User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան չէի ուզում պատասխանեի էս գրառմանդ, որովհետև մի դիսերտացիոն նյութով դու էլի պատասխանելու էիր, բայց որոշեցի պատասխանեմ....

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վու՜խ աման

    Հով ջան, գրառումս հաջորդել ա Հայլուրի ռեպորտաժով գրառմանը: Քո պատասխանն իմ ռեպլիկի հետ բացարձակապես առնչություն չունի: Այն հայրենասիրական խոսք է, իրադրության որոշակի գնահատական է, որն իմ ասածի հետ որևիցե առնչություն չունի, այլ ուղղակի որոշակի գաղփարակիցների (այդ հարցի կոնտեքստում) ջան ասել-ջան լսելու սովորական դրսևորում
    Ունի և շատ ուղիղ կապ ունի....
    բացատրեմ.
    ահա գրառմանդ այն մասը, որին պատասխանել եմ,

    Ու չնայած սրան չեմ կարող չնշել, սկզբունքներիս հակասած կլինեմ, եթե չասեմ. ուղղակի զզվելի է, որ մշակութային միջոցառումների ժամանակ էլ, ուշադրություն ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ իրադարձությունների, նորից խոսում ենք ներազգային թշնամություն,ից ազգային թշնամությունից
    իսկ հիմա հարցը
    Բայց հարցս.
    Կարինը գնացել էր մասնակցելու միջազգային երգի ու պարի փառատոնի՞, մրցելու 24 այլ երկների՞ ներկայացուցիչների հետ, թե՞ գնացել էր զուտ Թուրքիայի հետ մրցելու:

    Ինչու՞ է այս ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ փառատոնը էժանացվում, նսեմացվում ու բերվում հայ-թուրքական հակամարտության: Ինչու՞ չենք կանգնում ու խրոխտ ամեն բառի մեջ շեշտում, որ պարի առումով հաղթել ենք 24 երկրների 1400 ներկայացուցիչների, այլ նորից սկսում ենք լաց լինել, որ մարդիկ կային, որ թուրքերին կողմն էին նժարը թեքում, և ո՜վ անարդար աշխարհ, այդ անպիտան Թուրքիային անարժանորեն շնորհեցին առաջին տեղը երաժշտության ասպարեզում:
    Կարինը գնացել էր փառատոնին մասնակցելու, այլ ոչ թե թուրքերի հետ մրցելու: Սա մեկ: Միջազգային մշակութային փառատոնը էժանացվել է ոչ մեր մեղքով, այլ ինչպես արդեն բազմիցս նշվեց, թուրքական պատվիրակության ակտիվ միջամտության շնորհիվ, որովհետև որևէ նոմինացիայում չհաղթած թուքերին շնորհվել է գրան-պրին: սա արդեն մրցույթի տրամաբանությանը դեմ է և խոսում է չարաշահումների մասին, իսկ մերոնք լոկ ընդգծել են այն:
    Երկրորդ մասով ասեմ, որ մենք այո, խրոխտ նշում ենք, որ հաղթել ենք: Վկան ավտոկայանում հավաքված բազմությունն ու նրանց տրամադրությունը, ինչի ականատեսն անձամբ եմ եղել: Ու ևս մի փաստ, որ թուրքերի գրան-պրին ստանալու մասին ես միայն մեկ օր անց եմ իմացել: Այկնպես որ մենք հաղթողների ենք դիմավորել....

    Քո երկրորդ հարցը
    Երկրորդ հարց: Գինոսյանը հատուկ նշում է, որ մերոնց մոտեցել ու շնորհավորել են բոլորը, բացի Թուրքիայի ներկայացուցիչներից: Անկեղծ եմ ասում, դա զզվելի է իմ համար՝ մշակութային իրադարձությունների ժամանակ: Պատիվ չի բերում Թուրքիային, Թուրքիան ներկայացնողներին, տգեղ է, թույլ մարդու հոգեբանություն է: Հակառակ հարցը. արդյո՞ք Հայաստանի ներկայացուցիչները մոտեցել ու շնորհավորել են Թուրքիայի ներկայացուցիչներին, երաժշտության անվանակարգում առաջին տեղի համար... կարծում եմ, որ ոչ: Դրա գնահատականն էլ, ցավոք, նույնն է: Արժանի ենք միմյանց:
    հարցիդ միայն հարցով պիտի պատասխանեմ: Արդյո՞ք ճիշտ կլիներ շնորհավորել նրանց, ովքեր քեզ արհամարել են: Այ այստեղ մերոնք ցուցադրել են իրենց հպարտությունն ու արժանապատվությունը:
    Բացի այս ինչպես Գինոսյանը նշեց,
    թուրքերի ելույթից հետո Իսպանիայում Հայաստանի դեսպանի կինը մոտեցել է թուրքական խմբին ու ասել. «Շատ շնորհակալ ենք ձեզ, որ հայկական պարը տարածում եք, պահպանում եք, շատ երախտապարտ ենք»: Մինչդեռ, ըստ Գ.Գինոսյանի, թուրքերը չեն կարողացել որևէ պատասխան տալ և լռել են:
    Այժմ կոչիդ մասով
    Ես չեմ ասել բարեկամություն քարոզենք, այլ ասել եմ. եկեք հպարտ լինենք ու ճակատներս բարձր: Ու էս հաղթանակը չնսեմացնենք, չճղճիմացնենք ամեն ինչը բերելով Թուրքիայի հետ պայքարի անտեղի մակարդակի:
    Մերոնք հպարտորեն են վերադարձել հայրենիք: մենք ըստ արժանվույն դիմավորել ենք նրանց ու կեցցե մեր հաղթանակը: ցավն այն է, որ մենք վաղուց կրավորական դիրքում ենք թուրքիայի դեմ «պայքարում», որովհետև նրանք են պայքարում մեր դեմ: իսկ երբ քո դեմ պայքարում են, դու ստիպված էս լինում պայքարել:
    Մերոնք անվիճելի հաղթող են պարի նոմինացիայում, և սրանով ամեն ինչ ասված է:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո երկրորդ հարցը
    հարցիդ միայն հարցով պիտի պատասխանեմ: Արդյո՞ք ճիշտ կլիներ շնորհավորել նրանց, ովքեր քեզ արհամարել են: Այ այստեղ մերոնք ցուցադրել են իրենց հպարտությունն ու արժանապատվությունը:
    Չհամոզեցիր եղբայր Դիսերտացիոն նյութով չպատասխանելու ու թեման վերջնական չշեղելու համար չեմ մանրանում: Ուղղակի ասեմ, որ ես կգերադասեի, որ մերոնք իրենց ավելի հպարտ պահեն ու էդ ճղճիմ բամբասանքային մակարդակի մեջ չմտնեն: Գինոսյանին էլ, իրա գործն էլ ահավոր գնահատում եմ: Բայց վերջին ասուլիսն էլ ահավոր չդզեց

    Անկախ դրանից. խոնարհվում եմ Գինոսյանի ու իրա արած գործի, Կարինի առաջ: Նորից շնորհավոր բոլորիս: Հետագայում ավելի խրոխտ ու հպարտ կեցվածք եմ կամենում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (12.05.2011)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհամոզեցիր եղբայր Դիսերտացիոն նյութով չպատասխանելու ու թեման վերջնական չշեղելու համար չեմ մանրանում: Ուղղակի ասեմ, որ ես կգերադասեի, որ մերոնք իրենց ավելի հպարտ պահեն ու էդ ճղճիմ բամբասանքային մակարդակի մեջ չմտնեն: Գինոսյանին էլ, իրա գործն էլ ահավոր գնահատում եմ: Բայց վերջին ասուլիսն էլ ահավոր չդզեց

    Անկախ դրանից. խոնարհվում եմ Գինոսյանի ու իրա արած գործի, Կարինի առաջ: Նորից շնորհավոր բոլորիս: Հետագայում ավելի խրոխտ ու հպարտ կեցվածք եմ կամենում:
    Արտ ջան ցանկանում եմ քեզ էնքան հպարտություն, որ միշտ շնորհավորես քեզ արհամարողներին....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ ջան ցանկանում եմ քեզ էնքան հպարտություն, որ միշտ շնորհավորես քեզ արհամարողներին....
    Հով ջան, ցավում եմ, որ իմ ասածից էդքանն ես հասկացել:
    Ես Կարինին չեմ ուղղորդել որևէ մեկին շնորհավորելու: Ասել եմ, որ էդ մասին լռել էր պետք, իսկ բամասանքային մակարդակով էս բոլոր խոսակցությունները ճղճիմ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (12.05.2011)

  9. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, ցավում եմ, որ իմ ասածից էդքանն ես հասկացել:
    Ես Կարինին չեմ ուղղորդել որևէ մեկին շնորհավորելու: Ասել եմ, որ էդ մասին լռել էր պետք, իսկ բամասանքային մակարդակով էս բոլոր խոսակցությունները ճղճիմ են:
    Արտ կիսահռետորական հարց ես տվել, թե արդյո՞ք Կարինը շնորհավորել ա թուրքերին, ու մեկնաբանել ես, որ եթե չէ, ապա իրար արժանի են: Հետո էլ ասում ես որ պիտի հպարտորեն մոտենան էդ հարցին:
    Դրանից ավելի հպարտ չի լինում: Ճիշտ են արել, որ չեն շնորհավորել, ու ավելի ճիշտ են արել, որ բարձրաձայնել են: Որովհետև երբ թշնամիդ պահ ա փնտրում քեզ կծոտելու, առնվազն սխալ ա, ազգի մեջ թշնամու գաղափարը նրա մասին լռելով բթացնելը, ու առավել ևս ճղճիմություն ու փոքրոգություն է այդ ամնեը չտեսնելու տալը, երբ հրապարակավ անպատվում են ազգիդ ներկայացուցիչներին:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2011), Tig (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ կիսահռետորական հարց ես տվել, թե արդյո՞ք Կարինը շնորհավորել ա թուրքերին, ու մեկնաբանել ես, որ եթե չէ, ապա իրար արժանի են: Հետո էլ ասում ես որ պիտի հպարտորեն մոտենան էդ հարցին:
    Դրանից ավելի հպարտ չի լինում: Ճիշտ են արել, որ չեն շնորհավորել, ու ավելի ճիշտ են արել, որ բարձրաձայնել են: Որովհետև երբ թշնամիդ պահ ա փնտրում քեզ կծոտելու, առնվազն սխալ ա, ազգի մեջ թշնամու գաղափարը նրա մասին լռելով բթացնելը
    Շատ լավ: Ընդունում եմ տեսակետդ, անկախ նրանից համաձա՞յն եմ, թե՞ ոչ: Ուղղակի հասկացիր, որ նույնքան էլ քո մասին (նկատի ունեմ՝ Կարինի մասին, Հայաստանի պատվիրակության մասին) խոսլեու իրավունք ունեն թուրքերը: Երկու դեպքում էլ ճղճիմ է: Ներիր, բայց ես չեմ կարող հասկանալ, որ մարդը գնացել է, ինչ-որ անվանակարգում չի հաղթել ու սկսել է իր դարավոր թշնամու վրա սենց բոչկա գլորել: Ես դա հպարտություն չեմ համարում:

    Բայց նորից եմ կրկնում: Էս գնահատականս կապ չունի Կարինի ու անձամբ Գինոսյանի նկատմամբ իմ ունեցած կուռ՝ դրական կարծիքի հետ: Ու կապ չունի նրա հետ, որ ես անկեղծ ուրախացել ու հպարտանում եմ իրենց հաղթանակով: Պարզապես այդ կարծիքները չեն կարող ինձ հարկադրեն իմ պատկերացրած ճղճիմի մասին չխոսել: Ու նաև հասկանում եմ, որ էս խոսքերս խոցում են քեզ ու Կարինով հիացած (արժանիորեն հիացած) մյուս մարդկանց: Այդ խոցելու համար, ներողություն: Բայց խորհուրդ կտայի ասածներս ոչ թե պրինցիպիալ մերժել, այլ մտածել թե ինչ ու ինչի եմ ասում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (12.05.2011)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ: Ընդունում եմ տեսակետդ, անկախ նրանից համաձա՞յն եմ, թե՞ ոչ: Ուղղակի հասկացիր, որ նույնքան էլ քո մասին (նկատի ունեմ՝ Կարինի մասին, Հայաստանի պատվիրակության մասին) խոսլեու իրավունք ունեն թուրքերը: Երկու դեպքում էլ ճղճիմ է: Ներիր, բայց ես չեմ կարող հասկանալ, որ մարդը գնացել է, ինչ-որ անվանակարգում չի հաղթել ու սկսել է իր դարավոր թշնամու վրա սենց բոչկա գլորել: Ես դա հպարտություն չեմ համարում:

    Բայց նորից եմ կրկնում: Էս գնահատականս կապ չունի Կարինի ու անձամբ Գինոսյանի նկատմամբ իմ ունեցած կուռ՝ դրական կարծիքի հետ: Ու կապ չունի նրա հետ, որ ես անկեղծ ուրախացել ու հպարտանում եմ իրենց հաղթանակով: Պարզապես այդ կարծիքները չեն կարող ինձ հարկադրեն իմ պատկերացրած ճղճիմի մասին չխոսել: Ու նաև հասկանում եմ, որ էս խոսքերս խոցում են քեզ ու Կարինով հիացած (արժանիորեն հիացած) մյուս մարդկանց: Այդ խոցելու համար, ներողություն: Բայց խորհուրդ կտայի ասածներս ոչ թե պրինցիպիալ մերժել, այլ մտածել թե ինչ ու ինչի եմ ասում:
    Արտ մի խեղաթյուրի, ոչ թե չհաղթելու համար չեն շնորհավորել, այլ իրենց չշնորհավորելու: Թե չէ համոզված եմ, որ մերոնք էդքան շնորք ունեն, ու միշտ էլ ցույց են տվել:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2011), Tig (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •