User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Անտաշատ. պոեզիա 78%

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Անտաշատ. պոեզիա 78%

    “Անտաշատ. պոեզիա 78%” գիրքը չի խոստանում փոխել քո կյանքը,
    բայց իմացիր, որ մինչ դու կկարդաս այն, աշխարհում`

    > 553 մարդ ինքնասպան կլինի,
    > 31.364 աբորտ կկատարվի,
    > ավտովթարի զոհ կդառնա 755 հոգի,
    > կայրվի 11.04 մլն բարել նավթ,
    > 812 մարդ կմահանա թոքերի քաղցկեղից,

    իսկ դու ընդամենը կկարդաս անտաշատը
    և դա ավելի քան ԼԱՎ ՓԱՍՏ Է:

    մանրամասները` www.antashat.com կայքում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barekendan (29.01.2011), E-la Via (23.10.2010)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՆՏԱՇԱՏ. պոեզիա 78%

    Կարենի երկրորդ տպագրված գիրքն է։ Բավական վաղուց եմ կարդում նրան, ինձ դուր է գալիս։ Գրողների միության երիտասարդական թևի անդամ է, անցած տարի էլ «Գրեթերթի» տարեկան մրցանակաբաշխությանը նրա շարքերից մեկը լավագույն բանաստեղծական շարք է ճանաչվել։
    Համենայն դեպս բանասիրականում նրան ընդունում ու սիրում են
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.12.2009, 02:34: Պատճառ: Ավելորդ հատվածների հեռացում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.10.2010), Yellow Raven (04.12.2009), Թամարա (29.04.2011)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2009
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՆՏԱՇԱՏ. պոեզիա 78%

    ինձ հետաքրքրող կամ հուզող որևէ բան կարդացածիս մեջ չգտա...բայց... հարգում եմ նրանց կարծիքը, որոնց՝ գրողի գործերը դուր են եկել...ի վերջո այդպիսիք էլ կարող է քիչ չլինեն...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.12.2009, 02:35: Պատճառ: Ավելորդ հատվածների հեռացում

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՆՏԱՇԱՏ. պոեզիա 78%

    Լավը չէր երբ գրողը գրում է, համոզված լինելով, որ հանճարեղ բան է ստեղծում, նա կամ Դալին է կամ էլ անհուսորեն միամիտ
    Նամանավանդ որ մեր սիրելի գրողների միությունից է
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dionisos-88 (29.10.2010), Quyr Qery (08.08.2012), Վոլտերա (06.07.2013)

  8. #5
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՆՏԱՇԱՏ. պոեզիա 78%

    Ես իհարկե այդքան էլ ծանոթ չեմ ժամանակակից գրականությանը, բայց հուսով եմ, որ մնացածը այս որակի ու մակարդակի չեն: Իսկ եթե այդպես է ուրեմն.... վատ են գործերը
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  9. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՆՏԱՇԱՏ. պոեզիա 78%

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 04.12.2009, 13:14:

  10. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2009
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԱՆՏԱՇԱՏ. պոեզիա 78%

    .«քեզ օրհնելով՝ քֆրտեցի քեզ...»(ձայնագրությունից)

    մի՞թե սա պոետի արժանի լեզու է...
    Հուսով եմ, կարելի էր ավելի հաջող բանաստեղծություն ձայնագրել ...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dionisos-88 (29.10.2010)

  12. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Կարեն Անտաշյան

    ” անտաշատ: պոեզիա 78 %”

    ԲԵՐՔԻ ՏՈՆ

    Եւ ոչ ով նոր գինին հին տկերի մէջ չի ածիլ. ապա թէ ոչ, նոր

    գինին տկերը կ’պատառէ. ինքն էլ կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն: Այլ

    նոր գինին նոր տկերի մեջ պէտք է ածուի, եւ երկուսն էլ կ’պահուին:

    Աւետարան ըստ Ղուկասու, Գլ. 5, 37-38

    ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆԱԽԱՃԱՇ

    Մի օր ձեռքս հասավ Արևին…
    Հըմ…
    Ես ու Աստված շունչներս պահեցինք:
    Մեզ թվաց` կասես.
    “Լսիր, շատ չես ձեռքերիդ ազատություն տալիս“,
    բայց չասացիր,
    և Աստված ժպտաց,
    ու ես ներս մտա…
    խաղողօրհնեքից 5 օր առաջ
    թարմ քամած, մի քիչ թթվաշ
    խաղողահյութի նախաճաշով
    և Արևածաղիկը բերանիս մեջ -
    իբրև մեղք, որը պիտի հասցնեի գործել,
    քանի դեռ ուժի մեջ էր ապաշխարության խորհուրդը:

    Մինչ ինքն իրենից թաքուն եփվում էր
    կարմիր լոբով ապուրը,
    ամեն անգամ փշաքաղվելով
    քո անհամբեր համտեսումների ներխուժումից`
    դեղին արևածաղիկներն ու կապույտ երկինքը համբուրվել էին սովորում
    հանուն կանաչ շարունակության:

    Անսովոր հոտ եկավ սովորական դարձած ստերից:

    Այնտեղ, ուր ասֆալտը սահուն վերածվում էր երկնքի,
    ես հասա քեզ,
    և խելագար անձրևի սպասումից
    արդեն խոնավ էին
    քնքշորեն բացված թևիկներդ:

    Իսկ հետո… սև ու սպիտակ աչուկներ,
    որոնց առկայությունից
    անդառնալիորեն բարձրանում էր
    Տիեզերքի ջերմությունը`
    հասնելով կենսականորեն անհրաժեշտին ու անցնում
    ևս 5 մատնաչափ…
    ……………………………………………….
    Արդեն 11-րդ ամիսն էր,
    իսկ էդ դինջը մտքերով էր ընկել`
    մոռանալով ծնվելու մասին:
    Այնպես որ, տվյալ պահի դրությամբ
    դեռևս անուն չուներ
    սերը:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (07.12.2009), Chilly (07.12.2009), Նաիրուհի (01.10.2010), Ուլուանա (08.12.2009)

  14. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ
    ճամփորդական նոթագրումներ

    Օր I

    Ուստեն փող էր տվել, որ իրեն տանեն
    տատի պատմած Էրգիրը,
    բայց նրան տարան ցույց տալու Թուրքիան`
    իր տուրիստական նշանակության ավերակներով:

    Եվ չնայած ամեն 3 կիլոմետրի վրա
    անալգին-դիմեդրոլային լուծույթով լցված շպռիցի պես
    երկնքի քամակը կոխած մինարեթներին`
    քրտնած, ջերմության ու դողէրոցքի մեջ վառվող Երկինքը
    վերմակի տակից աչքով էր անում ուստին.
    - Այ տղա Արա¯մ, ի¯նչ նման ես Նարոտ տատիդ:

    Օր II

    Հայրենիքը զոհաբերություն է՝
    հանուն հպարտությունից կտրվող շնչառության
    և 2-րդ կարգի արիության մեդալ` ձախ ոտքի դիմաց:

    Հայրենիքի չարն ու բարին հերոսական են:

    Պարտված հայրենիքը`
    խրամատների միջև ենթադրվող տիեզերական չոլ,
    ուր ժամանակի հետ քարաքոսերն ուտում են
    գլխատված Վահագնի գլուխը:

    Օր III

    Մենք շարունակում ենք հավատալ մեր հերոսական կռվին,
    իսկ այդ ընթացքում
    պզուկոտ տարիքի մի սիրահարված թուրք
    "Մհերի դռան" վրա կարմիրով գրում է
    "Ataturk+Akgul=Sevmek"
    և դաժանորեն անմեղ ժպտում աշխարհին:

    Օր IV

    Կռունկները հայրենիք չունեն:

    Օր V

    Հոգեթելերում նվվում են
    տատից մնացած երգից մնացած
    երեք տողերը,
    բայց մոռացված տողերի մասին ենթադրություններն
    ավելի հուզիչ են:

    Օր VI

    12:30
    Ուստեն քաղցր է տալիս ուղեկցող թուրք պատանուն,
    շոյում է գլուխը... ձեռքն ակամայից իջնում է ականջին...
    խմած` մեկին խոստացել էր դրանցից...
    Ծալովի դանակի շրթունքն անընդհատ քոր է գալիս
    արյունոտվելու ցանկությունից,
    բայց այդպես էլ մնում է դեղձ-մեղձ կտրելով
    ինքնաբավարարվելու հույսին:

    16:50
    Քյարիմի երկնագույն աչքերի մեջ շարունակվող
    Նանոր տատի անաստված մնացած երկինքը...
    փշաքաղվեց:
    Տնագոմի առաջին քարաշարքի խաչքարը չծախեց.
    թիթիզության գեները մատնեցին.
    նրան տաքացնում է այն միտքը, որ քարը 30 ոչխար արժե
    (Թանգյուլն արժեր 25...):

    19:15
    Թուրք սպասավորը ներս մտավ`
    մատուցարանի մեջ մեր գառան տաք մատաղը,
    որին մորթել էր քուրդ մսագործը:
    Հա´, մենք վախեցել էինք արյունոտվելուց,
    համ էլ ուստեն ասել էր.
    ՙԱստծո համար մեկ չի՞` ով է մորթում,
    իսկ հիմա... ծամծմելով կուլ չգնացող միսը`
    մտածեց վարպետ մսագործի մասին.
    "Դե լավ, համոզեցի´ր, իմ փայ դրախտը` քեզ":

    20:08
    Առաջին զանգը Երևան:

    Օր VII
    ..................................
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Ես ժամանակակից պոեզիայի մի յուրահատկությունը չեմ հասկանում, սովորական արձակ նախադասությունը՝ անհանգ, անչափ, կոտրատում են տողերի, անունը դնում չափածո, նույնը Դավիթ Հովհաննեսի մոտ ա, այսինքը այն գրողները, որ պատմվածքներ են գրում, իրանց յուրաքանչյուր պատմվածքը կարող էին բանաստեղծական մի հատորի տեղ անց կացնել:

    Իմ սիրած Մաթևոսյանից մի նախադասություն տողատեմ, տենենք պոեզիա կլինի՞՝
    Կաղ,
    Կուզ,
    Գեղեցիկ,
    Ճաղատ,
    Ծիծաղելի,
    Մռայլ,
    Սուտ անկոտրում,
    Սուտ հանդիսավոր,
    Դժգո՜հ, ավերջ դժգոհ,
    Ուրա՜խ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը,
    Ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում,
    Արևի մեջ սամիթի բույր է փռում,
    Ծիրանի ծառ է տնկում,
    Լուսին է օծում,
    Հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները,
    Իմաստավորելով մահը՝
    Լռին գերեզմանատներ է դնում արևի տակ,
    Իմաստավորելով ծնունդը՝
    Ուրախության բաժակներ է փշրում,
    Աղավնիներ ու աստղաթիռներ է շպրտում երկինք,
    Հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ,
    Փառաբանում է հացի չլինելը,
    Տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ
    Եվ արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով,
    Բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ,-
    Եվ մարդիկ խմբավորվում են ըստ արահետների
    Եվ չկա խմբավորման մի այլ կերպ.
    Եվ թող սուրբ լինի բանաստեղծների քո ընտանիքը,
    Որի հոգնած նահապետի ճանապարհն այստեղ,
    Այս բլրի տակ իր տան դռանը փակեցին զինվորական գործի մարդիկ
    Ու պահանջեցին.
    «Անցաթուղթ»:
    Չգիտեմ, թե ինչքանով է սա չափածո, բայց հաստատ պոեզիա է, մի ամբողջ պոեմ, այդ դեպքում ինչու՞ չէր Մաթևոսյանը իր նախադասությունները տողատում, երևի որովհետև իր ամբողջ ասածը այս չէր, որովհետև սրան նախորդող էլի նախադասություներ կային, ու հաջորդող նույնպես:

    Թող ասեն թեմայից դուրս ա գրածս, բայց ես էլ առիթը բաց չեմ թողնում Հրանտ Մաթևոսյանին փիարելու:
    Հ.Գ. Կարող եք ասել, որ ես հետ եմ մնացել, որ կա սպիտակ ոտանավոր և այլն, և այլն, բայց մի ներքին մեղեդի, երաժշտականություն պե՞տք ա լինի պոեզիայի, չափածոյի մեջ, թե՞ ոչ, լավագույն արձակ գործերն են նույնիսկ իրենց մեջ երաժշտություն պարունակում, հայ գրականությունից դուրս չգալու համար նշեմ Չարենցի «Երկիր Նաիրին», Շահնուրի «Նահանջը», Թումանյանի «Գիքորը», Մաթևոսյանի ու Բակունցի ստեղծագործությունների մասին էլ էլ չեմ խոսում, որ ծայրեիծայր երաժշտություն են:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.12.2009, 13:41:

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.12.2009), Kuk (06.12.2009), Norton (06.12.2009), Quyr Qery (26.04.2011), Sambitbaba (23.09.2015), Yeghoyan (09.12.2009), Yellow Raven (06.12.2009), Արէա (27.05.2010), Դատարկություն (06.12.2009), Էդուարդ_man (06.12.2009), Լուսաբեր (15.12.2009), Ուլուանա (06.12.2009), Վոլտերա (06.07.2013)

  17. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ժամանակակից պոեզիայի մի յուրահատկությունը չեմ հասկանում, սովորական արձակ նախադասությունը՝ անհանգ, անչափ, կոտրատում են տողերի, անունը դնում չափածո, նույնը Դավիթ Հովհաննեսի մոտ ա, այսինքը այն գրողները, որ պատմվածքներ են գրում, իրանց յուրաքանչյուր պատմվածքը կարող էին բանաստեղծական մի հատորի տեղ անց կացնել:
    20-րդ դարի պոեզիայում լայնորեն տարածված է նաև ազատ տաղաչափական համակարգը։ Ազատ ոտանավորի մեջ մեծ մասամբ չի պահպանվում ռիթմի՝ մեզ հայտնի պայմաններից և ոչ մեկը։ Ոտանավորը կառուցվում է շատ ազատ՝ զգալիորեն մոտենալով արձակ խոսքին։ Ո՞րն է հապա ռիթմի պայմանը տաղաչափական այս համակարգի մեջ, ինչո՞վ է այն տարբերվում արձակից։
    Ազատ ոտանավորի բնութագրման շատ փորձեր են արվել, բայց միասնական կարծիք նրա մասին չկա։ Թեև ազատ ոտանավորի կազմակերպմանը հաճախ մասնակցում են մի շարք գործոններ, բայց ամենից կարևորը պետք է համարել հետևյալը. այստեղ զգալիորեն մեծանում է յուրաքանչյուր տողի շարահյուսական և արտասանական ինքնուրույնությունը։ Ամեն մի տող դառնում է մի առանձին շարահյուսական միավոր, որն ընդգծված դադարով բաժանվում է մյուսներից։ Տողերն այստեղ հավասար են միայն այդ իմաստով՝ իբրև շարահյուսական-արտասանական համեմատաբար ինքնուրույն, առանձին միավորներ։ Բացի այդ՝ բանաստեղծության որոշ մասեր և տողեր կարող են հավասար տարրերից կազմվել։ Այստեղ էլ երբեմն հանդես է գալիս հանգը՝ ծառայելով իբրև տողերի սահմանազատման լրացուցիչ միջոց, թեև ազատ ոտանավորին ավելի բնորոշ է անհանգ կառուցվածքը...
    ...Այս տիպի ոտանավորի մեջ երկար տողը կարող է զուգակցվել շատ կարճ, անգամ մեկ բառից կազմված տողի հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ տողերի բաժանումն այստեղ ոչ թե ենթարկվում է հավասար ռիթմական միավորներ ստեղծելու խնդրին, այլ ծառայում է համեմատաբար ինքնուրույն իմաստային հատվածների առանձնացմանը։
    Ազատ ոտանավորի խոշորագույն վարպետներ են եղել Ուիթմենը, Վերհարնը, Բլոկը, Սիամանթոն։
    ...Տաղաչափության նոր տեսակները (համաշեշտ և ազատ ոտանավորները), կանգնելով պոեզիայի հին ձևերի կողքին, մեծապես հարստացրին նրա գեղարվեստական հնարավորությունները։

    ԷԴՈՒԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ, «Գրականագիտության ներածություն»
    Երևան 1980, 5-րդ վերամշակված և լրացված հրատարակություն
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Նաիրուհի ջան, նույն Ուիթմենի պոեզիան, անկախ դրանում ռիթմի կամ հանգի առկայությունից, սկզբից մինչև վերջ շատ հախուռն երաժշտություն է, իմ ասելն այդ էր, որ անկախ այդ պոեզիայի չափից ու ձևից այն պետք է մեղեդի ունենա իր մեջ, ինձ համար ավելի շատ պոեզիա կա Թոթովենցի ու Բակունցի պատմվածքներում, քան իրենց բանաստեղծ համարող բազմաթիվ ստեղծագործողների տողատված նախադասություններում:

  19. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2009
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Ազատ բանաստեղծությունը ինչքան էլ ազատ լինի՝ նրա «վազքը» մինչև արձակն է: Բանաստեղծության բնորոշ հատկանիշը ռիթմն է,որը բնորոշվում է տողերի նույնատիպ, շարահյուսական սիմետրիկ կառուցվածքով, բառերի կրկնությամբ...այսինքն ոչ թե հանգը կորչում է, այլ նրա ինտերվալն է մեծանում...որն էլ ապահովում է ռիթմը...ուշադիր ուսումնասիրեք Ձեր նշած բանաստեղծների գործերը...
    Վերջին խմբագրող՝ Քննադատ: 06.12.2009, 16:40:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.12.2009), Quyr Qery (08.08.2012), Էդուարդ_man (06.12.2009), Ուլուանա (08.12.2009)

  21. #14
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից
    20-րդ դարի պոեզիայում լայնորեն տարածված է նաև ազատ ]տաղաչափական համակարգը։
    Ազատ բանաստեղծության ազատությունը խիստ հարաբերական է, քանի որ այն համակարգված է ...
    Պարույր Սևակը ԵՊՀ-ն ավարտելուց հետո իզուր չէ, որ Մոսկվայի գրականության ինստիտուտում սովորեց՝ արդեն գրող դարձած: Այնպես որ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել գրականության տեսությունը ,ուսումնասիրել գոնե ազատ բանաստեղծության օրինաչափությունները...հետո իր համար էլ պարզ կլինի ինչ է գրում, արդյունքում՝ մեզ համար էլ պարզ կլինի ՝ ինչ ենք կարդում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.12.2009, 02:43: Պատճառ: Մեջբերման շտկում

  22. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Որոշ բաներ կարդացի, ինձ դուր չեկան: Ես սա պոեզիա չեմ համարում, այստեղ պոեզիա չեմ տեսնում: Շատ ակումբցիներ կան, որոնց սովորական գրառումները կարելի է վերածել այսպիսի մի պոեզիայի՝ օգտագործելով միայն Enter ստեղնը, այսինքն՝ գրառումը բաժանել տողերի:

    Եզրակացություն. եթե սա պոեզիա է, ուրեմն ակումբում բազմաթիվ են պոետները
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (07.12.2009), Էդուարդ_man (09.12.2009)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •