Փաստ ասելով նկատի ունես դեպքերը՝ ըստ ժամանակագրությա՞ն...
Ես էսպես ներկայացնեմ...
նախ՝ կապիտուլյացիաների ռեժիմը, ապա օսմանյան պարտքը տերություններին, ինչի արդյունքում էլ դառնում էր նրանց կամակատար: Ծառայի քայլ է նաև տերություններին ոչ ցանկալի թուրք պաշտոնյաներին փոխարինելը ցանկալի անձանցով: Կամ նրա ներքին գործերին ամեն անգամ միջամտելը: Ո՞րը ասեմ

Քարշ գալը մյուսների առաջ հենց ծառայի կեցվածք է, դիվանագիտությունը մի կողմ: Անգլիան էլ միշտ դիվանագիտությամբ է աչքի ընկել, բայց երբեք ծառա չի եղել:
Իսկ համաշխարհայինները այլ պատմություն են... Քեմալը կերպարանափոխեց Թուրքիան... առաջինից դուրս եկան մյուսների համեմատ լավ վիճակում, գոնե այն հանգամանքը հաշվի առնելով, որ տարածքային կորուստներ չունեցան, դեռ հայկական հողերի հաշվին իրենց պատկերացրած Թուրքիան ստեղծեցին, իսկ կայսրությունները փլուզվեցին: Այս ամենը լուրջ դիվանագիտության արդյունքում եղավ, երբ Քեմալը և սուլթանը երկդիմի քաղաքականությամբ մոլորեցրին մյուսներին: Երկրորդին չմասնակցեցին էլ:
Աշխարհի տերերին դաս են տալի՞ս. այդ ինչպե՞ս

Էդ դաս տալու արդյունքում է չէ՞, որ ԵՄ չի կարողանում մուտք գործել, որ տարբեր երկրներ բանաձևեր են ընդունում Ցեղասպանության վերաբերյալ, դեռ մերժողին էլ քրեական պատասխանատվությամբ են սպառնում...
Էջանիշներ