Էս հլա չորս
Մինչև Կարինի ժամանելը Իշխանաց պար պարեցինք
Էս հլա չորս
Մինչև Կարինի ժամանելը Իշխանաց պար պարեցինք
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էրեխեք, չգիտեմ էլ սա խմածս գինո՞ւց ա, բայց, ազնիվ խոսք, հու-զե-ցիք:
Ապրեք դուք… Թե Կարինը, թե դուք ձեր աջակցությամբ:
Իշխանաց պարը…
էս էլ իմ կողմից....
Վիդեոները նկարելուց մի պահ քիչ էր մնում լացեի....![]()
Հայլուրն էլ անդրադարձավ...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Շատ հաճելի ա իմանալ էս հաղթանակի մասին: Շնորհավորում եմ Գինոսյանին, Կարին համույթին, բոլոր սրտացավ ու անհամբեր սպասողների, մեզ բոլորիս
Ու չնայած սրան չեմ կարող չնշել, սկզբունքներիս հակասած կլինեմ, եթե չասեմ. ուղղակի զզվելի է, որ մշակութային միջոցառումների ժամանակ էլ, ուշադրություն ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ իրադարձությունների, նորից խոսում ենք ներազգային թշնամություն,ից ազգային թշնամությունիցՈւ ցավում եմ, որ իմ կողմից շատ հարգված Գինոսյանն էլ է դրան նպաստում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ֆոտոն (11.05.2011)
Արտ, երբ թշնամանքը դիմացից ա գալիս, հարկավոր ա նրան նույն ձևով պատասխանել: Երբ քո հետ չեն ուզում բարեկամանալ, քո արած բարեկամության քայլերն առնվազն ծիծաղելի են ու նաև վիրավորական հենց քեզ համար:
Մենք միշտ նույն պրոբլեմն ենք ունեցել հարյուրավոր տարիներ, երբ մտածել ենք, թե կարանք թուրքերի հետ հաշտ ապրել, առանց թշնամանքի:
Հիմա դիմացից եկող քաղաքական, տնտեսական և մշակութային ագրեսիային որպես պատասխան առաջարկում ես բարեկամություն քարոզենք:
Համոզվա՞ծ ես, որ դրանից հետո եթե հաջորդ սերունդներ մնան, նրանք կներեն մեզ:
Եթե այո, ապա հիշիր երիտուրքերի վեհ գաղափարներն ու հայերի ոգևորված բարեկամությունը նրանց հետ...
Պատմությունը հիանալի ուսուցիչ ա:
Րաֆֆու խոսքերը ըստ իս ավելի քան արդիական են. «Այսօրվա վայրենի թուրքը վաղը կդառնա ուսյալ ավազակ ու ավելի վտանգավոր կլինի մեր ազգի համար....»:
Ոչինչ չի փոխվել, թուրքերը նույն ձևով պետական քաղաքականություն են վարում մեր նկատմամբ: Միայն այսօր ժպտալով են անում այդ:
Թեև հանուն արդարության հարկ է նշել, որ թուրքիայում այսօր մեծ թիվ են կազմում լուսավորյալ մարդիկ, որոնք պատրաստ են բարեկամություն անել մեզ հետ: Բայց քանի դեռ պետական քաղաքական կուսը չի փոխվել, մերձեցումն անհնար է:
Էս էլ հինգ
Կարինը դիմավորողների շարքում: Մշո խռ և անցում Յարխուշտային
հ.գ. Չուկ ջան Հովոն արդեն ամեն ինչ ասեց, ստորագրում եմ նրա գրած ամեն մի տառի տակ...
Ատելությունը նույպես շարժիչ ուժ է: Կոչ չեմ անում ատելության, բայց առանց դրա մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու դրա դառը պտուղները արդեն 1000 տարուց ավելա ճաշակում ենք:
Եվ հետո մի մոռացիր, որ Գինոսյանը մահապարտ է, ու լավ գիտի այրան ու հողի գինը, և ունի նման արտահայտություններ անելու իրավունք:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Վու՜խ աման
Հով ջան, գրառումս հաջորդել ա Հայլուրի ռեպորտաժով գրառմանը: Քո պատասխանն իմ ռեպլիկի հետ բացարձակապես առնչություն չունի: Այն հայրենասիրական խոսք է, իրադրության որոշակի գնահատական է, որն իմ ասածի հետ որևիցե առնչություն չունի, այլ ուղղակի որոշակի գաղփարակիցների (այդ հարցի կոնտեքստում) ջան ասել-ջան լսելու սովորական դրսևորում
Հիմա իմ ասելիքի կոնկրետացում ու հարցեր: Սղագրել եմ Հայլուրի ռեպորտաժը.
Հիմա հարց, Հով ջան, զուտ այ էս ռեպորտաժի քննարկման համատեքստում, որտև Կարինի արած գործի մեծությունը, արժանիքը ոչ մեկը չի կարող թերագնահատել, այդ թվում ես:Հաղորդավար - Ինչպես տեղեկացրել էինք Իսպանիայում կայացած ազգագրական երգի միջազգային փառատոնում, որին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնն իսկապես ունի միջազգային ճանաչում ու համբավ, ինչպես նաև կարևոր դեր է խաղում միջմշակութային երկխոսության զարգացման գործում:
1987 թ.-ից 14-րդ անգամ անցկացվող միջոցառմանը այս անգամ մասնակցել է 1400 մարդ՝ 24 երկրից: Հայկական խմբի ելույթները մեծ տպավորություն են թողել ժյուրիի բոլոր անդամների վրա, նույնիսկ այն մարդկանց, որոնք հաղթանակի նժարը որոշել են թեքել թուրքերի օգտին:
Մեր յարխուշտայի արժանի հաղթանկի մասին Իսպանիայում մեր թղթակից Արթուր Ղուկասյանի ռեպորտաժը:
Արթուր Ղուկասյան - Հայկական պարախմբի համարներն այնպիսի մեծ տպավորություն թողեցին մարդկանց վրա, որ ինչպես Կարինի ղեկավար Գագիկ Գինոսյանը տեղեկացրեց մեզ, միանգամից երկու նոր առաջարկությունների պատճառը դարձան, որոնց շուրջ մտածելու և որոշում ընդունելու ժամանակը նրանք տանն արդեն կունենան: Հենց սկզբից էլ, հանդես գալու առաջին պահից մինչև արդյունքներն իմ մի բերելու րոպեները մասնակիցներն այն վստահությունն ունեին, որ հաղթանակը հայերինն է: Պարային համարների կարգում ձեռք բերված առաջին տեղը ամրապնդում էր վստահությունն այդ: Անհայտ է, թե ինչ սկզբունքներով շարժվեց ժյուրին, երբ երաժշտական մասով երրորդ տեղով ճանաչեց մերոնց, իսկ գլխավոր մրցանակը որոշեց շնորհել Թուրքիային: Եվ դա էլ չէր ամենազարմանալին: Ինչպես մեզ հաղորդեց հատուկ Հայլուրին հարցազրույց տված Գինոսյանը, հայաստանցիներին մոտեցել էին շնորհավորելու և գնահատանքի իրենց խոսքն ասելու բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ Թուրքիայի: Իսկ առավել հետաքրքրականն էլ մեկ ուրիշ բանն էր: Այն որ, հարևան պետության օգտին սեփական ձայները շռայլած մի քանի հոգի միևնույն ժյուրիի անդամներից, անկարող էին այդուհանդերձ թաքցնել համակրանքն ու հիացմունքը այն գեղեցկության և ոգու հանդեպ, որ պարի միջոցով հաղորդել կարինցիները: Հատկանշական է, որ Ֆեյսբուքի սոցիալական ցանցում այս կապակցությամբ բավականին աշխույժ քննարկումներ էին տեղի ունենում և ուրախություն առաջացնողը երիտասարդների մասնակցությունն էր կարծիքների փոխանակման ընթացքում, որոնք համոզված էին, թե անկախ ցանկացած արդյունքի, «Կարինը» հաղթող է դուրս գալու այնքանով, որքանով նա այլևս ոչ թե սոսկ խումբ, այլ մի ամբողջ գաղափար է: Խորհրդանշական էր նաև այն հանգամանքը, որ դեպի Իսպանիա ուղևորվելու ընթացքում, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց թուրքական հողի վրա ապրիլի 24-ին մեր հայրենակիցները տրված խոստումի համաձայն հենց իսկ Ստամբուլի օդանավակայանում պարեցին յարխուշտա: Նման կերպով հանդես եկան նրանք ոչ միայն Պարմադեմայորկայում, այլև Բարսելոնում ու Վալենսիայում, և չափազանց կարևոր է, որ իրենց համերգների ժամանակ նրանք ոչ գեթ ազգապահպանման նշանակությունն էին ընդգծում, այլև ազգաճանաչման, եթե հաշվի առնենք, որ համերգներին ներկա էին իսպանացիները, որոնք շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին: Դեռևս Գոնսալո Գոանշն իր վերջին հոդվածում ընդգծեց, որ իսպանացիք սիրում են Թուրքիան և գրեթե անտեղյակ են Հայաստանից ու հայ ժողովրդից: Վաղուց է պահը հասունացել, որպեսզի ծանոթանան մեր ժառանգության ու ներկայի հետ, ինչը կտրականապես կփոխի դրությունը: «Կարին» պարախումբը, վստահաբար, մեկ կարևոր քայլ առաջ արեց այդ իմաստով:
Բայց հարցս.
Կարինը գնացել էր մասնակցելու միջազգային երգի ու պարի փառատոնի՞, մրցելու 24 այլ երկների՞ ներկայացուցիչների հետ, թե՞ գնացել էր զուտ Թուրքիայի հետ մրցելու:
Ինչու՞ է այս ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ փառատոնը էժանացվում, նսեմացվում ու բերվում հայ-թուրքական հակամարտության: Ինչու՞ չենք կանգնում ու խրոխտ ամեն բառի մեջ շեշտում, որ պարի առումով հաղթել ենք 24 երկրների 1400 ներկայացուցիչների, այլ նորից սկսում ենք լաց լինել, որ մարդիկ կային, որ թուրքերին կողմն էին նժարը թեքում, և ո՜վ անարդար աշխարհ, այդ անպիտան Թուրքիային անարժանորեն շնորհեցին առաջին տեղը երաժշտության ասպարեզում:
Մի վայրկյան անգամ կասկած չունեմ, որ նման ռեակցիա էլ թուրքերի կողմից կա մեր Կարինի՝ պարի անվանակարգում արժանի տեղը շնորհելու հարցում: Զզվելի է, մեկս մյուսին արժանի ենք:
Երկրորդ հարց: Գինոսյանը հատուկ նշում է, որ մերոնց մոտեցել ու շնորհավորել են բոլորը, բացի Թուրքիայի ներկայացուցիչներից: Անկեղծ եմ ասում, դա զզվելի է իմ համար՝ մշակութային իրադարձությունների ժամանակ: Պատիվ չի բերում Թուրքիային, Թուրքիան ներկայացնողներին, տգեղ է, թույլ մարդու հոգեբանություն է: Հակառակ հարցը. արդյո՞ք Հայաստանի ներկայացուցիչները մոտեցել ու շնորհավորել են Թուրքիայի ներկայացուցիչներին, երաժշտության անվանակարգում առաջին տեղի համար... կարծում եմ, որ ոչ: Դրա գնահատականն էլ, ցավոք, նույնն է: Արժանի ենք միմյանց:
Ես չեմ ասել բարեկամություն քարոզենք, այլ ասել եմ. եկեք հպարտ լինենք ու ճակատներս բարձր: Ու էս հաղթանակը չնսեմացնենք, չճղճիմացնենք ամեն ինչը բերելով Թուրքիայի հետ պայքարի անտեղի մակարդակի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ