Լավ, Արէա-ի գրածով լինում ա:
Մենակ margin-left:-ը 1px դրեցի, 5-ով ինչ-որ օրիգինալից լայն էր լինում:
Բայց որ ինձ լսես, տակի ընդգծումները կթողնես
Ես էս հարցում Լեբեդեվի կողմնակիցն եմ դառել, լինկերի տակը միշտ պետք ա ընդգծված լինի՝ ավելի ցայտուն դարձնելու համար, որ լինկ ա: Ուրիշ հարց, որ ես էս դեպքում text-decoration: underline;-ով չէի ընդգծի, այլ ասենք սենց.
border-bottom: 1px solid #ddd;
padding-bottom: 2px;
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արէա (27.09.2014)
Հիմա ճիշտը մի քանի տողով ցույց տալն ա՞, թե՞ մի տողով: Եթե մի քանի տողով, ապա ստացվում ա, որ Քրոմն էլ ա ոչ միշտ ճիշտ ցույց տալիս: Այսինքն` հազվադեպ էր տենց առանձին տողերով բերում:
Ես էդ div-երից, a-երից ու բլոկներից գլուխ չեմ հանում , բայց կարամ ասեմ, որ առաջին մարդը չես, որ ասում ա, որ շատ վատ ա գրած էս սայտը:
Ճիշտը ընդհանրապես էդ բլոկը չցուցադրելն ա ոչ մի տրամաբանության ու ստանդարտի չհամապատասխանելու համար
Էս հարցը մի քիչ խառն ա, դրա համար էլ տարբեր բրաուզերների մոտ տարբեր արդյունք ա ստացվում, ըստ ստանդարտի եթե float ունեցող բլոկին width տված չի, լայնությունը հավասարվում ա կոնտենի լայնությանը, մեր դեպքում կոնտենտն էլ լայնություն չունի, որովհետև էլի կազմված ա float-ով դասավորված էլեմենտներից, որոնք կախված ընդգրկող բլոկի լայնությունից կարող են դասավորվել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց, իսկ ընդգրկող բլոկի լայնությունը ինչպես վերևում ասեցինք հավասարվում է պարունակության լայնությանը, որն էլ կախված է ընդգրկողի լայնությունից, ու տենց շարունակ
Rammstein (27.09.2014)
Chuk (28.09.2014)
Rammstein (27.09.2014)
Rammstein (27.09.2014)
Չէ Ռամշ ջան, սա ձեռքով գրած կոդ ա, ոնց հասկանում եմ, ոչ մի տարածված cms չի:
Դու ftp-ով ես չէ՞ կպնում css-ի մեջ փոփխություններ անելու համար, public_html-ի, կամ www-ի մեջի բոլոր ֆայլերն էլ պետք են, ուրիշ բան պետք չի:
Հա, ու sql բազան ա պետք, բայց չգիտեմ դու բազաին կարողանո՞ւմ ես միանալ, այսինք մուտքի տվյալներն ունե՞ս: Եթե հա, բազան պիտի export անես ու վերջ:
Բայց խելքս չի կտրում թե ինչ-որ մեկը սա կկարողանա խելքի բերել, զրոից գրելը ավելի հեշտ կլինի երևի:
Rammstein (27.09.2014)
Սերվերը չկարացի ջոկեմ ինչ ա: Իսկ սոուրս կոդերը ի՞նչ տեսքով կլինեն էս դեպքում, եթե C#-ով ա գրել:
Հա, ինձ էլ ա թվում, որ սրա եղածը մի բան չի, կարելի ա նորից գրել: Թե չէ որ էդ տղեն նոր էր սարքել սայտը, մի քանի թերություն գտանք, ասեցինք, ուղղեց ու սայտը 0-ից գցեց սերվեր, սաղ մեր գցած ինֆորմացիան զրոյացավ: Հետո մի անգամ էլ հերթական թերությունները ասեցինք, որ ուղղի, արդեն փող ուզեց դրա համար:
Ընդ որում մի հատ լուրջ թերություն իբր ուղղել էր, բայց պարզվեց չի ուղղել: Օֆիսի ժողովուրդը առանց շատ մտածելու ասել էին, որ նկարները PNG ֆորմատով լինեն սայտում, որ ավելի որակով լինի, ինքն էլ, եթե մասնագետ ա, իմ կարծիքով պարտավոր էր զգուշացներ, որ տենց շատ մեծ կլինեն նկարները, սայտը ծանր կաշխատի: Տենց սարքեց, տեսանք ահավոր ծանր ա, ասեցինք, որ փոխի JPG-ի, իբր փոխեց, բայց պարզվեց մենակ ֆայլերի extension-ներն ա փոխել, այսինքն` որ JPG ենք upload անում, սայտում դա դառնում ա .jpg վերջավորությամբ PNG ֆայլ: Մի խոսքով հիմա ձեռով եմ սաղ նկարները ափլոուդ անում:
Rammstein (28.09.2014)
Ռամշ ջան, եթե սոուրսները վերցնես, իմ հետ կապնվի ես կուղղեմ։
Rammstein (08.10.2014)
Rammstein (08.10.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ