User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնահատեք պատմությունը

Քվեարկողներ
15. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    10 66.67%
  • Միջին

    4 26.67%
  • Վատ

    1 6.67%
Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 119 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Մութ պատմություն

  1. #106
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Ռայադերի ականջը կանչի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (14.04.2010)

  3. #107
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռավո

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.12.2009), Adam (06.12.2009), Enigmatic (07.12.2009), Yevuk (07.12.2009), Դատարկություն (06.12.2009)

  5. #108
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ ջան, շնորհակալություն խաղի համար: Էլի ենք ուզում

    Յոժ, նապառնիկ ջան, շնորհավորում եմ


    Ապրես Ադամ ջան, սպասում ենք մյուսին:
    Чеширский КотЭ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.12.2009), Kuk (06.12.2009)

  7. #109
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Վայ քու, ես գնացի եկա, բացահայտիք պրծաք, հա՞

  8. #110
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Է՜՜՜ ես մինչև կարդացի բացահայտեցիքեսօր չհասցրի նորմալ մասնակցեմհուսամ հաջորդին ավելի ակտիվ կլնեմ
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  9. #111
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Շատ լավ պատմություն էր, շնորհակալություն Ադամ ջան
    Շնորհվոր հաղթողներին
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (08.12.2009)

  11. #112
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Adam ջան, պատմությունը հիանալի էր, բայց կարելի էր ավելի ուժեղ վերջաբան ընտերել... Մի քիչ համոզիչ չի, էլի - Հայաստանում սատանիստներ կարծես թե չկան, եթե կան էլ՝ ինչո՞ւ պետք է Էլենի տանը հավաքվեին, ինչո՞ւ պիտի Լիլիթի սպանվելու "հերթ"-ը գար, ինչո՞ւ պիտի հայրը սպաներ աղջկան....

    Մոտիվացիոն կողմը, ըստ իս իհարկե, մի քիչ թույլ էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (08.12.2009), Արիացի (16.12.2009)

  13. #113
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Պատմությունը շատ լավն էր Adam ջան, ապրես, պատկերացնում եմ ինչքան եք աշխատել էս պատմության վրա: Ես հետևում էի ափսոս բացահայտման վերջին պահը բաց թողեցի:
    Շնորհավոր Kuk-ին ու *e}|{uka*-ին

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.12.2009), Adam (08.12.2009), Kuk (07.12.2009), Lonely (07.12.2009), unknown (07.12.2009), Yellow Raven (07.12.2009), Նիկեա (21.10.2014)

  15. #114
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Հայաստան, ք.Երևան, 1994 թվական
    Դեպքերից 7 տարի առաջ:

    Սահակ Վարդանյանը՝ 50-ամյա մի տղամարդ, ապրում է իր սեփական տանը՝ կնոջ և
    խորդ դստեր հետ միասին:
    (Սահակը ամուսնացել է Էլենի մոր հետ, երբ Էլենը 6 տարեկան էր: Այն սեփական տունը, որտեղ նրանք ապրում են՝ պատկանում է Սահակին, որտեղ դեռ մանուկ հասակից ապրում է)

    Գալիս է ժամանակ, երբ ընտանիքի երկու անդամները նկատում են, որ Սահակը ամեն գիշեր տարօրինակ կերպով բացակայում է տնից և վերադառնում կեսգիշերին: Աղջիկը՝ Էլենը, նկատում է դա, սակայն սկզբից այդքան էլ ուշադրություն չի դարձնում այդ ամենին, քանի որ ինքն էլ հասկանւմ է, որ չպետք է խառնվի հոր գործերին: Եվ իրեն այդքան էլ չպետք է հետաքրքրի, թե ուր է գնում հայրը: Սակայն որոշ ժամանակ անց, տարօրինակ բացակայությունները սկսում են դառնալ հաճախակի: Եվ այդ ամենը դստերն ու մորը սկսում է լուրջ անհանգստության տեղիք տալ: Ամեն գիշեր հայրը բացակայում է տնից և չգիտես թե ուր է գնում: Իրենք էլ ապրում են քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ ոչ այդ ժամին մեքենա է լինում, ոչ ինչ-որ ուրիշ տրանսպորտային միջոց և ոչ էլ առավելևս ինչ-որ ծանոթներ ունեն այդ վայրերում:
    Եվ ամենազարմանալին այն է, որ կեսգիշերին երբ հայրը վերադառնում է տուն՝ դուրս է գալիս իրենց տան նկուղից: Այսինքն ամեն անգամ կեսգիշերին կա՛մ մայրը, կա՛մ Էլենը տեսնում են Սահակին իրենց տան նկուղից դուրս գալիս: Եվ մտածում են, որ երևի նա իրենց տեսածից ավելի վաղ է տուն վերադարձել և հետո նոր գնացել է նկուղ, որտեղ սովորաբար սիրում էր լինել:
    Էլենն ու մայրը պարբերաբար ասում են նրան իրենց անհանգստության մասին, սակայն հայրը հանգստացնում է նրանց, ասելով, որ գնում է ընկերներից մեկի տուն ինչ-որ գործերով: Երբ աղջիկը հարցնում է նրան ամեն անգամ նկուղից դուրս գալու մասին՝ հայրը պատասխանում է, որ սիրում է իջնել նկուղ և փակվել էնտեղ մենակ: Մնալ իր մտքերի հետ, հանգստանալ և այլն: Քանի որ այդ տունը շատ հարազատ է իրեն և ծնված օրվանից այնտեղ է ապրել: Եվ այդ նկուղն էլ մանկուց շատ է սիրել: Այն միշտ եղել է կարծես իր մեկուսարանը:
    Այսպես է պատմում Սահակը ընտանիքին: Էլենը, մանկուց ունենալով շատ մեծ վախ իրենց տանը գտնվող այդ վայրի հանդեպ, երբեք չի գնում այնտեղ: Նույնիսկ չգիտի էլ, թե ինչ տիպի վայր է:
    Մայրն էլ չի մտնում, քանի որ բանալին գտնվում է միայն հոր մոտ: Բայցևայնպես նա մի քանի անգամ մտել է:
    Սահակը, լինելով սատանայապաշտական խմբավորման ղեկավար, ամեն գիշեր ընկերոջ հետ միասին, քաղաքի մեկ ուրիշ թաղամասերից մեկում գտնվող մի տանը (վարձված ընկերոջ և իր կողմից) կազմակերպում է հավաքներ, որտեղ կատարվում են տարբեր տեսակի գործողություններ՝ բխող հատուկ տվյալ աղանդից: Սկսած երիտասարդ, անմեղ աղջիկների հանդեպ սեռական ոտնձգություններից մինչև փոքր երեխաների առևանգում:
    Սարսափելի արարողություններ, այդ թվում՝ մարդկանց զոհաբերում, գլխատում և այլ տիպի սպանություններ:
    Ամեն գիշեր, հերթական արարողության ավարտից հետո՝ Սահակը որոշ իրեր ձեռքին գաղտնի վերադառնում է տուն և միանգամից իջնում տան նկուղ, որի բանալին միայն ինքն ունի: Այնտեղ է թաքցնում սարսափելի ծիսակատարությունների ընթացքում օգտագործվող մոմերը, տարբեր տեսակի արյունոտ, սուր գործիքները և այլն...
    քանի որ չի ուզում դրանք թողնել այն վայրում, որտեղ որ կատարվում են տվյալ գործողությունները: Հետագա խնդիրներից խուսափելու համար:
    Որոշ ժամանակ անց, ինչ-ինչ հանգամանքներում քաղաքային ոստիկանությանը հայտնի է դառնում, որ գոյություն ունեն նման մարդիկ: Եվ որոշում, որ նրանց անհապաղ կանգնեցնել է պետք: Ոստիկանությունը հեռուստատեսությամբ հայտնում է այդ խմբավորման մասին և ասում, որ արդեն սկսել է որոնողական աշխատանքները: Եվ արդեն պարզ է խմբավորման ղեկավարի անունը, որը սակայն ոստիկանությունը դեռևս փակ ինֆորմացիա է համարում և չի հայտնում մարդկանց: Պարզ է դառնում, որ այդ ինֆորմացիան նրանց տվել է դաժան ծեսերի ընթացքում սպանվածենրից մեկի հարազատը, ով դեռ շատ շուտվանից գիտեր, որ իր հարազատը այդ խմբավորման մեջ է: Փաստորեն պարզ է դառնում նաև, որ զոհերի մեջ լինում էին նաև մարդիկ հենց այդ նույն խմբավորումից:
    Խմբավորման ղեկավարը՝ Սահակը, իր ընկերոջ Բագրատի (որը նաև հոգեբան է) հետ միասին որոշում են անհապաղ հավաքել ամեն ինչ այդ տանից և հեռանալ այդ վայրից: Խմբավորման մյուս անդամներին սպառնալով, որ եթե բերաններից ինչ-որ տեղ ինչ-որ բան թրցնեն՝ դաժան մահի կարժանանան:
    Այդպես էլ անում են: Սահակը հեռանում է երկրից՝ ընտանիքին բառ անգամ չասելով: Սակայն Բագրատը մնում է և շարունակում է ապրել Հայաստանում և աշխատել իր մասնագիտությամբ:
    Էլենն ու մայրը ուժեղ սթրես են ապրում Սահակի անսպասելի անհետացումից հետո:
    Ոստիկանությունը գտնում է հավաքատեղին և գտնելով որոշ իրեր՝ շարունակում է հետաքննել գործը և փնտրել հանցագործներին:
    Անցնում է 7 տարի:
    2001 թվականն է:

    Սահակը որոշում է վերադառնալ Հայաստան: Մտածում է, որ բավական ժամանակ է անցել և ոչ մեկ չի հիշի դեպքերի մասին:
    Վերադառնում է՝ պլանավորելով նոր հավաքներ: Հոգեկան հիվանդի մտածելակերպը հանգիստ չի տալիս նրան:
    Գալիս է Հայաստան՝ պլանավորելով սատանային մատուցել նոր զոհեր՝ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: (պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա)
    Ոստքը Հայաստան դնելուն պես՝ գտնում է ընկերոջը՝ Բագրատ Մելիքյանին և ասում, որ հավաքները պետք է շարունակել: Եվ որ տեղն արդեն պատրաստ է: Լինելու է հենց իր տան նկուղում: Ընկերը համաձայնվում է: Եվ այդ օրվանից սկսած՝ խմբավորման հետագա հավաքները արդեն տեղի են ունենում Սահակի տանը, որտեղ ինքը մուտք է գործել տան ետնամասից և որ տանեցիներն այդ մասին ոչինչ չգիտեն: Կինը արդեն մեկ շաբաթ է ինչ գործերով մեկնել է արտասահման, իսկ աղջիկը՝ Էլենը, տանը մենակ է: Եվ ոչինչ չի նկատել: Սահակը Էլենի հեռախոսային խոսակցությունն է լսել ընկերուհու հետ, և դրանից էլ իմացել է, որ կինը մեկնել է գործուղման: Իմացել է նաև, որ իրեն շուտվանից մահացած են համարում:
    Ամեն գիշեր, տան նկուղում տեղի են ունենում հավաքներ:
    Բագրատը, Սահակից գաղտնի փորձում է մշակել ծրագիր՝ Էլենից ազատվելու մասին: Ծրագիրը մշակում է խմբավորման անդամ մի ծեր կնոջ հետ: Վերջինս պետք է ծանոթանա Էլենի հետ, մտերմանա իր հետ և բերի նրան նկուղ, որտեղ էլ կկատարվի Էլենի սպանության արարողությունը: Բագրատը Էլենից ցանկանում է ազատվել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Սկզբից խելքը կորցրած ծեր կինը համաձայնվում է, սակայն հետո ուշքի է գալիս և հասկանալով, որ ներգրավվել է հոգեկան հիվանդների շրջապատ՝ ասում է Բագրատին, որ չի անի էդպիսի բան և ուզում է հեռանալ խմբից:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.12.2009), Kuk (07.12.2009), Yellow Raven (08.12.2009), Դատարկություն (08.12.2009)

  17. #115
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մութ պատմություն

    Բագրատը փորձում է սպանել ծեր կնոջը, սակայն վերջինս արնաշաղախ փախչում է նկուղից և ընկնում գետնին՝ տան շրջակայքում: Բագրատը չի հասցնում հեռացնել կնոջը գետնից: Էլենը տեսնում է կնոջն ընկած՝ և շտապ օգնություն կանչում: Ծեր կինը Էլենին հասցնում է մի քանի բառ ասել ընդամենը: Որից հետո ուշագնաց է լինում:
    Կնոջը տեղափոխում են հիվանդանոց: Էլենը չի հասկանում տեղի ունեցող իրավիճակը:
    Խմբավորման անդամ է հանդիսանում նաև Էլենին շատ մոտ ընկերուհիներից մեկը՝ ոմն Լիլիթը, ով նոր է ներգրավվել խմբակ: Որը նաև բուժքույր է հիվանդանոցում: Այն հիվանդանոցում, որտեղ տեղափոխել էին այն ծեր կնոջը:
    Բագրատը, Լիլիթի օգնությամբ, գիշերով ներխուժում է ծեր կնոջ պալատ և սպանում նրան՝ մարմնի վրա նկարելով սատանայական նշանները՝ կարմիր աստղերը: Որից հետո՝ հեռանում է: Սակայն չիմանալով, որ մինչ այդ ոստիկանությունն արդեն զրուցել էր կնոջ հետ և նրանից իմացել Բագրատի ինքնությունն ու ողջ տվյալները:
    Մի քանի ժամ անց, սթրեսի մեջ գտնվող Լիլիթը գալիս է Բագրատի մոտ և ասում, որ փոշմանել է, որ խմբի անդամ է և այդ ամեն ինչը համարում է խելացնորհ մի բան: Բագրատը իրենց աղանդին հատուկ մի քանի բաներ է ասում Լիլիթին, որից հետո Լիլիթը ցանկանում է ինքնակամ գնալ դեպի մահը: Բագրատը կարծես հիպնոզացնում է նրան՝ հիշեցնելով աղանդին հատուկ մի շարք բաներ:
    Լիլիթը որոշում է վերջ տալ իր կյանքին: Եվ ինքը դառնալ հերթական զոհը: Քանի որ զգում է, որ չունի ոչ մի ելք: Եվ ուզում է գնալ մինչև վերջ:
    Բագրատը ասում է նրան, որ հաղորդագրություն կգրի արարողության ժամի մասին: Կոնկրետ թե երբ պետք է կայանա Լիլիթի զոհաբերման արարողությունը:
    Մեկ օր անց՝ Էլենը գնում է հոգեբանի մոտ:
    Ամեն գիշեր, շարունակ լսում է խմբավորման անդամների ձայները՝ եկող տան նկուղից: Կարծում է, թե իր ուղեղի հետ ինչ-որ բան է կատարվում: Գնում է ընկերուհիներից մեկի ասած հոգեբանի մոտ: Ընկերուհիներից մեկը այցելել էր նույն հոգեբանին շատ վաղուց: Եվ Էլենին խորհուրդ է տալիս գնալ նրա մոտ: Էլենը այդպես էլ անում է: Գնում է Բագրատ Մելիքյանի մոտ:
    Հոգեբանի հետ հանդիպումից հետո՝ Էլենը փողոցում հեռվից տեսնում է հորը, ով նստած է սրճարանում: Հայրը տեսնելով նրան՝ արագ հեռանում է: Էլենը շոկի մեջ է: Մի քանի րոպե հետո, նրան է զանգահարում ընկերուհին՝ Լիլիթը, և ասում, որ ծեր կինը սպանվել է: Էլենը խառնվում է իրար և գնում Լիլիթի տուն:
    Լիլիթը գնում է խոհանոց ջուր բերելու: Այդ պահին բջջայինը հաղորդագրություն է ստանում՝ Լիլիթի զոհաբերման ժամը նշող բովանդակությամբ:

    Այդ ընթացքում, Բագրատը դուրս է գալիս իր աշխատասենյակից՝ ավարտելով աշխատանքը: Դռան մոտ նրան էին սպասում ոստիկանները, ովքեր ատրճանակները պահելով Բագրատի վրա՝ սպառնում են չփախչել: Եվ որ վերջինս ձերբակալված է:
    Բագրատին ձերբակալում են և տանում բաժանմունք:
    Լուրերով հայտնում են վերջին նորությունները: Էլենը տանը լսում է այդ ամենը: Փողոցում, խանութներից մեկի կողքով է անցնում Սահակը, ով խանութում դրված հեռուստացույցից նույնպես իմանում է այդ լուրը: Եվ տագնապահար ընկնում է մտածմունքների մեջ: Մտածում է, որ պետք է անհապաղ ազատվել Բագրատից, քանի որ վերջինս կարող է մատնել իրեն: Չնայած մևնույնն է ոստիկանությունը գիտեր Սահակի մասին, սակայն նա վախենում էր, որ Բագրատը կասի, թե որտեղ են հավաքվում:
    Չանցած մեկ ժամ՝ Բագրատը ինչ-ինչ հնարքներով իրարանցում է ստեղծում ոստիկանատանը, կրակում ոստիկաններից մի քանի հոգու վրա և դիմում է փախուստի:
    Գիշեր, ժամը 11.50:
    Լիլիթը վախորած գալիս է նկուղ: Այնտեղ նրան է սպասում Բագրատը:
    Վերջինս կատարում է արարողությանը հատուկ նախապատրաստական մի քանի գործողություններ: Որից հետո՝ Լիլիթը պառկում է զոհասեղանին: Բագրատը սպանում է Լիլիթին:
    Էլենը վեր է թռնում ձայներից և հագնվում:
    Այդ պահին նկուղ է գալիս Սահակը: Հանելով մոտից ատրճանակը՝ կրակում է Բագրատին: Բագրատը ընկնում է գետնին: Մահանում է:
    Էլենը վերցնում է ատրճանակը և իջնում դեպի նկուղ:
    Սահակը նկատում է, որ ինչ-որ մեկը իջնում է ներքև: Թաքնվում է նկուղի մուտքին հարակից վայրում:
    Էլենը մտնում է նկուղ և տեսնում սպանված Լիլիթին՝ պառկած սեղանին: Եվ գետնին ընկած Բագրատին: Սկսում է ուժեղ ճչալ: Որից հետո փորձելով դուրս գալ նկուղից՝ դռան մոտ տեսնում է հորը: Սարսափահար քարանում է:
    Հայրը տեսնելով, որ ուրիշ ոչ մի ելք չկա՝ ազատվում է աղջկանից:

    ----------------------------------------------------------------
    Շնորհակալություն բոլոր մասնակիցներին խաղի համար:
    Վերջին խմբագրող՝ Adam: 07.12.2009, 21:48:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.12.2009), Farfalla (08.12.2009), Gayl (08.12.2009), Kuk (07.12.2009), Mariam1556 (08.12.2009), Norton (07.12.2009), Yellow Raven (08.12.2009), Yevuk (07.12.2009), Դատարկություն (08.12.2009)

  19. #116
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստացված խաղի բավական ուշացումը պայմանավորված է տանը համակարգչիս բացակայությամբ: Հայցում եմ ներողամտություն:
    Շատ շուտով:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.04.2010), Magic-Mushroom (14.04.2010), Yellow Raven (15.04.2010), Yevuk (14.04.2010)

  21. #117
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ի՜նչ խափլան տղա դուրս էկար դու Ադամ... բեեե քեզ:
    Чеширский КотЭ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (19.06.2010), Դարք (19.06.2010), Մանուլ (22.06.2010)

  23. #118
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամ ջան ապրես,շատ լավ գործ ես արել. բավականին հետաքրքիր էր.հիացմունք

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (21.06.2010)

  25. #119
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ի՜նչ խափլան տղա դուրս էկար դու Ադամ... բեեե քեզ:
    Իդ ջան, կոմպ չունեմ տանը դեռ...

    իսկ ինետ կլուբում էլ չի լինում ստեղծագործել
    չնայած վերջին պատմությունը կլուբում եմ գրել..
    ինչ անեմ.. հիմա ներվերիս վրա ազդում ա... ուղեղս չի աշխատում էս աղմուկի մեջ:
    Մի քիչ էլ համբերեք... շուտով

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.06.2010), Yellow Raven (21.06.2010)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մութ Պատմություն 6
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 45
    Վերջինը: 24.09.2010, 01:45
  2. Մութ պատմություն 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 151
    Վերջինը: 15.08.2010, 11:20
  3. Մութ պատմություն 4
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 46
    Վերջինը: 02.10.2008, 12:23
  4. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 260
    Վերջինը: 15.07.2008, 12:20
  5. Մութ պատմություն 3
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.02.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •