User Tag List

Էջ 21 25-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122232425 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 361 հատից

Թեմա: Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...

  1. #301
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (26.02.2012)

  3. #302
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Կարին" համույթը հրավիրում է բոլորին, իր հերթական, ամենամսյան, ավանդական պարերի բաց դասընթացներին: Միջոցոռումը տեղի կունենա մարտի 30-ին 19:00-ից սկսած, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կանաչ դահլիճում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

  5. #303
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    "Կարին" համույթը հրավիրում է բոլորին, իր հերթական, ամենամսյան, ավանդական պարերի բաց դասընթացներին: Միջոցոռումը տեղի կունենա մարտի 30-ին 19:00-ից սկսած, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կանաչ դահլիճում:
    Մեծ հաճույքով կգայի` կնոջս հետ միասին, բայց նախօրոք դժվար է պլանավորելը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (26.03.2012)

  7. #304
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ.
    <ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԽՐԱՆՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է>

    Բազմաթիվ ազգագրական պարեր վաղուց մոռացության գիրկն անցած կլինեին, եթե ազգային պարարվեստի երախտավոր գործիչ Գագիկ Գինոսյանն իր ժամանակն ու սերը չնվիրեր դրանք կործանումից փրկելուն: Մինչ օրս նա հավաքել, մշակել և բեմադրել է Մեծ Հայքի տարբեր գավառների պարերը, հիմնադրել <Կարին> ավանդական երգի, պարի անսամբլը:

    - Պարո°ն Գինոսյան, որպես կանոն պարել սկսում են մանկուց, մինչդեռ Դուք կոտրել եք այդ կարծրատիպն ու պարի առաջին էլեմենտները յուրացրել արդեն հասուն տարիքում: Ինչպե±ս տեղի ունեցավ Ձեր մուտքը հայ պարարվեստ:
    - Ընկերս, որ սիրահարված էր Հայրիկ Մուրադյանի պարախմբում պարող մի աղջկա, որոշել էր ինքն էլ հաճախել պարի դասընթացի, որպեսզի կարողանա հանդիպել սիրած աղջկան ու ինձ էլª արդեն հասուն երիտասարդիս, խնդրեց իր հետ գնալ: Մի քիչ տարօրինակ թվաց խնդրանքը, բայց ընկերոջս չմերժելու համար, նաև մտածելով, որ ինձ պարզապես չեն ընդգրկի պարողների շարքերը, ընդունեցի առաջարկը: Մինչ այդ առաջին անգամ օտար մարդկանց ներկայությամբ պարել էի բանակ գնալուցս առաջ միայն: Ինչևէ: Հայրիկ Մուրադյանը, որ հետագայում եղավ ինչպես երգի, պարի, այնպես էլ հայ լինելու ուսուցիչս, ինձ բարձրացրեց բեմ: Ընդամենը երկու ամիս անց ընկերս այդ աղջկա հետ ամուսնացավ, իսկ ես կյանքս կապեցի պարարվեստին:
    - Ի±նչ է Ձեզ համար պարը, արվեստի մի ճյո±ւղ, թե±...:
    - Ամենադժվար ճանապարհը դեպի քեզ տանող ուղին է, իսկ պարն ինձ հարստացնողն է, ինձ ինքնամաքրման ճանապարհով տանողը: Կոմիտասն ասում էր` այն, ինչ երեխային չես կարող սովորեցնել հինգ դասի ընթացքում, կսովորեցնես մի պարի միջոցով: Պարն այն մշակույթն է, որտեղ ներդաշնակվում են մարմինն ու հոգին: Մարդու վրա ներազդելու, նրան կերտելու, նրանում ազգային նկարագիր սերմանելու, ազգային ակունքներից սնվելու և տեսակն ավելի բազմապատիկ դարձնելու ավելի լավ միջոց դժվար է գտնել:
    - Ձեր ծավալած գործունեությամբ թույլ չեք տալիս, որ վերանա հայ ազգային պարը, ո±րն էր Ձեր` ակունքներին վարադառնալու պատճառը:
    - Ես երբեք չեմ հեռացել իմ ակունքներից: Դաստիարակվել եմ մի ընտանիքում, որտեղ նույնիսկ գաղտնիության պայմաններում Անդրանիկ փաշային նվիրված երգեր էինք լսում: Թե ունեցածդ չպահպանես, նորը շատ մեծ դժվարությամբ կստեղծես: Ընդհանրապես ամեն ինչ կարելի է կառուցել շատ ծանր ու տքնաջան աշխատանքով և երկար ժամանակի ընթացքում, իսկ քանդել կարելի է մի ակնթարթում, ինչպես երկրաշարժը, փոթորիկն են քանդում:
    - Ցավոք պետք է խոստովանել, որ մեր մշակույթն իրոք անցել է այդ երկրաշարժի ու փոթորկի միջով, ըստ Ձեզª ո±րն է նորից շեն մշակույթ ունենալու ելքը:
    - Ճարտարապետներ ու շինարարներ են պահանջվում: Ազգային ակունքներին վերադառնալու համար նախ անհրաժեշտ է, որ երկրում մեր արժեհամակարգը վերանայվի, երկրորդ` պետք է մտավորականության նոր սերունդ դաստիարակվի: Որոշ բարձրաստիճան այրեր ասում են` այսօր մեզանում մտավորականություն գոյություն չունի, սակայն վստահ կարելի է ասել, որ սխալվում են£ Ջիվանին ասում էր` <Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած.… խելքի աշեցեք>£ Մեր օրերում էլ հեռուստաեթերը, պաշտոնները տրված են անտաղանդներին, ինչը որոշ օղակների համար հեշտացնում է կառավարելու խնդիրը` այդպիսով էլ ավելի վատթարացնելով երկրի վիճակը: Ակունքներին վերադառնալն անդադրում վերանորոգչական աշխատանք է ենթադրում: Իմանալուց մինչև հասկանալը մեկ շաբաթվա ճանապարհ է, ու մեկ շաբաթ էլ պահանջվում է հասկանալուց հետո այն կիրառելու համար: Ու հույս ունենալ, թե մեզ հեշտությամբ կհաջողվի ետ վերադարձնել մոռացության մատնված ազգայինի տարրերը, զուր է, մեզնից լուրջ ջանքեր են պահանջվելու:
    - Դուք շրջում եք Հայաստանով մեկ ու դեռևս իրենցում հայկական պարերը կրողներից հավաքում մեր պարերի պահպանված վերջին փշրանքները: Արդյո±ք սա անհատների գործ է:
    - Վերջերս լինելով ԱՄՆ-ում` հանդիպեցինք հայ ազգային մշակույթի պահպանման համար սրտացավ մարդկանց: Կան բավական կուտակված նյութեր, որոնք նրանք հավաքում են սփյուռքի հայերից. հաճախ օտարության մեջ ապրող հայն ավելի է հակված ազգապահպանման գործին: Մեր ու Ամերիկայում բնակվողª պարերի մնացորդները հավաքողների տարբերությունն այն է, որ մենք <Կարին> անսամբլի միջոցով վերականգնված պարերը բեմ ենք բարձրացնում, իսկ իրենց պարագայում այն դառնում է գիտական նյութ: Պարերի վերականգնման աշխատանքն այնքան էլ հեշտ գործ չէ. մասնագիտական փորձառություն է պահանջվում, ուշադրություն, շրջահայացություն, կարևորագույնը գտնելու հմտություն և այլն: Ու պարը <պեղելը> միայն գործի առաջին քայլն է, քանի որ եթե այն հանդիսանալու է զուտ իբրև գիտական նյութ, ապա կարող է միայն գրադարակում փոշոտվող գրքի վերածվել ու ոչ մշակույթի:
    - Ուրեմն ի±նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի հիշողություններում պահված հայ ազգային պարը չփոշոտվի և մի±թե շատ չենք ուշացել <պեղումների> գործում:
    - Պետք է պարզապես համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, ինչի առաջին քայլերն արված են արդեն: Իսկ եթե միայն Հայաստանում շարունակվեն աշխատանքները, ապա, ճիշտ նկատեցիքª ուշացել ենք, քիչ մարդիկ են մնացել, ովքեր դեռևս կրում են իրենցում մեր պապերի պարերը: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ գնացել ենք որևէ բնակավայր` հանդիպելու մեծահասակին ու նրանից վերցնելու իր` խնամքով պահած պարն ու, ցավոք, հասել ենք միայն նրա թաղման արարողությանը կամ ինքնահողին: Լավագույն դեպքում կարող ենք ասել, որ պարերի միայն երեսուն տոկոսն ենք կարողացել վերականգնել: Եթե մենք գոնե Կոմիտասի տարեկիցը լինեինք, ապա ավելի հավանական կլիներ մեր պարերի մեծամասնությունը հավաքելը: Իսկ հիմա մեր աշխատանքը նման է խճանկար հավաքելու: Պարերի էլեմենտները միացնելով` փորձում ենք գուշակել, թե ինչ կարող էր լինել իրականում: Եվ որևէ հույս չկա հստակ վերականգնելու այն, ինչ ունեցել ենք երեքից հինգ հազար տարի առաջ: Այսօր մենք շատ ուշացած աշխատանք ենք իրականացնում, հնագետի պես փորձում ենք պեղել վաղուց վրան կավի շերտով պատված, շատ դեպքերում մեռած մշակույթը:
    - Մի±թե մինչ Ձեր ոտքի ելնելը ոչ մի աշխատանք չի տարվել ազգային պարերի պահպանման ուղղությամբ, չկա ազգագրագիտական գրականություն:
    - Հիմնական գրավոր աղբյուր է ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի թողած ժառանգությունը: Վերջինս ամենաշատ հայկական պարերն է հավաքել` սկսած քառասունական թվականների վերջերից ու ստեղծել է պարերի գրառման համակարգ` կինետոգրաֆիա` շարժումների գրառման համակարգ: Իր գրառած գրքերից բավական շատ նյութեր ենք վերակենդանացրել: Նաև փնտրում ու գտնում ենք գրքերում եղած հիշատակումները` դրանք ևս օգտագործելով պարերի` ոտքի կանգնեցման գործում: Իսկ այդպիսի հիշատակումները, թեև շատ քիչ, բայց հանդիպում են Պերճ Պռոշյանի, Ղևոնդ Ալիշանի աշխատություններում: Բայցևայնպես որոշ պարեր այդ ձևով պարզապես հնարավոր չէ բեմ բարձրացնել, քանի որ պետք է զգալ պարը, շարժումների հերթականությունը դեռևս պար չի կարելի համարել: Պարի ոգին, էներգետիկան է պետք զգալ, ներքին շարժը: Այն պետք է կենդանություն հաղորդի դիտողին, իսկ վերջինս չի ապրի պարով, եթե այն չհուզի, չկռվի, չպատերազմի, չխնդա, հարսանիք չանի:
    - Պարո°ն Գինոսյան, Դուք փորձում եք վերականգնել հինը, մինչդեռ այսօր մեծ ոգևորությամբ մշակվում ու որոշակի փոփոխությունների է ենթարկվում երգն ու պարը: Կարծում եք` այդպիսով առավել ժողովրդակա±ն է դառնում մշակույթը, թե± մոռացության է մատնվում հինը:
    - Մերօրյա որոշ <երգիչներ> վերցնում են <Քոչարու> երաժշտությունն ու իրենց երգի համար որպես միջնանվագ օգտագործում: Թե° իմաստային, թե° գաղափարական, թե° մեղեդային առումով բացարձակ կապ չունեցող միաձուլումներ են անում: Եթե <Քոչարին> հինգ հազար տարի հայ տղամարդուն կերտելու պար է եղել, ապա ինչպե±ս կարելի է թույլ տալ, որ այսօր անհայտ սեռի ներկայացուցիչն անհասկանալի շարժումներ անի այդ երաժշտության ներքո: Պետք է մշակութային գանձերն ամրագրել պետականորեն: Օրինակ ինչո±ւ պետք է Հայաստանի Հանրապետության օրհներգը երգեն ինչ-որ աստղեր, միգուցե վաղն էլ <Հայր մերի±> հերթն է: Կան ազգային սրբություններ, որոնք, կարծում եմ, պետք է պահպանվեն պետական մակարդակով, միայն համապատասխան հանձնաժողովները թույլ տան այն օգտագործել, վերամշակել: Միգուցե խոսքս շատ է սուր, բայց հույս ունեմ` սթափեցնող է: Նժդեհը <Որդիների պայքարը հայրերի դեմ> աշխատության մեջ գրել է` պատմության մեջ կան ժամանակներ, երբ դաստիարակող սերունդը դաստիարակվողի կարգավիճակում պիտի հայտնվի իր սերնդի կողմից, քանզի հնարավոր է` մեծերի մեջ ստրկամտությունը անբուժելի հետք է թողել, և եթե դու չլինես այն սերունդը, որը պետք է փրկի Հայաստանը, ապա մեր ազգի միակ ճանապարհը գերեզմանատուն տանող ճանապարհն է: Կարծում ենք` հազարամյակներ պահում ենք մեր մշակույթը, մինչդեռ իմ կարծիքով հենց այդ մշակույթն է մեզ պահում: Մաշտոց, Շնորհալի, Նարեկացի, Կոմիտաս, Նժդեհ... այս անունները մեր ազգի հանճարի արտահայտումն են, որոնք կիզակետ են դարձել մեկ անձի մեջ ու պետք է դարեր շարունակ սերունդ կերտեն: Նժդեհի գաղափարախոսության մեջ հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն է ամփոփված, այն հայ ոգեղենության այբուբենն է, դրա բանալին: Իսկ այդ գաղափարախոսությունը մեր ազգային ոգին է, որ արտացոլված է մեկ մարդու գրչով: Իսկ այն արվեստը, որ ազգ չի կերտում, մշակույթ կոչվելու իրավունք չունի: Մեր պետությունը տնտեսապես զարգացման ճանապարհին է, իսկ մշակույթն ասես անդունդը գլորվող ձնագունդ լինի, որ օր օրի ավելի մեծանում ու արագացնում է իր ընթացքը դեպի անդունքի խորքը: Քանի դեռ այն հատակում չէ, քանի դեռ հնարավոր է կանգնեցնել մեր մշակույթի անկումը, պետք է սթափվել, հակառակ դեպքում` քսան-քսանհինգ տարի հետո կարող է այլևս անհնար լինի ազգային արժեքների վերականգնումը:
    - Պարո°ն Գինոսյան, ի±նչ մաղթանք ունեք մերօրյա երիտասարդությանը, հատկապես` գլաձորցիներին:
    - Պատմության մեջ ամենամեծ բարենորոգումներն անում են երիտասարդները, ովքեր գիտեն հանդգնել ու դեռ ծանոթ չեն աշխարհի կանոններին: Պատմության մեջ հիմնական զորեղ հայտնագործություններն անում են հանճարեղ, բայց նորահայտ գիտնականները, ովքեր դեռ չգիտեն, թե ինչը չի կարելի: Տարեցների մեջ կարծրացել է <հնարավոր չէ>-ի գաղափարը: Երիտասարդի ներսում եղած մղիչ ուժը նրան տանում է դեպի նորահայտը, դեպի արարումը: Մեր երիտասարդները պետք է կարողանան ազատ լինել` առանց այդ ազատությունը քաոսի վերածելու: Իսկ իրական ազատությունը ճախրանքի զգացողությունն է, արծիվը չի կարող ճախրելու ժամանակ թևերը ծալել, քանի որ իրեն ազատ է համարում: Այդ տեսակ ազատությունը հաջորդ ակնթարթին արծվի գլուխը կփշրի հերթկան ժայռի վրա£ Հայ երիտասարդներին, ազատ ու գիտակցված ճախրանք եմ կամենում:

    Էլիզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    Աղբյուր՝ norgladzor.blogspot.com
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.04.2012), Mark Pauler (28.04.2012), Varzor (02.04.2012), Նաիրուհի (02.04.2012)

  9. #305
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի դրուագ Արցախեան հերոսամարտից

    Իրիկնացել էր:
    Վրանում բոլորը լուռ էին:
    Ասելու բան չկար․ խոսքերն անիմաստացել էին: Ասելիքը շատ կարճ` Գուլդուր Սերոժը արդեն բացատրել էր.

    - Առավոտը պետք է ստիպենք, որ թուրքը հավատա, թե հիմնական հարվածը մեր կողմից է լինելու, ու գա մեզ վրա, որպեսզի մարտունեցիք կարողանան անխափան գործել:

    Հարցերի ժամանակ չկար: Մտածել էր պետք: Տղաների պատրաստվելը տեսնել էր պետք:

    Ձախ անկյունում լուռ ծխողը Բենամուկի Գագոն է: Ուխտել է գնդակից զոհվել, որ միանա վաղամեռիկ որդուն: Վառարանի մոտ նստածները Ալազան Հարութն ու Նորիկն են` ամենատարեցները. Թրթռուն կրակի խաղից դեմքներն ավելի է արյունոտվել: Ալազանը վախենում էր տղաների աչքերին նայելուց, ախր բոլորը իր որդու հասակին են, ու առավոտյան ինքն է նրանց մարտի տանելու: Արտակն ու Միքոն լուռ մաքրում են զենքերը ու կարծես չեն էլ նկատում, որ դրանք վաղուց արդեն հայելու նման փայլում են: Դա նրանից է, որ զենքին ասելու բան ունեն: Այդպիսի պահերին բոլորը հասկանում են ու զրուցողին չեն խանգարում: Մարտից առաջ ամենաթանկն ու թաքունը կարող ես վստահել միայն զենքիդ` համոզված լինելով, որ նա անսխալ կփոխանցի որդուդ: Չխանգարենք, թող զրուցեն: Ճուտ Մուշեղը փորձում է մթան մեջ տեսնել բոլոր ընկերներին ու հավատում է, որ ում տեսնի, վաղը կռվում իր կողքին կլինեն: Ցեղապետ Վաչոն թաքուն կռացավ, սվինը խրեց մայր հողի մեջ ու սկսեց հեթանոս աստվածներին աղոթել: Թաքուն դա արեց, որ տղերքը չտեսնեն ու չնախատեն քրիստոնյա հողին ոչ սազական գործի համար:
    Բոլորն էլ տեսան, բայց չտեսնելու տվին. Թող աղոթի, թող հոգին դատարկի. վաղը թեժ մարդ է լինելու:
    Զարզանդն ու Կամոն քթների տակ ֆիդայու մի հին երգ են երգում: Մի տեսակ անտարբեր, կարծես չեն երգում, այլ ամեն մեկը իր մոր կամ գուցե հարևանի սևաչք աղջկա հետ են զրուցում, ու երգը իրենց չի վերաբերվում: Հեյ վա՜խ, Զարզա՜նդ Արմեն: Ի՞նչ իմանայիր, որ հենց առավոտը բախտ ես ունենալու ֆիդայի օծվելու:
    Արջը ներս մտավ, կողքից կախված ջրամանից մի կում խմեց, ու աչքերում թաքուն ժպիտ փայլեց: Բոլորը գիտեին, որ ջրամանում նա կոնյակ է պահում, ու ձևացնում էին, թե անտեղյակ են այդ խորամանկությանը: Ուղղակի բոլորին էլ դուր էր գալիս նրա աչքերի փայլը տեսնելը:
    Տիրող լռության մեջ գնալով լսելի էր դառնում Զարզանդի ու Կամոյի երգը: Ռիթմը տարածվում էր վրանով մեկ, լցվում ու ուժգնանում:
    Ու ոչ ոք չնկատեց, թե ինչպես հանկարծ իրենցից անկախ բոլորը միացան ու սկսեցին ամբողջ ձայնով երգել: Հետո Զարզանդն ու Ճուտը ոտքի կանգնեցին ու արդեն բռունցք արած` ավելի խրոխտ սկսեցին երգել: Արտակը մոտեցավ, կանգնեց երկուսի արանքում, տղերքը կիպ կպան իրար ու սկսեցին ցնցել ուսերը: Էրիկն ու Հրանտը ուժեղ ծափ զարկեցին ու ամբողջ ջոկատը կարծես հենց դրան էր սպասում:
    Բոլորը ոտքի կանգնեցին, ու սկսվեց “Յարխուշտան”: Խելագար ծափ-պար բռնեցին տղերքը, երգի ռիմթը լցվեց սար ու ձոր, ու արձագանքը Խուստուփի ժայռից էինք առնում: Ամեն ծափից ցնցվում էր հողը: Ոչինչ, որ շարժումները մի քիչ կոպիտ ու անկանոն էին ստացվում, վերջապես ո՞վ է ասել, թե պարում կարևորը շարժումներն են, տեսե՞լ են կռվից առաջ պարող մարտիկի աչքերը:
    Կրակ ու ցասում, վճռականություն, վրեժի ծարավ, խաղաղ օջախի կարոտ. ամենը խառնվել ու պատկերվել են տղերքի աչքերում: Պարում են տղերքը: Պարում են ինքնամոռաց: Պարում են, ասել է թե` արդեն պատրաստ են վաղվա կռվին: Պատրաստ են հաղթելու:
    Պարե՛ք, տղերք, պարե՛ք: Սուրբ Կարապետը վկա` ձեր պարն առել են Մարաթուկն ու Անդոկը:

    յ․գ․ Հատուածը մէջբերուած է Անահիտ Չիբուխչեանի «Արարման վեցերորդ օրը» (Գիրք երկրորդ) գրքից:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (05.04.2012), Varzor (05.04.2012), Գեա (08.04.2012)

  11. #306
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համշենական պարերի հավաքածու: Բավականին հետաքրքիր է, համենայն դեպս ինձ համար: Իհարկե համշենական պարերը բուն հայկական ավանդականներից տարբերվում են ու կազմում եմ մի առաձին ուրույն ճյուղ, բայց հիմքը միևնույն է նույնն է: Իրոք շատ հետաքրքիր ու ուրույն մշակույթ են ստեղծել ու պահպանում, փոխանցում են իրենց սերունդներին:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (20.04.2012), Լուսաբեր (20.04.2012), Նաիրուհի (21.04.2012)

  13. #307
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հապա մի նայեք Նարե Ֆիլիպոսյան անունով այս աղջնակը ինչպես է Իտալիայում իր հետ սովորող երիտասարդներին «Ծաղկաձորի պարը» սովորեցրել:
    Քանի անգամ է նայում եմ ու ամեն անգամ փշաքաղվում :

    Վերջին խմբագրող՝ E-la Via: 20.04.2012, 15:34:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.04.2012), Babik (20.04.2012), CactuSoul (20.04.2012), Claudia Mori (01.06.2012), erexa (20.04.2012), Mark Pauler (28.04.2012), Smokie (21.04.2012), Tig (20.04.2012), Varzor (23.04.2012), Ձայնալար (02.05.2012), Նաիրուհի (21.04.2012), Նուշություն (20.04.2012), Ռուֆուս (20.04.2012), Ֆոտոն (21.04.2012)

  15. #308
    Սկսնակ անդամ Babik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2012
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շապիկների գույնն էլ Հայաստանի դրոշի գույներով են ընտրել:
    Բլոգ ունենայի՝ հղումը կդնեի,
    Յութուբում լինեի՝ հղում կդնեի:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.04.2012), E-la Via (21.04.2012), Smokie (21.04.2012), Tig (21.04.2012), Varzor (23.04.2012), Նաիրուհի (21.04.2012)

  17. #309

  18. #310
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (25.04.2012)

  20. #311
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը ժամը 15:00-ին պոլիտեխնիկի դահլիճում տեղի է ունենալու ավանդական պարերի ամենամյա փառատոնի հերթական միջոցառումը: Ելույթ են ունենալու տարբեր ավանդական խմբեր: Եթե չեմ սխալվում, մուտքը ազատ է:

    հ.գ. ափսոս աշխատանքային ժամ է...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.04.2012)

  22. #312
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղը ժամը 15:00-ին պոլիտեխնիկի դահլիճում տեղի է ունենալու ավանդական պարերի ամենամյա փառատոնի հերթական միջոցառումը: Ելույթ են ունենալու տարբեր ավանդական խմբեր: Եթե չեմ սխալվում, մուտքը ազատ է:

    հ.գ. ափսոս աշխատանքային ժամ է...
    Շատ ափսոս
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  23. #313
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնում ենք հայ` պարելով հայերեն /լուսանկարներ/

    Եթե երեկ հայ ազգային պարը կործանման եզրին էր կանգնած, ապա այսօր այդ վտանգն արդեն վերացված է: Հայկական երգ ու պարը մի շարք նվիրյալների շնորհիվ քիչ-քիչ ամրացնում է իր ոտքերն ու արդեն ի վիճակի է զուռնայի ձայնի հնչելուն պես ամուր դոփել հողին: Հայկական պարի առավել հզորացման նպատակին է ծառայում նաև մոտ մեկ տարի առաջ ստեղծված <Պարենք հայերեն> նախաձեռնությունը, որի մասնակիցները բացօթյա միջոցառումների և ուսումնական հաստատություններում իրականացվող դասընթացների շնորհիվ տարածում են <Կարնո քոչարին> ու <Ֆնջանը>, <Փափուռին>ու <Աստվածածնա պարը>: <Պարենք հայերենի> ծավալած գործունեությունը ներկայացնում է նախաձեռնողներից մեկը` Տիգրան Մարտիրոսյանը:

    - Տիգրա՝ն, ե՞րբ և ի՞նչ նպատակով սկսեց իր գործունեությունը <Պարենք հայերեն> նախաձեռնությունը:
    - <Պարենք հայերենը> հիմնադրվել է 2011 թվականի հունիսին: Նախաձեռնության անդամները հավաքագրվել են <Կարին> ավանդական երգի-պարի անսամբլի սիրողական խմբակների անդամներից: Նպատակը՝ մեր ավանդական պարերի տարածման միջոցով, հայ ժողովրդին կրկին դրանց կրող դարձնելն է:
    - Եվ ինչպե՞ս եք իրականացնում այդ տարածման աշխատանքները:
    - Կազմակերպում ենք պարային բաց դասընթացներ, որոնց ժամանակ և՛ պարն ենք սովորեցնում, և՛ ծանոթացնում տվյալ պարի կենսագրությանն ու իմաստին: Անցած ամռան ընթացքում կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ ՀԱԹ-ում, եղել ենք Կողբում, Քարվաճառում, Էջմիածնի Արաքս գյուղում, Հանքավանի <Արագած> ճամբարում: Իսկ այս աշնանից դպրոցներում և մանկատներում ենք դասեր իրականացնում:
    - Ի՞նչ պարեր են ներկայացվում, և արդյո՞ք իսկապես կարծում եք, որ նման աշխատանքի արդյունքում հայկական պարերը կվերակենդանանան:
    - Հիմնականում ներկայացնում ենք <Կարինի> սիրողական խմբակներում Գագիկ Գինոսյանի սովորեցրած պարերը: Ինչ վերաբերվում է հայկական պարերի վերակենդանանալուն և բեմից կրկին ժողովրդի մեջ մտնելուն, ապա ասեմ, որ մեր պարերն արդեն իսկ կենդանացել են և արդեն իսկ սկսել են մեծ արագությամբ տարածվել ժողովրդի մեջ: Այս` մեր կարծիքով ազգի ավանդույթների ու մշակույթի պահպանմանը մեծապես նպաստող աշխատանքին իր գործունեությամբ նպաստում է նաև <Պարենք հայերեն> նախաձեռնությունը:
    - Ազգային պարերն այսօր ասես մոռացության մատնված լինեն. ո՞վ և ինչպե՞ս է դրանց շունչ ու հոգի տալիս. որտեղի՞ց եք դրանք <հայթայթում>:
    - Եթե մոռացության մասին մի քանի տարի առաջ խոսեիք, գուցե և համաձայնվեի: Բայց այսօր արդեն իսկ չի կարելի ասել, թե մեր պարերը մոռացության են մատնվում: Իհարկե ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, բայց արդեն իսկ վերականգնումն ընթացքի մեջ է և մեծ թափով առաջ է գնում: Այս գործընթացին մեծապես նպաստել և նպաստում է Գագիկ Գինոսյանը՝ իր բանահավաքչական գործունեությամբ, ինչպես նաև շատ ու շատ ավանդական խմբերի գործունեությունը, որոնցից են <Կարինը>, <Սասունը>, <Ակունքը> և այլն, ինչպես նաև <Պարենք հայերենը> և նմանատիպ այլ նախաձեռնություններ:
    - Կարծում եք ստացվո՞ւմ է ազգային պարերի նկատմամբ սեր արթնացնել ժամանակակից երգ ու պարով ապրող սերնդի մեջ:
    - Պատկերացրեք` այո՛, ստացվում է, և այն էլ՝ մեծ հաջողությամբ, ինչը, կարծում եմ, շնորհիվ այն բանի, որ նախ ներկայացվում է մաքուր մշակույթ, երկրորդ՝ մեր բոլորի մեջ էլ վերջ ի վերջո խոսում է գենը, երրորդª մարդկանց տրվում է նաև ներկայացվող պարերի իմաստային բացատրությունը, որը կարծում եմ շատ կարևոր է: Առանց հասկանալու, թե ի՞նչ ես անում և ինչո՞ւ, չես կարող առաջ շարժվել:
    - Ինչպե՞ս են ուսումնական հաստատություններում վերաբերվում ձեր առաջարկին այն մասին, որ կարելի է երեխաներին ազգային պար սովորեցնել:
    - Սկզբում իհարկե լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, բայց հենց առաջին իսկ միջոցառումից հետո ոգևորվում են, ու հաճախ ասում, որ վերջապես այս աղտոտված միջավայրում մաքուր օդ շնչելու հնարավորություն ստեղծվեց£
    - Շարունակական կլինի՞ <Պարենք հայերեն> նախաձեռնության այս ծրագիրը, և արդյոք չե՞ք պատրաստվում բուհական հաստատություններում ևս դասընթացներ կազմակերպել:
    - Ծրագիրը բնականաբար շարունակական է: Ինչպես և սկզբնական փուլում, հիմա էլ, եղանակների տաքացման հետ վերսկսելու ենք բացօթյա միջոցառումները: Իսկ մինչ այդ աշխատելու ենք դպրոցներում: Ինչ վերաբերվում է բուհերին` կարծում եմ, երիտասարդները, ի տարբերություն դպրոցահասակների, ավելի շատ հնարավորություն ունեն տարբեր վայրերում անցկացվող միջոցառումների մասնակցելու: Օրինակ` նրանք կարող են մասնակցել <Կարին> համույթի` ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացվող <Մեր պարերը և մենք> կամ մեր` <Պարենք հայերենի> բացօթյա միջոցառումներին: Կա միայն տեղեկացված լինելու խնդիր: Իսկ ահա ոչ բոլոր դպրոցական երեխաների ծնողները կբերեն իրենց երեխաներին նման միջոցառումների մասնակցելու: Դեռևս որոշել ենք կենտրոնոնալ դպրոցների վրա:

    Աղբյուր՝ "Նոր Գլաձոր" շաբաթաթերթ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (28.04.2012), My World My Space (28.04.2012), Varzor (28.04.2012), Ներսես_AM (30.04.2012)

  25. #314
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Հապա մի նայեք Նարե Ֆիլիպոսյան անունով այս աղջնակը ինչպես է Իտալիայում իր հետ սովորող երիտասարդներին «Ծաղկաձորի պարը» սովորեցրել:
    Քանի անգամ է նայում եմ ու ամեն անգամ փշաքաղվում :

    Տեսանյութը հրաշալի է, ուղղակի ցնցող: Էս երիտասարդներին մեր պարերը սովորացնողը ուղղակի հիանալի գործ է արել: Բայց մի բան չեմ հասկանում... Էս գրառման տակի շնորհակալությունների քանակը... Հա լավ ա, ես էլ եմ շնորհակալ, բայց որ համեմատում եմ հայերին հայկական պարեր սովորացնելու ու քարոզելու վերաբերյալ գրառումների շնորհակալությունների քանակի հետ... լավ է, անցած լինի...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. #315
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27.04.2012 «Երևանի Ճարտարագիտական Համալսարան», 34 - րդ ամենամյա ավանդական երգ ու պարի փառատոն։

    «Հայ Ասպետ»-ի շրջանակներում երեխաների խումբը: Մռութներ են

    Յարխուշտա: Սա վերջնա


    Քերծի


    Կարնո քոչարի
    Վերջին խմբագրող՝ Tig: 30.04.2012, 11:37:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գեա (01.05.2012), Ֆոտոն (02.05.2012)

Էջ 21 25-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122232425 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  4. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  5. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •