Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինչու՞ Իրանը պետք է չունենա:
Նախ և առաջ մերձավոր արևելքում պետք է միջուկային և ոչ մի տերություն չառաջանա: Արդեն աշխարհում կան մի քանի սուպեր տերություններ, որոնք ունեն և փորձում են պահպանեն ռազմական հավասարակշռությունը աշխարհում: Իսկ ամենավտանգավորը կլինի այն, որ զենքը հայտնվի կրոնական ֆանատիկների ձեռքում: Իրանը ոչ միայն անկանխատեսելի փակ երկիր է, այն նաև կրոնական երկիր է, ծայրահեղ կրոնական: Վերջերս նաև Իրանի նախագահն հայտարարեց, որ Իրանը կարող է և դուրս գա միջուկային զենքի չտարածման պայմանագրից, սա արդեն վտանգավոր է, ողջ աշխարհի համար: Նայեք Պակիստանը հայտնվել է ծանր վիճակում, ատոմային զենք ունի, բայց և այնպես վախենում է, որ այն կարող է հայտնվել իսլամական ծայրահեղականների ձեռքում, որոնք վերջինս առանց աչք թարթելու կարող են օգտագործել: