Սէր, յարգանք, պաշտամունք պարտադրել` նշանակում է իշխանութիւն ունենալ մարդկանց հոգիների վրայ:
Պաշտամունք - ասել է` ճանաչում ենք մեր պաշտածի իշխա-նութիւնը, եւ բարոյական որոշ տուրք տալիս նրան:
Ուրիշների մէջ մենք, էապէս, սիրում ենք այն, ինչ որոշ չափով կայ ե՛ւ մեր մէջ:
Արին սիրում է արիութիւնը անգա՛մ իր հակառակորդների մէջ: Մենք սիրում ենք նրանց, որոնց նմանում ենք մասամբ, եւ առնուազը` անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանօրէն օտար են մեզ: Հայրենապաշտը քո անձի մէջ տեսնում է մի բան իր ոգուց, եւ ցնծում քո յաջողութիւնների առթիւ: Անհայրենասէրն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մէջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն - եւ հենց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը: Ահա՛ թէ ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ` թշնամանքի գաղտնիքը:
Գ.Նժդեհ
Էջանիշներ