User Tag List

Էջ 2 25-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

  1. #16
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգագրական պարեր: Մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեր ազգային, ազգագրական պարերը շատ եմ սիրում: Ափսոս ժամանակս չի հերիքում դրանցով լուրջ զբաղվելու համար:

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    ........
    Իսկ ինչ վերաբերում է Գինոսյանին, ընդամենը մի քանի անգամ եմ առիթ ունեցել հանդիպելու, բայց հասցրել եմ հիանալ նրա մարդկային բարձր որակներով և բազմակողմանի հիմնավոր գիտելիքներով։
    Իսկ ազգային ոգու մասին խոսելն անգամ ավելորդ է...
    Գագիկ Գինոսյանը իրոք որ հարգանքի արժանի մարդ է, չնայած հեռակա կարգով եմ ճանաչում նրան: Մի ժամանակ ընկերներով գնում էինք «Նարեկացի» կենտրոնում Գինոսյանի գլխավորած «Կարին» ազգագրական պարի համույթի ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կազմակերպած միջոցառումներին: Հզոր էներգետիկա էինք ստանում… Համ պարն էինք սկսում հասկանալ, համ սովորում էինք, համ պարում, համ էլ նոր մարդկանց հետ էինք ծանոթանում: Սպասում եմ օրերը մի քիչ տաքանան՝ էլի գնանք
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.12.2009), Արիացի (11.12.2009), Լուսաբեր (11.12.2009), Նաիրուհի (09.12.2009)

  3. #17
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    ՅԱՐԽՈՒՇՏԱ
    Ռազմական պարերի ժանրը հայ պարաֆոնդին բնորոշ ինքնատիպ երևույթներից է: Դրա մասին հիշատակությունները և վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Մագիստոսի մոտ:
    Ինչպես բոլոր ծիսական պարերը, այնպես էլ ռազմականները համարվել են սրբազան և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Այդ պարերը կատարել են ռազմի գնալուց առաջ ռազմիկների մարտական ոգին բարձրացնելու, հաճախ նույնիսկ ռազմի հաջող կամ անհաջող ավարտը նմանողական գործողության միջոցով գուշակելու նպատակով: Պարել են նաև ռազմական հաղթանակներ տոնելիս և կամ թաղման արարողություններին` հատկապես եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ:
    Ժողովրդական տոներին, հարսանիքներին դրանք կատարվել են հատուկ ծիսական նպատակադրմամբ` ամուսնացող զույգի համայնքի բարօրությունն ապահովելու, հնի ու նորի սահմանագիծը բարեհաջող հաղթահարելու համար:
    Ռազմական պարերի կատարումը հնուց ի վեր ունեցել է մեկ այլ կարևոր նշանակություն նույնպես. այն դիտվել է որպես ռազմամարզական դաստիարակության միջոց: Ռազմական պարեր սովորելիս և դրանց տեխնիկական ու արտահայտչական բարդությունը հաղթահարելիս երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես մարզվել են, այլև յուրացրել այն սոցիալական և մշակույթային նորմերի համակարգը, որը բնորոշ է տվյալ համայնքին:
    Յար խուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով:
    Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը:
    Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յար Խուշտա կամ Թաք Յար խուշտա, Սլիվանի Յար խուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը:
    Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով:
    Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ հարձակման և պաշտպանության նպատակով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են զույգերի աջ ձեռքերի միմյանց ուժգին բախվող հարվածներով: Այս տեսակի Ծափ պարերում պարաձևերը հերթագայում են այնպես, որ մեկ մի կողմն է հարձակվում մյուսը պաշտպանվում, մեկ էլ` մյուսը: Երբ ծափերը կատարվում եմն երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում կարծես թե վերանում են նահանջողի դերն ու վահանի գործառույթը: Երկու կողմերն էլ զինված են հարձակման զենքերով, այն է` միաժամանակ կատարվող երկու ձեռքի ծափերով և հարձակողական դիրքերում են:
    Յար խուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յար խուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:
    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՈՐՊԵՍ ԽԱՂ: Խաղ ու պար տերմիններն հոմանիշներ են հայերենում: Յար խուշտան այն խաղերից է, որոնք ներկայացնում են խաղի և պարի միջանկյալ ձևը կամ մեկից մյուսին անցնելու ընթացքը:
    Ռազմական այս խաղին բնորոշ են թատերականացված մնջախաղային երկխոսությունները անհատների և խմբերի միջև, մենամարտ-մրցույթը, կռվախաղը, խաղի մրցակցային ոգին և հաղթող ու պարտվող կողմերի առկայությունը:
    Այն եղել է սասունցիների մեջ տարածված խաղերից, որը կատարվել է բազմամարդ ուխտագնացությունների ժամանակ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Ս. Կարապետ վանքի տոներին, հարսանիքներին ու խնջույքներին: Մասնակցել են հասուն տարիքի մարդիկ, պատանիները, հաճախ նույնիսկ տարեցները:
    Խաղացողները բաժանվել են երկու խմբի: Խաղի սկիզբն ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, երեք անգամ ձեռքերը միմյանց զարկել ու նորից ետ նահանջել: Այդ ամենը կատարվել է խիստ համաչափ, ռիթմիկ, ուղեկցվել երգ ու պարով: Այդ ռիթմիկ խաղը շարունակվել է այնքան, մինչև որ կողմերից մեկն իրեն պարտված է զգացել:
    Յար խուշտա խաղացողները ռազմական տարազ են կրել, մեջքին, աջ կողմի առաջամասում` դաշույնով:
    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ : Ժամանակի ընթացքում Յար խուշտայի խաղային տարրը փոքր ինչ պասիվացել է, տեղի տալով շարժումների պարային բնույթին: Դրա հիմնական դասավորությունը (միզանսցենը) շրջանն է, որը պարբերաբար քանդվում է և վերադասավորվում երկու ուղիղ հանդիպակած գծի: Այդ գիծ-մարտաշարքերը մոտենում են միմյանց, կարծես թե հարձակվում իրար վրա:
    Այնուհետև պարողները բախվում են գլխավերևում կատարվող ծափերով և հեռանում, նահանջում: Մարտաշարքերը պարելով քանդվում են կամ վերադասավորվում շրջանի: Շրջան - երկու շարք – շրջան միզանսցենաների այս հերթագայումը բնութագրում է պարի հիմնական կառուցվածքը և կարծես թե խորհրդանշում ընդմիջվող բեկումներով ընթացող տիեզերական անվերջության գաղափարը:
    Յար խուշտա ն պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված և յուրաքանչյուր մարտիկ պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնած մարտիկի հետ, նրա հետ զույգ կազմելով: Պարը կարելի է բնութագրել նաև որպես մարտնչող զույգերի խմբական կատարում:
    Յար խուշտա յի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարաձևերն հերթագայում են մեկը մյուսին, ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ:
    Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք – միզանսցեն ձևավորելը առանձին պտույտներ կատարել տեղում կամ շարժմամբ, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:
    Քանի որ այս պարում կատարողները ձեռքերից բռնած չեն, դրանց շարժումները նույնպես կարող են իմպրովիզացիոն բնույթ ունենալ; Ձեռքերը գլխավերևում հակառակորդի հետ կատարվող ծափերից հետո ազատ շարժումներ են կատարում` արմունկների և դաստակների պտույտներ, կարող են նաև ներքև իջեցնել:
    Ուսերը թափահարվում են վերև և ներքև, ինչպես ժողովուրդն է ասում` ժշխվում:
    Թվում է, թե այս խմբական մարտապարում պարագլուխ չկա, սակայն պարողները կողմնորոշվում են` հետևելով առաջին զույգի պարողին: Եթե նրանք փոխում են տեղերը, ապա մյուս զույգերը նույնպես հաջորդաբար փոխում են իրենց տեղերը` պահպանելով մարտնչողների նույն կազմը:
    Հայտնի են դեպքեր, երբ պարողները զգացմունքային ընդգծված վիճակի (էքստազ) մեջ են ընկնում և անընդմեջ ու ուժգին ծափերից նույնիսկ արյունոտում ձեռքերը: Հաճախ էլ նրանք միմյանց են զարկվում ոչ միայն ծափերով, այլև կրծքով ու ծնկներով, որից հետո նահանջողներն արշավում են նոր թափով:
    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՏԵՍՔԵՐԸ:
    Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ պարի երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում:
    Ինչ որ ժամանակ Յար խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է և կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, երեվի թե այն մարտական կանչ է խորհրդանշում.
    Տոզիլբանո, տոզիլբան,
    Տոզիլբանո, տոզիլբան…
    Պարի կատարումն ուղեկցվել է նաև դհոլի և զուռնայի նվագակցությամբ, որը զարգացնելով բանահյուսական երգի մեղեդին, ամբողջացրել է պարը:
    ՅԱՐ ԽՈՒՇՏԱ ՊԱՐԻ ԲԵՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ: Յար խուշտան այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը ժողովրդական պարային մշակույթում պահպանվել է մինչ օրս և շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Այն տարածված է եղել նաև բեմական պարարվեստում:
    Դեռևս XX դարի 30-ական թթ. այն բեմականացրել է Սրբուհի Լիսիցյանը` Երևանի Պարարվեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում և Վահրամ Արիստակեսյանը` Հայաստանի ազգագրական պարերի պետական առաջին անսամբլում:
    Յար խուշտան հայտնի է նաև 1957թ. Աշնակ գյուղի սասունցիների` Վահրամ Արիստակեսյանի ղեկավարած պարախմբի կատարմամբ, որը հայ բեմական պարարվեստի հետագա ժամանակաշրջանում անգամ շարունակում է կատարվել ինքնագործ և պրոֆեսիոնալ պարային խմբերում:
    Բեմական մշակումներում Յար խուշտան պահպանում է իր հիմնական միզանսցենաները, պարաձևն ու պարաքայլը, չնայած ներքոհիշյալ փոփոխությունների.
    1. Ավանդական Յար խուշտան պարել են միայն տղամարդիկ:
    Բեմական տարբերակում պարում են նաև կանայք, նույն պարաձևով, սակայն
    ծափ զարկելով ոչ թե տղամարդկանց այլ միմյանց:
    2. Բեմական մշակումներում Յար խուշտան ունենում է որոշակի բեմական
    մուտք և որևէ բնորոշ պարային դիրքով շեշտված վերջաբան:
    3. Բեմադրողի մշակման և բեմի օրենքներին համապատասխան
    սահմանափակվում է պարողների իմպրովիզացիան:
    4. Պարը ուղեկցվում է գործիքային երաժշտությամբ, հաճախ էլ ձայնագրությամբ`
    սահմանափակելով նաև երաժիշտների իմպրովիզացիան: Բացակայում է բանահյուսական տեքստը, որին փոխարինում են պարողների հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները:
    Այսպիսով, Յար խուշտա ռազմական պար-խաղը հնագույն ակունքներ ունեցող հայկական ռազմական ծիսական պարերից է: Ժամանակի ընթացքում այն տարբեր փոխակերպումների է ենթարկվել, դարձել աշխարհիկ զվարճանքի խաղ և պար, միաժամանակ պահպանել հնագույն տարբերակին բնորոշ տարրեր, որոնց ակնհայտ վկայություններն են պարի միզանսցենները, պարաձևը, ծափերը, բանահյուսական տեքստն ու մարտական կանչերը:
    Ներկայումս Յար խուշտան պահպանվում է հայ ժողովրդական և բեմական պարարվեստում, և այդ կենսունակությունը նույնպես հաստատում է այս բացառիկ ավանդական պարանմուշի արժեքն ու ինքնատիպությունը:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.12.2009), davidus (12.12.2009), Tig (21.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Լեռնցի (12.12.2009), Լուսաբեր (12.12.2009), Ձայնալար (24.12.2009), Նաիրուհի (23.12.2009), Չամիչ (13.12.2009)

  5. #18
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Բա, էս հոդվածի հեղինակային իրավունքն ում ա պատկանում ??

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (12.12.2009), Mephistopheles (24.12.2009)

  7. #19
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Գորանի

    Գորանի-ները հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ կապված վշտի պարեր են:
    Այս պարերում մասնակցում են երկու սեռի ներկայացուցիչները և հիմնականում առավել տարեցները:
    Հասարակական աղետներին վերաբերվող պարերի տվյալ տեսակը արդեն իր իսկ վշտալի-հերոսական, հիշատակի բովանդակությամբ ըստ հայերի սովորությունների, հավատալիքների և ծեսերի պետք է ունենան ընդհանուր ձախ և հետ գնացող տեղաշարժ:
    Պարի հատակագծում քայլերի գծերի անկյունները ուղղված են ինչպես դեպի կյանքի շրջան, այնպես էլ նրա սահմանից դուրս - անդրշիրիմյան աշխարհ… Միաժամանակ հատակագծի ողջ զարդանկարը ասես պատկերում է մայր մտնող արև - "Հանգուցյալի արև":
    Պարաշարքի կառուցվածքը այս պարերում մեկ շարք է, որը վերածվում է աղեղի: Կանգնում են ուս-ուսի, ասես ընդհանուր վշտի մեջ համախմբված: Ձեռքերը միահյուսված են ճկույթներով և ծալված են արմունկներում ուղիղ անկյան տակ: Դաստակները ուղղված են առաջ: Գորանի պարի մի տարբերակում ձեռքերը ճոճվում են ուղղահայաց – վերև ներքև և հորիզոնական ձախ, աջ, ձախ, տարբեր պարբերականությամբ, բայց նույն հաշվին միևնույն ուղղությամբ: Ձեռքերի ճոճում-շարժումները, մարմնի ծանրության առաջ, հետ, ձախ և աջ փոխադրման ժամանակ, և ողջ մարմնի ճոճումը ցայտուն փոխանցում են ողբի և վշտի ծանր ապրումները:
    Մեկ ուրիշ տարբերակում յուրաքանչյուր քայլի ժամանակ ձեռքերը կատարում են երկուական շեշտված պտույտ: Ոչ մեծ պտույտները ձեռքերը կատարում են առանց դաստակները ծալելու, բայց արմունկների ծալումներով, որը զուգորդվում է արմունկներից մինչև մատները շառավղային պտույտներով: Պտույտների ժամանակ ձեռքերը փոքր ինչ իջնում են գոտկատեղից, իսկ բարձրանալուց կրծքից չեն անցնում:
    Պարաձևը կազմված է 12 քայլից: Պարաձևում ընդամենը մեկ փոքր և մեկ խոշոր քայլ տեղաշարժում է դեպի ձախ:
    Այս պարերից գրեթե բոլորը կապված են ողջ հասարակության համար նշանակություն ունեցող ինչ-որ մեկի մահվան ավանդապատումի հետ, կամ ճակատամարտերի հետ, որոնց հետևանքով առաջ են եկել աղետներ և զոհվել են համայնքի բազում անդամներ: Երաշտ, ճակատամարտ, պարտություն, սննկացում, առաջնորդի մահ – տարերային և հասարակական աղետներ են:
    Ժողովրդի ողբերգական ապրումներով առաջացած տվյալ պարերի շարժումների հիմքերը պետք է կապված լինեին ժողովրդական կամ հասարակական աղետի հետ - երաշտ, երկրաշարժ, ջրհեղեղ, պարտություն պատերազմում, թշնամու ներխուժմամբ հայ ժողովրդին պատճառած դժբախտություն և տառապանք, օտարերկրյա զավթիչների կողմից հարստահարում:
    Ժամանակի ընթացքում դժբախտություները ողբացող և նկարագրող նմանատիպ հայկական պարերից սկսեցին դուրս մնալ վերապրած իրադարձությունները և նրանցով առաջացած ժողովրդական վիշտը փոխանցող հին տեքստերը: Այժմ պարը ստացել է ավելի կենցաղային բնույթ և կատարվում է ցանկացած առիթով:
    Ինչ վերաբերվում է Գորանի անվանը, ապա հայերեն գոռ նշանակում է աղմուկ, ժխոր, շփոթ, խուճապ, ծեծկռտուք, մարտ, կռիվ: Գոռալ – ճչալ, ոռնալ, բղավել, ինչը կարելի է կապել ողբի հետ: Գորան - անմշակ:
    Գորանի-ի Ալաշկերտի տարբերակում առաջնորդը կամ պարողներից որևէ մեկը, իսկ երբեմն պարող կանանցից մեկը դնում են գլխին պղնձե թասը, մինչև եզրը լցված ջրով: Թասը չէր կարելի պահել ձեռքով: Ոտքերի շարժումները պետք է պատկերեին օձի շարժումները ջրում և պետք է չափազանց դանդաղ լինեին: Պարողների ծնկների խորը կքանիստերն ու ուղղումները, որոնք իջեցնում և բարձրացնում են պարողների շարքը, պետք է փոխանցեն օձի ընկղմումը ջրի մեջ և նրա ջրի մակերես դուրս լողալը: Պարաձևի այս տարբերակի կյանքի շրջագծի հարթ հատակագիծ ունենալը և աջ ընդհանուր տեղաշարժվելը փաստում են մոգական գործողության դրական նպատակների մասին: Սա արդեն ոչ թե երաշտի ողբ է, այլ լավատեսությամբ անձրև կանչելու ծես, հույսով որ այն անպայման կգա և կոռոգի չորացած, ծարաված հողը:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.12.2009), CactuSoul (25.01.2011), Tig (21.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Արևհատիկ (13.12.2009), Լեռնցի (13.12.2009), Լուսաբեր (14.12.2009), Ձայնալար (24.12.2009), Նաիրուհի (23.12.2009), Չամիչ (13.12.2009)

  9. #20
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    ՊԱՐԸ
    Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են:
    Ա. Մեսչյան

    Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի և նույնսիկ երգի միջոցով արտահայտել:
    Պարը աճեց, զորեղացավ և դարձավ արվեստների թագը, որովհետև միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին ու մարմինը:
    Պարը մարմնի երգն է և նկարչություն է մարմնի միջոցով: Պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը: Պարը կնոջ հեզ նազանքն է և տղամարդու զորեղ զարկը:
    Եթե “չար մարդիկ երգ չունեն”, ապա տկարները պար չունեն:
    Բայց պարն ապրում է, երբ ապրում ես պարով և մահանում է այն, երբ պարում ես ոչ թե քո, այլ այլոց համար:
    …Եվ պարն սկսեց մահանալ, մեր պարը` այսքան իշխանական ու վեհ, այսքան հպարտ ու մարտական:
    Եվ փոխանակ պարն ապրեցնեն, ապրելով նրանով` փորձեցին դիմային վերահատություններով իբր թարմացնել, “երիտասարդացնել” պարը:
    Փորձեցին աչքերը պարի ավելի ժպտուն դարձնել, քան հայի թախծոտ աչքերն են: Փորձեցին` նրբացնելով նրա թավ հոնքերը և նույնիսկ անբռնազբոս ծիծաղ դարձնել հայ հարսիկի ամոթխած ժպիտը:
    Ծամածռվեց մեր պարի դեմքը:
    Պարն այնքան օտարածին տարրեր կրեց իր մեջ, որ նմանվեց ժարգոնով գրված նախադասության, որի համարյա բոլոր բառերն օտար են, բայց հարմարեցված ազգային երանգներին, իմա` ազգային տարազ հագած:
    Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա:
    Հանապազօրյա խնդիր է հայ պարի Կոմիտասի հայտնությունը:
    “Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա”:

    Գագիկ Գինոսյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.12.2009), CactuSoul (25.01.2011), E-la Via (28.09.2011), Surveyr (13.01.2010), Tig (23.12.2009), Անամնիսիս (03.08.2010), Արիացի (23.12.2009), Լուսաբեր (25.02.2010), Ձայնալար (24.12.2009), Նաիրուհի (23.12.2009)

  11. #21
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Ձեզ եմ ներկայացնում Գյովանդ ազգային պարի մի կատարում:
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (30.12.2009), Անամնիսիս (03.08.2010)

  13. #22
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2009
    Տարիք
    38
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    երեխեք էս ինչ լավ բաներ եք գրել, ես շատ բան չգիտեի ու իմացա, շատ ապրեք:
    Ով հավես ունենա մտեք նայեք www.kovkas.am, <<Կովկաս>> պարային համույթում պարի եմ գնում ու կայքը սարքել եմ: Ճիշտա դեռ նյութի առումով աղքատիկա բայց շուտով մի քանի էջ ավելացնելու եմ (մեր մրցանակները, մամուլը մեր մասին, և այլն...) : Անչափ զգացված կլինեմ եթե խորհուրդ տայիք, թե էլ ինչ կարելի է ավելացնել, որ կայքը հետաքրքիր դառնա: Ուզում եմ հայկական պարի տեսակները նկարագրեմ, բայց չգիտեմ որ գրքից կամ այլ աղբյուրներից կարելի է ճշգրիտ նյութեր գտնել:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.12.2009), Tig (30.12.2009), Արևհատիկ (29.12.2009)

  15. #23
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Պարը ազգային խառնվածքի եւ ավանդույթների խտացումն է: Պահպանելով ժողովրդական պարը` քո ազգային դեմքն ես պահպանում: Քո տեսակով է, որ հետաքրքրական ես դառնում աշխարհին: Ազգայինը պահպանելը կարեւոր է հատկապես փոքր ժողովուրդների համար, որովհետեւ մշակույթն է քո զենքը..
    Սուրեն Չանչուրյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (12.01.2010)

  17. #24
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Պարել ենք, պարում ենք և դեռ կպարենք...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.01.2010), Gayl (18.01.2010), Tig (18.01.2010), Անամնիսիս (03.08.2010)

  19. #25
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարել ենք, պարում ենք և դեռ կպարենք...
    Հա, պարել ենք, ու դեռ կպարենք: Առանց սարկազմի:
    Իսկ հիմա սարկազմով:
    Կշարունակենք գրել. «Անկախ Հայաստան представляет» ու հետո ստրկաբար մյուս բոլոր մեկնաբանությունները ռուսերեն, վերջում էլ կգրենք «Երգով արաչ»... մարդու սիրտ ա խառնում... գյոզալ կադրերը ո՜նց են անտաղանդաբար փչացրել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.01.2011), Tig (18.01.2010), Լեռնցի (18.01.2010), Մինա (03.08.2012)

  21. #26
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, պարել ենք, ու դեռ կպարենք: Առանց սարկազմի:
    Իսկ հիմա սարկազմով:
    Կշարունակենք գրել. «Անկախ Հայաստան представляет» ու հետո ստրկաբար մյուս բոլոր մեկնաբանությունները ռուսերեն, վերջում էլ կգրենք «Երգով արաչ»... մարդու սիրտ ա խառնում... գյոզալ կադրերը ո՜նց են անտաղանդաբար փչացրել
    Եղբայր դիտողություններդ ընդունելի են, նամանավանդ, որ դու էլ հայերեն գրի պահպանման ակտիվ ջատագովներից ես:
    Եթե ժամանակ ունենամ, էսպիսի վիդեները կուղեմ, նոր տեղադրեմ, ուղակի ժամանակ չունեմ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  22. #27
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Ազգային ոգու հիանալի դրսևորումներ...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.09.2011), Tig (19.01.2010), Անամնիսիս (03.08.2010)

  24. #28
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Յարխուշտայի ևս մեկ կատարում "Սասուն" պարային անսամբլի կողմից:

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.02.2010), Tig (23.02.2010), Անամնիսիս (03.08.2010), Լեռնցի (22.02.2010), Լուսաբեր (22.03.2010)

  26. #29
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Շատ լավ, մեղեդային երաժշտություն է, պարն էլ՝ կարնո շորոր:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (25.02.2010), Tig (25.02.2010), Անամնիսիս (03.08.2010), Լուսաբեր (25.02.2010)

  28. #30
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

    Վերջին 2 տեսահոլովակները ինձ շատ դուր եկան: Ընտիր են, թե կատարումը, թե արաժշտությունը, թե բեմադրումը, թե նկարահանումը…
    Սասուն ջան, իսկ «Կարնո շորորը» ո՞նց կարելիա «քաշել»:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 2 25-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •