Շատ լավ: Ընդունում եմ տեսակետդ, անկախ նրանից համաձա՞յն եմ, թե՞ ոչ: Ուղղակի հասկացիր, որ նույնքան էլ քո մասին (նկատի ունեմ՝ Կարինի մասին, Հայաստանի պատվիրակության մասին) խոսլեու իրավունք ունեն թուրքերը: Երկու դեպքում էլ ճղճիմ է: Ներիր, բայց ես չեմ կարող հասկանալ, որ մարդը գնացել է, ինչ-որ անվանակարգում չի հաղթել ու սկսել է իր դարավոր թշնամու վրա սենց բոչկա գլորել: Ես դա հպարտություն չեմ համարում:
Բայց նորից եմ կրկնում: Էս գնահատականս կապ չունի Կարինի ու անձամբ Գինոսյանի նկատմամբ իմ ունեցած կուռ՝ դրական կարծիքի հետ: Ու կապ չունի նրա հետ, որ ես անկեղծ ուրախացել ու հպարտանում եմ իրենց հաղթանակով: Պարզապես այդ կարծիքները չեն կարող ինձ հարկադրեն իմ պատկերացրած ճղճիմի մասին չխոսել: Ու նաև հասկանում եմ, որ էս խոսքերս խոցում են քեզ ու Կարինով հիացած (արժանիորեն հիացած) մյուս մարդկանց: Այդ խոցելու համար, ներողություն: Բայց խորհուրդ կտայի ասածներս ոչ թե պրինցիպիալ մերժել, այլ մտածել թե ինչ ու ինչի եմ ասում:
Էջանիշներ