Նախ նշեմ, որ եկեք այլևս չբաժանենք սովորական կինոն սերիալներից, դրանք էլ նմանատիպ բաներ են: Ամեն երկրում էլ կան լավ ու վատ կինոներ, համաձայնենք, որ վատ կինոն մնումա վատը, անկախ այն բանից այն սերիալ է, թե ոչ: Օրինակ արտասահմանյան կինոների մեջ չեմ ընդունում
Վանդամի, Շվարցենեգերի, Ստալոնեյի և նմանատիպ ցածրորակ դերասանների այսպես կոչված մարդաեղեռնի մարտաֆիլմերը: Ֆիլմերը պետք է նկարահանվեն ոչ թե իրար մոռթելու գաղափարախոսության վրա, այլ ավելի մարդասիրական, ինքնածաշտպանական թեմաներով: Օրինակ էդ Գոռ վարդանյանի կինոները համարում եմ անմակարդակության վերջը, վանդամին տվին անցան: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ հեռուստասերիալներին, ապա ինձ վրա վատ տպավորություն է թողել Բանակումը, Որբերը: Դրական կարծիք ունեմ Որոգայթի մասին:Այս ֆիլմը ավելի ընդունելի է քան բոլորը իրար հետ վերցրած գոնե օրենքներ կան , թեկուզ գողական աշխարհի, գոնե ցույց է տրվում, որ էդ աշխարհը մի բանա, որ մտար էլ դուրս գալը դժվար կլինի: Մի խոսքով ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է աղբը մաքրել մեր հեռուստաընկերությունից: Իսկ երաժշտական այդ հիմար կլիպների մասին ինչ կարծիք ունեք, օրինակ Հայ տղերք խումբը ինչքան կլիպ տեսել եմ, մի կարգին բան աչքովս չի ընկել: Ինչ վերաբերում է հովոյի արմենիայի հովոյի բառացանկին, ապա դա դպրոցների համար դարձել է այբուբեն: Նենց տպավորությունա, որ Մեսրոպ Մաշտոցի հայերենի տեղը, խոսում ենք Պարոն Հովոյի հայերենով: Էս դպրոցներում երեխեքը մեկը մյուսին սկսելա վիրավորել գալբոյ բառով, լավ էլի, ուրա մեր մշակույթի նախարարությունը:
Էջանիշներ