User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 97 հատից

Թեմա: HTML

  1. #1
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    HTML

    Ժողովուրդ, HTML-ով սայտ եմ սարքում: Ինձ պետք ա կոտորակի գիծ գծեմ, բայց չեմ կարողանում: Մի ձև եմ իմանում՝ Paint-ում գիծ եմ գծում, նկար սարքում, հետո որպես նկար դնում, բայց էս ձևը դուրս չի գալիս:
    Եթե ուրիշ ձև կա, խնդրում եմ էլի, օգնեք:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  2. #2
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HTML

    . HTML ԳԾԱՆՇՄԱՆ ԼԵԶՈՒՆ
    1. HTML փաստաթղթերի կառուցվածքը և հիմնական տեգերը
    2. Տեքստի գծանշումը և կազմակերպումը HTML փաստաթղթերում
    2.1. Տեքստի ֆիզիկական ոճի գծանշում
    2.2. Տեքստի տրամաբանական ոճի գծանշում
    2.3. Տեքստի կազմակերպումը (վերնագրեր, հորի¬զո¬նա¬կան գծեր)
    2.4. Ցուցակներ
    3.Հիպերհղումների կազմակերպումը HTML-ում
    3.1. Հիպերհղումների աշխատանքի սկզբունքը: Բացարձակ և հա¬¬րա¬¬բերական հասցեավորում
    3.2. Հիպերհղումների և ներքին հղումների ստեղծումը web-էջում
    3.3. Հատուկ հիպերհղումներ
    4. Գրաֆիկայի և մուլտիմեդիայի օգտագործումը HTML փաստաթղթերում
    4.1. Գրաֆիկայի օգտագործումը web-էջերում
    4.2. Մուլտիմեդիայի օգտագործումը web-էջերում
    5. Web-էջերի աղյուսակային ձևավորումը
    5.1. Աղյուսակների կառուցման հիմունքները
    5.2. Աղյուսակների ձևավորումը
    6. Ոճերի աղյուսակներ, հատուկ պայմանանիշեր (սիմվոլներ)
    6.1. Ոճերի աղյուսակների ընդհանուր հասկացությունը
    6.2. Ոճերի աղյուսակների ներդրումը web-էջում
    6.3. Ոճերի դասեր, ոճավորման հատուկ՝ <div> և <span> տեգերը
    6.4. Ոճերի աղյուսակների կապակցումը web-էջերին
    6.5. Բլոկային տարրերի տեղաբաշխման և տեսքի ոճերը..
    6.6. Հատուկ պայմանանիշեր (պրիմիտիվներ)
    7. Կայքերի կառուցումը ֆրեյմների (շրջանակների) միջոցով
    8. Meta-որոշիչները
    9. Web-խմբագրիչները

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cannibal (31.05.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HTML

    HTML ԳԾԱՆՇՄԱՆ ԼԵԶՈՒՆ

    HTML լեզուն ստեղծվել է գիտական և ուսումնական ինֆորմացիայի փոխանակման նպատակներով, այն տարիներին, երբ Ինտերնետից օգտվում էին միայն գիտական և կառավարական հիմնարկությունները: Ժամանակի ընթացքում, երբ լեզվի կիրառության բնագավառը ընդլայնվեց՝ կրթություն, զվարճանքներ, կոմերցիա և այլն, այսինքն` երբ առաջացավ տեսողական լավ ձևավորված, դյուրին ընկալվող web-էջերի անհրաժեշտություն, պարզ դարձավ, որ լեզվի ընթացիկ վարկածը չի համապատասխանում աճող պահանջներին: Այդ պատճառով, web-մեկնաբաններ (հատկապես Internet Explorer և Netscape) արտադրող ֆիրմաները սկսեցին ավելացնել սեփական՝ ոչ ստանդարտ հրամաններ, որոնք հնարավորություն տվեցին բրաուզերներին արտապատկերել պատկերազարդ, վառ, գրավիչ էջեր:
    Սակայն շատ շուտով web-դիզայներների պահանջների և web-մեկնաբանների հնարավորությունների միջև առաջացան համատեղելիության հիմնախնդիրներ և, ինչպես արդեն նշել ենք, 2000 թվականին W3C խումբը ստեղծեց XML ստանդարտը, որը հիմք հանդիսացավ գծանշման լեզվի մշակվող բոլոր տարբերակների համար: Որպես անցումային` ստեղծվեց XHTML գծանշման լեզուն, որի ընթացիկ վարկածը քիչ է տարբերվում HTML4.01-ից (HTML-ի վերջին վարկածից): Այն պարզապես հին ստանդարտների ավելի խստապահանջ տարբերակն է և պահանջում է web-դիզայներներից ծրագրային կոդի ավելի “կոկիկ” ձևակերպում:
    Կարող է թվալ, թե բոլոր դեպքերում անհրաժեշտ է կիրառել նո-րագույն ստանդարտը, սակայն իրականում նույնիսկ ստանդարտն ունի երկու տարբերակներ՝ խիստ և անցումային: Բանն այն է, որ ոչ բոլոր բրաուզերներն են կարողանում արտապատկերել էջերը նոր ձևաչափում: Իհարկե, օգտվողների մեծամասնությունը “թարմացնում է” ծրագրային և ապարատային ապահովումները, սակայն դեռ գոյություն ունեն մեծ թվով հին մեքենաներ, որոնց վրա տեղադրված է հին` XHTML-ից “անտեղյակ” ծրագրային ապահովում:
    Վերջին խմբագրող՝ Zangezur: 04.12.2009, 19:57:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cannibal (31.05.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HTML

    1. HTML փաստաթղթերի կառուցվածքը և
    հիմնական տեգերը

    Ինչպես և ցանկացած այլ ծրագրավորման լեզու, HTML-ը նախատեսում է ծրագրի, մեր դեպքում՝ HTML-փաստաթղթի, որոշակի ստանդարտացված կառուցվածք: HTML-փաստաթղթում այդպիսի կառուցվածքը նկարագրում է ոչ թե հրամանների, այլ անմիջականորեն ծրագրային կոդ պարունակող պարտադիր բլոկների դասավորության հաջորդականությունը: Ի տարբերություն ծրագրավորման այլ լեզուների, HTML-ի դիրեկտիվները չեն անվանվում “հրամաններ”, “պրոցեդուրաներ” կամ “օպերատորներ”: Դրանք ունեն սեփական անվանում՝ “տեգ”-եր (անգլերեն “tag” - գծանիշ): Տեգ-ը իրենից ներկայացնում է անկյունային փակագծերի մեջ վերցված որոշակի բառ-բանալի՝ դեսկրիպտոր: Տեգի գրանցման եղանակը ընդհանուր դեպքում կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝
    <տեգ>:
    Բոլոր այն օբյեկները, որոնք վերցված չեն անկյունային փակագծերի մեջ, ինտերպրետատորը (վերծանիչ ծրագիրը) հասկանում է որպես տեքստային բաղադրատարր և արտապատկերում համակարգչի էկրանին այնպես, “ինչպես որ կան”:
     Այսպիսով՝ տեգը HTML-ի որոշակի հրաման է, որը թելադրում է բրաուզերի վերծանիչ ծրագրին, թե ինչպես այն պետք է մշակի յուրաքանչյուր կոնկրետ դիրեկտիվին համապատասխանող արժեքը:
    Այդ դիրեկտիվները կոչվում են տեգի ատրիբուտներ (բնութագրիչներ): Յուրաքանչյուր ատրիբուտ ունի անուն և արժեք: Օրինակ, քանի որ յուրաքանչյուր աղյուսակ ունի որոշակի լայնություն (width), ապա աղյուսակի ստեղծման համար նախատեսված <table> տեգում կարելի է նախատեսել համապատասխան բնութագրիչը՝
    <table width=”100”>: Այստեղ width=”100” արտահայտությունը <table> տեգի բնութագրիչն է, որի անունն է՝ width, իսկ արժեքը հավասար է 100 պիքսելի: Այդպիսի գրանցումը նշանակում է, որ էկրանին պետք է արտապատկերվի 100 պիքսել լայնություն ունեցող աղյուսակ: Համաձայն XML ստանդարտի` բոլոր տեգերի և բնութագրիչների անունները պետք է գրանցվեն փոքրատառերով, իսկ բնութագրիչների արժեքները պետք է վերցվեն զույգ չակերտների մեջ: Հետագա շարադրանքում կղեկավարվենք այդ կանոններով:
    HTML-ն ունի ևս մեկ առանձնահատկություն, որով տարբերվում է ծրագրավորման այլ լեզուներից՝ գործնականում լեզվի բոլոր տեգերը, որոշ բացառությամբ, “զույգ են”, այսինքն` բաղկացած են “բացող” և ”փակող” մասերից (դրանք կոչվում են “տեգ-կոնտեյներներ”): Փակող տեգը տարբերվում է բացողից “ / ” նշանի առկայությամբ: Այն ամենը, ինչ գտնվում է այդպիսի տեգերի միջև, մշակվում է ըստ տվյալ տեգին բրաուզերում շնորհված ալգորիթմի: HTML-ի հրամանային տողը ընդհանուր տեսքով կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝
    <տեգ>մշակվող (արտապատկերվող) արժեք</տեգ>:
    Լեզվի այդպիսի հատկությունը թույլ է տալիս կիրառել մեկ տեգը մյուսի մեջ ներդնելու սկզբունքը, այսինքն` այդ դեպքում ներքին (ներդրված) տեգի մշակման արդյունքը արտաքին տեգի համար դառնում է մշակվող արժեք: Ներկայացնենք տեգերի ներդրման պարզագույն օրինակ՝
    <տեգ1><տեգ2>մշակվող արժեք</տեգ2></տեգ1>:
    “Եզակի” տեգերը, ի տարբերություն “զույգերի”, չունեն փակող բաղադրիչ: Դրանք հիմնականում օգտագործվում են էջում գրաֆիկական տարրեր (նկարներ, բաներներ), երաժշտություն և որոշ ղեկավարման տարրեր (կոճակներ, տեքստային դաշտեր) ներդնելու համար: Օրինակ՝ <img src=”MyImage.gif”> տեգի օգնությամբ էջում ներդրվում է պատկեր (image), որի “սկզբնաղբյուրը” (src՝ անգլերեն source - սկզբնաղբյուր) MyImage անունով և gif ընդլայնումով պատկերը նկարագրող ֆայլն է:
    Համաձայն նոր՝ XML ստանդարտի, նույնիսկ այդպիսի տեգերը պետք է ունենան “փակելու” փաստը ազդարարող նիշ: Այդ նպատակով, կենտ տեգում՝ փակող անկյունային փակագծից առաջ դրվում է “ / ” նիշը: Իսկ որպեսզի հին web-մեկնաբանները անտեսեն այն, դրա արջև պարտադիր դրվում է բացակ (պրոբել): Պատկերի ներդրման հրամանային տողը, այդ կանոնի համաձայն, կընդունի հետևյալ տեսքը՝ <img src=”MyImage.gif” />:
     XHTML-ի կոդի հետ աշխատելիս անհրաժեշտ է ղեկավարվել մի պարզ օրենքով՝ եթե ծրագրի տեքստում հանդիպում է բացող տեգ, ապա պարտադիր պետք է առկա լինի փակողը (կամ փակող նիշը):
    Գծանշման լեզվի նախկին վարկածները կախված չէին տառերի գրանցման ռեգիստրից, այսինքն` տեգերի և բնութագրիչների անունները կարելի էր գրանցել ինպես մեծատառերով, այնպես էլ փոքրատառերով (իհարկե, դա չի վերաբերում բնութագրիչների արժեքներին): XML ստանդարտում դա այդպես չէ՝ բոլոր տեգերը և բնութագրիչները պետք է գրանցվեն փոքրատառերով (ստորին ռեգիստրում): Բացի այդ, չեն թույլատրվում դատարկ (արժեք չունեցող) բնութագրիչներ: Օրինակ` նախկինում checked բնութագրիչը օգտագործվում էր առանց արժեքի, իսկ ըստ նոր ստանդարտի` այն պետք է գրանցվի հետևյալ տեսքով՝ checked = “checked”:
    Ինչպես և կամայական փաստաթուղթ, HTML փաստաթուղթը բաղկացած է երկու հիմնական մասերից՝
     վերնագրային, “գլխային” մաս (<head>…</head> տեգերի միջև), որը ընդգրկում է սպառիչ ինֆորմացիա փաստաթղթի վերաբերյալ (այդ թվում` փաստաթղթի արտաքին անունը՝ title, որն արտապատկերվում է բրաուզերի վերնագրային տողում) և, որոշ դեպքերում, տրանսլյատորի հատուկ դիրեկտիվները` <meta> տեգերը, որոնք հուշում են բրաուզերում ներկառուցված HTML վերծանիչին այն կանոնները, ըստ որոնց պետք է մշակվի web-էջը կազմավորող կոդը;
     փաստաթղթի “մարմին” (<body>…</body> տեգերի միջև), որտեղ պարունակվում է այն ամենը, ինչը մենք ցանկանում ենք արտապատկերել էկրանին՝ տեքստը, պատկերազարդումները, ուղղորդման և ղեկավարող (commons) էլեմենտները և այլն:
    Իսկ որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա, որ գործ ունի HTML փաստաթղթի հետ, անհրաժեշտ է <head> և <body> մասերը եզրափակել համապատասխան` <html>…</html> տեգի ներքո: Այսպիսով, էջի կոդը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝
    <html>
    <head>
    <title>Փաստաթղթի անունը</title>
    </head>
    <body>
    </body>
    </html>
    HTML-ով գրված կամայական web-էջը սովորական տեքստային ֆայլ է: Դա նշանակում է, որ web-էջերի ստեղծման համար կարելի է օգտագործել ցանկացած տեքստ խմբագրելու համար նախատեսված ծրագիր (հետագա շարադրանքում` տեքստային խմբագրիչ), մասնավորապես` Notepad-ը կամ, նույնիսկ, տեքստային պրոցեսորներ (օրինակ՝ Word-ը): Ձևակերպելով համապատասխան կոդը խմբագրիչում և պահպանելով այն համակարգչի հիշողությունում “.htm” (հին օպերացիոն համակարգերի համար) կամ “.html” (նորերի) ընդլայնումով, կստանանք HTML փաստաթուղթ:
    XML (ներկա փուլում՝ XHTML) ստանդարտն ավելի ու ավելի ամուր դիրքեր է գրավում համաշխարհային ցանցում: Բացի այդ, ընդլայնվում է նաև web-ծառայություններից օգտվելու համար կիրառվող սարքավորումների և հավելվածների տեսականին (օրինակ՝ Ինտերնետին կարելի է միանալ բջջային հեռախոսների միջոցով): Այդ ամենը փաստաթղթի տեսակի խիստ բնորոշման անհրաժեշտություն է առաջացնում: Ոչ այնքան հեռու ապագայում ցանկացած web-փաստաթուղթ պարտադիր պետք է ունենա, այսպես կոչված, DTD-ն (Document Type Definition - փաստաթղթի տեսակի սահմանում), ըստ որի` ընդունող սարքավորումը կհասկանա, թե ինչպե՞ս այն վերծանել:
    Ասենք, որ ժամանակակից բրաուզերների մեծամասնությունը առանց դրա էլ կարող է արտապատկերել web-էջը, սակայն ժամանակի ընթացքում փաստաթղթի տեսակի որոշումը կունենա ավելի ու ավելի կարևոր նշանակություն:
    HTML4.01 վարկածի համար DTD-ն ունի հետևյալ տեսքը՝
    <!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01
    Transitional//EN" "http://www.w3.org/TR/html4/loose.dtd">,
    իսկ XHTML1.0-ի անցումային (transitional) վարկածի համար` <!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "DTD/xhtml1-transitional .dtd">:
    Այդ սահմանումը գրանցվում է անմիջապես փաստաթուղթը բացող <html> տեգի առջև, ընդ որում` նշված վարկածների համար այդ տեգը չունի բնութագրիչներ: XHTML-ի խիստ (strict) վարկածը կիրառելիս (այսինքն` XML ստանդարտին հետևելիս) անհրաժեշտ է <html> բացող տեգը փոխարինել հետևյալ սահմանումով՝
    <!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Strict//EN" " http : / /www . w3 . org/TR/ xhtml 1 / DTD/ stri ct . dtd ">
    <html xmlns="http: //www.w3.org/1999/xhtml">:
    Ինչպես տեսնում ենք, նոր ստանդարտում <html> տեգը արդեն ունի մեկ բնութագրիչ՝ xlmns, որի միջոցով փաստաթղթին միացվում է XML անունների բազմությունը:
    Քանի որ դեռևս առավել հաճախ կիրառվում է HTML4.01 ստանդարտը (ոչ բոլոր օգտվողներն ունեն նոր ստանդարտը վերծանող բրաուզերներ), ապա կարելի է web-էջեր ստեղծելիս առաջնորդվել առաջին սահմանումով:
    Հաճախ անհրաժեշտ է ծրագրի ստեղծման ընթացքում գրանցել որոշակի մեկնաբանություններ, որոնք հետագայում կօգնեն խմբագրման կամ փոփոխություններ կատարելու դեպքում ավելի հեշտ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում տվյալ ծրագրային բլոկում, փաստաթղթի ո՞ր մասն է այն նկարագրում և, առհասարակ, ի՞նչ է պետք դրա հետ անել: Այդ նպատակին ծառայող comment տեգը որոշ չափով տարբերվում է մյուս տեգերից, քանի որ դրա բացող՝ <!-- և փակող՝ --> մասերը պարունակում են միայն միակողմանի անկյունային փակագծեր: Այն ամենը, ինչ գտնվում է այդպիսի նշանների միջև, անտեսվում է բրաուզերի կողմից:
    Ի մի բերելով ասվածը` ստեղծենք Notepad խմբագրիչում HTML փաստաթղթի ձևանմուշ և պահպանենք այն որպես սովորական տեքստային ֆայլ (անվանելով, օրինակ՝ template.txt),
    <!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01
    Transitional//EN" "http://www.w3.org/TR/html4/loose.dtd">
    <html><head><title>Ձևանմուշ</title></head>
    <body></body>
    </html>
    Ամեն անգամ, երբ անհրաժեշտ լինի ստեղծել նոր web-փաստաթուղթ, մենք կարող ենք բացել այդ ֆայլը, խմբագրել այն և, ընտրելով File ցանկի Save As կետը, շնորհել ֆայլին ընտրած անունը և “.html” ընդլայնումով պահպանել համապատասխան թղթապանակում (կամ դիրեկտորիայում):

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cannibal (31.05.2010), Արևհատիկ (05.12.2009)

  8. #5
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HTML

    Էս ամբողջը նյութը, որ դրել ես, ճիշտ ա շատ լավ բացատրված ա, բայց ես սրանք լրիվ գիտեմ: Ինձ էս պահին առայժմ մի բան ա պետք: Իմանալ, թե կոտորակի գիծը ոնց են գծում
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  9. #6
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HTML

    Արևատիկ ջան դու կոտորակի գիծ ասելով ի նկատի ունես՝ համարիչը հայտարարից բաժանող գիծը՞ :
    Ոնց ես սովորական թիվ գրում նենց էլ գրի՝ ասենք 3/4:
    Թե ի նկատի ունես հորիզոնական գիծ՝ որոշակի երկարությամբ:
    HR տեգով կարաս գրես:

    <HR WIDTH="50%" ALIGN="left" SIZE="0">
    Чеширский КотЭ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (27.06.2010), Արևհատիկ (06.12.2009)

  11. #7
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HTML

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևատիկ ջան դու կոտորակի գիծ ասելով ի նկատի ունես՝ համարիչը հայտարարից բաժանող գիծը՞ :
    Ոնց ես սովորական թիվ գրում նենց էլ գրի՝ ասենք 3/4:
    Թե ի նկատի ունես հորիզոնական գիծ՝ որոշակի երկարությամբ:
    HR տեգով կարաս գրես:

    <HR WIDTH="50%" ALIGN="left" SIZE="0">
    Հա, Յոժ ջան: Ինձ հենց էդ էր պետք: Շատ շնորհակալություն
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (06.12.2009)

  13. #8
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HTML

    Խնդրեմ, width-ով կարաս երկարությունը նշես:
    Чеширский КотЭ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (06.12.2009)

  15. #9
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Help!!!

    Ժողովո՜ւրդ Յունիկոդը ո՞նց եմ դզմզում, որ հարցականներ ցույց չտա բրաուզերում, նորմալ հայերեն տառերը երևան։ Օգնեք, թե չէ բեյխաբար մեռնում եմ

  16. #10
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովո՜ւրդ Յունիկոդը ո՞նց եմ դզմզում, որ հարցականներ ցույց չտա բրաուզերում, նորմալ հայերեն տառերը երևան։ Օգնեք, թե չէ բեյխաբար մեռնում եմ
    Save as անելուց հետո encoding-ը յունիկոդ նշի

    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freddie (27.06.2010)

  18. #11
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևհատիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Save as անելուց հետո encoding-ը յունիկոդ նշի

    Մերսի

  19. #12
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե դնում եմ UTF-8, դա կարող է ինչ–որ խնդիրներ առաջացնե՞լ։ Թե տեքստը ընթեռնելի կլինի՝ ինչպես Unicode-ը նշելու դեպքում։
    Վերջին խմբագրող՝ Freddie: 27.06.2010, 15:09:

  20. #13
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ունեմ մի նկար ասենք այսպիսի



    ո՞վ կարող է ասել, ինչպես կարող եմ հայկական դրոշի տարածքում այլ հղում դնեմ, իսկ ամերիկյանի տարածքում այլ։
    նախապես շնորհակալ եմ։

  21. #14
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արդեն մոտավորապես գիտեմ՝

    Կոդ:
           <img src="menu.jpg">
                      <map name="armflag">
    			<area shape="rect" coords="0,0,58,126" alt="home" href="index.php?c=home" />
      			<area shape="rect" coords="90,90,58,3" alt="other" href="index.php?c=other" />
      	</map>
    մենակ թե էստեղ էդ կոորդինատները ո՞նց են հաշվում, նկարի պիկսելներո՞վ։

  22. #15
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե դնում եմ UTF-8, դա կարող է ինչ–որ խնդիրներ առաջացնե՞լ։ Թե տեքստը ընթեռնելի կլինի՝ ինչպես Unicode-ը նշելու դեպքում։
    UTF-8 ֆորմատը Unicode–ի մասնավոր դեպքն է, այսինքն՝ 8 բիթանոց։

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. HTML css JS- ով աշխատանք
    Հեղինակ՝ DavitH, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.12.2013, 22:15
  2. Վաճառք. HtmL.am-դոմաին
    Հեղինակ՝ SlimShady, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.03.2009, 15:31
  3. HTML & CSS
    Հեղինակ՝ beginer, բաժին` Վեբ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 31.08.2008, 22:38
  4. HTML-ը կոդը PHP կոդ
    Հեղինակ՝ FC-MIKA, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 20.12.2006, 11:47
  5. HTML-ը կոդը PHP կոդ
    Հեղինակ՝ FC-MIKA, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.08.2006, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •