Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Մանրամասնեմ՝
Պատերազմում պարտվելուց հետո հաղթողի մոտ որոշ ժամանակ էլ ծառա ես լինում, ուզես, թե չուզես: Եթե դեպքեր չհիշենք, որ ստրկացնում են

Ղրիմի պատերազմից առաջ, երբ Ռուսաստանը պատվիրակություն ուղարկեց Թուրքիա՝ Մենշիկովի գլխավորությամբ, սուլթանը անմիջապես փոխարինեց ռուսներին ոչ ցանկալի արտգործնախարարին՝ Ֆուադին Ռիֆաթով:

19 դարի 80-ականներին Թուրքիայի պետական պարտքը կազմում էր 2.5 մլրդ ֆրանկ: Դրա համար սուլթանը Մուխարեմյան դեկրետը ստորագրեց, ովոր ստեղծվում էր պետական պարտքի տնօրինման գրասենյակ: Այստեղ գլխավոր դերը ֆրանսիացիներինն էր: Իսկ ո՞ր մի պետությունն է անկախ, եթե նրա ֆինանսները այլ պետության ձեռքում են:

ԵՄ չեն թողնի, որովհետև Թուրքիան գրեթե ԵՄ-ի չափ է՝ տարածքով, վախ կա Իսլամի հանդեպ, դրա համար էլ եվրոպական երկրները իսլամական <<հետքերը>> վերացնում են իրենց երկրներում և թույլ չեն տալիս նորերի հայտնվելը: Ամեն դեպքում ԵՄ-ի հարցը բավական երկար է:


Լավ էլի, Պակիստանը հենց տեռորիզմի որջ է, ISI-ի մասին լսել ե՞ք: Իրանի դուրս գալը ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում. ԱՄՆ-ը, ՌԴ-ն... այդ պայմանագրի մեջ են, բայց զենք ունեն, հետո՞ Իրանը թող կրոնական լինի, բայց հո հիմար չի՞... եթե ինքը օգտագործի զենքը, նույնը իր դեմ են օգտագործելու: Հայաստանն էլ պիտի ունենա:
Աստղ ջան, շատ գովելի է, որ նման խորը գիտելիքներ ունես: Բայց նկատել եմ, որ այդ մեծ ծավալի ինֆորմացիայի մեջ երբեմն ոչ համարժեք համեմատություներ ես անում:
Հենց բերածդ օրինակները դրանք դիվանագիտական տրյուկներ են:
Արտգործնախարար փոխելը դա հայտնի լավ- ոստիկան-վատ ոստիկան պրիմիտիվ խաղն է: Եթե հնարավոր էր այդ մի փոքր տրյուկով ռուս խաբել, ապա դա չանելն իսկ հիմարություն կլիներ: Սա հենց օրինակ է, որը ցույց է տալիս նրանց ճկունությունը, այլ ոչ թե ծառա լինելը:
Արտաքին պարտքի տնօրինման գրասենյակը մի գուցե հնչեղ է, բայց այն կապ չունի երկրի ֆինանսների հետ: Այն ուղղակի մի կանտորա է, որը հոգացել է պարտքը վերադարձնելու պրոցեսը: