Adriano-ի խոսքերից
Ինչպես գիտենք մերձավոր արևելքը միշտ եղել է ու կլինի աշխարհի ամենաթեժ տարածաշրջաններից մեկը: Տարբեր երկրներ այստեղ ունեն իրենց գեոքաղաքական շահերը, այստեղ են գտնվում նավթի ամենահարուստ հանքերը, առևտրային կարևոր, ռազմավարական ճանապարհները: Այս տարածաշրջանի հիմնական խաղացողներ են համարվում ոչ միայն տարածաշրջանի երկրները, ինչպիսիք են Իրանը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իսրայելը, Հորդանանը, այլև այլ տարածաշրջաններում գտնվող այնպիսի երկրներ և գերտերություններ ինչպիսիք են Եգիպտոսը, Թուրքիան, Ռուսաստանը,Անգլիան, ԱՄՆ-ն, Չինաստանը,Ֆրանսիան, Գերմանիան: Այս տարածաշրջանի անմիջական հարևանն ենք մենք Կովկասի ժողովուրդը: Եվ իմ կարծիքով այս տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություններ այս կամ այն ձևով ազդում են ամբողջ կովկասի, ինչպես նաև ամբողջ աշխարհի վրա: Հատկապես մեր համար, որը ունի ճանապարհային խնդիրներ էական նշանակություն ունի այս տարածաշրջանում կայունության հաստատումը:
Այս տարածաշրջանի հիմնական հիմնահարցերն են Պաղեստինա-իսրայելական , Լիբանանա-Իսրայելական և Սիրիա-Իսրայել հակամարտությունները, միջուկային իրանի խնդիրը, Իրաքը: Ինչպես տեսնում ենք վերը նշված հակամարտությունները սկիզբ են առել դեռ վաղ ժամանակներից և մինչև այժմ էլ շարունակվում են: Մի կողմից այս տարածաշրջանի երկրների յուրօրինակ միապետական կառավարման համակարգը, մյուս կողմից նավթի մեծ պաշարները անընդհատ գտնվում են արևմուտքի և արևելքի գերտերությունների ուշադրության կենտրոնում: Այս թեմայում առաջարկում եմ քննարկենք մերձավոր արևելքում խաղաղության հասնելու ուղղիները և մեկնաբանենք թե ինչպիսի հետևանքներ կունենան այդ փոփոխությունները մեր վրա:
Էջանիշներ