտենանք խնդրի լուծմանը:
    Էլեն - Լավ... ինչպես կասեք:
    Հոգեբան - Եվ լավ կլինի, որ այդ վայրի հանդեպ ինքներդ դրական տրամադրվեք:
    Էլեն - Փորձել եմ... չեմ կարողանում:
    Հոգեբան - Էլի փորձեք: Աշխատեք ձեզ վրա: Փորձեք մտնել էնտեղ...
    Էլեն - Չէ, էդ մեկը հաստատ չեմ կարող...
    Վախս շատ մեծ է...
    Հոգեբան - Դուք ուզու՞մ եք հաղթահարել ձեր պրոբլեմը:
    Էլեն - Այո:
    Հոգեբան - Ուրեմն փորձեք անել էնպես, ինչպես ասում եմ:
    Էլեն - Լավ... իսկ ե՞րբ զանգեմ ձեզ:
    Հոգեբան - Զանգեք... վաղը: Վաղը զանգեք, ասեք, թե ինչ զգացիք՝ հետո հանդիպման օրը կորոշենք:
    Էլեն - Շատ լավ: Խնդրում եմ, ասեք ինձ, որ խելքս չեմ թրցրել:
    Հոգեբան - Հանգիստ եղեք, լավ կլինի ամեն ինչ:
    Էլեն - Մի բան ասեք, խնդրում եմ...
    Հոգեբան - Ձեզ հետ ամեն բան կարգին է, մի անհանգստացեք: Կփորձենք ժամանակի ընթացքում վերջ տալ դրան...
    Էլեն - Կարծում եք կստացվի՞...
    Հոգեբան (ժպտալով) - Կստացվի:
    Էլեն - Լավ, շնորհակալ եմ: Ես ձեզ վաղը կզանգեմ:
    Հոգեբան - Եղավ:

    Ուղեկցում է Էլենին մինչև դուռը:

    Էլեն - Հաջողություն:
    Հոգեբան - Հաջողություն:

    Էլենը դուրս է գալիս:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.12.2009), Դատարկություն (06.12.2009), Նիկեա (21.10.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Հոգեբանը կասկածելի հայացք է ընդունում՝ դեմքին տարօրինակ քմծիծաղով:
    Էլենը դուրս է գալիս շենքից և քայլում փողոցով: Քիչ անց, նկատում է, որ հեռվում՝ սրճարանի սեղաններից մեկի մոտ նստած է ինչ-որ մեկը: Տեսնելով վերջինիս՝ շփոթված քարանում է: Այդ մարդը նույնպես հեռվից նկատում է, որ Էլենը ուշադիր նրան է նայում: Միանգամից վեր է կենում և արագ հեռանում: Էլենը վազում է այդ մարդու ետևից, սակայն ապարդյուն: Մինչ հասնում է սրճարան՝ տվյալ անձնավորությունն արդեն հեռացած է:
    Շփոթված, մտորումների մեջ քայլում է փողոցով: Ամեն վայրկյան Էլենի մտքում այդ մարդն է:
    Քիչ անց, բջջայինը զանգում է: Ընկերուհին է՝ Լիլիթը:

    Էլեն - Ալո:
    Լիլիթ - Պրիվետ, որտե՞ղ ես:
    Էլեն - Բարև... գնում եմ տուն արդեն: Ի՞նչ կա:
    Լիլիթ - Իմացե՞լ ես ինչ ա եղել:
    Էլեն - Ինչ:
    Լիլիթ - Էն կինը...
    Էլեն - Ի՞նչ էն կինը...
    Լիլիթ - Չես հավատա որ ասեմ:
    Էլեն (տագնապահար) - Լիլ, ի՞նչ ա եղել, խոսա:
    Լիլիթ - Էսօր գիշեր սպանել են...
    Էլեն - Ի՞նչ: Չի կարող պատահի...
    Չէ... հաստատ կատակ ես անում:
    Լիլիթ - Ես էլ եմ շոկի մեջ:

    Էլենը սկսում է լաց լինել:

    Էլեն - Չէ... Լիլ... չէ...
    Էս ի՞նչ ես ասում... խնդրում եմ, ասա որ կատակ ես անում:
    Լիլիթ - Հանգստացի: Հենց հիմա վեր կաց արի մեր տուն: Ամեն ինչ մանրամասն կպատմեմ:

    Էլենը՝ արցունքներն աչքերին անջատում է հեռախոսը: Եվ գնում ընկերուհու տուն: Տագնապահար վիճակում է՝ ընկերուհուց լսելով իր համար այդ ահավոր լուրը:
    Ընկերուհին բուժքույր է և աշխատում է հիվանդանոցներից մեկում:
    Էլենը պատմում է նրան, որ մի քանի օր առաջ այդ ծեր կնոջը մահամերձ վիճակում գտել էին իր տան շրջակայքում: Եվ որ այդ կինը միայն կարողացել է մի քանի բառ արտաբերել: Նա ասել է Էլենին, որ վերջինս զգույշ մնա, քանի որ նրան հետևում են: Երբ Էլենը փորձել է ավելի մանրամասն պարզել թե ինչ է կատարվել նրա հետ և ո՞վ է հետևում իրեն, կինը ամբողջովին գիտակցությունը կորցրել է և շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Այն հիվանդանոց, որտեղ որ աշխատում է ընկերուհին՝ Լիլիթը:
    Եվ փաստորեն, չանցած մի քանի օր՝ ծեր կնոջը հիվանդանոցում սպանում են՝ թողնելով շատ տարօրինակ հետքեր:
    Լիլիթը պատմում է Էլենին, որ կինը սպանվել է շատ տարօրինակ ձևով: Ավելի ճիշտ, մարդասպանները շատ տարօրինակ հետքեր են թողել իրենց գործն ավարտելուց հետո: Էլենը չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը և ահավոր շփոթվում է:
    Ընկերուհին փորձում է հանգստացնել նրան և գնում է խոհանոց՝ ջուր բերելու: Այդ պահին՝ Լիլիթի բջջայինը հաղորդագրություն է ստանում: Լիլիթը գտնվում է խոհանոցում: Էլենը վերցնում է հեռախոսը և կարդում sms-ը: Գրված է՝
    «Այսօր, ժամը 12.00-ին»:
    Էլենը մի պահ մտորում է: Եվ տեսնում, որ հաղորդագրությունն ուղարկվել է իրեն շատ ծանոթ մի համարից:
    Լիլիթը գալիս է սենյակ:

    Էլեն - Էս դու էլ ե՞ս հոգեբանի մոտ գնում:

    Լիլիթը մի պահ քարանում է և շփոթվում:

    Լիլիթ - Ը... ի՞նչ:
    Էլեն - Մեսիջ ստացար հենց նոր:
    Լիլիթ - Ը... հա... էդ ընկերներիցս մեկն ա...

    Լիլիթը արագ վերցնում է հեռախոսը Էլենի ձեռքից: Շփոթված է:

    Էլեն - Ես իրան ճանաչում եմ:
    Լիլիթ - Չէ, դժվար դու իրան ճանաչես: Ինքը նոր ա էստեղ:
    Էլեն - Համարը նույնն ա: Համարը հո գիտեմ:
    Լիլիթ - Չէ, երևի շփոթել ես...

    Լիլիթը անհանգիստ է:

    Էլեն - Ի՞նչ եղավ Լիլ: Ինչի՞ տենց շփոթվեցիր:
    Լիլիթ - Չէ... չեմ շփոթվել, բան չկա...
    Էդ համարը որ տեսար... էդ իրա համարը չի համել... ուրիշինն ա:
    Էլեն - Լավ... ես բան չասեցի:

    Էլենը խմում է ջուրը: Որից հետո ասում է ընկերուհուն, որ պետք է գնա և խոսի ոստիկանների հետ՝ կնոջ սպանության վերաբերյալ:
    Լիլիթը այդ ամբողջ ընթացքում կարծես ուզում էր Էլենին ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում:
    Քիչ անց, Էլենը դուրս է գալիս Լիլիթի տանից: Լիլիթը մտածմունքների մեջ, շփոթված վիճակում է:
    Էլենը քայլում է փողոցով: Ամեն վայրկյան նրա մտքում այն մարդու դեմքն է, ում տեսավ ճանապարհին:
    Լաց է լինում:

    Էլեն (ինքն իրեն) - Աստված իմ, ի՞նչ ա կատարվում...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.12.2009), Դատարկություն (06.12.2009), Նիկեա (21.10.2014)

  8. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Անցնում է մի քանի ժամ: Երեկոյան ժամը 10-ն է:
    Էլենը գտնվում է իր տանը: Անկողնում պառկած հեռուստացույց է դիտում: Թեյ է խմում:
    Քիչ անց, լուրերով հայտնում են, որ ձերբակալվել է մի անձնավորություն: Ոմն Բագրատ Մելիքյան:
    Էլենը լսելով այդ լուրը՝ տեղից վեր է թռնում և գալիս հեռուստացույցի մոտ:

    «Ձերբակալվել է ոմն Բագրատ Մելիքյանը, ով պարզվում է, որ մի շարք դաժան սպանությունների հեղինակ և կատարածու է: Փաստորեն մարդկանց օգնելու նպատակով դրված կեղծ դիմակը վերջիվերջո պատռվեց»:

    Էլենը լսելով այդ լուրը՝ զարմանքից քարանում է:

    Երկու ժամ անց:
    Էլենի տուն: Վերջինս քնած է: Հանկարծ, վեր է թռնում տեղից և լսում ինչ-որ ձայներ: Այն ձայները, որոնք միշտ անհանգստացրել են նրան:
    Որոշելով վերջ տալ այս ամենին, Էլենը, վախորած վեր է կենում իր տեղից և հագնվում է: Որից հետո բացելով դարակը՝ սարսափած դեմքով այնտեղից վերցնում է ատրճանակ և իջնում դեպի տան նկուղ, որտեղից էլ գալիս էին այդ տարօրինակ խոսակցությունները:
    Բացում է նկուղի դուռը և վախեցած մտնում ներս:
    Մտնելով ներս՝ անակնկալ կերպով սարսափում է: Սեղանի վրա պառկած է ինչ-որ կին, որի դեմքը Էլենը չի տեսնում:
    Վախեցած մոտենում է այդ սեղանին և տեսնելով պառկածի դեմքը՝ քարանում է: Սկսում է ուժեղ ճչալ: Դիակը արնաշաղախ դրված է սեղանին՝ մի քանի տեղից դանակահարված: Եվ տեսնում է, որ բացի այդ դիակից՝ գետնին դրված է ինչ-որ ուրիշ սպանվածի մարմին:
    Էլենը ուժեղ գոռում է և փորձում դուրս գալ նկուղից: Նկուղի դուռը բացելուն պես՝ քարանում է:

    Մեկ օր անց: Առավոտ:
    Էլենի մայրը գործուղումից վերադառնում է տուն: Տեսնելով, որ Էլենը տանը չէ՝ զանգում է նրա բջջայինին: Սակայն ապարդյուն: Պատասխանող չկա: Հանկարծ նկատում է, որ տան նկուղի դուռը կիսաբաց է: Գնում է դեպի դուռը:
    Բացելով այն՝ սկսում է ուժեղ ճչալ: Նկուղում գտնվում են երեք դիակներ, որոնցից մեկը Էլենի դիակն է:

    -----------------------------------------------------------------------------------------
    Բացահայտեք՝

    1. Ի՞նչ էր կատարվում Էլենի տանը ի սկզբանե:
    2. Ո՞վ էր սպանել այն կնոջը հիվանդանոցում:
    3. Ի՞նչ էր նշանակում «Այսօր ժամը 12.00» բովանդակությամբ հաղորդագրությունը ստացված Լիլիթի հեռախոսին:
    4. Ու՞մ տեսավ Էլենը փողոցում, որից ահավոր շփոթվեց:
    5. Լուրերով հայտնեցին, որ ձերբակալվել է ինչ-որ մեկը: Ո՞վ էր այդ մարդը:
    6. Ովքե՞ր էին Էլենի տան նկուղում երկու սպանվածները: Ի՞նչ հանգամանքներում էր սպանվել նրանցից մեկը: Ո՞վ էր հեղինակը:
    7. Ո՞վ էր Էլենի՛ սպանության հեղինակը:
    8. Սպանություններն ունեյին պատճառներ: Որո՞նք էին այդ պատճառները:
    ------------------------------------------
    Բացահայտեք պատմությունը

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (06.12.2009), Նիկեա (21.10.2014)

  10. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Էլենի տեսած մարդը Բագրատ Մելիքյանն էր?
    Էլենի ազգանունը նույնպես Մելիքյան էր?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #7
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    հոգեբանը և Բագրատ Մելիքյանը նույն մարդն էր?
    հոգեբանը ճանաչում էր Լիլիթի հորը?
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  12. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    12.11.2009
    Գրառումներ
    0
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    սպանությունների պատճառը հետագա օրգանների վաճառքն է?
    Լիլիթը օգնում էր մարդասպանին?

  13. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Նկուղի սեղանի վրայի դիակը Արմինեն՞ էր:
    Նկուղի երկրորդ դիակը Էլենի հայրն՞ էր:

  14. #10
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Էլենի հայրը իրոք մահացել էր
    Էլենը փողոցում իր հորը տեսավ
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  15. #11
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Էս ի՜նչ երկար էր:

    1.Էլենի մայրը տեղյակ էր նկուղում գտնվող դիակների մասին(կամ սպանությունների մասին):
    2. Էլենը նկուղից դուրս գալիս դռների մոտ հոգեբանին է տեսնու՞մ:
    Чеширский КотЭ

  16. #12
    ʎ1ǝuo1 Lonely-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Էլենի հայրը կապ ուներ այդ Մելիքյանի հետ?

  17. #13
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Ադամ, ի՞նչի են քո պատմությունները միշտ տենց դաժան ավարտ ունենում

    1. Հոգեբանը եղե՞լ էր Էլենենց տան նկուղում
    2.Լիլիթը Էլենի դեմ ինչ-որ քայլե՞ր եր արել

  18. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    1. Ի՞նչ էր կատարվում Էլենի տանը ի սկզբանե:
    Էլենի հայրը իր նկուղում մարդկային մարմնի մասերի հետ ապօրինի գործողություններ էր իրականացնում:

    2. Ո՞վ էր սպանել այն կնոջը հիվանդանոցում:
    Էլենի հայրը:

    3. Ի՞նչ էր նշանակում «Այսօր ժամը 12.00» բովանդակությամբ հաղորդագրությունը ստացված Լիլիթի հեռախոսին:
    Առայժմ հայտնի չէ, բայց Լիլիթը կարծես թե կապ ունի Էլենի նկուղի հետ...

    4. Ու՞մ տեսավ Էլենը փողոցում, որից ահավոր շփոթվեց:
    Հորը:

    5. Լուրերով հայտնեցին, որ ձերբակալվել է ինչ-որ մեկը: Ո՞վ էր այդ մարդը:
    Էլենի հոր ծանոթ//ընկերը: Դա չէր կարող լինել էլենի հայրը, քանի որ հոր՝ ողջ լինելու լուրը ստանալուց հետո նա չէր պառկի քնելու:

    6. Ովքե՞ր էին Էլենի տան նկուղում երկու սպանվածները: Ի՞նչ հանգամանքներում էր սպանվել նրանցից մեկը: Ո՞վ էր հեղինակը:
    Հայրն էր սպանել, սպանվածների օրգանների հետ ապօրինի գործողություններ իրականացնելու համար:

    7. Ո՞վ էր Էլենի՛ սպանության հեղինակը:
    Էլենին չեն սպանել: Նա մահացել է, վախից առաջացած կաթվածից կամ ինֆարկտից, երբ տեսել է հորը, որին մեռած է համարել:

    8. Սպանություններն ունեյին պատճառներ: Որո՞նք էին այդ պատճառները:
    Փողը:

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #15
    Ես աստղ չեմ ուզում Միքո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Գրառումներ
    480
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Փողը:


    իսկ ինչպես կարելի է բացատրել կնոջ սպանությունը հիվանդանոցում, որտեղ նշվում է տարօրինակություններ, և ոչ թե օրգանների մասնատում

    Ադամ բայց ինձ ուրիշ ձև ես ասել, փաստորեն փոխել ես հա

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մութ Պատմություն 6
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 45
    Վերջինը: 24.09.2010, 01:45
  2. Մութ պատմություն 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 151
    Վերջինը: 15.08.2010, 11:20
  3. Մութ պատմություն 4
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 46
    Վերջինը: 02.10.2008, 12:23
  4. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 260
    Վերջինը: 15.07.2008, 12:20
  5. Մութ պատմություն 3
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.02.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •