User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    ՊԱՐԸ
    Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են:
    Ա. Մեսչյան


    Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի և նույնսիկ երգի միջոցով արտահայտել:
    Պարը աճեց, զորեղացավ և դարձավ արվեստների թագը, որովհետև միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին ու մարմինը:
    Պարը մարմնի երգն է և նկարչություն է մարմնի միջոցով: Պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը: Պարը կնոջ հեզ նազանքն է և տղամարդու զորեղ զարկը:
    Եթե “չար մարդիկ երգ չունեն”, ապա տկարները պար չունեն:
    Բայց պարն ապրում է, երբ ապրում ես պարով և մահանում է այն, երբ պարում ես ոչ թե քո, այլ այլոց համար:
    …Եվ պարն սկսեց մահանալ, մեր պարը` այսքան իշխանական ու վեհ, այսքան հպարտ ու մարտական:
    Եվ փոխանակ պարն ապրեցնեն, ապրելով նրանով` փորձեցին դիմային վերահատություններով իբր թարմացնել, “երիտասարդացնել” պարը:
    Փորձեցին աչքերը պարի ավելի ժպտուն դարձնել, քան հայի թախծոտ աչքերն են: Փորձեցին` նրբացնելով նրա թավ հոնքերը և նույնիսկ անբռնազբոս ծիծաղ դարձնել հայ հարսիկի ամոթխած ժպիտը:
    Ծամածռվեց մեր պարի դեմքը:
    Պարն այնքան օտարածին տարրեր կրեց իր մեջ, որ նմանվեց ժարգոնով գրված նախադասության, որի համարյա բոլոր բառերն օտար են, բայց հարմարեցված ազգային երանգներին, իմա` ազգային տարազ հագած:
    Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա:
    Հանապազօրյա խնդիր է հայ պարի Կոմիտասի հայտնությունը:
    “Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա”:

    Գագիկ Գինոսյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.12.2009), CactuSoul (25.01.2011), E-la Via (28.09.2011), Surveyr (13.01.2010), Tig (23.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Արիացի (23.12.2009), Լուսաբեր (25.02.2010), Ձայնալար (24.12.2009), Նաիրուհի (23.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •