User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #33
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.youtube.com/watch?v=0xBDqU2YmWM

    ՖՆՋԱՆ



    Ջավախքում ամենաշատ տարածված պարաձևերից է նաև Չորս ոտք պարաձևը:
    Չորս ոտք պարաձևին է պատկանում նաև նույն Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված ՖՆՋԱՆ պարը:
    Ձեռքերը բռնում են ափ-ափի, դաստակները կրծքի բարձրությամբ, արմունկները սուր անկյան տակ դեպի վեր ծալված: Տեմպը դանդաղ է, ունի նաև թռիչքներով երկրորդ մաս, որի ընթացքում արագանում է:

    Չորս ոտք պարաձևին է պատկանում նաև նույն Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված ՖՆՋԱՆ պարը: Ֆընջան-ֆինջան թուրքերեն, փոքր, հախճապակյա գավաթ: Ձեռքերը բռնում են ափ-ափի, դաստակները կրծքի բարձրությամբ, արմունկները սուր անկյան տակ դեպի վեր ծալված: Տեմպը դանդաղ է, ունի նաև թռիչքներով երկրորդ մաս, որի ընթացքում արագանում է: Ռիթմը հավասարաչափ է: Պարեղանակի հաշիվը խառն է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն:


    Այն ինքնատիպ պարարվեստը, որ բնորոշ է Կարնո և այժմ Ջավախքի և Ախցխայի ազգաբնակչությանը, լիարժեքորեն փոխանցում է և Բարձր Հայքի բնակլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունները, և հոգեվոր և պաշտամունքային այն արժեքները, որ կրել են Բարձր Հայքի ազգաբնակչությունը:
    Ջավախքում ամենաշատ տարածված պարաձևերից է նաև Չորս ոտք պարաձևը:
    Կլոր պարերի մեծ մասի համարա ասում են` երբ որ ոտը մի անգամ ենք հարվածում (կզարկեն), ասում ենք մի ոտ պար ենք խաղում, երկու անգամ ենք հարվածում, երկու ոտ ենք խաղում, երեք` երեք ոտք, չորսը` չորս ոտք:
    Այս նշանակում Է, որ ոտք զարկելըորոշակի դեր է խաղացել պարաձևի անվանման մեջ:
    Երկու ոտք և Չորս ոտք պարերին տալիս են նաև ջուխտ(զույգ) ոտք անունը: Այս դեպքում ընդգծվում է քայլերի զույգ լինելու պայմանը` երկուս գնալ, երկուս դառնալ:

    Չորս ոտք պարաձևում ջուխտ ասելով ընդգծվում եննաև զարկերի զույգ լինելը: Չորս ոտք պարերի համարկա մեկ ուրիշ ձև, ըստ որի մեկ առաջ են գնում, մեկ հետ, մեկ աջ, մեկ ձախ: Սակայն այն գրեթե չի հանդիպում:
    Չորս ոտք պարերն ըստ ձևի բաժանվում են երկու խմբի`
    ա. Չորս ոտք, թաթի զուրկ զարկերով,
    բ. Չորս ոտք, ոտքը խաղացնելով:

    Չորս ոտք-ի ամենաբնորոշ ձևըազգագրագետ Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված Շախկուրի պարն է, որը կատարում են խառը, աըսինքն տղամարդիկ և կանայք: Ձեռքերը բռնում են թևկախ, ափ-ափի: Տեմպը դանդաղ է, ռիթմը հավասար:
    Պարաձևին բնորոշ ևս մի պար գրանցվել է Մի ոտք անվան տակ: Պարում են նույնպես խառը: Ձեռքերը բռնում են` ուս-ուսի թևկախ, ափ-ափի դաստակներն ու մատներն իրար հետ խաչաձևված` փաթաթված: Տեմպը դանդաղ է, ռիթմը հավասարաչափ:
    Գրառված Չորս ոտք-երից մի ուրիշ տարբերակ ունի երկու մաս: Պարում են կրկին խառը: Ձեռքերը բռնում են ափ-ափի, արմունկները դեպի վեր 45˚ սուր անկյամբ ծալած, դաստակները կրծքի մակարդակին: Տեմպը առաջին մասում դանդաղ է, ռիթմը` անհավասարաչափ:

    Պարային քայլերն այսպիսին են`

    1, 2-ին ` ձախ թաթը խաղացնել աջ թաթի մոտ.
    3-ին` ձախ թաթը միացնել աջին, ընդունելով ծանրությունը.
    4-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը.
    5-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը.
    6-ին` աջ ոտքը խաղացնել ձախ ոտնաթաթի մոտ.
    7-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը.
    8-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը.
    9,10,11-ին` երեք անգամ աջ ոտքը հարվածում է կրունկով, ոտքը դեպի աջ ու առաջ պարզած.
    12-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ.
    13-ին` ձախ թաթը միացնել աջին, ընդունելով ծանրությունը.
    14-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ.
    15-ին` ձախ թաթը խաղում է օդում.
    16-ին` ձախ թաթը ընդունում է ծանրությունը.
    17-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը.
    18-ին` աջ ոտքը միացվում է ձախին:

    Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (10.07.2011), Tig (01.07.2011), Լուսաբեր (02.07.2011), Նաիրուհի (01.07.2011), ՆանՍ (01.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •