User Tag List

Էջ 13 25-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

  1. #181
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեխեք, չգիտեմ էլ սա խմածս գինո՞ւց ա, բայց, ազնիվ խոսք, հու-զե-ցիք :
    Ապրեք դուք… Թե Կարինը, թե դուք ձեր աջակցությամբ :

    Իշխանաց պարը

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.05.2011), einnA (08.05.2011), My World My Space (08.05.2011), Nare-M (11.05.2011), Tig (08.05.2011), Նաիրուհի (08.05.2011), ՆանՍ (11.05.2011)

  3. #182
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս էլ իմ կողմից....




    Վիդեոները նկարելուց մի պահ քիչ էր մնում լացեի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), Ariadna (11.05.2011), CactuSoul (09.05.2011), E-la Via (08.05.2011), einnA (08.05.2011), Tig (08.05.2011), Հայուհի (09.05.2011), Ձայնալար (08.05.2011), Նաիրուհի (09.05.2011), ՆանՍ (11.05.2011)

  5. #183
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայլուրն էլ անդրադարձավ...

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), Ariadna (11.05.2011), CactuSoul (09.05.2011), Tig (09.05.2011), Ձայնալար (09.05.2011), ՆանՍ (11.05.2011)

  7. #184
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ հաճելի ա իմանալ էս հաղթանակի մասին: Շնորհավորում եմ Գինոսյանին, Կարին համույթին, բոլոր սրտացավ ու անհամբեր սպասողների, մեզ բոլորիս


    Ու չնայած սրան չեմ կարող չնշել, սկզբունքներիս հակասած կլինեմ, եթե չասեմ. ուղղակի զզվելի է, որ մշակութային միջոցառումների ժամանակ էլ, ուշադրություն ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ իրադարձությունների, նորից խոսում ենք ներազգային թշնամություն,ից ազգային թշնամությունից Ու ցավում եմ, որ իմ կողմից շատ հարգված Գինոսյանն էլ է դրան նպաստում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (11.05.2011)

  9. #185
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հաճելի ա իմանալ էս հաղթանակի մասին: Շնորհավորում եմ Գինոսյանին, Կարին համույթին, բոլոր սրտացավ ու անհամբեր սպասողների, մեզ բոլորիս


    Ու չնայած սրան չեմ կարող չնշել, սկզբունքներիս հակասած կլինեմ, եթե չասեմ. ուղղակի զզվելի է, որ մշակութային միջոցառումների ժամանակ էլ, ուշադրություն ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ իրադարձությունների, նորից խոսում ենք ներազգային թշնամություն,ից ազգային թշնամությունից Ու ցավում եմ, որ իմ կողմից շատ հարգված Գինոսյանն էլ է դրան նպաստում:
    Արտ, երբ թշնամանքը դիմացից ա գալիս, հարկավոր ա նրան նույն ձևով պատասխանել: Երբ քո հետ չեն ուզում բարեկամանալ, քո արած բարեկամության քայլերն առնվազն ծիծաղելի են ու նաև վիրավորական հենց քեզ համար:
    Մենք միշտ նույն պրոբլեմն ենք ունեցել հարյուրավոր տարիներ, երբ մտածել ենք, թե կարանք թուրքերի հետ հաշտ ապրել, առանց թշնամանքի:
    Հիմա դիմացից եկող քաղաքական, տնտեսական և մշակութային ագրեսիային որպես պատասխան առաջարկում ես բարեկամություն քարոզենք:
    Համոզվա՞ծ ես, որ դրանից հետո եթե հաջորդ սերունդներ մնան, նրանք կներեն մեզ:
    Եթե այո, ապա հիշիր երիտուրքերի վեհ գաղափարներն ու հայերի ոգևորված բարեկամությունը նրանց հետ...
    Պատմությունը հիանալի ուսուցիչ ա:
    Րաֆֆու խոսքերը ըստ իս ավելի քան արդիական են. «Այսօրվա վայրենի թուրքը վաղը կդառնա ուսյալ ավազակ ու ավելի վտանգավոր կլինի մեր ազգի համար....»:

    Ոչինչ չի փոխվել, թուրքերը նույն ձևով պետական քաղաքականություն են վարում մեր նկատմամբ: Միայն այսօր ժպտալով են անում այդ:
    Թեև հանուն արդարության հարկ է նշել, որ թուրքիայում այսօր մեծ թիվ են կազմում լուսավորյալ մարդիկ, որոնք պատրաստ են բարեկամություն անել մեզ հետ: Բայց քանի դեռ պետական քաղաքական կուսը չի փոխվել, մերձեցումն անհնար է:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.05.2011), Tig (09.05.2011), Արէա (19.05.2011), Գեա (09.05.2011), Լուսաբեր (09.05.2011), Հայուհի (09.05.2011), Նաիրուհի (09.05.2011), ՆանՍ (11.05.2011)

  11. #186
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ հինգ

    Կարինը դիմավորողների շարքում: Մշո խռ և անցում Յարխուշտային



    հ.գ. Չուկ ջան Հովոն արդեն ամեն ինչ ասեց, ստորագրում եմ նրա գրած ամեն մի տառի տակ...
    Ատելությունը նույպես շարժիչ ուժ է: Կոչ չեմ անում ատելության, բայց առանց դրա մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու դրա դառը պտուղները արդեն 1000 տարուց ավելա ճաշակում ենք:
    Եվ հետո մի մոռացիր, որ Գինոսյանը մահապարտ է, ու լավ գիտի այրան ու հողի գինը, և ունի նման արտահայտություններ անելու իրավունք:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), Adriano (09.05.2011), CactuSoul (09.05.2011), E-la Via (09.05.2011), My World My Space (09.05.2011), Լուսաբեր (09.05.2011), Նաիրուհի (09.05.2011), ՆանՍ (11.05.2011)

  13. #187
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, երբ թշնամանքը դիմացից ա գալիս, հարկավոր ա նրան նույն ձևով պատասխանել: Երբ քո հետ չեն ուզում բարեկամանալ, քո արած բարեկամության քայլերն առնվազն ծիծաղելի են ու նաև վիրավորական հենց քեզ համար:
    Մենք միշտ նույն պրոբլեմն ենք ունեցել հարյուրավոր տարիներ, երբ մտածել ենք, թե կարանք թուրքերի հետ հաշտ ապրել, առանց թշնամանքի:
    Հիմա դիմացից եկող քաղաքական, տնտեսական և մշակութային ագրեսիային որպես պատասխան առաջարկում ես բարեկամություն քարոզենք:
    Համոզվա՞ծ ես, որ դրանից հետո եթե հաջորդ սերունդներ մնան, նրանք կներեն մեզ:
    Եթե այո, ապա հիշիր երիտուրքերի վեհ գաղափարներն ու հայերի ոգևորված բարեկամությունը նրանց հետ...
    Պատմությունը հիանալի ուսուցիչ ա:
    Րաֆֆու խոսքերը ըստ իս ավելի քան արդիական են. «Այսօրվա վայրենի թուրքը վաղը կդառնա ուսյալ ավազակ ու ավելի վտանգավոր կլինի մեր ազգի համար....»:

    Ոչինչ չի փոխվել, թուրքերը նույն ձևով պետական քաղաքականություն են վարում մեր նկատմամբ: Միայն այսօր ժպտալով են անում այդ:
    Թեև հանուն արդարության հարկ է նշել, որ թուրքիայում այսօր մեծ թիվ են կազմում լուսավորյալ մարդիկ, որոնք պատրաստ են բարեկամություն անել մեզ հետ: Բայց քանի դեռ պետական քաղաքական կուսը չի փոխվել, մերձեցումն անհնար է:
    Վու՜խ աման

    Հով ջան, գրառումս հաջորդել ա Հայլուրի ռեպորտաժով գրառմանը: Քո պատասխանն իմ ռեպլիկի հետ բացարձակապես առնչություն չունի: Այն հայրենասիրական խոսք է, իրադրության որոշակի գնահատական է, որն իմ ասածի հետ որևիցե առնչություն չունի, այլ ուղղակի որոշակի գաղփարակիցների (այդ հարցի կոնտեքստում) ջան ասել-ջան լսելու սովորական դրսևորում

    Հիմա իմ ասելիքի կոնկրետացում ու հարցեր: Սղագրել եմ Հայլուրի ռեպորտաժը.

    Հաղորդավար - Ինչպես տեղեկացրել էինք Իսպանիայում կայացած ազգագրական երգի միջազգային փառատոնում, որին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնն իսկապես ունի միջազգային ճանաչում ու համբավ, ինչպես նաև կարևոր դեր է խաղում միջմշակութային երկխոսության զարգացման գործում:

    1987 թ.-ից 14-րդ անգամ անցկացվող միջոցառմանը այս անգամ մասնակցել է 1400 մարդ՝ 24 երկրից: Հայկական խմբի ելույթները մեծ տպավորություն են թողել ժյուրիի բոլոր անդամների վրա, նույնիսկ այն մարդկանց, որոնք հաղթանակի նժարը որոշել են թեքել թուրքերի օգտին:

    Մեր յարխուշտայի արժանի հաղթանկի մասին Իսպանիայում մեր թղթակից Արթուր Ղուկասյանի ռեպորտաժը:



    Արթուր Ղուկասյան - Հայկական պարախմբի համարներն այնպիսի մեծ տպավորություն թողեցին մարդկանց վրա, որ ինչպես Կարինի ղեկավար Գագիկ Գինոսյանը տեղեկացրեց մեզ, միանգամից երկու նոր առաջարկությունների պատճառը դարձան, որոնց շուրջ մտածելու և որոշում ընդունելու ժամանակը նրանք տանն արդեն կունենան: Հենց սկզբից էլ, հանդես գալու առաջին պահից մինչև արդյունքներն իմ մի բերելու րոպեները մասնակիցներն այն վստահությունն ունեին, որ հաղթանակը հայերինն է: Պարային համարների կարգում ձեռք բերված առաջին տեղը ամրապնդում էր վստահությունն այդ: Անհայտ է, թե ինչ սկզբունքներով շարժվեց ժյուրին, երբ երաժշտական մասով երրորդ տեղով ճանաչեց մերոնց, իսկ գլխավոր մրցանակը որոշեց շնորհել Թուրքիային: Եվ դա էլ չէր ամենազարմանալին: Ինչպես մեզ հաղորդեց հատուկ Հայլուրին հարցազրույց տված Գինոսյանը, հայաստանցիներին մոտեցել էին շնորհավորելու և գնահատանքի իրենց խոսքն ասելու բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ Թուրքիայի: Իսկ առավել հետաքրքրականն էլ մեկ ուրիշ բանն էր: Այն որ, հարևան պետության օգտին սեփական ձայները շռայլած մի քանի հոգի միևնույն ժյուրիի անդամներից, անկարող էին այդուհանդերձ թաքցնել համակրանքն ու հիացմունքը այն գեղեցկության և ոգու հանդեպ, որ պարի միջոցով հաղորդել կարինցիները: Հատկանշական է, որ Ֆեյսբուքի սոցիալական ցանցում այս կապակցությամբ բավականին աշխույժ քննարկումներ էին տեղի ունենում և ուրախություն առաջացնողը երիտասարդների մասնակցությունն էր կարծիքների փոխանակման ընթացքում, որոնք համոզված էին, թե անկախ ցանկացած արդյունքի, «Կարինը» հաղթող է դուրս գալու այնքանով, որքանով նա այլևս ոչ թե սոսկ խումբ, այլ մի ամբողջ գաղափար է: Խորհրդանշական էր նաև այն հանգամանքը, որ դեպի Իսպանիա ուղևորվելու ընթացքում, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց թուրքական հողի վրա ապրիլի 24-ին մեր հայրենակիցները տրված խոստումի համաձայն հենց իսկ Ստամբուլի օդանավակայանում պարեցին յարխուշտա: Նման կերպով հանդես եկան նրանք ոչ միայն Պարմադեմայորկայում, այլև Բարսելոնում ու Վալենսիայում, և չափազանց կարևոր է, որ իրենց համերգների ժամանակ նրանք ոչ գեթ ազգապահպանման նշանակությունն էին ընդգծում, այլև ազգաճանաչման, եթե հաշվի առնենք, որ համերգներին ներկա էին իսպանացիները, որոնք շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին: Դեռևս Գոնսալո Գոանշն իր վերջին հոդվածում ընդգծեց, որ իսպանացիք սիրում են Թուրքիան և գրեթե անտեղյակ են Հայաստանից ու հայ ժողովրդից: Վաղուց է պահը հասունացել, որպեսզի ծանոթանան մեր ժառանգության ու ներկայի հետ, ինչը կտրականապես կփոխի դրությունը: «Կարին» պարախումբը, վստահաբար, մեկ կարևոր քայլ առաջ արեց այդ իմաստով:
    Հիմա հարց, Հով ջան, զուտ այ էս ռեպորտաժի քննարկման համատեքստում, որտև Կարինի արած գործի մեծությունը, արժանիքը ոչ մեկը չի կարող թերագնահատել, այդ թվում ես:
    Բայց հարցս.
    Կարինը գնացել էր մասնակցելու միջազգային երգի ու պարի փառատոնի՞, մրցելու 24 այլ երկների՞ ներկայացուցիչների հետ, թե՞ գնացել էր զուտ Թուրքիայի հետ մրցելու:

    Ինչու՞ է այս ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ փառատոնը էժանացվում, նսեմացվում ու բերվում հայ-թուրքական հակամարտության: Ինչու՞ չենք կանգնում ու խրոխտ ամեն բառի մեջ շեշտում, որ պարի առումով հաղթել ենք 24 երկրների 1400 ներկայացուցիչների, այլ նորից սկսում ենք լաց լինել, որ մարդիկ կային, որ թուրքերին կողմն էին նժարը թեքում, և ո՜վ անարդար աշխարհ, այդ անպիտան Թուրքիային անարժանորեն շնորհեցին առաջին տեղը երաժշտության ասպարեզում:

    Մի վայրկյան անգամ կասկած չունեմ, որ նման ռեակցիա էլ թուրքերի կողմից կա մեր Կարինի՝ պարի անվանակարգում արժանի տեղը շնորհելու հարցում: Զզվելի է, մեկս մյուսին արժանի ենք:


    Երկրորդ հարց: Գինոսյանը հատուկ նշում է, որ մերոնց մոտեցել ու շնորհավորել են բոլորը, բացի Թուրքիայի ներկայացուցիչներից: Անկեղծ եմ ասում, դա զզվելի է իմ համար՝ մշակութային իրադարձությունների ժամանակ: Պատիվ չի բերում Թուրքիային, Թուրքիան ներկայացնողներին, տգեղ է, թույլ մարդու հոգեբանություն է: Հակառակ հարցը. արդյո՞ք Հայաստանի ներկայացուցիչները մոտեցել ու շնորհավորել են Թուրքիայի ներկայացուցիչներին, երաժշտության անվանակարգում առաջին տեղի համար... կարծում եմ, որ ոչ: Դրա գնահատականն էլ, ցավոք, նույնն է: Արժանի ենք միմյանց:

    Ես չեմ ասել բարեկամություն քարոզենք, այլ ասել եմ. եկեք հպարտ լինենք ու ճակատներս բարձր: Ու էս հաղթանակը չնսեմացնենք, չճղճիմացնենք ամեն ինչը բերելով Թուրքիայի հետ պայքարի անտեղի մակարդակի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.05.2011), Ariadna (11.05.2011), Kita (09.05.2011), Ֆոտոն (11.05.2011)

  15. #188
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ սաղ մի կոմ
    Հունիսից գալիս եմ պարի
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.05.2011), Tig (09.05.2011), Նաիրուհի (09.05.2011)

  17. #189
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մշակույթը ազգային է ու իսկապես մշակույթ, ոչ թե քաղաքականություն, ուրեմն այն պետք է զերծ մնա թշնամական գաղափարներից, ինչ-որ ճղճիմ համեմատություններից, վարվելաձևերի մասին հիմար քննարկումներից ու փաստերի արձանագրումից: Չուկին լրիվ համաձայն եմ: ( Պաչեմ իրա ճակատը, լրիվ ճիշտ ա ասում: )


    Ով ում շնորհավորեց, ինչու չշնորհավորեց, ու դա դրոշակ սարքելը նվաստ ու ճղճիմ մտքեր են: Քրիստոնեությունը կարծեմ էսպիսի բաներ չի սովորեցնում: Եթե «հայ» բառի մեջ մտնում է նաև «քրիստոնյա» իմաստը, (իհարկե ո՛չ իմ միտքն է սա), ապա մոռացե՛ք թուրք բառը որպես վիրավորանք օգտագործելու, նրանցից վրեժ լուծելու մասին վեհամբարձ մեկաբանումներից: Իրենց մշակույթն էլ գեղեցիկ է, մենք էլ իրենցից շատ բաներ վերցրել ենք:

    Շնորհավոր Կարինի հաղթանակը: Կեցցե՛ն
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.05.2011)

  19. #190
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գագիկ Գինոսյան. «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի հաղթանակը հայ պարի հաղթանակն էր

    Ապրիլի 25-30-ը Իսպանիայում տեղի ունեցած ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթ-փառատոնում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը «Պար» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, իսկ «Երաժշտություն» անվանակարգում` 3-րդ մրցանակի:

    Մրցույթի կանոնների համաձայն, «Կարինը» ներկայացրել է 8 րոպեանոց պար, որի մեջ ներկայացված են եղել հայկական պարերից ու ծեսերից հատվածներ: «Մրցույթին ներկայացվել էր հայկական պարերի ծաղկաքաղ, որի մեջ գլխավոր տեղում «Յարխուշտա» պարն էր: Այսինքն` այդ պարի մեջ և’ Վասպուրական, և’ Շատախ, և’ Կարին, և’ Սասուն կար: Մենք այդ 8 րոպեի մեջ ընդգրկել էինք ամբողջ հայկական լեռնաշխարհը, կարծում եմ` դա հայկական պարի հաղթանակն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և հավելեց, որ հայկական պարն արժանացել է մրցույթի ժյուրիի և կազմակոմիտեի անդամների հիացմունքին:

    «Մենք բավականին աժիոտաժ առաջացրեցինք, և բոլորի համար անակնկալ էր հայկական պարը: Բոլորը զարմացած էին, և թերևս ճիշտ կլիներ, որ վաղուց հայկական պարը նման համաշխարհային մրցույթներում ներկայացված լիներ, քանի որ աշխարհին առաջին հերթին պետք է ներկայանալ հենց ազգային մշակույթով»,- ընդգծեց Գ.Գինոսյանը:

    Ըստ նրա, արդեն 25 տարի է, ինչ Իսպանիայում տեղի է ունենում այդ մրցույթ-փառատոնը, սակայն Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Մրցույթին մասնակցել են Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խորեն Տերտերյանի նախաձեռնությամբ, այնուհետև երկար բանակցություններից հետո մրցույթի կազմկոմիտեի նախագահի կողմից ՀՀ մշակույթի նախարարությունը «Կարին» խմբի անունով մասնակցության հրավեր է ստացել:
    Գ.Գինոսյանի խոսքերով, մշակույթի նախարարությունը միայն կեցության ծախսերն է հոգացել, իսկ ճանապարհածախսը` «Կարինի» ընկերները: Ըստ նրա, իրենք դիմել են տարբեր ատյանների, գործարարների, սակայն որևէ աջակցություն չեն ստացել: «Ցավալի է, որ մեր երկրում ինչ տեսակի համերգ ասես կազմակերպվում է բարձր հովանու ներքո, բայց ազգային մշակույթը «խորթ բարեկամի կարգավիճակում է»,- նշեց Գ.Գինոսյանը:

    «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ պարային փառատոնին մասնակցել է նաև Թուրքիայի պետական ակադեմիական խումբը: Նրանք որևէ անվանակարգում որևէ մրցանակ չեն շահել, սակայն ստացել են մրցույթի Գրան-պրին, որը շատ շատերի համար անսպասելի էր: Մինչդեռ բոլորը սպասել են, որ Գրան պրիին արժանանալու է Հայաստանը:

    Գ.Գինոսյանը նշեց, որ Իսպանիայում Հայաստանի դեսպանը նախօրոք զգուշացրել էր, որ այնտեղ շատ լուրջ թուրքամետ քաղաքականություն է տարվում, և «եթե որևէ բան զգաք` չզարմանաք»: Մրցույթի բացման օրվանից իսկ, ըստ նրա, թուրքական խմբի ղեկավարը շատ ջերմ հարաբերությունների մեջ էր կազմկոմիտեի նախագահի հետ:

    Գ.Գինոսյանի խոսքերով, թուրքերի ելույթն ուղղակի Ցեղասպանության շարունակությունն էր, քանի որ խմբի երաժշտական մուտքը «Առնեմ էրթամ իմ յարը» երգի նվագակցության տակ էր, որը երգում է Արսեն Գրիգորյանը (Մրո), իսկ պարերը հիմնականում համշենահայերի պարերն էին: Նույնիսկ երաժշտական գործիքները թուրքական չեն եղել:

    Գ.Գինոսյանը նաև նշեց, որ թուրքերի ելույթից հետո Իսպանիայում Հայաստանի դեսպանի կինը մոտեցել է թուրքական խմբին ու ասել. «Շատ շնորհակալ ենք ձեզ, որ հայկական պարը տարածում եք, պահպանում եք, շատ երախտապարտ ենք»: Մինչդեռ, ըստ Գ.Գինոսյանի, թուրքերը չեն կարողացել որևէ պատասխան տալ և լռել են:

    Աղբյուր` Panorama.am

    հ.գ. առանց մեկնաբանությունների...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.05.2011), My World My Space (12.05.2011), Գեա (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

  21. #191
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ արդյոք ճիշտ տեղում եմ գրառում անում թե ոչ, բայց ահավոր բարկացած եմ ադրբեջանցիների հերթական բարբաջանքից թե Եվրատեսիլի շոուին ներկայացված հայկական քոչարին ադրբեջանական պար է:Լավ չեմ հասկանում, ինչու՞ ենք լռում , ինչու՞ մեր մասնագետները հակահարված չեն տալիս` կոնկրետ ապացույցներով,դա իսկապե՞ս դժվար ապացուցելի է , թե դրա համար ժամանակ չունենք, ախր մի օր քնից կարթնանանք ու կտեսնենք , որ ամեն ինչ տարել են `երգ, պար , խոհանոց:Ախր հետո ավելի բարդ է լինելու , մանավանդ , որ նոր սերունդը ավելի քիչ ինֆորմացված է մեծանում…ցավոք:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (11.05.2011)

  23. #192
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան չէի ուզում պատասխանեի էս գրառմանդ, որովհետև մի դիսերտացիոն նյութով դու էլի պատասխանելու էիր, բայց որոշեցի պատասխանեմ....

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վու՜խ աման

    Հով ջան, գրառումս հաջորդել ա Հայլուրի ռեպորտաժով գրառմանը: Քո պատասխանն իմ ռեպլիկի հետ բացարձակապես առնչություն չունի: Այն հայրենասիրական խոսք է, իրադրության որոշակի գնահատական է, որն իմ ասածի հետ որևիցե առնչություն չունի, այլ ուղղակի որոշակի գաղփարակիցների (այդ հարցի կոնտեքստում) ջան ասել-ջան լսելու սովորական դրսևորում
    Ունի և շատ ուղիղ կապ ունի....
    բացատրեմ.
    ահա գրառմանդ այն մասը, որին պատասխանել եմ,

    Ու չնայած սրան չեմ կարող չնշել, սկզբունքներիս հակասած կլինեմ, եթե չասեմ. ուղղակի զզվելի է, որ մշակութային միջոցառումների ժամանակ էլ, ուշադրություն ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ իրադարձությունների, նորից խոսում ենք ներազգային թշնամություն,ից ազգային թշնամությունից
    իսկ հիմա հարցը
    Բայց հարցս.
    Կարինը գնացել էր մասնակցելու միջազգային երգի ու պարի փառատոնի՞, մրցելու 24 այլ երկների՞ ներկայացուցիչների հետ, թե՞ գնացել էր զուտ Թուրքիայի հետ մրցելու:

    Ինչու՞ է այս ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ փառատոնը էժանացվում, նսեմացվում ու բերվում հայ-թուրքական հակամարտության: Ինչու՞ չենք կանգնում ու խրոխտ ամեն բառի մեջ շեշտում, որ պարի առումով հաղթել ենք 24 երկրների 1400 ներկայացուցիչների, այլ նորից սկսում ենք լաց լինել, որ մարդիկ կային, որ թուրքերին կողմն էին նժարը թեքում, և ո՜վ անարդար աշխարհ, այդ անպիտան Թուրքիային անարժանորեն շնորհեցին առաջին տեղը երաժշտության ասպարեզում:
    Կարինը գնացել էր փառատոնին մասնակցելու, այլ ոչ թե թուրքերի հետ մրցելու: Սա մեկ: Միջազգային մշակութային փառատոնը էժանացվել է ոչ մեր մեղքով, այլ ինչպես արդեն բազմիցս նշվեց, թուրքական պատվիրակության ակտիվ միջամտության շնորհիվ, որովհետև որևէ նոմինացիայում չհաղթած թուքերին շնորհվել է գրան-պրին: սա արդեն մրցույթի տրամաբանությանը դեմ է և խոսում է չարաշահումների մասին, իսկ մերոնք լոկ ընդգծել են այն:
    Երկրորդ մասով ասեմ, որ մենք այո, խրոխտ նշում ենք, որ հաղթել ենք: Վկան ավտոկայանում հավաքված բազմությունն ու նրանց տրամադրությունը, ինչի ականատեսն անձամբ եմ եղել: Ու ևս մի փաստ, որ թուրքերի գրան-պրին ստանալու մասին ես միայն մեկ օր անց եմ իմացել: Այկնպես որ մենք հաղթողների ենք դիմավորել....

    Քո երկրորդ հարցը
    Երկրորդ հարց: Գինոսյանը հատուկ նշում է, որ մերոնց մոտեցել ու շնորհավորել են բոլորը, բացի Թուրքիայի ներկայացուցիչներից: Անկեղծ եմ ասում, դա զզվելի է իմ համար՝ մշակութային իրադարձությունների ժամանակ: Պատիվ չի բերում Թուրքիային, Թուրքիան ներկայացնողներին, տգեղ է, թույլ մարդու հոգեբանություն է: Հակառակ հարցը. արդյո՞ք Հայաստանի ներկայացուցիչները մոտեցել ու շնորհավորել են Թուրքիայի ներկայացուցիչներին, երաժշտության անվանակարգում առաջին տեղի համար... կարծում եմ, որ ոչ: Դրա գնահատականն էլ, ցավոք, նույնն է: Արժանի ենք միմյանց:
    հարցիդ միայն հարցով պիտի պատասխանեմ: Արդյո՞ք ճիշտ կլիներ շնորհավորել նրանց, ովքեր քեզ արհամարել են: Այ այստեղ մերոնք ցուցադրել են իրենց հպարտությունն ու արժանապատվությունը:
    Բացի այս ինչպես Գինոսյանը նշեց,
    թուրքերի ելույթից հետո Իսպանիայում Հայաստանի դեսպանի կինը մոտեցել է թուրքական խմբին ու ասել. «Շատ շնորհակալ ենք ձեզ, որ հայկական պարը տարածում եք, պահպանում եք, շատ երախտապարտ ենք»: Մինչդեռ, ըստ Գ.Գինոսյանի, թուրքերը չեն կարողացել որևէ պատասխան տալ և լռել են:
    Այժմ կոչիդ մասով
    Ես չեմ ասել բարեկամություն քարոզենք, այլ ասել եմ. եկեք հպարտ լինենք ու ճակատներս բարձր: Ու էս հաղթանակը չնսեմացնենք, չճղճիմացնենք ամեն ինչը բերելով Թուրքիայի հետ պայքարի անտեղի մակարդակի:
    Մերոնք հպարտորեն են վերադարձել հայրենիք: մենք ըստ արժանվույն դիմավորել ենք նրանց ու կեցցե մեր հաղթանակը: ցավն այն է, որ մենք վաղուց կրավորական դիրքում ենք թուրքիայի դեմ «պայքարում», որովհետև նրանք են պայքարում մեր դեմ: իսկ երբ քո դեմ պայքարում են, դու ստիպված էս լինում պայքարել:
    Մերոնք անվիճելի հաղթող են պարի նոմինացիայում, և սրանով ամեն ինչ ասված է:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

  25. #193
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո երկրորդ հարցը
    հարցիդ միայն հարցով պիտի պատասխանեմ: Արդյո՞ք ճիշտ կլիներ շնորհավորել նրանց, ովքեր քեզ արհամարել են: Այ այստեղ մերոնք ցուցադրել են իրենց հպարտությունն ու արժանապատվությունը:
    Չհամոզեցիր եղբայր Դիսերտացիոն նյութով չպատասխանելու ու թեման վերջնական չշեղելու համար չեմ մանրանում: Ուղղակի ասեմ, որ ես կգերադասեի, որ մերոնք իրենց ավելի հպարտ պահեն ու էդ ճղճիմ բամբասանքային մակարդակի մեջ չմտնեն: Գինոսյանին էլ, իրա գործն էլ ահավոր գնահատում եմ: Բայց վերջին ասուլիսն էլ ահավոր չդզեց

    Անկախ դրանից. խոնարհվում եմ Գինոսյանի ու իրա արած գործի, Կարինի առաջ: Նորից շնորհավոր բոլորիս: Հետագայում ավելի խրոխտ ու հպարտ կեցվածք եմ կամենում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (12.05.2011)

  27. #194
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհամոզեցիր եղբայր Դիսերտացիոն նյութով չպատասխանելու ու թեման վերջնական չշեղելու համար չեմ մանրանում: Ուղղակի ասեմ, որ ես կգերադասեի, որ մերոնք իրենց ավելի հպարտ պահեն ու էդ ճղճիմ բամբասանքային մակարդակի մեջ չմտնեն: Գինոսյանին էլ, իրա գործն էլ ահավոր գնահատում եմ: Բայց վերջին ասուլիսն էլ ահավոր չդզեց

    Անկախ դրանից. խոնարհվում եմ Գինոսյանի ու իրա արած գործի, Կարինի առաջ: Նորից շնորհավոր բոլորիս: Հետագայում ավելի խրոխտ ու հպարտ կեցվածք եմ կամենում:
    Արտ ջան ցանկանում եմ քեզ էնքան հպարտություն, որ միշտ շնորհավորես քեզ արհամարողներին....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

  29. #195
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ ջան ցանկանում եմ քեզ էնքան հպարտություն, որ միշտ շնորհավորես քեզ արհամարողներին....
    Հով ջան, ցավում եմ, որ իմ ասածից էդքանն ես հասկացել:
    Ես Կարինին չեմ ուղղորդել որևէ մեկին շնորհավորելու: Ասել եմ, որ էդ մասին լռել էր պետք, իսկ բամասանքային մակարդակով էս բոլոր խոսակցությունները ճղճիմ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (12.05.2011)

Էջ 13 25-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •