User Tag List

Էջ 15 25-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

  1. #211
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (20.06.2011), CactuSoul (20.06.2011), einnA (20.06.2011), My World My Space (20.06.2011), Yeghoyan (20.06.2011), Լեռնցի (20.06.2011), ՆանՍ (20.06.2011)

  3. #212
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպէս, հանդարտ եւ յստակ, մենք միասին կերտում ենք ՅԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.06.2011), My World My Space (25.06.2011), Tig (20.06.2011), ՆանՍ (20.06.2011)

  5. #213
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեռնցի (20.06.2011), ՆանՍ (20.06.2011)

  7. #214
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվա չգալուց լիկվիդ մնացի...Ասում եմ՝ լավ, ոչինչ, կգամ կասկադի քննությանը...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.06.2011), Tig (20.06.2011)

  9. #215
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանգլադեշցիներին սովորեցրել են հայկական պարել (տեսանյութ)
    15:00 • 20.06.11

    Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ երրորդություն եկեղեցու հարակից այգում երեկ տեղի է ունեցել ազգագրական պարի երեկո՝ «Պարենք հայերեն»։ Նախաձեռնությունը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբինն էր՝ Տիգրան Մարտիրոսյանի գլխավորությամբ և համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի աջակցությամբ։

    Կազմակերպիչների խոսքերով՝ նախաձեռնության նպատակը հայ ժողովրդին իր արմատներին վերադարձնելն է, ազգագրական պարը հասարակության ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելը։ Հաջողության դեպքում նախատեսվում է նմանատիպ դասընթաց-միջոցառումներ կազմակերպել նաև Երևանի այլ համայնքներում, անգամ մարզերում։ Կազմակերպիչներն առայժմ ֆինանսավորում չեն ստանում։ Այս անգամ նրանց աջակցել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկան։

    Խմբի անդամները մինչև ուշ երեկո միջոցառման մասնակիցներին սովորեցրել են պարի շարժումները և բացատրել դրանց նշանակությունը։

    Նման հաջորդ միջոցառումը տեղի կունենա հաջորդ կիրակի, ժամը 20։00-ին, նույն համայնքում՝ թաղապետարանին հարող այգում։
    Նշենք, որ «Կարինի» նախաձեռնությամբ բաց դասեր անցկացվում են դեռևս 2005թ.-ից։




    հ.գ. մենք ուժեղ ենք միասին Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բոլոր բոլորին, ովքեր մեր կողքին են:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.06.2011), CactuSoul (20.06.2011), E-la Via (19.08.2011), helium (20.06.2011), Jarre (25.06.2011), Monk (26.06.2011), My World My Space (25.06.2011), Գեա (20.06.2011), Լեռնցի (20.06.2011), Լուսաբեր (20.06.2011), Նաիրուհի (21.06.2011), ՆանՍ (20.06.2011)

  11. #216
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ Tig: 21.06.2011, 13:22:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.06.2011), E-la Via (19.08.2011), Jarre (25.06.2011), My World My Space (21.06.2011), Smokie (22.06.2011), Նաիրուհի (21.06.2011), ՆանՍ (21.06.2011)

  13. #217
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը, ժամը 20:00-ին

    «Պարենք հայերեն» ազգագրական պարերի հերթական բաց դասընթաց-միջոցառում Մալաթիա-Սեբաստիա համայնքում, թաղապետարանի հարևանությամբ գտնվող Հաղթանակի 40-ամյակի այգում (Սեբաստիա փողոց):

    համեցե՛ք պարելու....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (25.06.2011), Smokie (25.06.2011), Tig (25.06.2011), Նաիրուհի (25.06.2011)

  15. #218
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ մեր Tig-ը չափազանց համեստ է նման բան ասելու համար, տեղեկացնեմ, որ հոդվածում նշված Տիգրան Մարտիրոսյանը նույն ինքը մեր Tig-ն է

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանգլադեշցիներին սովորեցրել են հայկական պարել (տեսանյութ)
    15:00 • 20.06.11

    Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ երրորդություն եկեղեցու հարակից այգում երեկ տեղի է ունեցել ազգագրական պարի երեկո՝ «Պարենք հայերեն»։ Նախաձեռնությունը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբինն էր՝ Տիգրան Մարտիրոսյանի գլխավորությամբ և համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի աջակցությամբ։.....
    Ապրե՛ք նման անձնազոհ ու անշահախնդիր գործի համար։ Հալալ ա ձեզ

    Արա՛ էս Ակումբը ոնց որ տենց մարդկանց հավաքածո լինի։ Հայաստաում ինչքան տենց էնտուզիաստ մարդու ճանաչում եմ, բոլորը Ակումբի անդամներ են Իհարկե գիտեմ, որ ուրիշ շատերն էլ կան ու իրանցել ա հարկավոր բերել ու ծանոթացնել իրանց նմանների հետ

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.07.2011), E-la Via (19.08.2011), einnA (26.06.2011), Monk (26.06.2011), My World My Space (26.06.2011), Smokie (26.06.2011), Tig (26.06.2011), Գեա (26.06.2011), Նաիրուհի (26.06.2011), ՆանՍ (27.06.2011)

  17. #219
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.08.2011), Lusinamara (26.06.2011), Smokie (26.06.2011), Նաիրուհի (26.06.2011), ՆանՍ (27.06.2011)

  19. #220
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրե՛ք նման անձնազոհ ու անշահախնդիր գործի համար։ Հալալ ա ձեզ
    Իհարկե, մեզ հալալ ա, շնորհակալություն Բայց անձնազոհության ու անշահախնդրության մասով հեչ համաձայն չեմ
    Անձամբ ես բացի ժամանակից ուրիշ ոչ մի բան չեմ «զոհում», իսկ ժամանակն էլ ոչ թե զոհում եմ, այլ ծախսում, ավելի ճիշտ՝ ներդնում Ու եթե կարծում ես, թե շահ չունենք, մի անգամ փորձիր ներկա լինել միջոցառումներից որևէ մեկին ու կզգաս, թե ինչ շահ ունենք Բա էդ ոգին, որ զգում ենք, քիչ շահ ա՞ Բա որ մտածում ես. «Մենք չլինեինք, էս ոգին չէր լինի»

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.06.2011), Jarre (29.06.2011), My World My Space (26.06.2011), Tig (26.06.2011), ՆանՍ (27.06.2011)

  21. #221
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.youtube.com/watch?v=0xBDqU2YmWM

    ՖՆՋԱՆ



    Ջավախքում ամենաշատ տարածված պարաձևերից է նաև Չորս ոտք պարաձևը:
    Չորս ոտք պարաձևին է պատկանում նաև նույն Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված ՖՆՋԱՆ պարը:
    Ձեռքերը բռնում են ափ-ափի, դաստակները կրծքի բարձրությամբ, արմունկները սուր անկյան տակ դեպի վեր ծալված: Տեմպը դանդաղ է, ունի նաև թռիչքներով երկրորդ մաս, որի ընթացքում արագանում է:

    Չորս ոտք պարաձևին է պատկանում նաև նույն Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված ՖՆՋԱՆ պարը: Ֆընջան-ֆինջան թուրքերեն, փոքր, հախճապակյա գավաթ: Ձեռքերը բռնում են ափ-ափի, դաստակները կրծքի բարձրությամբ, արմունկները սուր անկյան տակ դեպի վեր ծալված: Տեմպը դանդաղ է, ունի նաև թռիչքներով երկրորդ մաս, որի ընթացքում արագանում է: Ռիթմը հավասարաչափ է: Պարեղանակի հաշիվը խառն է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն:


    Այն ինքնատիպ պարարվեստը, որ բնորոշ է Կարնո և այժմ Ջավախքի և Ախցխայի ազգաբնակչությանը, լիարժեքորեն փոխանցում է և Բարձր Հայքի բնակլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունները, և հոգեվոր և պաշտամունքային այն արժեքները, որ կրել են Բարձր Հայքի ազգաբնակչությունը:
    Ջավախքում ամենաշատ տարածված պարաձևերից է նաև Չորս ոտք պարաձևը:
    Կլոր պարերի մեծ մասի համարա ասում են` երբ որ ոտը մի անգամ ենք հարվածում (կզարկեն), ասում ենք մի ոտ պար ենք խաղում, երկու անգամ ենք հարվածում, երկու ոտ ենք խաղում, երեք` երեք ոտք, չորսը` չորս ոտք:
    Այս նշանակում Է, որ ոտք զարկելըորոշակի դեր է խաղացել պարաձևի անվանման մեջ:
    Երկու ոտք և Չորս ոտք պարերին տալիս են նաև ջուխտ(զույգ) ոտք անունը: Այս դեպքում ընդգծվում է քայլերի զույգ լինելու պայմանը` երկուս գնալ, երկուս դառնալ:

    Չորս ոտք պարաձևում ջուխտ ասելով ընդգծվում եննաև զարկերի զույգ լինելը: Չորս ոտք պարերի համարկա մեկ ուրիշ ձև, ըստ որի մեկ առաջ են գնում, մեկ հետ, մեկ աջ, մեկ ձախ: Սակայն այն գրեթե չի հանդիպում:
    Չորս ոտք պարերն ըստ ձևի բաժանվում են երկու խմբի`
    ա. Չորս ոտք, թաթի զուրկ զարկերով,
    բ. Չորս ոտք, ոտքը խաղացնելով:

    Չորս ոտք-ի ամենաբնորոշ ձևըազգագրագետ Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված Շախկուրի պարն է, որը կատարում են խառը, աըսինքն տղամարդիկ և կանայք: Ձեռքերը բռնում են թևկախ, ափ-ափի: Տեմպը դանդաղ է, ռիթմը հավասար:
    Պարաձևին բնորոշ ևս մի պար գրանցվել է Մի ոտք անվան տակ: Պարում են նույնպես խառը: Ձեռքերը բռնում են` ուս-ուսի թևկախ, ափ-ափի դաստակներն ու մատներն իրար հետ խաչաձևված` փաթաթված: Տեմպը դանդաղ է, ռիթմը հավասարաչափ:
    Գրառված Չորս ոտք-երից մի ուրիշ տարբերակ ունի երկու մաս: Պարում են կրկին խառը: Ձեռքերը բռնում են ափ-ափի, արմունկները դեպի վեր 45˚ սուր անկյամբ ծալած, դաստակները կրծքի մակարդակին: Տեմպը առաջին մասում դանդաղ է, ռիթմը` անհավասարաչափ:

    Պարային քայլերն այսպիսին են`

    1, 2-ին ` ձախ թաթը խաղացնել աջ թաթի մոտ.
    3-ին` ձախ թաթը միացնել աջին, ընդունելով ծանրությունը.
    4-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը.
    5-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը.
    6-ին` աջ ոտքը խաղացնել ձախ ոտնաթաթի մոտ.
    7-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը.
    8-ին` ձախը կրկին ընդունում է ծանրությունը.
    9,10,11-ին` երեք անգամ աջ ոտքը հարվածում է կրունկով, ոտքը դեպի աջ ու առաջ պարզած.
    12-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ.
    13-ին` ձախ թաթը միացնել աջին, ընդունելով ծանրությունը.
    14-ին` աջ ոտքով քայլ դեպի աջ.
    15-ին` ձախ թաթը խաղում է օդում.
    16-ին` ձախ թաթը ընդունում է ծանրությունը.
    17-ին` աջ ոտքը ընդունում է ծանրությունը.
    18-ին` աջ ոտքը միացվում է ձախին:

    Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (10.07.2011), Tig (01.07.2011), Լուսաբեր (02.07.2011), Նաիրուհի (01.07.2011), ՆանՍ (01.07.2011)

  23. #222
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.07.2011), E-la Via (19.08.2011), Նաիրուհի (01.07.2011), ՆանՍ (01.07.2011)

  25. #223
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, որքանով է թեմային համապատասխան, բայց սա այս թեմայից է խնվել...

    Ազգային ինքնաճանաչողություն…

    Իմ վիրտուալ ընկերներից մեկի հետ “Պարենք հայերեն” նախաձեռնության մասին նամակագրությունից…
    -------------------------------------------------------------------------------------------------
    Բարև- բարև էրեխեք ջան
    Անգամ կասկած չունեի, որ էս մյուսն էլ ավելի լավ ա անցնելու, համոզված եմ, որ հաջորդներն էլ նույն տրամաբանությմաբ են շարունակվելու: Ինչ լավ ա , որ կողքից աջակցություններ եք ստանում: Դա էլ համոզված եմ էն սիրո ու հաճույքի արդյունքն ա , որ դնում եք գործի մեջ: Մի բան պետք ա խոստովանեմ ձեզ: Ես շատ քիչ եմ ինձ հայ զգացել: Միշտ ավելի շատ որպես մարդ եմ զգացել, ու երբ լսել, կամ ծանոթացել եմ էն մարդկանց հետ, ովքեր խոսում են հայ-մարդու մասին, հայկական ոգու մասին, այնքան էլ լավ չեմ հասկացել նրանց: Մինչև հիմա էլ երևի լավ չեմ հասկանում: Միշտ կարևորել եմ մարդու մարդ լինելը` անկախ նրա ազգությունից, կրոնից, ռասայից, մտածելակերպի տարբերությունից և այլն... Ու ճիշտ եմ եղել... Բայց էդ ընթացքում մի բան եմ կորցրել, կամ ավելի ճիշտ լավ թաքնվել էր, այն, ինչ իմ այրան մեջ ա` հայությունս; Մի փոքր ուշ հասկացա, որ տարբերություն չդնելով հանդերձ` պետք է ճանաչել նաև ազգիդ յուրահատկությունը, լինել ցեղիդ մշակույթի կրողը, այդ մշակույթի մեջ առկա իմաստությունը լավ ճանաչել, քոնը դարձնել, դրանով հարստանալ: Չեմ ասի, որ մի փոքր ուշ էր դա սկսելը, թեկուզև կարծում եմ , հենց օրորոցից պետք է այն ներարկվի, ավելի ճիշտ էնպես պետք է անի ծնողը, որ այն բացահայտվի մեր մեջ, բայց կարող եմ ասել, որ սկսել եմ արդեն իմ հայ տեսակը ճանաչել: Ճիշտ ա , էնքան էլ առաջ չեմ գնացել, բայց դե կարևորը սկսել եմ: Ու պետք ա ասեմ, որ դրանում նաև դուք օգնեցիք: Ակումբի պարերին նվիրված թեման, ձեր գրառումները, հիմա էլ ձեր կատարած աշխատանքը կամաց-կամաց ներսումս սկսեց արթնացնել հային: Շատ ուրախ եմ դրա համար ու ձեզանից շատ շնորհակալ :

    Առայժմ

    -------------------------------------------------------------------------------------------------------------
    Էս ինչ լավ ես գրել Համ էլ բարև:
    Ես էլ եմ միշտ կարևորել մարդ լինելը անկախ ազգությունից, և հիմա էլ եմ կարևորում: Գիտե՞ս, մեկ մեկ նույնիսկ վախենում եմ, որովհետև նման բաները տանում են դեպի ազգայնամոլություն, ու մեր հայերիս մեջ կա նման հակումներ.... Բայց մեկ ա դա կախված է մատուցման ձևից: Մենք աշխատում ենք հնարավորինս նենց մատուցել, որ դա չվերածվի ազգայնամոլության, այլ դառնա ազգասիրություն: Մյուս կողմից էլ քո ազգայինի բացահայտման միջոցով ավելի լավ ես սկսում քեզ հասկանալ ու ավելի լավ արժեվորել մարդկային որակները, արդեն քո ազգայինի տեսանկյունից: Այսինքն ազգային ինքնաճանաչումը նաև ինքնաբացահայտման միջոց է՝ որոշակի տեսանկյունից: Իհարկե պիտի զգույշ լինել այդ բացահայտման ճանապարհին ու ազգայնամոլության սահմանը չհատել: Գինոսյանի մոտեցումը հենց տենց ա: ՈՒղակի էդ սահմանը շատ նուրբ ա ու եզրին գտնվելուվ դժվար ա չհատել: Մյուս կողմից էլ, մտածում եմ ազգայնամոլ լինելը, ազգատյաց
    լինելուց լավ ա: Հիմա մեր մեջ ահագին խորը սերմանել են սեփական ազգին անտեսելու ու նսեմացնելու գաղափարը: Լիքը նման մարդկանց էլ եմ հանդիպում: Ու մի տեսակ ազգայնամոլները հակակշռում են նրանց: Բայց մեկա էդ մեջտեղի գիծը պիտի գտնել ու աշխատել նրանից չշեղվել: Մի բան էլ: Բացի էն, որ մենք մեր մշակույթի միջոցով հասնում ենք ազգային ինքնաճանաչողության՝ մեր մշակույթը շատ գեղեցիկ է, նույնիսկ ոչ մեջից, այլ կողքից նայելուց էլ զգում ես այդ գեղեցկությունը: Ու ես ահավոր ափսոսում եմ, որ մենք այն կորցրել ենք: Նման գեղեցկությունը պիտի վառ պահել: Ու հիմա մենք վերականգնման ճանապարհին ենք: Ու էդ վերածնունդը մեծ թափ ա առել, ու էլ հաստատ նրան կանգնացնել չի լինի... ) Ուղակի էդ ամեն ինչը պիտի անել համով և զգույշ, որ ոչ համը դուրս գա, ոչ էլ վանող երևույթ դառնա:

    Լավ մնա: Հավատն էլ քեզնից անպակաս լինի

    --------------------------------------------------------------------------------------------------
    Նոր մի բան եմ մտածում:
    Ո՞վ է ազգայնամոլը և ո՞վ է ազգատյացը:
    Յուրաքանչյուր ազգ ունի իր ուրույն մշակույթը, հազարամյակների պատմությունը, ավանդույթները, լավ ու վատ գծերը: Կարծում եմ ոչ ոք չի կարող ասել այ էս մեկինը գիտես լավն է, իսկ մերը վատ: Չէ, իդեալական ազգի կերպար ես որ չեմ տեսել ու չեմ գտել:
    Երբ խորն ես մտածում, հասկանում ես, որ ազգատյացության հիմքում, ակունքում հենց սեփական անձի հանդեպ ատելությունն է թաքնված: Ատելով, մերժելով ազգիդ որևէ գիծ, մի՞թե չես ատում ու մերժում հենց քո ներսում առակ այդ գիծը: Հա, ատում ես ներսիդ վատը` չտեսնելով լավը:
    Նույնն սկզբունքն էլ ազգայնամոլության հիմքում է: Պաշտում ես ազգդ` չտեսնելով նրա վատը, աչք փակելով "սխալ", վախերից ելած սկզբունքների շնորհիվ հարյուրամյակներ առաջ ձևավորված ավանդույթների վրա, պարտադրողական ապրելակերպի վրա: Ազգայնամոլը սեփական արատը պատվանդանի վրա է դնում ու սկսում պաշտել այն: Մի՞թե նույն բանը չի անում եսամոլը: Այն մարդը, ով միայն տեսնում է իր էգոն, պաշտում այն, սնուցում, չի նկատում սեփական սխալները, վատ հակումները:
    Երբ ինչ-որ մեկից լսում եմ `մեր մշակույթը, մեր կրոնը, մեր ադաթները, մեր աղջիկներն ու մայրերը արտահայտությունը, ակամայից ուղեղումս սկսում է հնչել ` ես, ես, ես.....
    Դու ճիշտ ես, հարկավոր է գտնել այն միջին գիծը, բայց մինչ այդ մեզ հարկավոր է անձատյացության ու եսապաշտության ծայրահեղություններից դուրս գալ, ճանաչել մեր իրական ով լինելը, ընդունել մեզ: Ու այստեղ հետաքրքիրն այն է, որ դա կարող ես անել երկու ձևով: Կամ ճանաչել քեզ ու դրանով իսկ սկսել ճանաչել ազգդ, լսել արյանդ կանչը, կամ էլ ճանաչելով ցեղիդ` գտնել նաև քեզ:
    Անձնականից անցում ընդհանուրի, ընդհանուրից` անձնականի:

    -----------------------------------------------------------------------------------------------------
    Լրիվ համաձայն եմ: Ու իմ կարծիքով էդ ամեն ինչը գալիսա նրանից, որ մարդկանց մեծամասնությունը սիրումա պատրաստի բաներ: Պատրաստի գաղափարներ, պատրաստի կրոն, պատրաստի ապրելակերպ, պատրաստի ադաթներ, պատրաստի ստանդարտներ...: Իսկ գաղափարները հիմնականում ծայրահեղական են լինում, քանի
    որ միջինի դեպքում ինքն իրեն սկսելու է հակասել: Իսկ մեջտեղի գիծը կարող են գտնել միայն այն մարդիկ, որոնք պատրաստ են մի քանի գաղափարներ, որոնք առաջին հայացքից հակադիր են միմյանց, ընդունել և փորձել համադրել ու հակադիրների համադրման միջոցով գտնել մեջտեղի գիծը: Բայց քանի որ այդ համադրմումը մեծ ջանքերա պահանջում, իսկ մարդը ինչպես գիտենք ծույլ արարածա.... դրա համար էլ հեշտությամբ տրվում է ծայրահեղություններին:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (01.07.2011), CactuSoul (02.07.2011), E-la Via (19.08.2011), Նաիրուհի (16.07.2011)

  27. #224
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարինը արդեն ապրելակերպ է: Ինքս ինձ առանց Կարինի ուղղակի չեմ պատկերացնում:
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (02.07.2011)

  29. #225
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՅԱՐԽՈՒՇՏԱ

    Յարխուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում:
    Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յար խուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:

    Ռազմական պարերի ժանրը հայ պարաֆոնդին բնորոշ ինքնատիպ երևույթներից է: Դրա մասին հիշատակությունները և վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Մագիստրոսի մոտ:
    Ինչպես բոլոր ծիսական պարերը, այնպես էլ ռազմականները համարվել են սրբազան և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Այդ պարերը կատարել են ռազմի գնալուց առաջ ռազմիկների մարտական ոգին բարձրացնելու, հաճախ նույնիսկ ռազմի հաջող կամ անհաջող ավարտը նմանողական գործողության միջոցով գուշակելու նպատակով: Պարել են նաև ռազմական հաղթանակներ տոնելիս և կամ թաղման արարողություններին` հատկապես եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ:

    Ժողովրդական տոներին, հարսանիքներին դրանք կատարվել են հատուկ ծիսական նպատակադրմամբ` ամուսնացող զույգի համայնքի բարօրությունն ապահովելու, հնի ու նորի սահմանագիծը բարեհաջող հաղթահարելու համար:
    Ռազմական պարերի կատարումը հնուց ի վեր ունեցել է մեկ այլ կարևոր նշանակություն նույնպես. այն դիտվել է որպես ռազմամարզական դաստիարակության միջոց: Ռազմական պարեր սովորելիս և դրանց տեխնիկական ու արտահայտչական բարդությունը հաղթահարելիս երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես մարզվել են, այլև յուրացրել այն սոցիալական և մշակույթային նորմերի համակարգը, որը բնորոշ է տվյալ համայնքին:

    Յար խուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով:
    Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը:
    Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յար Խուշտա կամ Թաք Յար խուշտա, Սլիվանի Յար խուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը:

    Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով: Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ հարձակման և պաշտպանության նպատակով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են զույգերի աջ ձեռքերի միմյանց ուժգին բախվող հարվածներով: Այս տեսակի Ծափ պարերում պարաձևերը հերթագայում են այնպես, որ մեկ մի կողմն է հարձակվում մյուսը պաշտպանվում, մեկ էլ` մյուսը: Երբ ծափերը կատարվում են երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում կարծես թե վերանում են նահանջողի դերն ու վահանի գործառույթը: Երկու կողմերն էլ զինված են հարձակման զենքերով, այն է` միաժամանակ կատարվող երկու ձեռքի ծափերով և հարձակողական դիրքերում են:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՈՐՊԵՍ ԽԱՂ: Խաղ ու պար տերմիններն հոմանիշներ են հայերենում: Յար խուշտան այն խաղերից է, որոնք ներկայացնում են խաղի և պարի միջանկյալ ձևը կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը:
    Ռազմական այս խաղին բնորոշ են թատերականացված մնջախաղային երկխոսությունները անհատների և խմբերի միջև, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին և հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը:
    Այն եղել է սասունցիների մեջ տարածված խաղերից, որը կատարվել է բազմամարդ ուխտագնացությունների ժամանակ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Ս. Կարապետ վանքի տոներին, հարսանիքներին ու խնջույքներին: Մասնակցել են հասուն տարիքի մարդիկ, պատանիները, հաճախ նույնիսկ տարեցները:
    Խաղացողները բաժանվել են երկու խմբի: Խաղի սկիզբն ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, երեք անգամ ձեռքերը միմյանց զարկել ու նորից ետ նահանջել: Այդ ամենը կատարվել է խիստ համաչափ, ռիթմիկ, ուղեկցվել երգ ու պարով: Այդ ռիթմիկ խաղը շարունակվել է այնքան, մինչև որ կողմերից մեկն իրեն պարտված է զգացել:
    Յար խուշտա խաղացողները ռազմական տարազ են կրել, մեջքին, աջ կողմի առաջամասում` դաշույնով:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ : Ժամանակի ընթացքում Յար խուշտայի խաղային տարրը փոքր ինչ պասիվացել է, տեղի տալով շարժումների պարային բնույթին: Դրա հիմնական դասավորությունը (միզանսցենը) շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում երկու ուղիղ հանդիպակած գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես թե հարձակվում իրար վրա:
    Այնուհետև պարողները բախվում են գլխավերևում կատարվող ծափերով և հեռանում, նահանջում: Մարտաշարքերը պարելով քանդվում են կամ վերադասավորվում շրջանի: Շրջան - երկու շարք – շրջան միզանսցենաների այս հերթագայումը բնութագրում է պարի հիմնական կառուցվածքը և կարծես թե խորհրդանշում ընդմիջվող բեկումներով ընթացող տիեզերական անվերջության գաղափարը:
    Յար խուշտա-ն պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված և յուրաքանչյուր մարտիկ պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնած մարտիկի հետ, նրա հետ զույգ կազմելով: Պարը կարելի է բնութագրել նաև որպես մարտնչող զույգերի խմբական կատարում:
    Յար խուշտա-յի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարաձևերն հերթագայում են մեկը մյուսին, ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ:
    Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք – միզանսցեն ձևավորելը առանձին պտույտներ կատարել տեղում կամ շարժմամբ, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:
    Քանի որ այս պարում կատարողները ձեռքերից բռնած չեն, դրանց շարժումները նույնպես կարող են իմպրովիզացիոն բնույթ ունենալ; Ձեռքերը գլխավերևում հակառակորդի հետ կատարվող ծափերից հետո ազատ շարժումներ են կատարում` արմունկների և դաստակների պտույտներ, կարող են նաև ներքև իջեցնել:
    Ուսերը թափահարվում են վերև և ներքև, ինչպես ժողովուրդն է ասում` ժշխվում:
    Թվում է, թե այս խմբական մարտապարում պարագլուխ չկա, սակայն պարողները կողմնորոշվում են` հետևելով առաջին զույգի պարողին: Եթե նրանք փոխում են տեղերը, ապա մյուս զույգերը նույնպես հաջորդաբար փոխում են իրենց տեղերը` պահպանելով մարտնչողների նույն կազմը:
    Հայտնի են դեպքեր, երբ պարողները զգացմունքային ընդգծված վիճակի (էքստազ) մեջ են ընկնում և անընդմեջ ու ուժգին ծափերից նույնիսկ արյունոտում ձեռքերը: Հաճախ էլ նրանք միմյանց են զարկվում ոչ միայն ծափերով, այլև կրծքով ու ծնկներով, որից հետո նահանջողներն արշավում են նոր թափով:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԵՍՔԵՐԸ:
    Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ պարի երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում:
    Ինչ որ ժամանակ Յար խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է և կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, երեվի թե այն մարտական կանչ է խորհրդանշում.
    Տոզիլբանո, տոզիլբան,
    Տոզիլբանո, տոզիլբան…
    Պարի կատարումն ուղեկցվել է նաև դհոլի և զուռնայի նվագակցությամբ, որը զարգացնելով բանահյուսական երգի մեղեդին, ամբողջացրել է պարը:

    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԲԵՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ: Յար խուշտան այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը ժողովրդական պարային մշակույթում պահպանվել է մինչ օրս և շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում:
    Դեռևս XX դարի 30-ական թթ. այն բեմականացրել է Սրբուհի Լիսիցյանը` Երևանի Պարարվեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում և Վահրամ Արիստակեսյանը` Հայաստանի ազգագրական պարերի պետական առաջին անսամբլում:

    Յար խուշտան հայտնի է նաև 1957թ. Աշնակ գյուղի սասունցիների` Վահրամ Արիստակեսյանի ղեկավարած պարախմբի կատարմամբ, որը հայ բեմական պարարվեստի հետագա ժամանակաշրջանում անգամ շարունակում է կատարվել ինքնագործ և պրոֆեսիոնալ պարային խմբերում:
    Բեմական մշակումներում Յար խուշտան պահպանում է իր հիմնական միզանսցենաները, պարաձևն ու պարաքայլը, չնայած ներքոհիշյալ փոփոխությունների.
    1. Ավանդական Յար խուշտան պարել են միայն տղամարդիկ:
    Բեմական տարբերակում պարում են նաև կանայք, նույն պարաձևով, սակայն
    ծափ զարկելով ոչ թե տղամարդկանց այլ միմյանց:
    2. Բեմական մշակումներում Յար խուշտան ունենում է որոշակի բեմական մուտք և որևէ բնորոշ պարային դիրքով շեշտված վերջաբան:
    3. Բեմադրողի մշակման և բեմի օրենքներին համապատասխան սահմանափակվում է պարողների իմպրովիզացիան:
    4. Պարը ուղեկցվում է գործիքային երաժշտությամբ, հաճախ էլ ձայնագրությամբ` սահմանափակելով նաև երաժիշտների իմպրովիզացիան:

    Բացակայում է բանահյուսական տեքստը, որին փոխարինում են պարողների հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները:
    Այսպիսով, Յար խուշտա ռազմական պար-խաղը հնագույն ակունքներ ունեցող հայկական ռազմական ծիսական պարերից է: Ժամանակի ընթացքում այն տարբեր փոխակերպումների է ենթարկվել, դարձել աշխարհիկ զվարճանքի խաղ և պար, միաժամանակ պահպանել հնագույն տարբերակին բնորոշ տարրեր, որոնց ակնհայտ վկայություններն են պարի միզանսցենները, պարաձևը, ծափերը, բանահյուսական տեքստն ու մարտական կանչերը:
    Ներկայումս Յար խուշտան պահպանվում է հայ ժողովրդական և բեմական պարարվեստում, և այդ կենսունակությունը նույնպես հաստատում է այս բացառիկ ավանդական պարանմուշի արժեքն ու ինքնատիպությունը:
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.07.2011), E-la Via (19.08.2011), helium (10.07.2011), Tig (02.07.2011), Գեա (02.07.2011), ՆանՍ (07.07.2011)

Էջ 15 25-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •