User Tag List

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Թեմայում կտեղադրենք պարերի բացատրություններ, մեկնաբանություններ, տարբեր կատարումներ:

    Համոզված եմ, նաև հետաքրքիր քննարկումներ կծավալվեն:

    Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը ԿՈՄԻՏԱՍ:

    Շնորհակալություն:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.12.2009), Apsara (30.04.2011), E-la Via (28.09.2011), enna (21.08.2013), may (23.12.2009), Nnn (29.07.2010), Tig (09.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Արիացի (04.12.2009), Լուսաբեր (06.12.2009), ԿԳԴ (06.12.2009), Ձայնալար (04.12.2009), Մաեստրո (23.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Ձեզ եմ ուզում ներկայացնել Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարը;

    Քոչարի


    Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է:
    Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ:
    Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշպամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները.
    Խոյակ -սյունագլուխը սյան վրա: Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև: Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեց միայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները:
    Տոտեմական սյունագլուխ – խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը – խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածված հոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի – խոյի հզորությանը պատկանող): Ամենայն հավանականությամբ Հոյ – Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյի կենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված է տոտեմ ճյուղի- Բազուկի հետ: Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար , ինչը որ համնկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետ որպես առաջնորդ, որպես պարագլուխ:
    Խոյ – հոյ (խոյ) - ամրոցների պատերը ծակելու համար (խոյահարել), յուրատեսակ «պոզահարող խոյ»:
    Խոյ – խոյի համաստեղություն:
    Խոյ – քաղաք:
    Չամորձատված ոչխարը, խոյը – ղոչ, ինչպես և չամորձատված այծը – մաղ, քոշ, քաղ, նոխազ, իրենց հոտերի առաջնորդներն ու պարագլուխներն են: Այծի մաղ անունից առաջանում է մաղել բայը, համապատասխան շորորալ բային - ազդրերով և դմակով ճոճել:
    Անասնապահական կենցաղի տոները չէին կարող օտար լինել հայերի նախնիներին, ում մոտ անասունների բուծումը վաղուց տնտեսական - արտադրական նշանակալի դեր էր խաղում:
    Այդ նախնիների ոչ բավականաչափ ուսումնասիրված լեզուներում այդ տոնակատարությունների (տոների) հին անվանումները դեռևս բացահայտված չեն: Իսկ հայերի մոտ հնում գոյություն ունեին հետևյալ տերմինները.
    ա) քաղենվագ (քաղ - այծ, նվագ ի սկզբանե նշանակում է երգել, և ապա հետո նվագ երաժշտական գործիքների վրա), ինչը նշանակում է այծի երգ (հունարեն տրագեդիա - տրագ - այծ) – ոզբերգություն իր առաջնային իմաստով: Պարերը կատարվել են հայկական ու փոքրասիական աստվածներ՝ Սպանդարամետի ու Սարագիոսի, հունական աստված՝ Դիոնիսի պատվին: Բերքատվություն գինեգործություն խորհրդանշող Դիոնիսի տոնակատարությունում զոհաբերում էին այծին՝ խաղողը ավերողին, ընդ որում երգչախումբը խորանի շուրջ երգում էր իրենց երգերը՝ տրագեդիա - ողբերգությունները:
    բ) Նոխազերգություն (նոխազ - այծ, երգ) – ինչը նույնպես նշանակում էր այծի երգեցողություն – տրագեդիա իր սկզբնակամ իմաստով, և ոչ թատերական, գրական;
    Այս ամենը իհարկե կապ ունի տոտեմիզմի հետ, ինչի վերապրուքները պահպանվել են որոշ հայկական բառերում:
    Այժմ հայ ժողովրդի ամենասիրած պարատեսակներից մեկը կարելի է համարել Քոչարին, հրապուրիչ իր պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով…
    Թեկուզև պարողները չեն այլևս հիշում իրենց ամենասիրելի պարատեսակներից մեկի նախկին «Խոյ – այծային» բովանդակության մասին, ինչպիսին որ Քոչարին է: Ժամանակն ու հետագա շերտավորումը չկարողացան ամբողջովին համահարթել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը:
    Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը , խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները: Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեզաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար:/ այս նյութի link-n է.http://armdance.livejournal.com/tag/armenia/
    Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Քոչարի ազգագրական պարը.
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (22.02.2010), Apsara (30.04.2011), Benadad (30.04.2010), CactuSoul (25.01.2011), Claudia Mori (03.04.2011), Nnn (30.07.2010), Tig (09.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Արիացի (04.12.2009), Արևհատիկ (04.12.2009), Լեռնցի (04.12.2009), Լուսաբեր (04.12.2009), ԿԳԴ (06.12.2009), Ձայնալար (04.12.2009), Մաեստրո (23.02.2011), Մենուա (04.12.2009), Նաիրուհի (04.12.2009)

  5. #3
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը: ԿՈՄԻՏԱՍ

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  6. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Ինձ թվում է՝ քոչարին ինչ որ մի ժամանակ եղել է ռազմական պար, որը ոգեշնչել է մարտից առաջ։

  7. #5
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Մենուա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է՝ քոչարին ինչ որ մի ժամանակ եղել է ռազմական պար, որը ոգեշնչել է մարտից առաջ։
    Այո, այդպես էլ կա: Քոչարին հենց ռազմական պար է

  8. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Ռազ ռեպ սկսեցիք իջեցնել, ասեմ, պարերն ազգային են լինում, ժողովրդական, իսկ ազգագրական (էթնոգրաֆիկ), ինչքան գիտեմ, մենակ քարտեզներ են լինում, ստատիստիկա և այլն: Էթնոգրաֆիայի մասին կարող եք իմանալ վիկիպեդիայի համապատասխան էջում.
    http://en.wikipedia.org/wiki/Ethnography

    Մասնավորապես, մեջբերեմ ու թարգմանեմ.
    Ethnography (Greek ἔθνος ethnos = folk/people and γράφειν graphein = writing) is a branch within anthropology and in sociology. It is a methodological strategy used to provide descriptions of human societies, which as a methodology does not prescribe any particular method (e.g. observation, interview, questionnaire), but instead prescribes the nature of the study (i.e. to describe people through writing) .
    Էթնոգրաֆիան (հունարեն ἔθνος = ժողովուրդ/մարդիկ ու γράφειν = գրել) անթրոպոլոգիայի ու սոցիոլոգիայի ճյուղ է: Այն մեթոդոլոգիական ստրատեգիա է, որը կիրառվում է մարդկային հասարակությունների նկարագրություններ ապահովելու համար, որը որպես մեթոդոլոգիա չի կանխորոշում յուրահատուկ մեթոդ (օրինակ՝ դիտարկում, հարցազրույց, հարցումներ), դրա փոխարեն կանխորոշելով ուսումնասիրության էությունը (այսինքն՝ մարդկանց գրելու միջոցով նկարագրելը):

    Չամիչ, սպասում եմ ռեպի վերադարձ ու իմ անքննարկելի ու անգերազանցելի հեղինակության ընդունում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անամնիսիս (03.08.2010), Հայկօ (05.12.2009), Ուլուանա (05.12.2009), Ֆոտոն (06.12.2009)

  10. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռազ ռեպ սկսեցիք իջեցնել, ասեմ, պարերն ազգային են լինում, ժողովրդական, իսկ ազգագրական (էթնոգրաֆիկ), ինչքան գիտեմ, մենակ քարտեզներ են լինում, ստատիստիկա և այլն: Էթնոգրաֆիայի մասին կարող եք իմանալ վիկիպեդիայի համապատասխան էջում.
    http://en.wikipedia.org/wiki/Ethnography

    Մասնավորապես, մեջբերեմ ու թարգմանեմ.

    Էթնոգրաֆիան (հունարեն ἔθνος = ժողովուրդ/մարդիկ ու γράφειν = գրել) անթրոպոլոգիայի ու սոցիոլոգիայի ճյուղ է: Այն մեթոդոլոգիական ստրատեգիա է, որը կիրառվում է մարդկային հասարակությունների նկարագրություններ ապահովելու համար, որը որպես մեթոդոլոգիա չի կանխորոշում յուրահատուկ մեթոդ (օրինակ՝ դիտարկում, հարցազրույց, հարցումներ), դրա փոխարեն կանխորոշելով ուսումնասիրության էությունը (այսինքն՝ մարդկանց գրելու միջոցով նկարագրելը):

    Չամիչ, սպասում եմ ռեպի վերադարձ ու իմ անքննարկելի ու անգերազանցելի հեղինակության ընդունում
    Իհարկե, ճիշտ ես, արդեն քանի օր է՝ մտածում էի խմբագրել թեմայի վերնագիրը, բայց հա հետաձգում էի, շնորհակալություն, որ առիթ ստեղծեցիր վերջապես խմբագրելու։ Ուղղակի նման դեպքերում թյուրիմացություններից խուսափելու ու անտեղի բացասական վարկանիշներ չվաստակելու համար արժե դիտողություններն անել հասկանալի ձևով ու հիմնավորելով, ոչ թե ղժալու տեսքով, որ մարդիկ էլ կարծեն, թե ազգային պարերի նկատմամբ ծաղրական ու արհամարհական վերաբերմունքի դրսևորում էր գրառումդ։

    Թյուրիմացության առիթ հանդիսացած գրառումները ջնջված են։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2009, 23:28:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #8
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Ձեզ եմ ներկայացնում հայկական ամենավեհ ու ամենախրոխտ պարերից մեկը` Իշխանաց պարը:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (06.12.2009), Apsara (30.04.2011), CactuSoul (25.01.2011), Gayl (06.12.2009), Jarre (08.12.2009), Nnn (30.07.2010), Tig (09.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Լուսաբեր (06.12.2009), Մաեստրո (23.02.2011), Ֆոտոն (06.12.2009)

  13. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    ԻՇԽԱՆԱՑ ՊԱՐ


    Հայկական պարերի դեռևս վաղնջական հիշատակումների մեջ շատ հաճախ հանդիպում ենք հիշատակումներ Մեհենական պարերի մասին: Մեհենական բառի արմատը մեհյան բառն է, իսկ բառի մեկնաբանությունը մեհյաններում, այսինքն տաճարներում պարվող պար` Տաճարային պար:
    Իշխանաց պարի մեկնաբանողներից շատերը ենթադրություններ են արել, որ այս պարը պատկանել է հենց այդ պարերի թվին, քանզի ամեն ոք չէր , որ կարող էր իրավունք ունենալ Տաճարում պարելու:
    Մեզ հայտնի գրառված առնվազն երեք տարբերակ գոյություն ունի, Առաջինը Հայոցձորի, մեկը Շատախի, և երրորդը Պարսկահայքի Կապուտան` ՈՒրմիա լճի շրջապատում բնակվող հայ ազգաբնակչության պարած Իշխանաց պարի տարբերակները:
    Հայոցձորի գրառված Իշխանաց պարի տարբերակը անվանուն էին նաև Շէխանի – Շեյխերի, որը համարվում էր նաև ռազմապար` կռվու խաղ: Այն շատ բարդ էր կատարման համար, այդ պատճառով էլ քչերն էին կատարում այս պարը, հիմնականում երիտասարդ տղաները, ամուսնացած կամ ազաբ,սակայն պարտադիր այս պարը լավ իմացող:
    Շէխ անվանում էին քրդերի մուհամմեդական կաթողիկոսին, այսինքն հոգևոր առաջնորդին, ինչը նույնպես մատնանշում է, որ այն Մեհենական պար է եղել, միգուցե նույնիսկ հայ քրմերի կողմից Տաճարներում պարվող պար: Սակայն թե ինչու այս պարը անվանափոխվել է և կոչվել քրդերեն Շէխանի բառով, ոչ ոք չի կարողացել մեկնաբանել: Սակայն բոլորը նշում էին, որ պարաշարքի սկզբում կանգնում էին իշխանները, կառավարիչները, իշխանություն ունեցողները: Նրանք մեծ նվիրատվություններ էին անում զուռնա և դհոլ նվագողներին: Երբեմն նաև աղքատներն էին պարում, սակայն նրանք ի վիճակի չէին շաբաշ` նվիրատվություն կատարելու:
    Ասում են, որ Հայոցձորի հայկական բնակավայրերում իշխանները, հարուստները, ղեկավարները շատ էին սիրում Շէխանին` Իշխանաց պարը:
    Այս պարը մեկնաբանողները հիշատակում են, որ քրդերը չէին կարողանում Իշխանաց պարը` Շէխանին լավ պարել, և քրդերի հարսանիքներում այս պարը պարում էին հայերը, իսկ քրդերը դիտողի դերում էին:
    Իսկ հայերը այս պարը` Շէխանին պարում էին ուխտագնացությունների տեղերում, Հայոցձորի ողջ տարածքում եղած բոլոր վանքերի մոտ, Վան քաղաքում, Թիմարում, Բերկրիում բոլոր տոների, բոլոր խնջույքների ժամանակ և հարսանյաց օրերին:
    Շէխանիի մեղեդու չափը 2/4 է: Այս չափը շատ բնորոշ է Ռազմական պարերին:
    Պարողները կանգնում էին մի շարքով, որը երբեք չեր կորանում, այսինքն չէր վերածվում կորագծի, կամ առավել ևս կիսաշրջանի: 12-15 մարդ կողք-կողքի տեղաշարժվում էին մեկ առաջ, մեկ ետ, ինչն էլ որ բնորոշ է հայկական այլ շատ ու շատ պարերի:
    Շարվում են կողք-կողքի, իրարից փոքր ինչ հեռու, թևկախ, չծալելով արմունկները, բռնելով ճկույթներով, աջ ձեռքը ձախի վրայից անցկացնելով:

    Շատախում տարածում գտած Շէյխանի-Շիվհալանի պարի անվանումը ամբողջականորեն ոչ-ոք չի կարողացել մեկնաբանել: Սակայն բոլորը նշում էին, որ պարի առաջին երկու մասերը, որոնք պարվում էին դանդաղ կոչվում էին Շէյխանի, իսկ Շիվհալանի կոչվում էր պարի երրորդ և չորրորդ արագ մասերը:

    8 տակտ 4/4-րդ ռիթմով - Շէյխանի
    13 տակտ 4/4-րդ ռիթմով - Շիվհալանի
    Այս պարը պարում էին Շատախի, նրա կենտրոնի հայերը: Կենտրոնը կոչում էին նաև Թաղ, որպեսզի տարբերեին բուն գավառի անվանումից: Բացի Շատախի հայերից այս պարը պարում էին նաև գրավանի քրդերը: Քրդերի այս ցեղը կոչվում էր Գերավի:
    Շեյխանի նշանակում էր Շեյխերի, ինչը և ընդգծում էր այս պարի ծիսական-հոգևոր նշանակությունը: Ինչ վերաբերվում է Շիվհալանի անվանմանը, ապա ոչ ոք չի կարողացել պարզաբանել այս անվանուը: Սակայն քրդերեն բառարմատների պարզաբանումը ցույց է տալիս շիվ մոտ է հայերեն շիվան, շիվանկ – լաց ու կոծ, վիշտ, ողբալ, տրտունջ: Դրա հետ մեկտեղ նշանակում է ճյուղ, ժառանգ: Հալանկ – հայերեն նշանակում է հոգս, անհանգստություն, տանջանք:
    Այսինքն ամեն դեպքում կարելի է ենթադրել, որ Շիվհալանին վշտի-հիշատակի պարատեսակներից է: Մի դեպքում դա կարող է վիշտ լինել ժառանգ, որդի կորցնելու կապակցությամբ, մյուս դեպքում ձմռանը բնության մահվան, բնության զառամելու հետ կապված տխրության, վշտի արտահայտությունն է:
    Ընդ որում Շէյխանի-Շիվհալանի պարի մեջ առկա են և ետ քայլը, և ձախ քայլը, ևս մի ապացույց նրա վշտալի, թախծոտ բովանդակությունը:
    Սակայն երևի մոռացության է մատնվել պարի վշտալի բնույթը, քանզի թռիչքները շատ են: Չնայած գոյություն ունեն նաև վշիտ, ողբ արտահայտող թռիչքներ, սակայն այս պարում եղած թռիչքները ուրախ բնույթի են:
    Բոլոր տարբերակներում կանգնում են շարքով, բռնվում ճկույթներով: Արմունկները ծալված են գոտկատեղի բարձրությամբ, իսկ ափերը պարզված են դեպի առաջ:

    Երրորդ տարբերակը, որ գրառվել է, դա Պարսկահայքի Շէյխանեն է, որը նույնպես ստուգաբանվում է, որպես Շէյխերի, այսինքն Իշխանների պար` Իշխանաց պար: Պարսկահայքում այս պարը Կապուտան` ՈՒրմիա լճի շրջակայքի հայ ազգաբնակչությունից բացի պարել են նաև նույն տարածքի ասորիները, որը մինչև այժմ էլ կենցաղավարում է ասորիների մոտ: Սակայն և ոճական, և շարժողական տեքստի, և պարաոճի առումով այդ պարերը իրարից բավականին տարբերվում են:
    Այս տարբերակը նույնպես կարելի է ենթադրել, որ Տաճարային բնույթ են կրել, այսինքն Մեհենական պարերի շարքին է պատկանում: Ըստ երևույթին հեթանոսական ծագում ունեցող քրմերի պարն է, որը հետագայում քրիստոնեություն ընդունելուց հետո դարձել է Իշխանաց պար, որին երևի չէին մասնակցում սովորական մահկանացուները: Իսկ պարը երևի պարվել է ոչ ամեն տեղ, այլ կարևոր հասարակական նշանակություն ունեցող տեղերում: Իշխանաց պարը շատ հպարտ, վեհ պար է, և թերևս տեխնիկապես ամենաբարդ պարատեսակներից մեկը հայկական պարարվեստում:
    Շէյխանեի մեղեդու չափը 4/4 է: Ձեռքերը բռնում են թևկախ, խաչված ափերով, ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով:
    Պարողները կանգնում էին մի շարքով, որը երբեք չեր կորանում, այսինքն չէր վերածվում կորագծի, կամ առավել ևս կիսաշրջանի: Պարաշարքը տեղաշարժվում է մեկ առաջ, և վերադառնալով 90˚ դարձումով, կրկին շարքով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղելով շարքը պարը կրկին տեղաշարժվում է առաջ:
    Տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալվում են, ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ գոտկատեղի բարձրության:
    Պարեղանակը հետզհետե արագանում է, ինչի հետևանքով արագանում է նաև պարը:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (06.12.2009), CactuSoul (25.01.2011), davidus (07.12.2009), E-la Via (28.09.2011), Nnn (30.07.2010), Tig (09.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Լեռնցի (07.12.2009), Լուսաբեր (06.12.2009)

  15. #10
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռազ ռեպ սկսեցիք իջեցնել, ասեմ, պարերն ազգային են լինում, ժողովրդական, իսկ ազգագրական (էթնոգրաֆիկ), ինչքան գիտեմ, մենակ քարտեզներ են լինում, ստատիստիկա և այլն: Էթնոգրաֆիայի մասին կարող եք իմանալ վիկիպեդիայի համապատասխան էջում.
    http://en.wikipedia.org/wiki/Ethnography

    Մասնավորապես, մեջբերեմ ու թարգմանեմ.
    Ինչքան գիտես? Դրա համար էիր տենց մի պահ ուրախացել:
    Ձեզ եմ ներկայացնում Գագիկ Գինոսյանի հոդվածներից:

    Ազգագրությունը Գրաբա՞ր

    ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ երաժշտական-երաժշտության և ընդհանուր ազգագրության ճյուղ: Ուսումնասիրում է ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական կենցաղը պատմական զարգացման ընթացքում: Հայ երաժշտական ազգագրության հիմնադիրը Կոմիտասն է
    /ՀՀՀ - հէ, էջ 56/:


    Երաժշտական ազգագրություն /այսուհետ ազգագրություն/, որ շատ ավելի կարճ պատմություն ունի, քան իր ուսումնասիրելիք առարկան աստիճանաբար վերածվում է գրաբարի: Այսինքն՝ հազարամյակների ստեղծագործական ճանապարհ անցած ժողովրդական երգն ու պարը, որոնք բնորոշել են ոչ միայն մեր ազգային ծիսակարգը, այլ նաև դարերի ընթացքում մեր ժողովրդի վարած կենցաղը, արտացոլել իր մեջ նաև մեր բնության բազմազանությունը, մեր ժողովրդի պատմության բազում դրվագներ և էպիկական հերոսներ, համազգային և անհատական ողբերգություններ, և ժողովրդի այլևայլ բնութագրեր, վերածվում է գրաբարի՝ օտարվում է ժողովրդից և մնում է հասկանալի մասնագետների մի փոքր հատվածի համար:
    20-րդ դարի սկզբում իրականացվածը նաև մշակութային ցեղասպանություն էր, և կիսով չափ խեղված և գրեթե ամբողջությամբ տեղահանված մի ազգ մեծագույն ցանկության դեպքում չէր կարող պահպանել մշակույթը նմանատիպ խեղումից: Բայց դա չարիքի փոքրագույնն էր, և դրան հետևեց հայ ազգային մշակույթի խորհրդային /սովետական/ ցեղասպանությունը, ազգային մշակույթը ընդհանուր` արհեստականորեն ստեղծված խորհրդային մշակույթի կաղապարների մեջ “խցկելու” գործընթացը: Այսինքն` ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ ազգային պատառիկների վերջնական ապազգայնացումը:
    Այդ արհավիքներն էլ կարողացանք դիմակայել. Ինչպես միշտ, ամբողջ մի ազգի առաքելությունը ստանձնեցին հայրենանվեր մի քանի անհատներ:
    20-րդ դարի երկրորդ կեսի այդ առաքելությունը իրենց ուսերի վրա կրեցին Հայրիկ Մուրադյանի, Վահրամ Արիստակեսյանի և Սրբուհի Լիսիցյանի նման մշակույթային գաղափարախոսները: Եվ ժողովուրդի ծոցից ելած ազգային երգի պարի հազարավոր անաղարտ նմուշներ փրվեցին վերոնշյալ անհատների և նրանց փոքրաթիվ հետևորդների ինքնուրաց ջանքերի շնորհիվ:
    Անցան ամենակուլ, ամեն ազգային փոշիացնող ու կեղծող, հաճախ նաև պղծող խորհրդային ժամանակները, և մեր ընտրյալ զավակների արյան շնորհիվ կրկին Հայոց հողի վրա ծածանվեց անկախության դրոշը:
    Բայց արի ու տես, որ անկաության ժամանակաշրջանը առավել ամենաթողության ժամանակաշրջան է: Եվ հաճախ բազում պետական այրերի շնորհիվ ազգային այլասերման ժամանակաշրջան, երբ քաջալերվում է ամեն մի օտարամոլ և “կիսազգային” մշակութային վայրահաչումներ, ամեն մի ազգային ավելի ծաղրվում, քան քաջալերվում են, և ավելի քան դիտվում որպես հետամնացության դրսևորում: Նաև մեր մշակութային գերատեսչությունների վարած մշակութային քաղաքականությունը ավելի շատ կիսազգային է, որը նույնքան վատ և նույնքան մոլորեցնող է, ինչքան կիսասուտը:
    Եթե պետական ներդրումներ մշակույթի մեջ կատարվում էլ են, ապա հաճախ արվեստների կոսմոպոլիտ /որը նույնն է, ինչ դեմք չունեցող, իսկ տառացիորեն` կեղծ արվեստը/ տեսակների, իսկ երբեմն դասական արվեստների մեջ:
    Մոռանում ենք, որ միգուցե և աշխարհին ազգը ներկայացնելու լավագույն ձևը դասականն է /իհարկե, զուտ ազգային դասականը/, բայց իրական դասական մշակույթ ունենալու համար պետք է ունենալ հզոր ժողովրդական արվեստ, որից էլ պիտի ծնվի և պետք է սնվի դասական արվեստը:
    Իսկ մենք փորձում ենք աշխարհի ներկայանալ ջազով /ուր էր թե գոնե Արտեմի Այվազյանին վայել հայաշունչ ջազով ներկայանաինք/ և աշխարհը հեղեված անորակ պոպ երաժշտության միջազգային ստանդարտներից շատ ավելի ցածրորակ հայ պոպ երաժշտությամբ:
    Կճուճի կաթը հորդելուց առաջ այն պետք է ներսում դատարկ տեղերը լցնի և ապա նոր հորդի: Առանց լցվելու հորդում է միայն ճաք տված կճուճը, ինչպիսին է ըստ երևույթին մեր այժմեական արվեստն:
    Մեր ազգաին ինքնությունը, մեր տեսակը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի լցված լինել ներսում, քան մտածել դրսի մասին: Երբ մենք զերծ լինենք սնամեջությունից, դրսից էլ ավելի նկատելի և ընկալելի կլինենք:
    Գրոշ չարժի այն արվեսը, որը ազգ չի կերտում և որը ազգ չի պահպանում:Վերադառնանք գրաբար դարձող մեր ազգագրությանը: Եթե այն չվերադարձվի մեր կենցաղ, եթե չփորձվի այն կրկին դարձնել ամբողջ ժողովրդի հարստությունը` թողնելով նորից որպես անհատների առաքելություն, այն ոչ միայն դատապարտված է դառնալու գրաբար, այլ նաև ոչ հեռավոր ապագայում կվերածվի անտապան մի շիրմաթմբի: Հետո շատ ավելի բարդ է լինելու շիրմաթմբի տակ փտողի իրական ինքնությունը պարզելք, քան այնժմ դեռևս հոգեվարքի մեջ գտնվող ազգագրությունը փրկելը:
    Դժվար թե այս ապազգայնացող, կիսաայլասերվող հասարակությունը նոր Կոմիտասներ ծնի, որը հերթական անգամ փրկի մեր մշակույթը` դրանով իսկ փրկելով մեր տեսակը:
    Կոմիտասի, Հայրիկ Մուրադյանի, Վահրամ Արիստակեսյանի, Սրբուհի Լիսիցյանի և մյուսների փրկած ազգագրության /երգի, պարի և ծիսակարգի / նմուշները վերածել դասագրքի և պետական լուրջ հոգածությամբ այն դարձնել հանրակրթական դպրողներում ուսուցանվող կարևորագույն առարկաների մեկը:
    Հայ կերտելու, հայեցի դաստիարակության համար ազգային մշակույթը ավելի կարևոր է, քան նույնիսկ մաթեմատիկան և միգուցե նաև ավելի, քան հայոց լեզուն: Առավել ևս, որ ի տարբերություն հանրակրթական շատ առարկաների` արվեստը գիտակցականից բացի նաև ենթագիտակցական դաստիարակության կրողն է, հատկապես ազգային պարը, ինչի մասին դեռևս Կոիմտասն է մատնանշել:
    Ազգագրությունը չի կարող բնական զարգացում ունենալ, քանի այն ամբողջ ժողովրդի արեվեստը չէմ քանի այն ամբողջ ժողովուրդը չի կերտում և որոշում նրա զարգացման ուղղությունները: Քանի այս արվեստը մնում է մի քանի մասնագետների /հաճախ կասկածելի/ մենաշնորհը և միայն բեմից ներկայացվող և ժողովրդից կտրված արվեստ, այն արմատներից կտրված մի ծառի է նմանվելու, որը դադարել է պտուղ տալուց և վաղ թե ուշ չորանալու է: Իսկ Հայող մեջ ծաղկելու է պորտապարն ու տեղաշորային շարժումներով գերհագեցած պարն ու կլկլոցներով հարուստ ցածրորակ արևելյան երաժշտությունը, հաճապ հայաբառ իմաստազուրկ տեքստերով:
    Ժամն է, որ ժողովրդի խիղճը, մտավորականությունը սթափվի, ինքնամաքրվի և նույնը պարտադրի պետական այրերին, որոնք իր պաշտոնե պարտավոր են պաշտպանել ազգային մշակույթը և ամեն ջանք չխնայել նրա վերակենդանացման և զարգացման համար:
    Հազարամյակների ստեղծածը չի կարելի զոհաբերել հանուն տասնամյակային ապազգային, ազգակործան նախասիրումների:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անամնիսիս (03.08.2010)

  17. #11
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
    Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
    Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
    Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
    Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
    Որ այս ջանքո՛վ
    Ու այս կամքո՛վ
    Պարե՜լ գիտի...
    Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
    -Հալա՜լ է քեզ,
    Սասո՛ւն, պարի՜...

    Պարի՜,
    Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
    Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.

    Պարի՜,
    Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
    Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.

    Պարի՜,
    Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
    Եվ այս պարը
    ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.12.2009), Gayl (08.12.2009), Անամնիսիս (03.08.2010)

  19. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտես? Դրա համար էիր տենց մի պահ ուրախացել:
    Ձեզ եմ ներկայացնում Գագիկ Գինոսյանի հոդվածներից:

    Ազգագրությունը Գրաբա՞ր

    ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ երաժշտական-երաժշտության և ընդհանուր ազգագրության ճյուղ: Ուսումնասիրում է ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական կենցաղը պատմական զարգացման ընթացքում: Հայ երաժշտական ազգագրության հիմնադիրը Կոմիտասն է
    /ՀՀՀ - հէ, էջ 56/:


    Երաժշտական ազգագրություն /այսուհետ ազգագրություն/, որ շատ ավելի կարճ պատմություն ունի, քան իր ուսումնասիրելիք առարկան աստիճանաբար վերածվում է գրաբարի: Այսինքն՝ հազարամյակների ստեղծագործական ճանապարհ անցած ժողովրդական երգն ու պարը, որոնք բնորոշել են ոչ միայն մեր ազգային ծիսակարգը, այլ նաև դարերի ընթացքում մեր ժողովրդի վարած կենցաղը, արտացոլել իր մեջ նաև մեր բնության բազմազանությունը, մեր ժողովրդի պատմության բազում դրվագներ և էպիկական հերոսներ, համազգային և անհատական ողբերգություններ, և ժողովրդի այլևայլ բնութագրեր, վերածվում է գրաբարի՝ օտարվում է ժողովրդից և մնում է հասկանալի մասնագետների մի փոքր հատվածի համար:
    20-րդ դարի սկզբում իրականացվածը նաև մշակութային ցեղասպանություն էր, և կիսով չափ խեղված և գրեթե ամբողջությամբ տեղահանված մի ազգ մեծագույն ցանկության դեպքում չէր կարող պահպանել մշակույթը նմանատիպ խեղումից: Բայց դա չարիքի փոքրագույնն էր, և դրան հետևեց հայ ազգային մշակույթի խորհրդային /սովետական/ ցեղասպանությունը, ազգային մշակույթը ընդհանուր` արհեստականորեն ստեղծված խորհրդային մշակույթի կաղապարների մեջ “խցկելու” գործընթացը: Այսինքն` ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ ազգային պատառիկների վերջնական ապազգայնացումը:
    Այդ արհավիքներն էլ կարողացանք դիմակայել. Ինչպես միշտ, ամբողջ մի ազգի առաքելությունը ստանձնեցին հայրենանվեր մի քանի անհատներ:
    20-րդ դարի երկրորդ կեսի այդ առաքելությունը իրենց ուսերի վրա կրեցին Հայրիկ Մուրադյանի, Վահրամ Արիստակեսյանի և Սրբուհի Լիսիցյանի նման մշակույթային գաղափարախոսները: Եվ ժողովուրդի ծոցից ելած ազգային երգի պարի հազարավոր անաղարտ նմուշներ փրվեցին վերոնշյալ անհատների և նրանց փոքրաթիվ հետևորդների ինքնուրաց ջանքերի շնորհիվ:
    Անցան ամենակուլ, ամեն ազգային փոշիացնող ու կեղծող, հաճախ նաև պղծող խորհրդային ժամանակները, և մեր ընտրյալ զավակների արյան շնորհիվ կրկին Հայոց հողի վրա ծածանվեց անկախության դրոշը:
    Բայց արի ու տես, որ անկաության ժամանակաշրջանը առավել ամենաթողության ժամանակաշրջան է: Եվ հաճախ բազում պետական այրերի շնորհիվ ազգային այլասերման ժամանակաշրջան, երբ քաջալերվում է ամեն մի օտարամոլ և “կիսազգային” մշակութային վայրահաչումներ, ամեն մի ազգային ավելի ծաղրվում, քան քաջալերվում են, և ավելի քան դիտվում որպես հետամնացության դրսևորում: Նաև մեր մշակութային գերատեսչությունների վարած մշակութային քաղաքականությունը ավելի շատ կիսազգային է, որը նույնքան վատ և նույնքան մոլորեցնող է, ինչքան կիսասուտը:
    Եթե պետական ներդրումներ մշակույթի մեջ կատարվում էլ են, ապա հաճախ արվեստների կոսմոպոլիտ /որը նույնն է, ինչ դեմք չունեցող, իսկ տառացիորեն` կեղծ արվեստը/ տեսակների, իսկ երբեմն դասական արվեստների մեջ:
    Մոռանում ենք, որ միգուցե և աշխարհին ազգը ներկայացնելու լավագույն ձևը դասականն է /իհարկե, զուտ ազգային դասականը/, բայց իրական դասական մշակույթ ունենալու համար պետք է ունենալ հզոր ժողովրդական արվեստ, որից էլ պիտի ծնվի և պետք է սնվի դասական արվեստը:
    Իսկ մենք փորձում ենք աշխարհի ներկայանալ ջազով /ուր էր թե գոնե Արտեմի Այվազյանին վայել հայաշունչ ջազով ներկայանաինք/ և աշխարհը հեղեված անորակ պոպ երաժշտության միջազգային ստանդարտներից շատ ավելի ցածրորակ հայ պոպ երաժշտությամբ:
    Կճուճի կաթը հորդելուց առաջ այն պետք է ներսում դատարկ տեղերը լցնի և ապա նոր հորդի: Առանց լցվելու հորդում է միայն ճաք տված կճուճը, ինչպիսին է ըստ երևույթին մեր այժմեական արվեստն:
    Մեր ազգաին ինքնությունը, մեր տեսակը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի լցված լինել ներսում, քան մտածել դրսի մասին: Երբ մենք զերծ լինենք սնամեջությունից, դրսից էլ ավելի նկատելի և ընկալելի կլինենք:
    Գրոշ չարժի այն արվեսը, որը ազգ չի կերտում և որը ազգ չի պահպանում:Վերադառնանք գրաբար դարձող մեր ազգագրությանը: Եթե այն չվերադարձվի մեր կենցաղ, եթե չփորձվի այն կրկին դարձնել ամբողջ ժողովրդի հարստությունը` թողնելով նորից որպես անհատների առաքելություն, այն ոչ միայն դատապարտված է դառնալու գրաբար, այլ նաև ոչ հեռավոր ապագայում կվերածվի անտապան մի շիրմաթմբի: Հետո շատ ավելի բարդ է լինելու շիրմաթմբի տակ փտողի իրական ինքնությունը պարզելք, քան այնժմ դեռևս հոգեվարքի մեջ գտնվող ազգագրությունը փրկելը:
    Դժվար թե այս ապազգայնացող, կիսաայլասերվող հասարակությունը նոր Կոմիտասներ ծնի, որը հերթական անգամ փրկի մեր մշակույթը` դրանով իսկ փրկելով մեր տեսակը:
    Կոմիտասի, Հայրիկ Մուրադյանի, Վահրամ Արիստակեսյանի, Սրբուհի Լիսիցյանի և մյուսների փրկած ազգագրության /երգի, պարի և ծիսակարգի / նմուշները վերածել դասագրքի և պետական լուրջ հոգածությամբ այն դարձնել հանրակրթական դպրողներում ուսուցանվող կարևորագույն առարկաների մեկը:
    Հայ կերտելու, հայեցի դաստիարակության համար ազգային մշակույթը ավելի կարևոր է, քան նույնիսկ մաթեմատիկան և միգուցե նաև ավելի, քան հայոց լեզուն: Առավել ևս, որ ի տարբերություն հանրակրթական շատ առարկաների` արվեստը գիտակցականից բացի նաև ենթագիտակցական դաստիարակության կրողն է, հատկապես ազգային պարը, ինչի մասին դեռևս Կոիմտասն է մատնանշել:
    Ազգագրությունը չի կարող բնական զարգացում ունենալ, քանի այն ամբողջ ժողովրդի արեվեստը չէմ քանի այն ամբողջ ժողովուրդը չի կերտում և որոշում նրա զարգացման ուղղությունները: Քանի այս արվեստը մնում է մի քանի մասնագետների /հաճախ կասկածելի/ մենաշնորհը և միայն բեմից ներկայացվող և ժողովրդից կտրված արվեստ, այն արմատներից կտրված մի ծառի է նմանվելու, որը դադարել է պտուղ տալուց և վաղ թե ուշ չորանալու է: Իսկ Հայող մեջ ծաղկելու է պորտապարն ու տեղաշորային շարժումներով գերհագեցած պարն ու կլկլոցներով հարուստ ցածրորակ արևելյան երաժշտությունը, հաճապ հայաբառ իմաստազուրկ տեքստերով:
    Ժամն է, որ ժողովրդի խիղճը, մտավորականությունը սթափվի, ինքնամաքրվի և նույնը պարտադրի պետական այրերին, որոնք իր պաշտոնե պարտավոր են պաշտպանել ազգային մշակույթը և ամեն ջանք չխնայել նրա վերակենդանացման և զարգացման համար:
    Հազարամյակների ստեղծածը չի կարելի զոհաբերել հանուն տասնամյակային ապազգային, ազգակործան նախասիրումների:
    Գագիկ գինոսյաննրն են իմ համար հեղինակություն (նամանավանդ նման բովանդակազուրկ ու վայրենասեր հոդվածից հետո), թե՞ Վիկիպեդիան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. #13
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Սէր, յարգանք, պաշտամունք պարտադրել` նշանակում է իշխանութիւն ունենալ մարդկանց հոգիների վրայ:

    Պաշտամունք - ասել է` ճանաչում ենք մեր պաշտածի իշխա-նութիւնը, եւ բարոյական որոշ տուրք տալիս նրան:

    Ուրիշների մէջ մենք, էապէս, սիրում ենք այն, ինչ որոշ չափով կայ ե՛ւ մեր մէջ:

    Արին սիրում է արիութիւնը անգա՛մ իր հակառակորդների մէջ: Մենք սիրում ենք նրանց, որոնց նմանում ենք մասամբ, եւ առնուազը` անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանօրէն օտար են մեզ: Հայրենապաշտը քո անձի մէջ տեսնում է մի բան իր ոգուց, եւ ցնծում քո յաջողութիւնների առթիւ: Անհայրենասէրն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մէջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն - եւ հենց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը: Ահա՛ թէ ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ` թշնամանքի գաղտնիքը:
    Գ.Նժդեհ

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.12.2009), Նաիրուհի (08.12.2009), Չամիչ (08.12.2009)

  22. #14
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Յարխուշտա

  23. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.12.2009), Apsara (30.04.2011), CactuSoul (25.01.2011), davidus (23.12.2009), Gayl (08.12.2009), Nnn (30.07.2010), Tig (09.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Լեռնցի (08.12.2009), Լուսաբեր (08.12.2009), Մաեստրո (23.02.2011), Մինա (03.08.2012), Նաիրուհի (08.12.2009), Չամիչ (08.12.2009), Ֆոտոն (08.12.2009)

  24. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Գագիկ գինոսյաննրն են իմ համար հեղինակություն (նամանավանդ նման բովանդակազուրկ ու վայրենասեր հոդվածից հետո), թե՞ Վիկիպեդիան:
    վիքիփեդիան ընդհանրապես խորհուրդ չի տրվում ընդունել որպես վստահելի աղբյուր։ հատկապես եթե գիտեք, թե հոդվածներն այնտեղ ինչպես են տեղադրվում։ Համոզվա՞ծ եք, որ հենց Ձեզ համար օրինակ ծառայած հոդվածի հեղինակը մասնագետ է։
    Իսկ ինչ վերաբերում է Գինոսյանին, ընդամենը մի քանի անգամ եմ առիթ ունեցել հանդիպելու, բայց հասցրել եմ հիանալ նրա մարդկային բարձր որակներով և բազմակողմանի հիմնավոր գիտելիքներով։
    Իսկ ազգային ոգու մասին խոսելն անգամ ավելորդ է...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.12.2009), CactuSoul (15.01.2011), Tig (09.12.2009), Արիացի (08.12.2009), Արևհատիկ (08.12.2009), Լեռնցի (08.12.2009), Լուսաբեր (08.12.2009), Չամիչ (08.12.2009)

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •