User Tag List

Էջ 20 25-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

  1. #286
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քերծի

    Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի Քերծի պարը: Այն նաև գրառողները կոչում են պատերազմական, սվինապար: Երբեմն հնչում է որսորդական պար լինելու ենթադրություններ, որը մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը:

    Քերծիի որսորդական պար լինելու օգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառի Եղեռն վերապրած Արատաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները: Իրենցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանստած, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարծումների հետ, որը որսը չվախեցնելու, չփախցնելու արտացոլումն է:
    Պարի անվանումը ստուգաբանվում է որպես գյուղի անվանումից առաջացած:

    Հայկական ռազմական պարերը իրենց կառուցվածքներով և պարաձևերի տեսակներով շատ բազմազան են: Իրականում նրանք հանդիսանում են մնջախաղային պարային գործողություններ, քանի որ փոխանցում, նկարագրում են մենամարտի, խմբակային կռվի, ճակատամարտի, հեծելազորային մարտերի այս կամ այն ձևերը և հանգամանքները:
    Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Գրական հայերնում նրանք կոչվում են ռազմական պարեր – ռազմ-կռիվ բառարմատից, կամ պատերազմական պարեր, պատերազմ-կռիվ բառից:

    Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարված հաղթանակների կապակցությամբ հնում կոչում էին Պարք Բանակաց: Բոլոր ժողովուրդների և ցեղերի մոտ հնում կատարվում էին մենամարտի և ճակատամարտի բեմականացումը: Այն ցեղերի մոտ, որտեղ այժմ էլ իրականացվում է պատանիներին ցեղի գաղտնիքների և խորհրդապաշտություններին հաղորդություն տալու ծեսը, նման բեմականացումները իրականացվում են նաև մեր ժամանակներում:

    Հաղորդություն ստացող պատանիները պիտի ծանոթանային իրենց ցեղի, և իրենց նախնիների հերոսական սխրանքներին ծանոթացնող պատմությունների հետ: Ռազմական սյուժեն, կամ առանձին ռազմական պարերը կատարվում էին նմանատիպ պատմա-դիցաբանական և էպիկական ներկայացումներին՝ ավագների անմիջական հսկողությամբ, ղեկավարությամբ և երբեմն մասնակցությամբ, հաղորդություն վերցնող, օծվող պատանու դիմաց: Աստիճանաբար նաև պատանիները սովորում էին պարերը բեմականացնել և կատարել, գովերգելով իր ցեղի կամ ժողովրդի վերապրած ռազմարշավները, հաղթանակները կամ ողբերգելով պարտությունները:

    Նման ներկայացումներ չէին կարող գոյություն չունենալ նաև հայ ժողովուրդը ձևավորող ցեղերի, և ավելի ուշ արդեն հայ ժողովրդի մոտ: Բոլոր ցեղերի մոտ գոյություն ունեին ռազմի ոգիներ և աստվածություններ: Ռազմի աստվածների պատվին նույնպես կատարվում էին նրանց գովերգող ռազմական պարային գործողություններ:
    Միևնույն ժամանակ տարեց սերունդը չԷր կարող չնկատել երիտասարդության առողջության վրա ռազմական պարերի առողջարարական և կազդուրիչ ազդեցությունը: Նաև նրանց մեջ ֆիզիկական ճարպկությունը, ներդաշնակությունը և շարժումների թեթևությունը զարգացնող ազդեցությունը: Հասկանալի է, որ իրենց ողջ վաղնջականպաշտանմունքայնությամբ և սրբազանությամբ ռազմական պարերը , մրցումներն ու խաղերը սկսեցին ոչ աննշան դեր խաղալ երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործում:
    Շհորհիվ իրենց օգտակար մարզումների արդյունքների, ռազմակամ պարերը, մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստականության համակարգի մեջ: Դրանով է պայմանավորված ռազմական պարերը համաժողովրդական տարածումը, որը ծնեց նրա մեջ կենցաղային դիմագծեր, բովանդակություն, որոնք հետագայում զարգացան նրանց պաշտանմունքային նշանակությանը և բովանդակությանը զուգահեռ:
    Ռազմական պարերը կատարվում էին հարսանեկան թափորների ժամանակ՝ պսակադրությունից հետո, եկեղեցուց փեսայի տուն տանող ճանապարհին: Նրանք կատարվում էին նաև բուն հարսանիքի ժամանակ : Այս պարերը ըստ երևույթին աղջիկ առևանգելու ժամանակ կռիվ – մենամարտերի կամ նույնիսկ մեծ ճակատամարտերի վերապրուքներ են:

    Թաղման թափորների ժամանակ հայերի կողմից ռազմական պարերի կատարման, թաղման ծեսերում ճակատամարտերի բեմականացման մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին: Իսկ ճակատամարտերի նման բեմականացումները իրենց մեջ պարփակում են պարային տարրեր, կատարվում էին պարային ռիթմով և արագությամբ, և կազմված են մի շարք ավանդական պարաքայլերից, ռազմական շարքերի և վերադասավորումների մեջ մնջախաղային հարձակումներով և նահանջներով կամ թշմանու հետապնդումներով:

    Եթե մինչ օրս ռազմական պարերը չեն կորցրել իրենց բազմազանությունը,շարժունակությունը, բուռն խառնվածքային ձևերը՝ թռիչքներ, հարձակումներ և մնջախաղային արտահայտչությունը, ապա ավելի քան պարզ է, որ հնում, երբ ռազմական պարերը ունեին արդիական նշանակություն հայերի կենցաղում և ծեսերում, նրանք պետք է լինեին լի ավելի վառ գեղարվեստական արտահայտչականությամբ և թատերականացվածությամբ, կառուցված տեխնիկապես կատարելագործված ռազմական շարժումների վրա և հին հայկական սպառազինության կատարյալ տիրապետմամբ:

    Նրա երաժշտական տաղաչափությունը հավասար է 3/4: Այն պարվում է դհոլի և զուռնայի նվագակցությամբ:
    Գրառվել է նաև երկու մասից կազմված Քերծիի պարաձև, որում երկրորդ մասում արագությունը զարգանում է:
    Պարողները շարվում են մի գծով: Երբեմն կարող է պարվել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով: Եվ գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են, որպես հակառակորդի վրա հարձակման արտացոլում: Որին հետևող տեղում շարժումներից հետո, շարքը վերադառնում է իր ելման դիրքին: Վերադառնալու ընթացքում վերդասավորվում են մասնակիցները իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն 90˚-ով դարձումներով: Առաջ գնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները երկու շարքով պարելու ժամանակ, թերևս մեկնաբանվում է, որպես մի կողմի հարձակման, մյուսի ինքնապաշտպանության, և ապա հակահարձակման անցնելու արտացոլում: Ձեռքերը բռնում են ափ ափի խաչված մատներով բռնած, թևկախ վիճակում: Երբեմն պատահում է նաև, որ պարվում է ձեռքերը ճկույտներով բռնած:

    Ուսուցողական հոլովակ


    Քերծի
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (06.02.2012), Tirim-tim (06.02.2012)

  3. #287
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (Երկու գնալ, մեկ դառնալ պարաձև)

    Ամենատարածված հայկական կոլեկտիվ պարաձևը երկու գնալ, մեկ դառնալ տեսակն է: Այս պարաձևը հանդիպում է մասնակիցների տարբեր դասավորությամբ. Մեկ շարքով կանգնած, երկու շարքով, մեկ շրջանով, երկհարկանի շարքով, երբ պարողների մեկ շարքը կանգնում է մյուս շարքի ուսերին և այլն:
    Բոլոր նմանատիպ շարքերի դեպքում մասնակիցների ընդհանուր տեղաշարժը կարող է լինել դեպի աջ –կոչվում են դուզ կամ ձախ, թարս պարեր:

    ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ)

    Հայ ժողովրդի ձեռքերը բռնած կոլլեկտիվ պարերը, որոնք կազմված են դանդաղ կատարվող երկու գնալ, մեկ դառնալ պարաձևի բազմաթիվ կատարումներից կոչվում են Ծանդր Գյոնդեր:
    Այս պարերում տեղաշարժը կատարվում է չափազանց դանդաղ, ճիշտ է, տեմպը աստիճանաբար փոքր ինչ արագանում է, բայց այնուամենայնիվ չի հասնում չափավոր արագության: Հնում այս պարերին մասնակցում էր միանգամից մի քանի հարյուր մարդ:
    Ծանդր, ծանր նշանակում է, ոչ միայն դանդաղ, այլև բազմամարդ, հետևաբար Ծանդր գյոնդ-ը կարելի է մեկնաբանել նաև այսպես. Դանդաղ, բազմամարդ գյոնդ:
    Գյոնդ կամ գյովընդ անվանումը առաջացել է գունդ բառից, որոնք նրա արտասանության հին ձևն են, և նշանակում են մարդկանց հավաքույթ, ժողով, ընդհանրություն, ռազմարվեստում որպես ռազմական մեծ համախմբվածություն, ընհանրություն` ռազմական գունդ:
    Հետևաբար գյովընդ տերմինը, անվանումը կարելի է թարգմանել կոլլեկտիվ, մասսայական, համայնքային պար:
    Այս պարաձևում տեղաշարժը դեպի կողք է, մեկ մի ոտքը կողք տեղաշարժելով, մեկ մյուսը նրա մոտ տեղադրելով, որն էլ ապա ընդունում է իր վրա մարմնի ծանրությունը:
    Կողք տեղաշարժվող այլ պարերում հանդիպող խաչվող քայլի փոխարեն կատարվում է ՙկցորդ քայլ՚:
    Երկու գնալ, մեկ դառնալ պարաձևը կազմված է միևնույն տևողությամբ վեց շարժումից: Ընդ որում վեց շարժումներից յուրաքանչյուրը տեղի է ունենում միևնույն ժամանակային տևողությամբ:
    1-ին հաշվին կատարվում է աջ ոտքով դեպի աջ, և ոտքը միանգամից դրվում է ամբողջ ներբանի վրա, առանց որևէ շրջվածության, ոտնաթաթով դեպի առաջ:
    2-րդ հաշվին ձախ ոտքը դնել աջ ոտքի մոտ` կցել աջ ոտքին, դնելով նույն կերպ ինչպես աջը` ոտնաթաթով դեպիառաջ: Այսպիսի քայլերը կոչում են կցորդ քայլեր, քանզի նրանք քայլ հասկացողության բուն իմաստին չեն համապատասխանում, որովհետև իրականում չեն տեղաշարժում մարմինը: Սրանից է բխում, որ ժողովուրդը այս պարատեսակները անվանում է ՙերկու գնալ, մեկ դառնալ՚, իսկ այս երկու շարժումը միասին ընդամենը ՙմեկ գնալ՚, քանի որ այս երկու շարժումներից տեղաշարժ կատարվում է միայն 1 հաշվին:
    3-րդ հաշվին աջ ոտքով կատարել ճիշտ այնպիսի քայլ, ինչպես 1 հաշվին: Այս էլ երկրորդ քայլն է, որ տեղաշարժում է մարմինը, ինչից ելնելով էլ համապատասխանում է ՙերկու գնալ՚-ուն:
    4-րդ հաշվին ձախ ոտքը խաղում է`ՙձախ ոտքը կխաղա՚: Տարբեր պարերում ոտքը ՙխաղում՚ է տարբեր ձևերով:
    Այսպիսով առաջին չորս հաշվին կատարվում է երկու քայլ տեղաշարժ դեպի աջ:
    5-րդ հաշվին ձախ ոտքով կատարել մեկ ոչ մեծ քայլ դեպի ձախ, ոտքը դնելով նույն կերպ` ոտնաթաթը դեպի առաջ, ինչպես մյուս քայլերի ժամանակ:
    6-րդ հաշվին աջ ոտքը խաղում է` ՙաջ ոտքը կխաղա՚, ճիշտ նույն կերպ ինչպես ձախ ոտքը 4 հաշվին:
    Եվ այսպես դեպի ձախ կատարվում է իրականում մեկ քայլ, ինչն էլ ժողովրդի կողմից բնութգրվում էՙմեկ դառնալ՚ տերմինով:
    Որոշ տեղերում 2 հաշվին կատարվում է ոչ թե կցորդ քայլ, այլ խաչվող, որն էլ պարահրապարակով մասնակիցների ընդհանուր տեղաշարժի հետագիծը դարձնում է ոլորուն, ծուռումուռ: Իսկ մեր նկարագրած դեպքում շնորհիվ կցորդ-քայլի պահպանվում է ուղիղ հետագիծ:
    Նման պարաձևը հանդիպում է տարբեր դասավորումներով, ինչի մասին արդեն նշել էնք, սակայն նրանք տարբերակվում են.
    ըստ տեմպի;
    ըստ նրա թե ինչպես է խաղում ազատ ոտը;
    ըստ ձեռքերը բռնելու ձևի;
    ըստ նրա թե տարբեր շրջադարձերի հետևանքով կա արդյոք մասնակիցների վերադասավորումներ;
    ըստ նրանում եղած ուսերի գեղգեղացոխ շարժումների – ժըժըխվել, ժըշխել;
    ըստ նրա թե ինչքան խորն են ծնկերի ծալումները – ծունկ կոտրել, ամբողջովին են արդյոք ուղղվում ծնկները և ինչ պարբերականությամբ է այն կատարվում;
    ըստ մասերի քանակի - դանդաղ, չափավոր տեմպով և արագ;
    ըստ գյոնդ բաշու (պարագլուխ) և գյոնդի պոչի (Պարապոչ) ձեռքի ատրիբուտի;
    ըստ պարի բովանդակության և նշանակության, ըստ նրա որտեղ և ում կողմից է այն կատարվում;
    ըստ մեղեդու և երաժշտության չափի;
    ըստ նվագակցության – ձայնային(վոկալ) կամ գործիքային և երգեցողության առանձնահատկությունների;
    ըստ երգի տեքստի - խոսքերի:
    Որոշ դեպքերում այս պարաձևը միայն արագանում է, չծավալվելով շարժումների այլ տարբերակներով ավելի արագ մասերի: Այլ դեպքերում նա անցնում է ավելի արագ մասի, համապատասխանաբար փոխելով իր շարժումները:
    Ավելի հաճախ ՙերկու գնալ, մեկ դառնալ՚ պարաձևը կազմում է ձեռքերի միացմամբ պարվող կոլլեկտիվ պարերի հիմնական մասը, որոնք այդպես խմբավորվում են ուղիղ հետագծով մասնակիցների ընդհանուր տեղաշարժով.
    Ծանդր կամ Ծանըր գյոնդ;
    Ծանդր գյոնդ կոտրոցի – խորը ծնկածալերով և ուղղումներով;
    Ծանդր գյոնդ կոտրոցի ճկուտախաղ - խորը ծնկածալերով և ուղղումներով և ձեռքերը ճկույտներով միացրած:

    Ուսուցողական հոլովակ


    Գյովնդ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.01.2012)

  5. #288
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #289
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին, Կարին ավանդական երգի և պարի համույթը կներկայանա նոր համերգով, որի նպատակը վերջին մի տարվա ընթացքում Կարինի գործունեության և բանահավաքչության շնորհիվ մոռացումից փրկված հայկական պարերը հայ հանդիսատեսին ներկայացնելն է: Կարինը կներկայանա ընդարձակ պարային ծրագրով: Հանդիսատեսը կվայելի նոր գրառված և կրկին կյանքի կոչված մի շարք պարեր ևս: Պարերից շատերը կցուցադրվեն առաջին անգամ:

    Հ.Գ.
    Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
    ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

    Կորցնելով պարը` կկորցնենք մեր դեմքը: Կարինն այսօր այն եզակի խմբերից է, որ նոր կյանք է տալիս մեր մշակույթին՝ չթողնելով, որ այն մոռացվի ու մեռնի:
    Կարին համույթի շնորհիվ վերգտեք ձեր ազգային պարը և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.02.2012), Varzor (18.01.2012)

  8. #290
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարին ավանդական երգի և պարի համույթը վերսկսում է պարային միջոցառումների շարքը: Հայ ազգագրական պարերի հերթական դասընթացը տեղի կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կանաչ դահլիճում, սովորականի պես՝ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ հուվարի 27-ին ժամը 19:00: Մուտքն ազատ է բոլորի համար:

    Հ.Գ.

    Ազգային պարով, ազգային երգով են մեր զինվորները ոգեշնչվել, ազգային երգ-երաժշտություն լսելուց հետո է, որ մեր քաջ, անձնվեր տղաները կռիվ են գնացել` մի գրամ վախ անգամ սրտում չունենալով: Ազգային պարի ու երգի շնորհիվ է, որ մենք այսօր կանք, գոյատևում ենք, ահա սրա միջոցով ենք մենք անհատականություն, ահա սրանով ենք մենք ՀԱՅ: Պետք է վերջապես կարողանանաք մեր երկրի ներսում բարձր պահել մեր ազգային ոգին, որպեսզի ազգային արժեքները գնահատելու ունակություն ունենանք` որպես ապահովագրում օտարերկրյա ոտնձգություններից:

    "Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը":

    Սրանք մեր խոսքերը չեն, սրանք Նժդեհի խոսքերն են:


    հ.գ.հ.գ. մնաց մի քանի ժամ՝ շտապեք
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուսա (29.01.2012)

  10. #291
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՌՈՍՏԱՄ ԲԱԶԻ

    Ռոստամ Բազի – Հայկական ռազմի պարերից է: Հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում՝ Կապուտան (Ուրմիա) լճի շրջակայքում: Ռոստամը դա պարսիկ գրող Ֆիրդուսու հայտնի էպոսի հերոսի անունն է, որը ողջ Պարսկաստանում, այդ թվում նաև պարսկահայոց մեջ ընդունված էր որպես հերոսականություն, առնականություն, դյուցազնականություն խորհրդանշող պատմական անձերից, կերպարներից մեկը: Իսկ բազի թարգմանվում է որպես, խաղ, այսինքն եթե ամբողջովին փորձենք հայեցի մեկնաբանություն տալ, ապա այն թերևս կհնչի որպես «Քաջերի խաղ», որը կրել է ռազմիկների մարզելու խնդիրը:

    Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Գրական հայերնում նրանք կոչվում են ռազմական պարեր – ռազմ-կռիվ բառարմատից, կամ պատերազմական պարեր, պատերազմ-կռիվ բառից:
    Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարված հաղթանակների կապակցությամբ հնում կոչում էին Պարք Բանակաց: Բոլոր ժողովուրդների և ցեղերի մոտ հնում կատարվում էին մենամարտի և ճակատամարտի բեմականացումը: Այն ցեղերի մոտ, որտեղ այժմ էլ իրականացվում է պատանիներին ցեղի գաղտնիքների և խորհրդապաշտություններին հաղորդություն տալու ծեսը, նման բեմականացումները իրականացվում են նաև մեր ժամանակներում:

    Հաղորդություն ստացող պատանիները պիտի ծանոթանային իրենց ցեղի, և իրենց նախնիների հերոսական սխրանքներին ծանոթացնող պատմությունների հետ: Ռազմական սյուժեն, կամ առանձին ռազմական պարերը կատարվում էին նմանատիպ պատմա-դիցաբանական և էպիկական ներկայացումներին՝ ավագների անմիջական հսկողությամբ, ղեկավարությամբ և երբեմն մասնակցությամբ, հաղորդություն վերցնող, օծվող պատանու դիմաց: Աստիճանաբար նաև պատանիները սովորում էին պարերը բեմականացնել և կատարել, գովերգելով իր ցեղի կամ ժողովրդի վերապրած ռազմարշավները, հաղթանակները կամ ողբերգելով պարտությունները:

    Միևնույն ժամանակ տարեց սերունդը չԷր կարող չնկատել երիտասարդության առողջության վրա ռազմական պարերի առողջարարական և կազդուրիչ ազդեցությունը: Նաև նրանց մեջ ֆիզիկական ճարպկությունը, ներդաշնակությունը և շարժումների թեթևությունը զարգացնող ազդեցությունը: Հասկանալի է, որ իրենց ողջ վաղնջական պաշտանմունքայնությամբ և սրբազանությամբ ռազմական պարերը , մրցումներն ու խաղերը սկսեցին ոչ աննշան դեր խաղալ երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործում:

    Շհորհիվ իրենց օգտակար մարզումների արդյունքների, ռազմակամ պարերը, մտնում էին զինվորների ֆիզիկական պատրաստականության համակարգի մեջ: Դրանով է պայմանավորված ռազմական պարերը համաժողովրդական տարածումը, որը ծնեց նրա մեջ կենցաղային դիմագծեր, բովանդակություն, որոնք հետագայում զարգացան նրանց պաշտանմունքային նշանակությանը և բովանդակությանը զուգահեռ:
    Ռազմական պարերը կատարվում էին հարսանեկան թափորների ժամանակ՝ պսակադրությունից հետո, եկեղեցուց փեսայի տուն տանող ճանապարհին: Նրանք կատարվում էին նաև բուն հարսանիքի ժամանակ : Այս պարերը ըստ երևույթին աղջիկ առևանգելու ժամանակ կռիվ – մենամարտերի կամ նույնիսկ մեծ ճակատամարտերի վերապրուքներ են:

    Թաղման թափորների ժամանակ հայերի կողմից ռազմական պարերի կատարման, թաղման ծեսերում ճակատամարտերի բեմականացման մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին: Իսկ ճակատամարտերի նման բեմականացումները իրենց մեջ պարփակում են պարային տարրեր, կատարվում էին պարային ռիթմով և արագությամբ, և կազմված են մի շարք ավանդական պարաքայլերից, ռազմական շարքերի և վերադասավորումների մեջ մնջախաղային հարձակումներով և նահանջներով կամ թշմանու հետապնդումներով:

    Եթե մինչ օրս ռազմական պարերը չեն կորցրել իրենց բազմազանությունը, շարժունակությունը, բուռն խառնվածքային ձևերը՝ թռիչքներ, հարձակումներ և մնջախաղային արտահայտչությունը, ապա ավելի քան պարզ է, որ հնում, երբ ռազմական պարերը ունեին արդիական նշանակություն հայերի կենցաղում և ծեսերում, նրանք պետք է լինեին լի ավելի վառ գեղարվեստական արտահայտչականությամբ և թատերականացվածությամբ, կառուցված տեխնիկապես կատարելագործված ռազմական շարժումների վրա և հին հայկական սպառազինության կատարյալ տիրապետմամբ:

    Չնայած որ ռազմի պարերի գերակշռող մասը գծային պարեր են, որոնք բաժանվոմ են երկու ձևերի՝ միաշարք և երկշարք գծային պարերի, այդուհանդերձ Ռոստամ Բազին ռազմի պարերի այն պահպանված նմուշներից է, որը պարվում է շրջանաձև: Պարեղանակը 3/4 հաշիվ ունի, բայց խառը շեշտադրումով: Պարի հատակագծի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է, ինչը վկայում է պարի դրական ազդեցության, նրա հաղթական մոգության մասին: Պարաքայլերը շատ տիպիկ են պարսկահայոց պարարվեստին և մի քիչ կլորավուն, աղեղնաձև քայլերով:

    Պարաքայլի հաշիվը յոթ է, ինչը նույնպես դրական խորհուրդ ունի և երևի մարտում հաղթանակին նպատակմղված մոգություն: Առաջին երեք հաշիվը տեղում ձախ ոտքով, իսկ երրորդը հենց դեպի ձախ կատարվող շարժումներ են, ասես նախկին մարտերում անհաջողությունների, ձախորդությունների հետ կապը խզելուն նպատակամղված, որը հոգեբանորեն նախատատրաստում է ապագա մարտերում հաղթողին ոգի ներշնչելու: Հետագա երեք հաշվին մարմինը փոքր-ինչ աջ դարձումով շատ ավելի կտրուկ տեղաշարժվում է դեպի աջ և պարի վերջակետը յոթերորդ հաշվին մարմինը ուղղվում է, հանգելով ելման դրության, բարձր թռիչքով վերջակետ դնելով պարաքայլին՝ ասես արձանագրելով տարված հաղթանակը:

    Անշուշտ այս պարը մի քանի տեսանկյունից դրական ազդեցություն ունի մարտիկների վրա: Նախ և առաջ մարտական ոգեղենության, ֆիզիկական բարձր պատրաստականության, ճարպկության և բարձր ցատկունակության:
    Ենթադրաբար այս պարը վերապրուկ է հեթանոսական արևապաշտական ժամանակներից, այդ է վկայում պարի հատակագծի ձևը, որը հիշեցնում է արևի սկավառակը, քանզի արևի և Հայոց ռազմի Աստված Վահագնի հովանավորությունն էլ մարտի ժամանակ ակնակալում են պարի մասնակիցները:

    Ըստ որոշ հիշատակությունների պարը երբեմն պարվել է փոքր դաշույներով, որը կենցաղից հետզհետե դուրս է մղվել: Իսկ երբեմն պարվել է ջահերով, որը նույնպես կենցաղից դուրս է մղված, բայց ինչը խորհրդանշում է պարի հեթանոսական ծագումը և նախկինում նրա արևապաշտական բնույթ ունենալը:



    Քանի որ այս պարի ուսուցողական հոլովակը դեռ չկա առաջարկում եմ վայելել նաև այս կատարումը

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.02.2012)

  12. #292
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՅԱՐԽՈՒՇՏԱ

    Յար խուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յար խուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:

    Ռազմական պարերի ժանրը հայ պարաֆոնդին բնորոշ ինքնատիպ երևույթներից է: Դրա մասին հիշատակությունները և վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Մագիստրոսի մոտ:
    Ինչպես բոլոր ծիսական պարերը, այնպես էլ ռազմականները համարվել են սրբազան և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Այդ պարերը կատարել են ռազմի գնալուց առաջ ռազմիկների մարտական ոգին բարձրացնելու, հաճախ նույնիսկ ռազմի հաջող կամ անհաջող ավարտը նմանողական գործողության միջոցով գուշակելու նպատակով: Պարել են նաև ռազմական հաղթանակներ տոնելիս և կամ թաղման արարողություններին` հատկապես եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ:

    Ժողովրդական տոներին, հարսանիքներին դրանք կատարվել են հատուկ ծիսական նպատակադրմամբ` ամուսնացող զույգի համայնքի բարօրությունն ապահովելու, հնի ու նորի սահմանագիծը բարեհաջող հաղթահարելու համար:
    Ռազմական պարերի կատարումը հնուց ի վեր ունեցել է մեկ այլ կարևոր նշանակություն նույնպես. այն դիտվել է որպես ռազմամարզական դաստիարակության միջոց: Ռազմական պարեր սովորելիս և դրանց տեխնիկական ու արտահայտչական բարդությունը հաղթահարելիս երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես մարզվել են, այլև յուրացրել այն սոցիալական և մշակույթային նորմերի համակարգը, որը բնորոշ է տվյալ համայնքին:

    Յար խուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով:
    Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը:
    Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յար Խուշտա կամ Թաք Յար խուշտա, Սլիվանի Յար խուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը:

    Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով: Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ հարձակման և պաշտպանության նպատակով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են զույգերի աջ ձեռքերի միմյանց ուժգին բախվող հարվածներով: Այս տեսակի Ծափ պարերում պարաձևերը հերթագայում են այնպես, որ մեկ մի կողմն է հարձակվում մյուսը պաշտպանվում, մեկ էլ` մյուսը: Երբ ծափերը կատարվում են երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում կարծես թե վերանում են նահանջողի դերն ու վահանի գործառույթը: Երկու կողմերն էլ զինված են հարձակման զենքերով, այն է` միաժամանակ կատարվող երկու ձեռքի ծափերով և հարձակողական դիրքերում են:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՈՐՊԵՍ ԽԱՂ: Խաղ ու պար տերմիններն հոմանիշներ են հայերենում: Յար խուշտան այն խաղերից է, որոնք ներկայացնում են խաղի և պարի միջանկյալ ձևը կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը:
    Ռազմական այս խաղին բնորոշ են թատերականացված մնջախաղային երկխոսությունները անհատների և խմբերի միջև, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին և հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը:
    Այն եղել է սասունցիների մեջ տարածված խաղերից, որը կատարվել է բազմամարդ ուխտագնացությունների ժամանակ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Ս. Կարապետ վանքի տոներին, հարսանիքներին ու խնջույքներին: Մասնակցել են հասուն տարիքի մարդիկ, պատանիները, հաճախ նույնիսկ տարեցները:
    Խաղացողները բաժանվել են երկու խմբի: Խաղի սկիզբն ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, երեք անգամ ձեռքերը միմյանց զարկել ու նորից ետ նահանջել: Այդ ամենը կատարվել է խիստ համաչափ, ռիթմիկ, ուղեկցվել երգ ու պարով: Այդ ռիթմիկ խաղը շարունակվել է այնքան, մինչև որ կողմերից մեկն իրեն պարտված է զգացել:
    Յար խուշտա խաղացողները ռազմական տարազ են կրել, մեջքին, աջ կողմի առաջամասում` դաշույնով:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ : Ժամանակի ընթացքում Յար խուշտայի խաղային տարրը փոքր ինչ պասիվացել է, տեղի տալով շարժումների պարային բնույթին: Դրա հիմնական դասավորությունը (միզանսցենը) շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում երկու ուղիղ հանդիպակած գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես թե հարձակվում իրար վրա:
    Այնուհետև պարողները բախվում են գլխավերևում կատարվող ծափերով և հեռանում, նահանջում: Մարտաշարքերը պարելով քանդվում են կամ վերադասավորվում շրջանի: Շրջան - երկու շարք – շրջան միզանսցենաների այս հերթագայումը բնութագրում է պարի հիմնական կառուցվածքը և կարծես թե խորհրդանշում ընդմիջվող բեկումներով ընթացող տիեզերական անվերջության գաղափարը:
    Յար խուշտա-ն պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված և յուրաքանչյուր մարտիկ պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնած մարտիկի հետ, նրա հետ զույգ կազմելով: Պարը կարելի է բնութագրել նաև որպես մարտնչող զույգերի խմբական կատարում:
    Յար խուշտա-յի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարաձևերն հերթագայում են մեկը մյուսին, ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ:
    Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք – միզանսցեն ձևավորելը առանձին պտույտներ կատարել տեղում կամ շարժմամբ, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:
    Քանի որ այս պարում կատարողները ձեռքերից բռնած չեն, դրանց շարժումները նույնպես կարող են իմպրովիզացիոն բնույթ ունենալ; Ձեռքերը գլխավերևում հակառակորդի հետ կատարվող ծափերից հետո ազատ շարժումներ են կատարում` արմունկների և դաստակների պտույտներ, կարող են նաև ներքև իջեցնել:
    Ուսերը թափահարվում են վերև և ներքև, ինչպես ժողովուրդն է ասում` ժշխվում:
    Թվում է, թե այս խմբական մարտապարում պարագլուխ չկա, սակայն պարողները կողմնորոշվում են` հետևելով առաջին զույգի պարողին: Եթե նրանք փոխում են տեղերը, ապա մյուս զույգերը նույնպես հաջորդաբար փոխում են իրենց տեղերը` պահպանելով մարտնչողների նույն կազմը:
    Հայտնի են դեպքեր, երբ պարողները զգացմունքային ընդգծված վիճակի (էքստազ) մեջ են ընկնում և անընդմեջ ու ուժգին ծափերից նույնիսկ արյունոտում ձեռքերը: Հաճախ էլ նրանք միմյանց են զարկվում ոչ միայն ծափերով, այլև կրծքով ու ծնկներով, որից հետո նահանջողներն արշավում են նոր թափով:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԵՍՔԵՐԸ:
    Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ պարի երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում:
    Ինչ որ ժամանակ Յար խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է և կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, երեվի թե այն մարտական կանչ է խորհրդանշում.
    Տոզիլբանո, տոզիլբան,
    Տոզիլբանո, տոզիլբան…
    Պարի կատարումն ուղեկցվել է նաև դհոլի և զուռնայի նվագակցությամբ, որը զարգացնելով բանահյուսական երգի մեղեդին, ամբողջացրել է պարը:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԲԵՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ: Յար խուշտան այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը ժողովրդական պարային մշակույթում պահպանվել է մինչ օրս և շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում:
    Դեռևս XX դարի 30-ական թթ. այն բեմականացրել է Սրբուհի Լիսիցյանը` Երևանի Պարարվեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում և Վահրամ Արիստակեսյանը` Հայաստանի ազգագրական պարերի պետական առաջին անսամբլում:

    Յար խուշտան հայտնի է նաև 1957թ. Աշնակ գյուղի սասունցիների` Վահրամ Արիստակեսյանի ղեկավարած պարախմբի կատարմամբ, որը հայ բեմական պարարվեստի հետագա ժամանակաշրջանում անգամ շարունակում է կատարվել ինքնագործ և պրոֆեսիոնալ պարային խմբերում:
    Բեմական մշակումներում Յար խուշտան պահպանում է իր հիմնական միզանսցենաները, պարաձևն ու պարաքայլը, չնայած ներքոհիշյալ փոփոխությունների.
    1. Ավանդական Յար խուշտան պարել են միայն տղամարդիկ:
    Բեմական տարբերակում պարում են նաև կանայք, նույն պարաձևով, սակայն
    ծափ զարկելով ոչ թե տղամարդկանց այլ միմյանց:
    2. Բեմական մշակումներում Յար խուշտան ունենում է որոշակի բեմական մուտք և որևէ բնորոշ պարային դիրքով շեշտված վերջաբան:
    3. Բեմադրողի մշակման և բեմի օրենքներին համապատասխան սահմանափակվում է պարողների իմպրովիզացիան:
    4. Պարը ուղեկցվում է գործիքային երաժշտությամբ, հաճախ էլ ձայնագրությամբ` սահմանափակելով նաև երաժիշտների իմպրովիզացիան:

    Բացակայում է բանահյուսական տեքստը, որին փոխարինում են պարողների հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները:
    Այսպիսով, Յար խուշտա ռազմական պար-խաղը հնագույն ակունքներ ունեցող հայկական ռազմական ծիսական պարերից է: Ժամանակի ընթացքում այն տարբեր փոխակերպումների է ենթարկվել, դարձել աշխարհիկ զվարճանքի խաղ և պար, միաժամանակ պահպանել հնագույն տարբերակին բնորոշ տարրեր, որոնց ակնհայտ վկայություններն են պարի միզանսցենները, պարաձևը, ծափերը, բանահյուսական տեքստն ու մարտական կանչերը:
    Ներկայումս Յար խուշտան պահպանվում է հայ ժողովրդական և բեմական պարարվեստում, և այդ կենսունակությունը նույնպես հաստատում է այս բացառիկ ավանդական պարանմուշի արժեքն ու ինքնատիպությունը:



    Ուսուցողական հոլովակ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (06.02.2012), Varzor (01.02.2012)

  14. #293
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄՇՈ ԽԸՌ, ՍԱՍՆԱ ՔՈՉԱՐԻ

    Հայաստանում գոյություն ունեն պարեր Մըշու խըռ անվանմամբ: Նրա մեղեդիները նման են Քոչարու մեղեդիների: Մըշու խըռ պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, ինչպես և Քոչարունը և նրա սխեման կարելի է վերագրել երկուս գնալ երկուս դառնալ պարատեսակին: Բայց ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի հատուկ հիմք, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա:

    Քոչարի և Մըշու խըռ պարատեսակի ընդհանրությունը նաև նրանց բովանդակության մեջ է, և որ երկու պարատեսակն էլ կենդանիների են պատկերում և նրանց թռիչքները: Ըստ որոշ մեկնաբանությունների Քոչարին` այծերի և խոյերի, իսկ Մըշու խըռը ձիերի: Մըշու նշանակում է Մուշի, այսինքն Մուշ քաղաքի և մարզի անունով, իսկ խըռ ըստ որոշ մեկնաբանությունների նշանակում է մոխրագույն ձի կարմիր նշաններով: Մըշու խըռ տեսակի թռիչքները կարող են լինել ձիու ցատկումը, ոստնումը, արշավումը, առավել ևս, որ խըռաթլի թուրքերենից նշանակում է ձիավոր մոխրագույն ձիու վրա:

    Աճառյանի բառարանում մեկնաբանվում է.
    ա. որպես վեճ, պայքար,
    բ. բաց, ազատ տարածություն-դաշտ, հարթավայր;
    տվյալ դեպքում Մըշու դաշտ, Մըշո դաշտավայր:

    Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
    սմբակների դոփյուն,
    ձռչկոտում:
    Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ:

    Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարգը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը:
    Մըշու խըռի ժամանակ պարողները կանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված:



    Ուսուցողական հոլովակ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (06.02.2012), Varzor (01.02.2012)

  16. #294
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտիր համերգ էր

    Վերադարձ արմատներին

    Սերժ Սարգսյանը եւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են եղել «Կարին» համույթի համերգին
    Ոչ թե հողով ու հացով, այլ մշակույթով ենք հարուստ։ Միայն թե մեր դարերի պատմություն ունեցող մշակույթի գործերը պետք է հավաքագրել, մշակել ու ներկայացնել եկող սերունդներին։ 10 տարի է այդ գործելաոճն է որդեգրել «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ ուսումնասիրվել են ավելի քան 30 պարեր, որոնցից 20—ը ամբողջովին նոր են կամ այլ մեկնաբանություններով։ 2010թ. համույթը Հայաստանի չորս մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Արարատում եւ Արագածոտնում ուսումնասիրել է մի շարք ազգագրական պարեր։ Ուսումնասիրության համար ընտրել են այն մարզերը, որտեղ առավել հարուստ նյութ կա։ Ուսումնասիրությունները կշարունակվեն, քանի որ անելիքները շատ են։ Առաջիկա ուսումնասիրությունները կատարվելու են Լոռու մարզի 2 գյուղերում։
    Իսկ մինչ այդ 10—ամյակի առիթով համույթը երեկ իր հավաքագրած պարերը «Դարձ յարմատս» խորագրի ներքո ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում։
    Կարեւորելով ազգային ավանդական երգ ու պարի դերը սերունդների դաստիարակության եւ ինքնաճանաչողության գործում՝ համերգին ներկա եղան նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Հյուրերի թվում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այլ անձինք։
    «Ամենամեծ ձեռքբերումն այն է, ինչի համար համույթը ստեղծվել է։ Տասնամյա հոբելյանը դիմավորեց իր բռնած ուղուն հավատարիմ»,–լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
    «Տասը տարիների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ այն մտավախությունը, որը վերաբերում է պարի՝ գրաբար դառնալուն, վերացել է։ Նույնիսկ համաշխարհային մրցույթում առաջին տեղը գրավելը ավելի փոքր հաղթանակ է, քան այն, որ մենք կարողացանք երիտասարդության մեջ սերմանել սեր դեպի սեփական մշակույթը եւ կարողացանք իրենց համար բացել ինքնաճանաչման ճանապարհ։ Հզոր մշակույթ ունենք, եւ իրավունք չունենք թույլ տալու, որ այն մահանա»,–բարձրաձայնեց համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը։
    «Աջակցել ենք, որպեսզի համույթը հավաքագրի ազգային գործերը։ Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է»,–ասաց ՀՀ—ում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆերնը։
    Մեր հարուստ մշակույթի վառ ապացույցները նաեւ մեր տատիկներն ու պապիկներն են, որոնք այսօր շարունակում են դրանց կրողը եւ անձամբ փոխանցողը լինել։ Թերեզա տատիկը պարել սկսել է 60 տարեկանից, իսկ այսօր արդեն 77 տարեկան է։ Ասում է, որ այդ տարքիում պարելու համար իրեն ոչ մի կարծրատիպ չի խոչընդոտել եւ մեծ սիրով ընդունել է Խաչիկ պապիկի՝ իր խմբում պարելու առաջարկը։ «Ասացի, Թերեզ քույրիկ, պիտի գաս ու պարես։ Նա ընդունեց իմ հրավերը, բայց ոչ մենակ, ամուսինն էլ միացավ մեզ»,–հիշում է «Մշո հավքեր» խմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սողոյանը։
    Պարոն Խաչիկի խումբը գործում է 80—ականներից։ Հպարտությամբ է նշում, որ իր խմբում անցյալ տարի 100—ամյա պարող էլ է ունեցել։ Այսօր էլ 93—ամյա ներկայացուցիչ ունի։ Խումբը կազմել է դռնեդուռ ընկնելով, խնդրելով, պարողներ հավաքելով։ Այսօր «Մշո հավքերի» դռները բոլորի համար են բաց, միայն մի պայմանով՝ պարելու հանդեպ պետք է սեր ունենալ։ Եվ միայն դա բավական է, որ խմբում ընդգրկվելուց հետո 20 օր անց սկսնակի ոտքերն ու ձեռքերը այլեւս չընդդիմանան եւ բեմի վրա մի գեղեցիկ պար բեմադրեն, ինչպես արդեն հմտացածները՝ երեկ։
    «Հանդգնել ենք մարզերից երեք տարբեր խմբեր հրավիրել, որպեսզի իրենց բնօրինակով ներկայացնեն այն, ինչ մենք վերականգնել ենք։ Կարեւոր է, որ արժեւորվեն այն անհատները, որոնք իրենց անձը մերժելով պահպանել են հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը եւ բերել—հասցրել են մեր օրերը։ Պետք է կարեւորել այս նախադեպը եւ ուրիշների համար վարակիչ դարձնել, որպեսզի հասկանան, որ այն կեղծ մշակույթը, որը հեղեղվում է մեզ վրա եւ եթերից, եւ մշակութային միջոցառումներից, չի կարող պահել հայի տեսակը։ Դա չէ, որ պետք է հզորացնի մեզ։ Յուրաքանչյուր ազգի համար մշակույթը ինքնաճանաչման լավագույն ձեւն է, ինչպես Կոմիտասն էր ասում՝ ամենայն մաքուր հայելին է ցեղի։ Իսկ մարդը, որ ինքնաճանաչում չունի, չի կարող հզոր լինել։ Նա խոցելի է։ Կուզենայի, որ ինքնաճանաչ լինենք»,–իր ցանկությունների մասին ասաց Գագիկ Գինոսյանը։
    Այնուհետեւ ներկաները մեծ հաճույքով ունկնդրեցին խմբի կատարումները։
    Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

    Աղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (06.02.2012), Lusinamara (03.02.2012), Varzor (06.02.2012), Նաիրուհի (03.02.2012)

  18. #295
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փետրվարի 2-ի համերգին ներկայացված նոր գրառած պարերից` "Շարանի": Շատ պարզ, բայց հզոր մի պար:



    հ.գ. ես էս պարը կանվանեի "Վագրապար" ...
    Վերջին խմբագրող՝ Tig: 06.02.2012, 16:33:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kanamar (06.02.2012)

  20. #296
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Պոզարե": Սա էլ է նոր գրառած պարերից ու առաջին անգամ ներկայացվեց բեմից այս համերգին:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (06.02.2012), Ներսես_AM (07.02.2012)

  22. #297
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի նոր պար էլ՝ "Սղերդի քոչարի": Շատ ոգևորող է:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (06.02.2012), Նաիրուհի (06.02.2012), Ներսես_AM (07.02.2012)

  24. #298
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (08.02.2012)

  26. #299
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    ամենաանդուրը ֆոնի տելեվիզըրով գնացող Արամեի կլիպն ա... Կարինից ոչինչ չկա՞ր...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (09.02.2012), Tig (08.02.2012)

  28. #300
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ ավանդական պարերի հերթական բաց դասընթացը տեղի կունենա փետրվարի 24-ին ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կանաչ դահլիճում: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ միասին վերգտեք և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը: Միացեք և տրվեք ազգային ոգուն: Մուտքն ազատ է բոլորի համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.02.2012)

Էջ 20 25-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •