Ժողովուրդ, HTML-ով սայտ եմ սարքում: Ինձ պետք ա կոտորակի գիծ գծեմ, բայց չեմ կարողանում: Մի ձև եմ իմանում՝ Paint-ում գիծ եմ գծում, նկար սարքում, հետո որպես նկար դնում, բայց էս ձևը դուրս չի գալիս:
Եթե ուրիշ ձև կա, խնդրում եմ էլի, օգնեք:
Ժողովուրդ, HTML-ով սայտ եմ սարքում: Ինձ պետք ա կոտորակի գիծ գծեմ, բայց չեմ կարողանում: Մի ձև եմ իմանում՝ Paint-ում գիծ եմ գծում, նկար սարքում, հետո որպես նկար դնում, բայց էս ձևը դուրս չի գալիս:
Եթե ուրիշ ձև կա, խնդրում եմ էլի, օգնեք:
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
. HTML ԳԾԱՆՇՄԱՆ ԼԵԶՈՒՆ
1. HTML փաստաթղթերի կառուցվածքը և հիմնական տեգերը
2. Տեքստի գծանշումը և կազմակերպումը HTML փաստաթղթերում
2.1. Տեքստի ֆիզիկական ոճի գծանշում
2.2. Տեքստի տրամաբանական ոճի գծանշում
2.3. Տեքստի կազմակերպումը (վերնագրեր, հորի¬զո¬նա¬կան գծեր)
2.4. Ցուցակներ
3.Հիպերհղումների կազմակերպումը HTML-ում
3.1. Հիպերհղումների աշխատանքի սկզբունքը: Բացարձակ և հա¬¬րա¬¬բերական հասցեավորում
3.2. Հիպերհղումների և ներքին հղումների ստեղծումը web-էջում
3.3. Հատուկ հիպերհղումներ
4. Գրաֆիկայի և մուլտիմեդիայի օգտագործումը HTML փաստաթղթերում
4.1. Գրաֆիկայի օգտագործումը web-էջերում
4.2. Մուլտիմեդիայի օգտագործումը web-էջերում
5. Web-էջերի աղյուսակային ձևավորումը
5.1. Աղյուսակների կառուցման հիմունքները
5.2. Աղյուսակների ձևավորումը
6. Ոճերի աղյուսակներ, հատուկ պայմանանիշեր (սիմվոլներ)
6.1. Ոճերի աղյուսակների ընդհանուր հասկացությունը
6.2. Ոճերի աղյուսակների ներդրումը web-էջում
6.3. Ոճերի դասեր, ոճավորման հատուկ՝ <div> և <span> տեգերը
6.4. Ոճերի աղյուսակների կապակցումը web-էջերին
6.5. Բլոկային տարրերի տեղաբաշխման և տեսքի ոճերը..
6.6. Հատուկ պայմանանիշեր (պրիմիտիվներ)
7. Կայքերի կառուցումը ֆրեյմների (շրջանակների) միջոցով
8. Meta-որոշիչները
9. Web-խմբագրիչները
Cannibal (31.05.2010)
HTML ԳԾԱՆՇՄԱՆ ԼԵԶՈՒՆ
HTML լեզուն ստեղծվել է գիտական և ուսումնական ինֆորմացիայի փոխանակման նպատակներով, այն տարիներին, երբ Ինտերնետից օգտվում էին միայն գիտական և կառավարական հիմնարկությունները: Ժամանակի ընթացքում, երբ լեզվի կիրառության բնագավառը ընդլայնվեց՝ կրթություն, զվարճանքներ, կոմերցիա և այլն, այսինքն` երբ առաջացավ տեսողական լավ ձևավորված, դյուրին ընկալվող web-էջերի անհրաժեշտություն, պարզ դարձավ, որ լեզվի ընթացիկ վարկածը չի համապատասխանում աճող պահանջներին: Այդ պատճառով, web-մեկնաբաններ (հատկապես Internet Explorer և Netscape) արտադրող ֆիրմաները սկսեցին ավելացնել սեփական՝ ոչ ստանդարտ հրամաններ, որոնք հնարավորություն տվեցին բրաուզերներին արտապատկերել պատկերազարդ, վառ, գրավիչ էջեր:
Սակայն շատ շուտով web-դիզայներների պահանջների և web-մեկնաբանների հնարավորությունների միջև առաջացան համատեղելիության հիմնախնդիրներ և, ինչպես արդեն նշել ենք, 2000 թվականին W3C խումբը ստեղծեց XML ստանդարտը, որը հիմք հանդիսացավ գծանշման լեզվի մշակվող բոլոր տարբերակների համար: Որպես անցումային` ստեղծվեց XHTML գծանշման լեզուն, որի ընթացիկ վարկածը քիչ է տարբերվում HTML4.01-ից (HTML-ի վերջին վարկածից): Այն պարզապես հին ստանդարտների ավելի խստապահանջ տարբերակն է և պահանջում է web-դիզայներներից ծրագրային կոդի ավելի “կոկիկ” ձևակերպում:
Կարող է թվալ, թե բոլոր դեպքերում անհրաժեշտ է կիրառել նո-րագույն ստանդարտը, սակայն իրականում նույնիսկ ստանդարտն ունի երկու տարբերակներ՝ խիստ և անցումային: Բանն այն է, որ ոչ բոլոր բրաուզերներն են կարողանում արտապատկերել էջերը նոր ձևաչափում: Իհարկե, օգտվողների մեծամասնությունը “թարմացնում է” ծրագրային և ապարատային ապահովումները, սակայն դեռ գոյություն ունեն մեծ թվով հին մեքենաներ, որոնց վրա տեղադրված է հին` XHTML-ից “անտեղյակ” ծրագրային ապահովում:
Վերջին խմբագրող՝ Zangezur: 04.12.2009, 19:57:
Cannibal (31.05.2010)
1. HTML փաստաթղթերի կառուցվածքը և
հիմնական տեգերը
Ինչպես և ցանկացած այլ ծրագրավորման լեզու, HTML-ը նախատեսում է ծրագրի, մեր դեպքում՝ HTML-փաստաթղթի, որոշակի ստանդարտացված կառուցվածք: HTML-փաստաթղթում այդպիսի կառուցվածքը նկարագրում է ոչ թե հրամանների, այլ անմիջականորեն ծրագրային կոդ պարունակող պարտադիր բլոկների դասավորության հաջորդականությունը: Ի տարբերություն ծրագրավորման այլ լեզուների, HTML-ի դիրեկտիվները չեն անվանվում “հրամաններ”, “պրոցեդուրաներ” կամ “օպերատորներ”: Դրանք ունեն սեփական անվանում՝ “տեգ”-եր (անգլերեն “tag” - գծանիշ): Տեգ-ը իրենից ներկայացնում է անկյունային փակագծերի մեջ վերցված որոշակի բառ-բանալի՝ դեսկրիպտոր: Տեգի գրանցման եղանակը ընդհանուր դեպքում կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝
<տեգ>:
Բոլոր այն օբյեկները, որոնք վերցված չեն անկյունային փակագծերի մեջ, ինտերպրետատորը (վերծանիչ ծրագիրը) հասկանում է որպես տեքստային բաղադրատարր և արտապատկերում համակարգչի էկրանին այնպես, “ինչպես որ կան”:
Այսպիսով՝ տեգը HTML-ի որոշակի հրաման է, որը թելադրում է բրաուզերի վերծանիչ ծրագրին, թե ինչպես այն պետք է մշակի յուրաքանչյուր կոնկրետ դիրեկտիվին համապատասխանող արժեքը:
Այդ դիրեկտիվները կոչվում են տեգի ատրիբուտներ (բնութագրիչներ): Յուրաքանչյուր ատրիբուտ ունի անուն և արժեք: Օրինակ, քանի որ յուրաքանչյուր աղյուսակ ունի որոշակի լայնություն (width), ապա աղյուսակի ստեղծման համար նախատեսված <table> տեգում կարելի է նախատեսել համապատասխան բնութագրիչը՝
<table width=”100”>: Այստեղ width=”100” արտահայտությունը <table> տեգի բնութագրիչն է, որի անունն է՝ width, իսկ արժեքը հավասար է 100 պիքսելի: Այդպիսի գրանցումը նշանակում է, որ էկրանին պետք է արտապատկերվի 100 պիքսել լայնություն ունեցող աղյուսակ: Համաձայն XML ստանդարտի` բոլոր տեգերի և բնութագրիչների անունները պետք է գրանցվեն փոքրատառերով, իսկ բնութագրիչների արժեքները պետք է վերցվեն զույգ չակերտների մեջ: Հետագա շարադրանքում կղեկավարվենք այդ կանոններով:
HTML-ն ունի ևս մեկ առանձնահատկություն, որով տարբերվում է ծրագրավորման այլ լեզուներից՝ գործնականում լեզվի բոլոր տեգերը, որոշ բացառությամբ, “զույգ են”, այսինքն` բաղկացած են “բացող” և ”փակող” մասերից (դրանք կոչվում են “տեգ-կոնտեյներներ”): Փակող տեգը տարբերվում է բացողից “ / ” նշանի առկայությամբ: Այն ամենը, ինչ գտնվում է այդպիսի տեգերի միջև, մշակվում է ըստ տվյալ տեգին բրաուզերում շնորհված ալգորիթմի: HTML-ի հրամանային տողը ընդհանուր տեսքով կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝
<տեգ>մշակվող (արտապատկերվող) արժեք</տեգ>:
Լեզվի այդպիսի հատկությունը թույլ է տալիս կիրառել մեկ տեգը մյուսի մեջ ներդնելու սկզբունքը, այսինքն` այդ դեպքում ներքին (ներդրված) տեգի մշակման արդյունքը արտաքին տեգի համար դառնում է մշակվող արժեք: Ներկայացնենք տեգերի ներդրման պարզագույն օրինակ՝
<տեգ1><տեգ2>մշակվող արժեք</տեգ2></տեգ1>:
“Եզակի” տեգերը, ի տարբերություն “զույգերի”, չունեն փակող բաղադրիչ: Դրանք հիմնականում օգտագործվում են էջում գրաֆիկական տարրեր (նկարներ, բաներներ), երաժշտություն և որոշ ղեկավարման տարրեր (կոճակներ, տեքստային դաշտեր) ներդնելու համար: Օրինակ՝ <img src=”MyImage.gif”> տեգի օգնությամբ էջում ներդրվում է պատկեր (image), որի “սկզբնաղբյուրը” (src՝ անգլերեն source - սկզբնաղբյուր) MyImage անունով և gif ընդլայնումով պատկերը նկարագրող ֆայլն է:
Համաձայն նոր՝ XML ստանդարտի, նույնիսկ այդպիսի տեգերը պետք է ունենան “փակելու” փաստը ազդարարող նիշ: Այդ նպատակով, կենտ տեգում՝ փակող անկյունային փակագծից առաջ դրվում է “ / ” նիշը: Իսկ որպեսզի հին web-մեկնաբանները անտեսեն այն, դրա արջև պարտադիր դրվում է բացակ (պրոբել): Պատկերի ներդրման հրամանային տողը, այդ կանոնի համաձայն, կընդունի հետևյալ տեսքը՝ <img src=”MyImage.gif” />:
XHTML-ի կոդի հետ աշխատելիս անհրաժեշտ է ղեկավարվել մի պարզ օրենքով՝ եթե ծրագրի տեքստում հանդիպում է բացող տեգ, ապա պարտադիր պետք է առկա լինի փակողը (կամ փակող նիշը):
Գծանշման լեզվի նախկին վարկածները կախված չէին տառերի գրանցման ռեգիստրից, այսինքն` տեգերի և բնութագրիչների անունները կարելի էր գրանցել ինպես մեծատառերով, այնպես էլ փոքրատառերով (իհարկե, դա չի վերաբերում բնութագրիչների արժեքներին): XML ստանդարտում դա այդպես չէ՝ բոլոր տեգերը և բնութագրիչները պետք է գրանցվեն փոքրատառերով (ստորին ռեգիստրում): Բացի այդ, չեն թույլատրվում դատարկ (արժեք չունեցող) բնութագրիչներ: Օրինակ` նախկինում checked բնութագրիչը օգտագործվում էր առանց արժեքի, իսկ ըստ նոր ստանդարտի` այն պետք է գրանցվի հետևյալ տեսքով՝ checked = “checked”:
Ինչպես և կամայական փաստաթուղթ, HTML փաստաթուղթը բաղկացած է երկու հիմնական մասերից՝
վերնագրային, “գլխային” մաս (<head>…</head> տեգերի միջև), որը ընդգրկում է սպառիչ ինֆորմացիա փաստաթղթի վերաբերյալ (այդ թվում` փաստաթղթի արտաքին անունը՝ title, որն արտապատկերվում է բրաուզերի վերնագրային տողում) և, որոշ դեպքերում, տրանսլյատորի հատուկ դիրեկտիվները` <meta> տեգերը, որոնք հուշում են բրաուզերում ներկառուցված HTML վերծանիչին այն կանոնները, ըստ որոնց պետք է մշակվի web-էջը կազմավորող կոդը;
փաստաթղթի “մարմին” (<body>…</body> տեգերի միջև), որտեղ պարունակվում է այն ամենը, ինչը մենք ցանկանում ենք արտապատկերել էկրանին՝ տեքստը, պատկերազարդումները, ուղղորդման և ղեկավարող (commons) էլեմենտները և այլն:
Իսկ որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա, որ գործ ունի HTML փաստաթղթի հետ, անհրաժեշտ է <head> և <body> մասերը եզրափակել համապատասխան` <html>…</html> տեգի ներքո: Այսպիսով, էջի կոդը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝
<html>
<head>
<title>Փաստաթղթի անունը</title>
</head>
<body>
</body>
</html>
HTML-ով գրված կամայական web-էջը սովորական տեքստային ֆայլ է: Դա նշանակում է, որ web-էջերի ստեղծման համար կարելի է օգտագործել ցանկացած տեքստ խմբագրելու համար նախատեսված ծրագիր (հետագա շարադրանքում` տեքստային խմբագրիչ), մասնավորապես` Notepad-ը կամ, նույնիսկ, տեքստային պրոցեսորներ (օրինակ՝ Word-ը): Ձևակերպելով համապատասխան կոդը խմբագրիչում և պահպանելով այն համակարգչի հիշողությունում “.htm” (հին օպերացիոն համակարգերի համար) կամ “.html” (նորերի) ընդլայնումով, կստանանք HTML փաստաթուղթ:
XML (ներկա փուլում՝ XHTML) ստանդարտն ավելի ու ավելի ամուր դիրքեր է գրավում համաշխարհային ցանցում: Բացի այդ, ընդլայնվում է նաև web-ծառայություններից օգտվելու համար կիրառվող սարքավորումների և հավելվածների տեսականին (օրինակ՝ Ինտերնետին կարելի է միանալ բջջային հեռախոսների միջոցով): Այդ ամենը փաստաթղթի տեսակի խիստ բնորոշման անհրաժեշտություն է առաջացնում: Ոչ այնքան հեռու ապագայում ցանկացած web-փաստաթուղթ պարտադիր պետք է ունենա, այսպես կոչված, DTD-ն (Document Type Definition - փաստաթղթի տեսակի սահմանում), ըստ որի` ընդունող սարքավորումը կհասկանա, թե ինչպե՞ս այն վերծանել:
Ասենք, որ ժամանակակից բրաուզերների մեծամասնությունը առանց դրա էլ կարող է արտապատկերել web-էջը, սակայն ժամանակի ընթացքում փաստաթղթի տեսակի որոշումը կունենա ավելի ու ավելի կարևոր նշանակություն:
HTML4.01 վարկածի համար DTD-ն ունի հետևյալ տեսքը՝
<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01
Transitional//EN" "http://www.w3.org/TR/html4/loose.dtd">,
իսկ XHTML1.0-ի անցումային (transitional) վարկածի համար` <!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "DTD/xhtml1-transitional .dtd">:
Այդ սահմանումը գրանցվում է անմիջապես փաստաթուղթը բացող <html> տեգի առջև, ընդ որում` նշված վարկածների համար այդ տեգը չունի բնութագրիչներ: XHTML-ի խիստ (strict) վարկածը կիրառելիս (այսինքն` XML ստանդարտին հետևելիս) անհրաժեշտ է <html> բացող տեգը փոխարինել հետևյալ սահմանումով՝
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Strict//EN" " http : / /www . w3 . org/TR/ xhtml 1 / DTD/ stri ct . dtd ">
<html xmlns="http: //www.w3.org/1999/xhtml">:
Ինչպես տեսնում ենք, նոր ստանդարտում <html> տեգը արդեն ունի մեկ բնութագրիչ՝ xlmns, որի միջոցով փաստաթղթին միացվում է XML անունների բազմությունը:
Քանի որ դեռևս առավել հաճախ կիրառվում է HTML4.01 ստանդարտը (ոչ բոլոր օգտվողներն ունեն նոր ստանդարտը վերծանող բրաուզերներ), ապա կարելի է web-էջեր ստեղծելիս առաջնորդվել առաջին սահմանումով:
Հաճախ անհրաժեշտ է ծրագրի ստեղծման ընթացքում գրանցել որոշակի մեկնաբանություններ, որոնք հետագայում կօգնեն խմբագրման կամ փոփոխություններ կատարելու դեպքում ավելի հեշտ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում տվյալ ծրագրային բլոկում, փաստաթղթի ո՞ր մասն է այն նկարագրում և, առհասարակ, ի՞նչ է պետք դրա հետ անել: Այդ նպատակին ծառայող comment տեգը որոշ չափով տարբերվում է մյուս տեգերից, քանի որ դրա բացող՝ <!-- և փակող՝ --> մասերը պարունակում են միայն միակողմանի անկյունային փակագծեր: Այն ամենը, ինչ գտնվում է այդպիսի նշանների միջև, անտեսվում է բրաուզերի կողմից:
Ի մի բերելով ասվածը` ստեղծենք Notepad խմբագրիչում HTML փաստաթղթի ձևանմուշ և պահպանենք այն որպես սովորական տեքստային ֆայլ (անվանելով, օրինակ՝ template.txt),
<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01
Transitional//EN" "http://www.w3.org/TR/html4/loose.dtd">
<html><head><title>Ձևանմուշ</title></head>
<body></body>
</html>
Ամեն անգամ, երբ անհրաժեշտ լինի ստեղծել նոր web-փաստաթուղթ, մենք կարող ենք բացել այդ ֆայլը, խմբագրել այն և, ընտրելով File ցանկի Save As կետը, շնորհել ֆայլին ընտրած անունը և “.html” ընդլայնումով պահպանել համապատասխան թղթապանակում (կամ դիրեկտորիայում):
Էս ամբողջը նյութը, որ դրել ես, ճիշտ ա շատ լավ բացատրված ա, բայց ես սրանք լրիվ գիտեմ: Ինձ էս պահին առայժմ մի բան ա պետք: Իմանալ, թե կոտորակի գիծը ոնց են գծում
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Արևատիկ ջան դու կոտորակի գիծ ասելով ի նկատի ունես՝ համարիչը հայտարարից բաժանող գիծը՞ :
Ոնց ես սովորական թիվ գրում նենց էլ գրի՝ ասենք 3/4:
Թե ի նկատի ունես հորիզոնական գիծ՝ որոշակի երկարությամբ:
HR տեգով կարաս գրես:
<HR WIDTH="50%" ALIGN="left" SIZE="0">
Чеширский КотЭ
Հա դե էդ դու կոնվերտ մի հատ էքզելն ես անում: Բայց ես քո հարցից հասկացել էի որ ուզում ես քո կայքի մեջ էկզել ափլոդ անել որը կձևափոխվի հտմլի։
excel-ի համար մի հատ լավ ծրագիր կա, որ կոնվերտ ա անում, ընդ որում բարդ բանաձևերն էլ հետը։
Օրինակ՝ http://examples.spreadsheetconverter...and_Volume.htm
Ծրագիրը փողով ա, բայց ժամանակին դա քրեքով ճարել էի, հիմա չեմ գտնում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Tiger29 (15.01.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ