Գրաբարը դադարեց պոեզիայի լեզու լինել,որովհետև դրանով խոսողները հեռացան այդ լեզվից:Նույն խնդիրն այսօր կա ու պիտի թույլ չտանք,որ նորից կորցնել վերագտնելու ճանապարհին մեր լեզուն զգալիորեն տուժի,բայց սա այլ խնդիր է…
Վերադառնալով բուն նյութին՝ նշեմ,որ իմ խոսքերը փոքր-ինչ այլ կերպ մեկնաբանվեցին(նորմալա,մենք սիրում ենք հասկանալ այն,ինչ մեզ ձեռնտու է):
Խորքում թաքնված ասելիք ու խորը ասելիք տարբեր բաներ են:Կարենի բանաստեղծությունների ասելիքը խորիմաստ չի,պարզ,երբեմն էլ առօրեական ճշմարտություններ են:Ուղղակի պատկերների տակ են,սիմվոլներով են արտահայտված:
Ես դասականի ակունքներին մոտենալուն դեմ չեմ,միայմ թե կարող եք ավելի հստակ բացատրել,որն է այդ ակունքը,թե չէ հո միայն վերամբարձ խոսքեր ասելով չէ:Ի վերջո դասականին դիմելն էլ պիտի ինքնանպատակ չլինի:
Ինձ թվում է այսօր մենք անփորց մածունի կարիք ավելի շատ ունենք,քան փորցված թանի:Կարող է շատ համեղ մածուն ստացվել,կարող է նաև ««կտրվել»»:Ժամանակը ցույց կտա,Կարենը դեռ նոր է սկսում մերել:
Էջանիշներ