Ես կարծում եմ մերձավոր արևելքի խաղաղությունը կապված է այնպիսի հզոր երկրի հետ , ինչպիսին Իրանի Իսլամական Հանրապետությունն է: Նա իր տարածքի մեծությամբ , աշխարհագրական դիրքով, վառելիքային ռեսուրսներով, մարդկային ռեսուրսներով լուրջ դերակատարություն ունի տարածաշրջանում: Իրանը ինչպես հայտնի է հանդիսանում է մի շարք խմբավորումների, որոնք գործում են մերձավոր արևելքում հայրը, այսինքն հենց նույն արաբա-իսրայելական հակամարտություններում իրանը ունի անուղղակի մասնակցություն: Հենց սա է անհանգստացնում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: Սակայն, այնուամենայնիվ, այդ դրական փաստերի կողքը, որոնք արտահայտում են իրանի նման մեծ երկրի դիրքը, գոյություն ունեն նաև բավականին թույլ կողմեր. նախ և առաջ տեխնոլոգիապես հետամնացությունը, որի հիմնական պատճառը բազմակողմանի էնբարգոներն են, ոչ դեմոկրատական համակարգը: Վերջինիս վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, ամբողջ եվրոպան սարսափի մեջ է ընկնում , երբ լսում է իսլամական ծայրահեղ ֆունդամենտալիզմի մասին, սակայն փաստն այն է, որ իրանում այժմ փաստացի շարիատի օրենքներով ապրող իշխանություն է կանգնած: Իմ կարծիքով խաղաղության առաջին քամիներից մեկը կլինի Իրանյան ռեժիմի փոփոխությունը, սակայն ոչ թե շահիզմի վերադարձը, այլ անհրաժեշտ է առավել կատարելագործել երկրի կառավարման համակարգը: Հաջորդ խնդիրը, որը մերձավոր արևելքը դրել է, նոր վտանգի առջև Իրանի միջուկային ծրագրերն են: Սակայն աստեղ պետք չէ հավատալ որևէ մեկին: Այո, համաձայն եմ պետք է իրանը ատոմային զենք չունենա: Սակայն այդ որոշումը պետք է իրագործվի միայն իրանի անվտանգության ապահովման անխախտելի սկզբունքի վրա: Այսինքն այս երկրի հետ Իրաքի նման վարվելը, որը ես համարում եմ ուղղակի Բուշիզմի , ֆաշիզմի միավորում, հանուն անմեղ մարդկանց ոչնչացման, սխալ կլինի: Ինչպես նշում էր Սադամ Հուսեյնը Իրաքը կդառնա ամերիկացիների եղբայրական գերեզմանը, ինչ-որ չափով այդպես էլ եղավ, իսկ իրանի դեպքում հաստատ տենց կլինի: Նախ պետք է կատարել տարածաշրջանի հատկապես երկու`Իսրայելի և Իրանի, երկրների միջուկային ծրագրերի ստուգում: Ես օրինակ գտնում եմ, որ Իսրայելը ատոմային զենք ունի: Առանց դրանում համոզվելու Իրանից փոխզիջումներ պահանջելը անիմաստ գործ է: Փաստորեն հարցը հենց այդտեղից պետք է դնել: Իրանը իհարկե հրեշտակ չի, բայց Մագատեյի նման կառույցը իրոք որ դարձել է ԱՄՆ ձեռքի խաղալիքը: Ես կարծում եմ նմանատիպ կազմակերպությունների կառավարման համակարգի փոփոխություն պետք է լինի,Իրաքը դրա ապացույցն է: Պարոն Բուշ ուր է Սադամի միջուկային զենքը?:Այսպիսով առանց Իրանի անգլո-ամերիկյան խմբավորման աշխատանքները թե Իրաքում, թե Պաղեստինում հարցերի կարգավորման իմաստով ուղղակի փողածախսությունա ու վերջ: Պետք է Իրանի հետ նստել հավասարը հավասարի նման բանակցությունների: Իսկ հատկապես Հայաստանի համար իր հարավային սահմանների մոտ նոր լարվածությունը, էս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անթույլատրելի է: