User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Անտաշատ. պոեզիա 78%

  1. #61
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոհարիկ ջան, ստեղծագործական տաղանդդ տեսա, սիրուն շարադրություն էր, զգացի, որ սիրում ես Կարեն Անտաշյանի պոեզիան, բայց լուրջ գիտական վերլուծություն չտեսա
    Ես գրախոսությունս լուրջ գիտական աշխատանք համարելու հավակնություն չունեի, կարծեմ՝ մի անգամ արդեն նշել էի, որ գրական տեքստ վերլուծելու առաջին փորձս է, ու բնական է,որ հմտությունների պակասը պիտի նկատելի լիներ, դեռ նոր եմ այդ ասպարեզում փորձում քայլեր անել...
    Համնեյնդեպս, շնորհակալ եմ կարդալու, առավելևս կարծիք հայտնելու համար:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (31.01.2010)

  3. #62
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, շատ բարդ էր, չհասկացա: Հետո նորից կկարդամ
    Ափսոս

  4. #63
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Գոհարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս
    Կատակ էի անում, ուղղակի ճիշտն ասած վերլուծությունն ինձ բնավ չբավարարեց ու բնավ ցույց չտվեց Անտաշյանի ստեղծագործությունների արժեքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #64
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատակ էի անում, ուղղակի ճիշտն ասած վերլուծությունն ինձ բնավ չբավարարեց ու բնավ ցույց չտվեց Անտաշյանի ստեղծագործությունների արժեքը:
    Գրել եմ այնպես,ինչպես ինքս եմ զգացել:
    Չեմ վիճի, Ձէր սուբյեկտիվ կարծիքն է, մնավանդ, որ անկեղծ է ասված, ուղղակի երևի նախատրամադրվածությունն էլ նշանակություն է ունեցել, եթե կարդայիք գոնե մի փոքր ճշմարտություն գտնելու ակնկալիքով, գուցեև գտնեիք(հնարավոր է՝ սխալվում եմ)…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (30.01.2010)

  7. #65
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    “Անտաշատ. պոեզիա 78%” գիրքը չի խոստանում փոխել քո կյանքը,
    բայց իմացիր, որ մինչ դու կկարդաս այն, աշխարհում`

    > 553 մարդ ինքնասպան կլինի,
    > 31.364 աբորտ կկատարվի,
    > ավտովթարի զոհ կդառնա 755 հոգի,
    > կայրվի 11.04 մլն բարել նավթ,
    > 812 մարդ կմահանա թոքերի քաղցկեղից,

    իսկ դու ընդամենը կկարդաս անտաշատը
    և դա ավելի քան ԼԱՎ ՓԱՍՏ Է:
    Մինչ ես կկարդամ այս գիրքը
    աշխարհում մոտ 42 986 մարդու սաղմ կբեղմնավորվի, ցավոք, դրանցից ոչ մեկի հայրը ես չեմ լինի, որովհետև ես կարդում էի ԱՆՏԱՇԱՏ........
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 07.02.2010, 01:11:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hab (25.01.2011), Kuk (07.02.2010), Norton (07.02.2010), Quyr Qery (08.08.2012), Rhayader (20.03.2010), Sphinx (07.02.2010), Tig (18.06.2010), Արևածագ (08.02.2010), Ձայնալար (19.06.2010)

  9. #66
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Ովքեր ցանկություն ունեն իրականում տեսնելու Կարեն Անտաշյանին և նրա դեմքին ասելու այն, ինչ մտածում են նրա ստեղծագործությունների մասին( ևն), հրավիրում եմ շաբաթ օրը՝ մարտի 21-ին՝ ժամը 16.00 Կորյունի 8 հասցեում գտնվող «Գրքերի աշխարհ» գրախանութ, ուր տեղի կունենա «Անտաշատ. պոեզիա 78%» գրքի քննարկումը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. #67
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Էս էլ աղբյուրը
    Բոնուս՝ Հասմիկ Հակոբյան-«Հավերժության 78%-անոց բանաձևը»

    Մի խոսքով՝ «Անտաշատ»-ը վերադառնում է
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 20.03.2010, 03:06:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. #68
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մոդերատորական. Թեմային չառնչվող մեկնաբանությունները ջնջվել ու շարունակելու են տուգանվելով ջնջվեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (20.03.2010), Նաիրուհի (06.04.2011)

  13. #69
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ովքեր ցանկություն ունեն իրականում տեսնելու Կարեն Անտաշյանին և նրա դեմքին ասելու այն, ինչ մտածում են նրա ստեղծագործությունների մասին( ևն), հրավիրում եմ շաբաթ օրը՝ մարտի 21-ին՝ ժամը 16.00 Կորյունի 8 հասցեում գտնվող «Գրքերի աշխարհ» գրախանութ, ուր տեղի կունենա «Անտաշատ. պոեզիա 78%» գրքի քննարկումը։
    Հարգելի Նաիրուհի, խնդրում եմ մի երկու բառով պատմեք քննարկման տեսակետների ու դրա մասնակիցների մասին:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (22.03.2010)

  15. #70
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ովքեր ցանկություն ունեն իրականում տեսնելու Կարեն Անտաշյանին և նրա դեմքին ասելու այն, ինչ մտածում են նրա ստեղծագործությունների մասին( ևն), հրավիրում եմ շաբաթ օրը՝ մարտի 21-ին՝ ժամը 16.00 Կորյունի 8 հասցեում գտնվող «Գրքերի աշխարհ» գրախանութ, ուր տեղի կունենա «Անտաշատ. պոեզիա 78%» գրքի քննարկումը։
    Ճիշտն ասած չհասկացա, վերը նշված հանդիպումից հետո այլևս ոչ մի հիշողություն, ոչ մի քննարկում: Ի՞նչ եղավ հեղինակին: Երևի՞ հանդիպումը տրագեդիկ ավարտ ունեցավ...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (28.05.2010)

  17. #71
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը

    -Ասա ի՛նը:
    - Ի՛նը:
    -Ուտես փղի տակինը:
    Մանկության հիշողություն

    ###

    Փղին Թոխմախ թաղեցին: Կպչուն-շոգ օր էր: Նույնիսկ քահանան ալարելով էր կարդում, ծամծմում էր բառերն ու մանրից առաջ անցնում, զգացվում էր, որ կոկորդը չորացել է, միայն երբեմն բարձրացնում և խստացնում էր ձայնն ու թաշկինակով խաչն արագ ձախից աջ տեղափոխում իբրև ծեսի մաս, բայց հաստատ վրա տված ճանճերին էր քշում դեմքից: Արևն էնքան վառ ու թունդ էր, որ չէր երևում. տարօրինակ բան. ես ընթացքում քանի անգամ հայացքով պրպտեցի երկինքն ու արևն աչքովս չընկավ:
    Քամի չկար: Խնկահոտ չկար: Լաց ու կոծ անող չկար:
    Սխտորի հոտ կար շատ… զզվելի շատ:
    Գերեզմանի տեղը խիստ նեղվածք էր` հազարավոր իրար շալակած տապանաքարերի մեջ հազիվ խցկված: Տղերքի մի մասը բարձրացել էին համեմատաբար հնոտ` գոնե 60-ականներից էն կողմ թաղված մեռելների գերեզմաններին:
    Փղի փոսը սովորական գերեզմանափոսերից երկու անգամ լայն էր փորված: Սկզբում մտածեցի` ապուշ կատակ են արել: Հետո տղերքից մեկը բացատրեց, որ կողքի գերզմանի տերը կռվով-դավով ստիպել է նախնական փոսը իր գերեզմանից մի մետրաչափ տեղափոխել, որովհետև նախատեսել է մեծացնել էդ տարածքը` իրեն էլ հետո կնոջ կողքը տեղավորելու համար, ու Փղին պետք է թաղեին փոսի հարավային պատի տակ, որ հյուսիսային հատվածում տեղ ազատվեր հարևանի ընտանեկան դամբարանի համար:
    Հրաժեշտի հրմշտոցի մեջ ոմանք ուզում էին առաջանալ. ինձ հետևից հրեցին ու քիչ էր մնում` փոսի մեջ ընկնեի: Հետո, երբ Փղին իջեցրին ու քաշեցին փոսի հարավային պատի տակ, ես նկատեցի էդ զարհուրելի, մի մարդաչափ դատարկությունը, որ ընդգծվեց նրա դագաղի կողքին:
    էդ ամիս անձրև չեկավ քաղաքում:

    ### կամ 3 օր, 3 գիշեր

    Զորակոչվելուս ընդամենը երեք օր էր մնացել, երբ ընտանեկան խորհուրդն արձանագրեց մի անշրջանցելի փաստ. ո՛չ ինձ խոստացված մեխֆակի ասպիրանտական տեղը կար, ո՛չ հորիցս 4500 դոլլար վերցրած վարչության պետը, կարճ ասած` մեզ լկտիորեն քցել էին ու... սկսվեց ինձ բանակ ճանապարհելու լացուկոծաարտասվախառը արարողակարգը:
    Ես այնքան էլ ծանր չտարա: Արդեն զզվել էի սպասումի ու վախի, ինձ անընդհատ կոտորելու էդ քայքայող դրությունից, որ արդեն 5-6 տարի ինձ ներշնչում էին մերոնք: Էդպիսի «ճշմարտություն» կար, որ ես գերդաստանիս ամենախելացի ու հաջողված դեմքն եմ, գերդաստանի անունն ու պատիվը փրկողը, ազգի անգործ տղամարդկանց գործի տեղավորվելու հույսը և կանանց` ազնվացեղ տեղերից ինձ համար աղջիկ հավանելու հաճույքը պարգևողը: Ասա` էդ ինչի՞ պիտի ես բացառություն լինեի, երբ 4500-ից ընդամենը 350 էր պակասում, պապան ցանկով զանգեց մեր բոլոր առաջին ու երկրորդ կարևորության բարեկամներին և մեկը չեղավ, ում համար այդ գումարը թեմա չէր... ռամիկ մեռնում էր ազգուտակս:
    Պրծա:
    Հիմա ես ինձ զգում էի մոտավորապես այնպես, ոնց որ Քրիստոսը չարչարանքներից առաջ` այսինքն. «Թքա´ծ, թե երեք օրից գլուխս ուտելու են, մեկ ա, ես միակն եմ ում վերջը լավ ա լինելու»: Ուրախ էի, որ գոնե մերոնք իրենց մեղավոր չեն զգա ինձ բանակ տանելու համար, քանի որ արել էին հնարավոր ամեն ինչ` մասնավորապես ծախել էին պապայի ցեցոտ 07-ը, մամայի օժիտի 1,2 հեկտար անջրդի հողատարածքը գյուղում, որից երբեք մի դրամ չենք ունեցել, պապիս ոսկերչական արհեստանոցում անիմաստ ծերացող մի քանի հաստոցները, որոնք տատս նրա մահից հետո խնամքով պահպանում էր: Այսինքն փողի էինք վերածել մի շարք գաղափարապես կարևոր, բայց ըստ էության անպետք բաներ ու... ապարդյուն:
    Նախավերջին օրը հիմնական ծիսակարգն էր:
    Էնքան հարևան, բարեկամ, ծանոթ, ընկեր ու եսիմովքեր էին եկել, որ տանը ասեղ գցելու տեղ ու շնչելու օդ չկար: Նրանք բոլորն իրենց պարտքն էին համարում ինձ պաչպչելն ու խրախուսական բաներ ասելը: Առաջին իսկ կես ժամում ես միանգամից հարբեցի, որ հաղթահարեմ «բանակի քեֆ» փորձությունն ու ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր երկու օրից բանակ չէին գնալու, ովքեր ընդհանրապես չէին գնալու, ովքեր գնացել- եկել էին, ովքեր երկու օրից վերադառնալու էին: Մեր տան նախաբանակային կամ ավելի ճիշտ նախապատերազմական էդ իրարանցումը կանանց լացելու ու ողբալու, տղամարդկանց հարբելու ու փիլիսոփայելու նյութ էր տալիս:
    Միջոցառման կեսերից սեղանի անկյունում մի տասնյակ սևազգեստ, անթրաշ, շատ ծխող, շատ խմող, քիչ ուտող ու շատ խոսող տղերքի բրիգադ կուտակվեց, որոնց պարտադրված էի լսել, լսել, գլուխս խոհեմաբար ու խորհրդավոր տմբտմբացնել, էլի լսել, հա´ լսել, էնքան լսել, մինչ ականջներս թոշնեցին ու ապրիլի 7-ին չծախված ապրիլի 10-ի կակաչների նման կախվեցին վրայիցս: Բայց տե´ս… իմ ինտելեկտուալ ընդդիմությունն ու ամեն դեպքում իրենցից շատ հասկանալու ներքին համոզումը կեսից սկսեցին դավաճանել ինձ, ջանս դող ընկավ ու ես անկեղծ վախեցա: Զգացի, որ տղերքի պատմածներն ու վերլուծությունները, խորհուրդներն ու ճշտի մեկնություններն ինձ օդի ու ջրի պես պետք են` ճակատագրական սխալներ չանելու համար:
    Լռվեցի:
    Լսեցի, բոլոր էդ ցուցումները կլանեցի ծխախոտի ծխի ու արաղահոտի հետ, փորձեցի հասկանալ, չհասկացածս երևակայեցի, ու դրանից զզվելի վախ ընկավ սիրտս:
    Էլի խմեցի…
    Զոռով-ճարով գիշերվա 2-ի կողմերը կոչ ու անկոչ հյուրերս ցրվեցին: 2-4-ը հայրական օջախի հարազատ ունիտազի հետ անմոռանալի գիշերային ժամեր անցկացնելուց հետո` պառկեցի, 5-ի կողմերը խաղաղվեցի ու էլի սկսեցի խորանալ:
    Ամեն դեպքում, իմ ինժեներ-մեխանիկի ուղեղը առաջին իսկ գիշերը յուրացրեց, համակարգեց և ուղեղի դարակներով սիրուն դասավորեց տղերքի ինձ սովորացրած ճիշտ ու սխալ անելու ալգորիթմը` «լավ տղու կոդեքսը», որն այնքան ազնվական ու ասպետական թվաց, որ ես ճշտով ոգևորվեցի:
    Ի դեպ, հավեսի համար բանակ մեկնելուս նախորդ գիշերը կոմպի վրա փորձեցի ձևակերպել հասկացածս` մի բան, որ երևի մինչ ինձ ոչ ոքի մտքով չի էլ անցել.

    [Լավ տղու կոդեքսը

    Լավ տղու ֆունդամենտալ սրբությունն իր ինքնասիրությունն է:
    Լավ տղու հատկանիշներն են` շնորհքը, մաքրությունը (հոգեմարմնական), պատասխանատվությունը ասածների և արածների համար:
    Լավ տղու թվարկելի սրբություններն են` ծնողները (որոշ վերապահումներով), կենսաբանական ախպերներն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե լավ տղերք են, կենսաբանական քույրերն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե օրինավոր են, բոլոր նրանք, ում լավ տղեն ընդունում է որպես ախպեր կամ քույր, ընտանիքը, տունը, հացը, սեփական և այլ լավ տղերքի երեխեքը, ընկերները (հիմնականում լավ տղերքի համար կինը կամ սիրած աղջիկը սրբություն են, բայց սա չի պնդվում):
    Լավ տղուն ու նրա «ճիշտը» (որ հիմնականում նույն բանն են) ոչ ոք չի կարող անտեսել:
    Լավ տղեն չի խաբում լավ տղերքին:
    Լավ տղուն չեն խաբում այլ լավ տղերքը:
    Լավ տղուն չեն կարող ասել, թե նա ինչ և ինչպես անի:
    Լավ տղուն չի կարելի բացատրել ճիշտը, կարելի է միայն բացատրվել նրա առաջ:
    Լավ տղու համար աղջկա, նույնիսկ լավ աղջկա (իգական սեռի առաքինի ներկայացուցչի), ասածը ինքնին հիմնավոր և ճշմարտացի չէ:
    Լավ տղու կողմից ինչ-որ մեկի (հիմնականում լավ տղերքի) մասին հավաստի տեղեկատվության կամ նպատակային ապատեղեկատվության կանխամտածված փոխանցումն այնպիսի անձանց կամ կառույցների (ոչ լավ տղերքի), ովքեր կարող են օգտագործել այդ տեղեկատվությունը տվյալ անձի կամ անձանց դեմ, նրան ցմահ զրկում է մաքրության իմունիտետից:
    Լավ տղեն օրալ և օնալ սեքս չի անում «կրավորական» դիրքերով (այլ խտրականություններ, ինչպիսիք ասենք զուգընկերոջ սեռական ու ազգային պատկանելությունն են, չկան):
    Տղամարդու կամ կնոջ հետ «կրավորական» դիրքերով օրալ և օնալ սեքսուալ հարաբերությունների փորձառությամբ տղամարդիկ և կանայք միակողմանիորեն համարվում են պիղծ և լավ տղեն պետք է բացառի նրանցից սնունդի ընդունումը ու նրանց օգտագործած իրերի (հիմնականում սպասքի) օգտագործումը: Ամուսնական հարաբերություններում նույնպես լավ տղու համար արգելվում են էդպիսի «դիրքերը»:
    Լավ տղեն ենթադրաբար հայ է, բայց դա չի պնդվում: Չնայած պարզ է, որ ոչ մի միջին վիճակագրական եվրոպացի տղամարդ չի կարող լավ տղա լինել:
    Լավ տղեն ենթադրաբար խաչապաշտ է, այսինքն նրա համար սուրբ նշան է համարվում խաչի խորհրդանիշը: Զուտ քրիստոնեական բանաձևերը ոչ մի կերպ չեն պնդվում:
    Լավ տղու հարցերը ոչ մեկ իրենից լավ չի կարող լուծել:
    Լավ տղու համար չհարգված բիզնես է համարվում պոտենցյալ հաճույքի հատկանիշներով օժտված օբյեկտի կամ սուբյեկտի շահադիտական իրացումն այլ լավ տղերքի վրա. մասնավորապես կավատությունն ու թմրանյութի վաճառքն այս կատեգորիայի բիզնեսներ են:
    Լիրիրկական կոնցեպտներից`
    - լավ տղեն` Տղա´ է` օդում, ջրում, թե ցամաքում:
    - տղուց տղայա ծնվում, լավ տղուց` աղջիկ:
    Ցանկացած երկու լավ տղա պոտենցիալ համախոհներ են, այսինքն նրանց ախպերության համար ոչ մի խանգարող հանգամանք ըստ էության չկա:
    Լավ տղեն ինքը այս արժեհամակարգի բարձրագույն արժեքն է, հավատարիմ պահապանն ու գլխավոր երաշխավորը, ճիշտը սխալից զատողը, մեղավորներից ու սրբապիղծներից «ստացողը» (նրանց պատժողը):
    Բոլոր տղերքն էլ լավ տղա են ծնվում:
    Լավ տղու համար, բացի վերը թվարկված կանոններից, ուրիշ ոչ մի օրենք ու կարգ և նրանց հիման վրա ձևավորված համակարգեր ու կառույցներ ընդունելի չեն, ինչը ենթադրում է, որ լավ տղեն բանակ չի գնում, նրան տանում են, իսկ նա, հանուն իր վերը թվարկված սրբությունների, խոհեմաբար, բայց ներքին դառնությամբ, ժամանակավոր կուլ է գնում: ]

    Ես լավ տղա եմ:
    Մաքրության ու ընտրյալության ինչպիսի հիանալի զգացում. ես լավ տղա եմ:
    Հին ժամանակներից մնացած սովորություն է, որ բանակ գնացողը պատերազմ գնացող է, պատերազմ գնացողը մեռնելու գնացող է, մեռնելու գնացողին գաղափարներ են պետք` մահը կյանքի համեմատ արժեվորելու համար, իսկ իմ գլխավոր գաղափարն ասում էր, որ ես չեմ գնում բանակ, ինձ տանում են, այսինքն չնայած ֆիզիոլոգիաս ծառայելու է` ես մտովի ազատ եմ, էդ ամեն ինչի դեմ եմ, համակարգից չեմ, որովհետև ես լավ տղա եմ: Երբևէ եղած բոլոր պետական ռազմահայրենասիրական դաստիարակության ու քարոզչական մեքենաների տապալումն էր իմ գաղափարը, սակայն իմ գաղափարը ոչ մի կերպ չէր շրջանցում էդ մահվան միտքը:
    Շատ հին (երևի մամոնտի որսի) ժամանակներից ձևավորված արարողակարգ է նաև բանակ գնալու նախապատրաստությունը, երբ ամեն արժող-չարժող, ահել-ջահել, կայացած ու տեսական որսորդ քեզ պատմում է 765 պատմություն, 765 իրավիճակ, մանրամասնորեն նկարագրում, թե որի դեպքում «լավ տղեն», ենթադրաբար` դու, «իրան ոնց պտի պահի», դու, գլուխդ լիքը պատմություններով գնում ես «մարտի» ու թարսի պես էդ իրավիճակներից և ոչ մեկը հետո չի կրկնվում քո համար: Փոխարենը քեզ հետ պատահում են բոլորովին այլ 765 իրավիճակներ, որոնցից մեծամասնութունում դու թքում ես և որոնց շուրջ սարքված իմպրովիզ պատմություննրեով` ամբողջ կյանքում հետո դու ես տանելու մարդկանց գլուխը, որովհետև ոչինչ այնպես չի զարգացնում երևակայության գեղձերն, ինչպես սեփական անհաղթահարելի ցավը հաղթահարելու հոգեմարմնական ճիգը: Երևակայությունը մեր ամենակարևոր իմունային համակարգն է, որ հորինում ու եռաչափ է դարձնում այն, ինչ մենք չունենք ու չենք էլ ունենալու մեր խեղճության, թշվառության ու անզորության պատճառով:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    RADIOmanyachka (23.01.2011)

  19. #72
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը (շարունակություն)

    ### կամ քաչալը գնաց տանձի

    Նախքան հայրենիքին ծառայելու բուն գործին անցնելը, մեզ տարան «վերամշակման ցեխ»:
    Օտարածին մարմիններով մինչ էդ ինտիմ համարվող մեր մարմնամասերի մանրամասն ներխուժումներով մեկ գիշեր և երկու օրեր տան ու զորմասի միջակայքում: Ինչպես մսացու հավերին մորթ անող ախտազերծված հոսքագծի վրա, տկլոր ու քյաչալ գյադեքի անվերջանալի հոսքի մեջ հա գնում ես առաջ, անցնում սենյակից սենյակ, ուր քեզ ստուգում են, չափագրում, ինչ-որ բաներ են ներարկում, ինչ-որ բաներ են քաշում միջիցդ, կոխում, հանում, ծակում, քերում, ասում են ասա` ա, ասա` օ, ասա` «եսիմ»` ուսերով, շնչի´, պահի´, շնչի´, պահի´, ասում են` քանի՞ ձու ունես, արա՛, չեն հավատում, ստուգում են շոշափելով: Եվ ի վերջո էդ օրը կյանքիդ մեջ առաջին անգամ դու այնքան տղամարդկային բարեմասնություն ես տեսնում (ճիշտ է, աչքի ծայրով, նենց չուզելով, պատահական), որքան իր ողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում դժվար թե տեսած լինի մեր թաղի հայտնի Խնձորը:
    Իսկ հետո ամեն ինչ շատ ավելի զավեշտալի էր, քան ես կարող էի պատկերացնել:
    Հաստա´տ դժբախտ մարդուն ոչինչ այնչափ չի երջանկացնում, ինչպես իր նման և իրենից դժբախտ ուրիշ մարդկանց մասին իմանալը: Իմանալը որն է` շոշափելը, հոտոտելը, ուսումնասիրելը, հարց ու փորձ անելը, ընդհանուր ծանոթներ գտնելու դեսուդենը…
    1500-ից ավել տղերք` բոլորն էլ մի դեմքով, մի գույնի, էլի ինչ-որ վարչության պետերից, թաղապետերից, նավապետերից քցված, խեղճ, կույս բատինկեքից ջարդված ոտքերով, մի շաբաթական բադի ճտի պես աջ ու ձախ օրորվելով, Արարատյան դաշտի լուսապայծառ, բայց դավադիր արևի տակ եփ եկող արյունով, ուռած երակներով, սիրածին կարոտած-եղեռնից մազապուրծի աչքերով… ոնց նայում էիր, որ կողմ նայում էիր, դրանցից էին ու էլի բերում, մի շաբաթ հա բերում էին… կա´յֆ:
    Չէ´, հենց միայն էն միտքը, որ մենակ դու չես էս օրին, արդեն ահագին երջանկացնում է, նույնիսկ եթե դժոխքում ես կամ էլի ինչ-որ մի տեղ էդ կողմերում:
    Սա ուսումնական զորամաս էր, ուր ենթադրաբար պետք է լինեին «սովորողներ» (դա մենք էինք), «սովորացնողներ» (հիմնական կազմի ժամկետային սերժանտներ, ենթասպաներ, սպաներ) և այլ, իրենց համար շահեկանորեն չկողմնորոշված, կոնտինգենտ:
    Սովորողներ դասը ամբողջությամբ փոփոխվում էր զորակոչից զորակոչ` տարին 2 անգամ, այսինքն այստեղ 6 ամիս էի անցկացնելու: Ամռանը այստեղ բերում էին բարձրագույնավարտներին, ձմռանը` տասնութ տարեկաններին: Հիմնական կազմի ժամկետային սերժանտները նույն սովորողներից ընտրվածներն էին (բնականաբար ոչ պատահականության սկզբունքով):
    ### կամ սեմինար

    Առաջին օրը ծանոթներ չգտա:
    Երբ անցավ էդ անհասկանլի օրն ու արդեն պառկել էինք, սերժանտիկները մտան կուբրիկ` այն սենյակը, որտեղ քնում էր մի դասակ` 21 հոգի (խնդալու բան. այդպես է կոչվում նավի վրա նավաստիների միասնական ննջարան-սենյակը… կարո՞ղ ա նավատորմ են ինձ բերել): Նրանք մեզ շշուկով, բայց բռնի սկսեցին հանել թմբիրից: Հետո տարան ամբողջ հարկով մեկ ձգվող միջանցքով մինչև վերջ, մի սենյակ` շատ մաքուր, փայլուն հատակով ու գծագրության լսարանի նման լայն սեղաններով: Լսարանը մեծ էր, բայց մենք երևի մի 60 հոգի կլինեինք ու հազիվ տեղավորվեցինք: Մեկն ուզեց ծխել, չթողեցին: Կողքիս տղերքից մեկն էն մյուսի ականջին ասեց` Փիղն ա գալու, կողքինն էլ շշուկով հարցրեց` լրջո՞վ… ու աչքերը զարմանքասարսափախառը չռվեցին-սառան: Սերժանտները մեզ դասավորեցին, հրահանգավորեցին չաղմկել, չծխել, չկեղտոտել, որովհետև էդտեղ «մեր նման տղերք են մաքրում»:
    Տոթ էր:
    Սենյակում գնալով պակասում էր թթվածինը:
    Կիսախավարում նստած էինք:
    Կիսաբաց դռնից սենյակ լցվող միջանցքի թանձր-դեղին լույսի մեջ ծխախոտի ծխի գալարներ ոլորվեցին: Փաստորեն ծխեցին: Գլուխս բարձրացրեցի, մինչ գոտկատեղը մերկ մեկը նստարանների առջևում անհանգիստ ծխելով աջ ու ձախ էր գնում: Չնայած պարապած տղա էր երևում, բայց քանի որ մարմինը մազածածկ էր ու սև, հեչ լավ չէր նայվում: Մթնոլորտը լարվում էր: Կողքիս շատախոսը էլի մտավ ընկերոջ ականջը. «Լսի´, էդ ճիշտ ա՞, որ ստե դեղեր են տալիս, որ չկայնի»: Էս հարցը տղերքի ականջն ընկավ ու մեծ խանդավառություն առաջացրեց, սկսեցին քննարկել: Մի տաս րոպե անց ինչ-որ տեղից (հավանաբար այնտեղից, որտեղից մենք մարդ էինք սպասում) մի «սուրհանդակ» եկավ ու փռչոտի ականջին ինչ-որ բան փսփսաց: Սա ջղաձգվեց, փնչացրեց, մի քանի վայրկյան լռեց, ծխախոտի մնացորդը բաց պատուհանից կտտոցով դուրս շպրտեց ու սկսեց «սեմինարը»:
    Ես, մոտավորապես «Լավ տղու կոդեկսից» մեջբերումների ակնկալիքով, հանգիստ ու դասին պատրաստ գերազանցիկի պես ձիգ էի նստած, բայց ի զարմանս ինձ դա արդեն ի գիտություն էր ընդունվում և ես հեչ էլ թեմայի մեջ չէի ու ընթացքում կորացա, կորացա, անզեն ու խեղճ զգացի ինձ: Սևը (փրչոտը) ընդհանուր առմամբ ասեց, որ «Իրանց» ջանքերով «ավել անելը ստե էլ մոմենտ չի» ու ընդհանրապես, զորամասում չկա գործ, որը «լավ տղու հագով չի, բացի զուգարանը մաքրելը», որը, «չնայած ուստավով զորքի վրայա», բայց «Իրանք» էդ հարցն էլ են կարգավորել ու ամեն օր ներքևի գյուղից մարդ է գալիս (ոմն Գառլախ), ով մաքրում է զուգարանները, նրան վճարվում է ընդհանուր «ֆոնդից», որին մենք պարտավորվեցինք պարբերաբար վճարումներ անել, մասնավորապես շաբաթական 2000-ից ոչ պակաս, ու դա, ըստ էության, զուգարան մաքրելու ռիսկից հրաշալի ազատագրում էր: Նաև հանձնարարեց սերժանտներին` մեզ ծանոթացնել այսպես կոչված «պիղծ» տարածքների աշխարհագրությանը, որպեսզի մենք այնտեղ ընկած որևէ բան չվերցնեինք ձեռքներս: Պիղծ էին համարվում այն տարածքները, որտեղ երբևէ (մի շաբաթ, մի ամիս, կամ եսիմ քանի տարի առաջ) մեկը թողել էր իր որևէ արտաթորանքը (չհաշված երևի արցունքներն ու թուքը, մնացած ամեն ինչ արտաթորանքներից պիղծ էր համարվում): Այդ տարածքների թվին էին պատկանում բնականաբար զուգարանը, լվացարանի ու բաղնիքի հատակը, ծխարանում մի անկյուն, սպորտային ավանում մի հինգ քառակքուսի մետր ու էլի ինչ-որ տեղեր: Մեզ զգուշացրեցին նաև, որ հանկարծ չավելացնենք պիղծ տարածքները, որովհետև դրանց մաքրությունը «զորքի վզով ա» և ... ի երջանկություն Գառլախի` մտածեցի ես:
    Հա ի՞նչ:
    Էսքան բա՞ն:
    Սկսվեց...

    ### կամ Ջուրը

    Շոգից ուղեղիս մեջ բլթ-բլթ ձայներ, աչքերիս վրա դեղնածծումբ փառ, ականջներիս մեջ դատարկ թունելով քայլելու, կամ 10-րդ հարկից զիբիլի խողովակի մեջ զիբիլ գցելու նման ձայներ: Տուն զանգելուց և անշառուփորձանքի առաջին լուրը հասցնելուց հետո` զգացմունքային անապատացում, մահվան հետ ի սրտե հաշտ լինելու լռություն, քրտինք, քրտինք, մորֆիալ անզգայություն ու ջրին հասնելու ինքնաբուխ, անվերջանալի, բնազդային մարմաջ:
    Ջուր չկար. չլինելու չափ քիչ էր:
    Կամ իրոք չկար, բայց շուտով լինելու էր, որովհետև ինչ-որ շինարարություն էր ամենուրեք, կամ չկար, որովհետև պետք չէր, որ լիներ ու շուտով էլ չէր լինելու, որողհետև մեզ` համազորային ստորաբաժանումների ապագա մանր հրմանատարներիս հարմարեցնում էին հավանական ծանր, անապատային պայմաններով մարտի դաշտին` հավանաբար Աֆղանստանի կողմերը: Թեպետ ուսումնական զորամասում անցկացրած բոլոր 6 ամիսների ընթացքում էդպես էլ ջուր չեղավ կամ համարյա չեղավ, ես էդպես էլ չիմացա, թե հատկապես ինչո´ւ չեղավ այն:
    Այ թե մորս տատ Վարդիշաղը կենդանի լիներ: Ասում են, երբ երկար ժամանակ գյուղում անձրև չի եկել, նա` կորամեջք ու հիվանդ այդ պառավը, յոթ տնից ջուր է հավաքել ու գնացել է գյուղի վերջում գտնվող մի պռատ խաչքարի մոտ, ինչ-որ հմայական աղթք է ասել` յոթնուկ ջրով ցայելով քարը: Մինչ բաբոն կհասներ տուն` անձրև է սկսվել... անձրև որն է` տեղատարափ: Ափսոս այդ հմայական աղոթքը գնացել է նրա հետ էն աշխարհ, երբ նա, իր իսկ կանչած հերթկան տեղատարափից թրջվել, մրսել ու անդառնալի հիվանդացել է 97 տարեկանում:
    Մի շաբաթվա ծառայող էինք:
    Արդեն բոլորս զինվորական հագուստ էինք ստացել ու հրաման կար մի գիշերվա մեջ բոլոր համազգեստների մեջ ներսի կողմից սահմանված կարգով գրառումներ անելու` անուն, ազգանուն, ստորաբաժանում ֆորմատով: «Արա´, ո՞վ լավ ձեռագիր ունի»,- հարցումին արձագանքած մի քանի դժբախտների սերժանտները տարել էին սպայանոց ու սրանք գրում էին: Մեզ հերթով կանչում էին սենյակ: Իմ հերթն ուշացավ ու կեսգիշերն անց էր արդեն, երբ ինձ կանչեցին: Տոթ էր: Ես ծարավ մեռնում էի: Կուբրիկում վերջին լիտր ջուրը վաղուց էինք քաշել ջաններս: Հույս ունեի, որ սենյակում սերժանտները ջուր կունենան: Մտա կծու ժավելահոտով սենյակ: Մեկն ասեց` հանվի´ արա: Աչքս ընկավ սեղանին թափանցիկ պլաստմասսայե կիսով չափ լիքը շշին, սիրտս հանգստացավ… ջուր կար: Հետաքրքիր գյուտ էր, տղերքը գրում էին թանաքի փոխարեն ժավելով լցված գրիչներով, սովորական գրելու նման: Քաշում էին թափանցիկ գիծ կտորի վրա ու մի քանի վայրկյան անց գիծը սպիտակում էր: Մինչ զինվորը գրում էր անուն/ազգանունս վերնազգեստի ներսի մասում` աչքս սեղանին դրված շշին էր: Ես օգտվեցի հարմար պահից ու ձեռքս գցեցի շշին, կափարիչն արագ բացեցի, խորապես երջանիկ հոգոցով ասեցի` ջուր... ու քաշեցի գլուխս… մեկ էլ Արմանի պապի քաշած արաղն էր էդպես վառում… արա՞ղ էր… լեզուս չեմ զգում… «թքի´ արա՜, թքի´, կուլ չտա´ս արա՜»… հազիվ հասա բաց պատուհանին ու փսխեցի խմածս հեղուկը… ժավել էի խմել, բերանս վառվում էր` ջու՜ր, ջու՜ր, գոռացի, ջու՜ր, արա´, ջու՜ր…գոռացին էլի, խառնվեցին, դռներ բացվեցին, դռներ փակվեցին, անկյունում շորերով քնած մեկն ասեց` ձեննե՛րդ, արա՛... ջու՜ր... ջու՜ր... արա դնեվալնի` ջու՜ր... մի քանի րոպեից ջուրը հասցրին: Ողողեցի բերանս, թքեցի, ողողեցի, թքեցի:
    Լավ պրծա, կուլ չէի տվել... բայց մի ամիս ոչ մի համ ու ջերմաստիճան չէի զգում բերանումս:
    Էդ դեպքից հետո անունս կպավ Ջուր:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    RADIOmanyachka (23.01.2011)

  21. #73
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը (շարունակություն)

    ### կամ ստատուսից` ռեժիմի

    Բանակում, առաջին ամիսը, բացի «կլման ակտի դժվարությունը» (ինչպես զորամասի գլխավոր բժիշկն էր սիրում անվանել էդ գործը), միայն մի դժվարություն կար, գտնել սեփական կարգավիճակը, դե` ստատուսը: Ոմանք դա կանխամտածված են անում, ոմանց մոտ ինքնաբերաբար է ստացվում (ինչպես իմ), ոմանք վիզ են դնում դրա համար, մարդ են մեջ գցում, ծեծ են ուտում, ոմանք արժանանում են դրան, ոմանք պարգևատրվում և ոմանք էլ պատժվում են դրանով: Այսինքն այն միշտ մի ձև առաջանում է, որովհետև բոլորն ուզում են հնարավորինս շուտ հասկանալի դարձնել անորոշն ու հիմնավորված վերաբերմունք ունենալ քո նկատմամբ: Այն մականունի պես է, քեզ կպչելուց ու քո վրա հանրայնորեն հաստատվելուց հետո համարյա միշտ դու կռիիվ ես տալիս դրա դեմ, բայց քո կարգավիճակը օրեցոր քո տեսակն է դառնում, ու դու ինքդ էլ ժամանակի հետ հավատում ես այն պայմանականությանը, որ քո ռոժի տակ հասկանում են ուրիշները:
    Մնացյալը ռեժիմ էր:
    Ռեժիմն այն է, երբ իրադարձությունները 98% ճշտությամբ կրկնվում են որոշակի պարբերականությամբ. կրկնվում են օրերը, շաբաթները, ամիսները, տարիները: Ռեժիմն այն է, երբ հայտնի են բոլոր հնարավոր հարցերն ու դրանց պատասխանները: Ռեժիմն այն է, երբ խաղաղվում ես ու անկախ սննդակարգից` սկսում չաղանալ: Ռեժիմը տեղական նշանակության իրադարձություներվ ու անցուդարձով խորապես հետաքրքրված լինելն է: միայնակ մնացած տղամարդիկ առավել արագ են ռեժիմ ձևավորում քան կանայք, եթե իհարկե կանայք ընդհանրապես դա անում են: Ռեժիմը, տղամարդկային ագրեսիան մեղմելու կամ առնվազն լեգիտիմացնելու պատմականորեն ձևավորված մոդել է` էդ ագրեսիայի հնարավոր հետևանքները հանուն ընդհանուր արդյունավետ համակեցության նվազագույնի հասցնելու համար: Տղամարդկային ագրեսիան ավելի երկար էվոլուցիա է անցել քան կանացին, ուստի կանացի ագրեսիան միշտ առավել վտանգավոր է: Էհ... ափսոս մեզ չէր սպառնում կանացի ագրեսիայի վտանգը, չնայած, փառք Աստծո, պուճուրն իրեն լավ էր զգում. հոգու հանգստության համար առաջին շաբաթները ստուգում էի ամեն գիշեր: Հետո, երբ արդեն միևնույնն էր, ամեն ուրբաթ` լույս շաբաթ գիշերը, առավոտյան հինգի կողմերը... Պարում էին փարթամ ացտեկ քրմուհիներս, ացտեկ, թե ինկ, չգիտեմ, էդ կողմերից էին հաստատ, պարում էին շրջանաձև, ես` մեջտեղում, պարում էին սեփական երգ-երաժշտության տակ, պարում էին` ընթացքում սեղմելով շրջանն ու ինձ թեթև հպելով իրենց մերկ ստինքնեը: Պարում էին տարօրինակ շարժումներով` ավելի ու ավելի արագացնելով պարի ռիթմն ու երաժտության մեջ ինչ-որ չխկ-չխկիկի տեմպ մտցնելով, որը հետո դառնում էր ծորուն ու համսեռ… հեշտալի ու… թաց... զարթնում էի:
    Ռեժիմը այն է, երբ հայտնի են բոլոր մարդիկ, ովքեր բոլոր հնարավոր հարցերին տալիս են արդեն հայտնի պատասխանները ու բոլորը գոհ են: Ամենադաժան բախումները այդ «պարտականությունների» վերաբաշխման համար էին լինում, և գրեթե ամեն շաբաթ մի արկածախնդիր, երբեմն նույնիսկ փոքրիկ ապստամբյալ խմբեր էին ծլում, իրենց դնելով իրենց սիրած մուլտ- հերոսի տեղը, ուզում էին վերանայել իրերի դասավորությունն ու ընթացքը: Սակայն այս պատմությունների մեծամասնությունը լավագույն դեպքում ավարտվում էին պայթած աչքերով ու «կներեք ախպերներ` անցած ըլնի» կախարդական դիվանագիտական բանաձևով: Մի ճշմարտություն կար. եթե առաջին 5-7 օրում դու չէիր իրացրել քո իշխանական ամբիցիաները, ապա դրանից հետո մի քանի ամսվա մեջ էլ հաստատ չէիր կարողանա այդ անել:

    Անձնական թերթիկներ կամ Տղերքը

    Գումարտակն ամբողջությամբ տաղակայված էր եռահարկ շենքի երկրորդ հարկում, ամբողջ հարկով ծայրից ծայր միջանցք էր, որի երկու կողմերում հերթկանությամբ տեղակայված էին զինվորկան ընդհանուր` 20-25 հոգու համար նախատեսված ննջարանները, 2-3 սպայական գրասենյակներ, ընդհանուր լվացարանն ու զուգարանը, տնտեսական սենյակներ: Միջանցքի ամենավերջում տնտեսական նշանակության սենյակներն էին, կահավորված հատուկ բնակության համար, և տրվում էին այն ժամկետայիններին, ում հագով չէր ընդհանուր զորքի հետ համակցվելը: Այնտեղ բնակվողները հիմնականում ազատ էին զորքի ընդհանուր առօրյային մասնակցելու պարտականություններից, և այն դեպքում, երբ մեզ արևի տակ շարում ու հաշվում էին օրեկան 8-9 անգամ, նրանք շարք էին իջնում ոչ ավել քան շաբաթական 1 անգամը: Զորամասում բոլոր խիստ ու ոչ այնքան խիստ կարևոր հարցերն այդ սենյակներում էին լուծվում, որովհետև այնտեղ հիմնականում լավերն էին ապրում: Ինչու հիմնականում, որովհետև առանձին սենյակում ապրելու հանգամանքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր կարևոր դեմք լինելու/դառնալու համար, իրականում այդ սենյակները գումարտակի հրամանատարը ամսեկան 300-500 դոլլարով հանձնում էր B&B-ի նման: Արտոնյալ սենյակների վարձակալները հիմնականում մշտական կազմի ժամկետայիներ էին` ենթադրաբար սերժանտներ ու ավագներ, որոնք իրենց պարտականությունները թողել էին մնացած աշխարհազորային սերժանտիկների վրա, ովքեր մեզ հետ հավասար պախատ էին անում առավոտից իրիկուն: Իրականում այդ բոռ տղերքը հենց ռեժիմն էին, ամբողջ համակարգի երաշխավորներն ու պահապան քրմերը, ու նրանց լուծած հարցերը շատ ավելի կարևոր ու կենսական էին թվում, քան գեներալինը:
    Բացի զամպալիտի (գեներալի դաստիարակչության գծով տեղակալի) կողմից բոլորի վրա տրաֆարետային լրացված «անձնական թերթիկները», Տղերքի վրա կային նաև չգրված, չարձանագրված իմիջա-ստատուսային «անձնական գործեր», որ մենք ի գիտություն ընդունելով, պարբերաբար «լրացումներ կատարելով»` պահում էինք մեր գլուխներում` հատուկ դրա համար նախատեսաված դարակների մեջ:
    Մասնավորապես…
    Սևը ամենածանր հարցերն էր լուծում, ասենք` ինքնասիրության վիրավորում, կարգավիճակի վերանայում, սամավոլկա, զուգարանային «Գառլախ» հիմնադրամի տնօրինում, ինքնասպանության փորձեր, զորքի և սպայակազմի հետ հարաբերությունների կարգավորում: Լուրջ տղա էր: Սենյակում մենակ էր ապրում: Ասում էին, որ պաշտպանության նախարարի քրոջ տղան է:
    Թոխմախցի Ֆելոն պատասխանատու էր շենքի ներսի մաքրության համար. կուբրիկներ, լվացարան, միզարան, զուգարան, գումարտակի հրամանատարի սենյակ, սպայանոց, տնտեսական սենյակներ: Ծանրամարտիկի նրա չհաջողված կարիերայից մնացել էին անխնա-մկանուտ կազմվածքն ու չարությունը օրվա իշխանությունների հանդեպ:
    Մռդեն սերիական մարդասպանի գունատ-թափանցիկ մաշկ ուներ, որի տակից ուրվագծվում էին կապտավուն երակներն ու մազանոթները: Քնած բուդդայի կիսափակ աչքեր ուներ միշտ, աբորիգենի մսեղ շուրթեր ու խոսում էր ձգող ժապավենի նման. փիլիսոփայելու և «մեր ապրած նեղ կյանքի մասին» ճշմարտություններ ասելու հակվածություն ուներ: Ռեժիմին պլան էր հասցնում, տարածաշրջանի լավագույն պլանը: Նրան սիրում ու փայփայում էին պտղաբերության աստվածուհու պես:
    Մեկ տարեկան տղայի կարոտախտից օրեցօր խորացող մանյակալ դեպրեսիվ պսիխոզի ծայրահեղ պոետիկ դրսևորումներով Դեւը պատասխանատու էր շարահրապարակի ու հարակից գազոնների մաքրության համար: Խայտառակ շատ էր ծխում ու դրանից աչքերի շուրջը սև շրջանակներ էին: Իսկ ինչու պոետիկ, որովհետև, երբ բռնում էին նրա պսիխոզի մանյակալ կամ դեպրեսիվ բզիկները, նա գալիս- մտնում էր Դոբրի Դավոյի ծոցն ու ասում էր` ինձ հեքիաթ պատմի, հակաճառելու կամ կողքից միջամտելու դեպքում` վայրենի ծեծ էր տալիս միջամտողին:
    Մոմը սենյակում էր ապրում, որովհետև գումարտակի հրամանատարից խումարով տարել էր այդ բնակության իրավունքը, ուներ դաշնակահարի երկար, բարակ, մոմի պես ճկուն մատներ ու պալատականի ազնվական էթիկետ, շոկոլոդե մաշկ ու հիստերիկ վախ մանր կարիճներից, որոնցով վխտում էր մեր զորամասը:
    Ծիծիկ Միշոն նարյադն էր գրում: Այսինքն զորամասում ամեն օր կատարվելիք գործերում մեր գումարտակի բաշխումը, թե ով որտեղ պետք է աշխատի և հատկապս ինչ աշխատանք պիտի կատարի: Նրա մականունը կապված էր չափից դուրս մեծ կրծքամկանի կամ դրան պատող ճարպա-մաշկային գոյացության հետ, որը 2-րդ համարի կանացի կրծքերի տպավորություն էր թողնում, հատկապես կիպ շապիկի տակից:
    Արտաչոկը զբաղվում էր ցխելու և ցբխելու հարցերով: Միայն նա կարող էր նրբորեն տարբերակել, որ ցխելու և ցբխելու տարբերությունը կյանքի գին ունի: Ինչ-որ վտանգավոր արևելյան մարտարվեսի վարպետ էր, փոքրամարմին ու բարալիկ կմախքով:
    Առանձին սենյակում էր ապրում նաև սրանից վերև ու սրանից ներքը նկարագրվողի հետ որևէ օրգանական կապ չունեցող Պուպուշ Գուգոն` երբևէ իմ տեսած ամենականացի տղամարդը: Միակն էր, ով կարող էր իրեն թույլ տալ մայրաքաղաքից զորամաս առաքումով պիցցա պատվիրելու թիթիզությունն ու անկապությունը: Հայրը քաղաքական գործիչ էր, մայրը` «Կանաչ երկիր» հիմնադրամի տնօրենը և նրան մեծ հաշվով բանակ էին ուղարկել ընտրություններից առաջ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով ու հաջողել էին: Նրան բոլորս սիրում էինք, նույնսիկ այնքան, որ իրենից թաքուն Մայրամիկ էինք ասում:
    Եվ իշխանական հիերարխիայի ամենավերևում, ամենա-ամենավերևում կար մեկը, ում մասին միշտ աշխատում էին չխոսել, խոսելիս էլ շշուկով էին խոսում, ում մասին լեգենդներ էին հյուսվում, շշուկներ էին շրջում դասակից դասակ, վաշտից վաշտ, գումարտակից գումարտակ, զորամասից զորամաս: Ճիշտն ասած ես այդպես էլ չիմացա, թե ինչ հարցեր էր նա լուծում, կամ արդյո՞ք լուծում էր: Նաև երբեք չեմ լսել, որ նա ինչ-որ մեծահարուստի կամ այլ հայտնի մեկի հետ կապ ունենար: Բայց նա լավագույն սենյակն էր զբաղեցնում, նրան լավագույն ընծաներն էին բերում, միգուցե չիմանալով էլ, թե ինչի համար, բայց այդպես ընդունված էր: Շարվելու էլ նա իջնում էր ամիսը մեկ անգամ , ու այդ օրը անձրև էր գալիս անպայման և մեզ արագ ցրում էին:
    Փիղն էր:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    RADIOmanyachka (23.01.2011)

  23. #74
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը (շարունակություն)

    ### կամ բեկման կետ

    Բարի օր քեզ...
    Շոշափելի 3D վանդակում հայտնվածի ազատագրվելու խելագար կիրքը բանակ գալու նախորդ օրվա ինքնության հետ նույնանալու ցանկույթունն է. ուտել նույն ուտելիքները, հագնել նույն շորերը, շփվել նույն մարդկանց հետ, խոսել նույն թեմաներից... մինչ առավոտից առավոտ քեզ համար լրիվ ուրիշ կինո են ցույց տալիս:
    Բայց լպրծուն ժամանակը, որ հեշտալի ու աննկատ ծեփամածում է բոլոր ցավի օջախները քեզնից ներս ու քեզնից դուրս` տանելի բարակ շերտերով մանրից սահմանագծում է քո ու քո միջևը... դու ոչինչ չես նկատում:
    Ու գալիս է մի պահ երբ դու ինքդ էլ հավատում ես, որ դու Ջուրն ես, ոչ թե Վահիկը Վահանսարյան, որ դու Փղի դեսդենչիկն ես, ոչ թե գերդաստանիդ հույսն ու հավատը, որ դու ճաշարանում նարյադի ես, ոչ թե ակադեմիայում գիտաժողովի, որ դու կեղտոտ ու փնթի գյադա ես, ոչ թե ինտելեկտուալ ու կարիճ հումորով սրտակեր: Երբ քեզ խայտառակ ցուրտ եղանակին տաք ու հարմարավետ շոր են տալիս, որ դրսից շատ հարմար է նայվում բոլորի աչքին ու ներսից էլ` ինքն է որ կա կարծես, որից սակայն միզահոտ է գալիս ու քո նախընտրած փիրուզագույնի փոխարեն ժանգոտ-դարչնագույն է, ներսիդ ու դրսի սահմանը սկսում է հաստանալ մահացու մարգարտաշերտով… ինքնափրկության բնազդ է երևի:
    Հիմա լավ չեմ հիշում` ում ընտրութունն էր, Փղի՞, թե՞ Սևի, բայց մանրից, նախնական չեմուչումով, նեղվելով-բանով, քիչ-քիչ օրինաչափ դարձավ, որ ես Փղի սենյակին եմ «կցված» ու հիմնականում իմ վզով էր նրա սենյակի մաքրությունը` առավոտ-իրիկուն, ճաշարանից նրա համար ուտելիքի բերելը օրը երեքից չորս անգամ, ջրի տարաների թարմացումն ամեն օր ու պադշիվի կարելը շաբաթական մեկ անգամ:
    Սկզբում ահավոր ծանր էի տանում, անընդհատ նեղվում էի, երբ ինձ ասում էր` էսինչ բանն արա, էն ինչ բանը բեր, էդ ինչ բանը տար... բայց որոշ ժամանակ անց դա էլ դարձավ ռեժիմ ու նույնիսկ եկավ մի պահ, երբ ես ի սրտե երջանիկ էի Փղի համար վազվզելուց, որովհետև ավելի լավ էր Փղի համար վազվզել (դա ինչ-որ տեղ նույնիսկ պատվաբեր էր) քան, ասենք, Թոխմախցի Ֆելոյի: Այլ բան էր, երբ գնում գիշերը խոհարարին հանում էիր քնից, ասում էիր` Փիղը ժարիտ ա ուզում և այլ բան, երբ ցերեկը գնում էիր այդ նույն խոհարարից Ֆելոյի համար մի բուխանկա հաց ուզելու: Մի խոսքով, ես այնպես մերվեցի իմ ստատուսին ու այնպիսի խանդավառությամբ սկսեցի անել իմ գործը, որ նույնիսկ Սևը-բան Փղին իմ վրով ասում էին` Փիղ ջա՞ն, բա էս ու՞ր ա կնիկդ... կնկադ ասա թող մի հատ կոֆե դնի... մի հատ ջուր բերի... մի հատ պպզի` վրով թռնենք... էս ծամոնը զորքի բերանն էլ ընկավ, ու ես սկսեցի մանրից թեմաների մեջ ընկել: Երբ ճնշումներին արդեն չէի կարողանում հակադարձել, մի կես բերան ասեցի, նեղվեցի Փղի մոտ ու... մի գիշերվա մեջ բոլոր թեմաները խաղաղությամբ ջրվեցին:
    Ես չգիտեմ, թե նա ոնց էր անում այդ ամենը... մեծագույն գաղտնիք էր բոլորի համար:
    Չնայած Փղի ներկայությամբ հաճախ լինելուս` ինքչան հիշում եմ նրա հետ մարդավարի բառ փոխանակելու առիթ շատ ավելի ուշ ունեցա: Էդ անգամ, երբ Թոխմախցի Ֆելոն ինձ բերել էր Փղի սենյակը մաքրելու ու ես իմ գործով էի զբաղված, նա երկար խորացավ փոշոտ բատինկեքիս վրա, հետո ասեց. «Արա Ջու´ր, ինչի՞ բատինկեքդ չես մաքրում, լավ տղեն պտի հետևի իրա մաքրությանը»: Ես ուզեցի տպավորություն թողնել, Փիղը հավասարի պես խոսում էր հետս, խորհրդավոր տխրեցի ու դժբախտ, բայց հանճարեղ փիլիսոփայի պաթոսով ասեցի` բայց դա ինձ ավելի երջանիկ չի դարձնի, Փի´ղ ջան… Նա իրոք չէր սպասում, մտահոգվեց, լռեց, ես մտածեցի` չի պատասխանի ու լուռ շարունակում էի փայլեցնել նրա սենյակի հատակը, մեկ էլ մի քանի րոպե անց ասեց` կդարձնի´…ու պառկած տեղում շուռ եկավ դեպի պատը, քնեց: Այս անգամ ե՛ս մտահոգվեցի, չհասկացա` ինչու և ինչպես դա պիտի ինձ ավելի երջանիկ դարձներ, բայց ես սկսեցի հետևողականորեն փայլեցնել բատինկեքս:
    Մի ամիս էլ տշեցինք:
    Փիղն արդեն ինձ այնքան էր վստահում, որ երբ գիշերները գնում էր քաղաք, սենյակի բանալին տալիս էր ինձ ու ես ներսից փակում, իմ համար կինո-մինո էի նայում, քնում էի նրա փափուկ տեղերի մեջ... ավելի ճիշտ` վրա, առանց սպիտակեղենը բացելու, որովհետև դրանից զզվում էր: Եթե միայն զորքն ինձ չտեսներ ցերեկը միջանցքներում վազվզելիս, նրա համար ուտելիք, կամ ջուր տանելիս, նրա զենքը քանդել-մաքրելիս կամ էլի ինչ-որ այդպիսի բաներ, հանգիստ կմտածեր, որ ես Տղերքի հետ եմ տալիս-առնում արդեն ու իրենցական եմ:
    Նույնիսկ գիշերային ուշ ընթրիքներին, որոնք Տղերքը հիմնականում անց էին կացնում մեկն ու մեկի սենյակում հավաքված` ինձ էլի էին հրավիրում սեղանի մոտ: Ճիշտ է, ոչ սկզբում, բայց նաև ոչ վերջերում… նույնիսկ մի անգամ կենաց եմ ասել… բոլոր նեղ կյանքում գտնվոր լավ տղերքի կենացը… ինչ-ինչ, դեռ դպրոցական քեֆերից իմ թամադայական ջիղը ջոկել էի. էդ գործում կարևորրը լսարանի ականջին հաճո լինելն է, և ոչ թե անձնական հուզաթրթիռները ինքնանպատակ հրապարակելը:

    Անձնական թերթիկներ կամ հարիֆությունը

    Ռեժիմը` ռեժիմ, բայց ես ինքանախաբեությամբ չտառապելով` գիտեի իմ իրական խավային պատկանելությունը, որ ինձ պես սովորական, առանձնակի իշխանական ամբիցիաներով չտառապող կամ դրանից հույսները կտրած տղերքն էին, թեկուզ և ի սկզբանե խեղճ կամ խեղճացված, բայց դե հեշտ, ամենակարևորը` հեշտ: Հարիֆություն որ ասում եմ, համասեռ զանգված չէր, սրանց մեջ էլ կային աչքի ընկած ու ճանաչելի տղերք:
    Զլոյ Դավոն ու Դոբրի Դավոն կարելի է ասել թռել էին բանակ տարեկետումով, այսինքն առանց կիբեռնետիկայի ֆակուլտետն ավարտելու, որովհետև խառն էին ինչ-որ մութ հակերային պատմության մեջ: Ինչպես իմացա նրանց հետ մտերմանալուց հետո` նրանք կոտրել էին հայտնի բջջայի օպերատորի լիցքավորման քարտերի ալգորիթմը, ահագին թվերի շարքեր էին հանել ու ասենք 1000 դրամանոց լիցքավորման քարտերի կոդերը սկսել էին խուրդել 800-ով: Հետո նրանց փոքր բիզնեսին ահագին լուրջ տղերք էին խառնվել, իրացման մեծ ցանց էր ձևավորվել: Բայց, ինչպես լինում է նման պատմություններում, հանցախումբը բռնվել էր շատ արագ ու քանի որ բջջային օպերատորը չէր ուզել հրապարակել այս գործն իր իմիջը չփչացնելու համար` մի ձև ծածկադփոց էին արել գործը, դե մեր պայծառ ուղեղներին էլ բանակ էին ճամփել: Զլոյ Դավոն ու Դոբրի Դավոն նույն բանն էին, ուղղակի մեկը սևահեր էր, մյուսը` շիկահեր, մեկն առաջին հարկում էր քնում, մյուսը` երկրորդ, մեկն անընդհատ ժպտում էր ու հաճույք էր ստանում իր ապրածից, մյուսն անընդհատ բողոքում , մռմռթում, բայց էլի վայելելով:
    Թալինցի Գոնչը առաջին երկու ամիսը խուսափում էր ռեժիմի ուշադրությունից` օլիգարխի կազմվածքի և սասունցու լեռնային փահ-փահ ծիծաղի շնորհիվ, ինչը մեծ հաճույքով բանացնում էր ամեն անկապ առիթով: Իսկ երբ առիթ չկար, ինքն էր ստեղծում շատ հաճախ աշխատող մի հիմար հումորի միջոցով: Երբ մեկն օրինակ ասում էր` հակագազ, սա բարձրաձայն հարցնում էր` ինչագա՞զ, կամ ասենք` լեյտենանտ... ինչենա՞նտ ու սկսում էր ինքն իրենից գոհ Անդրանիկի զինվորի պես փահ-փահ ծիծաղել: Միշտ ուզեցել եմ խփեմ նրան էդ ապուշ հումորի համար: Սակայն Գոնչի ստատուսի անհիմն լինելը շուտով ջրի երես դուրս եկավ, և հանկարծ նրա մոտ հրաշալի ձայնային տվյալներ բացահայտվեցին ու նա առիթից առիթ սկսեց երգել ռեժիմի համար` Ախ, իմ հայրենիքի ջուրը... Ո´վ, նավավար... Кайфуем... ու էլի ինչ-որ բաներ «Փարվանայի» երգացանկից:
    Կիրովականցի Խուճն ու Բիձեն կրիմինալ կուռաժի ու անընդհատ իրար հետ թաքուն, փսփսալով խոսալու խորհրդավորությամբ մոտ երեք ամիս ձգեցին ստատուսի հարցը: Նրանց դավադիր պահվածքն ու մետրուկեսանոց հասակի համեմատ չարդարացված ագրեսիվ պահվածքը հուշում էին, որ սրանց տակ մի բան կա ու բոլորը ենթագիտակցորեն փորձում էին հեռու նրանցից: Սակայն երբ պարզվեց, որ իրականում ոչինչ էլ չկա, սկսվեց նրանց նեղ կյանքը: Խուճը գործից թռնելու համար մի օր հայտնվեց հանդերձարանի կախիչներից կախված, ոտքերը գետնից կտրված ստորացուցիչ դիրքում, իսկ Բիձեն սպառնաց կարևոր ախպերների կանչել... ինչ-որ մարդիկ իրոք եկան, սակայն Տղերքի ու նրանց մերձեցման ընթրիքում հանկարծ ջրի երես դուրս եկավ Բիձու նախկին ջեբկիրի հաջողակ կարիերան ու գումարտակից անընդհատ կորչող փողի ու հեռախոսների չբացահայտված փաստերի կոնտեքստում, սա շատ հետաքրքրեց ռեժիմին: Սակայն մեկ շաբաթ անց, երբ Բիձեն դեռ հպարտ էր քայլում, պահեստանոցում նրա անձնական իրերի «խուզարկումը» կազմակերպեցին ու ամեն ինչ ջրի երես հանվեց. Բիձու ստատուսիզացիան ավելի տխուր ավարտվեց, քան Խուճինը: Նա նույնիսկ ինքնասպանության իմիտացիա արեց, բայց քանի որ բոլորը թքած ունեին` որոշեց ապրել և... ստեղծագործել: Մի ամիս անց Բիձու բանակային օրագիրը` դարդոտ ոտանավորներով, սկսեց շրջել ամբողջ գումարտակով, նույնիսկ զորամասով մեկ, ու նա հասավ իր երազած փառքին: Ես էլ եմ նրա գործերից մեկը արտագրել ու նամակով ուղարկել, հետո կասեմ, թե ում:
    Փոցխ Լյովիկը, որ միշտ այնպիսի դեմքի արտահայտություն ուներ, ասես կես ժամ առաջ մորքուրն էր մահացել, այսինքն բավականաչափ տխուր, որպեսզի խուսափի գործից, սակայն ոչ այնքան դժբախտ, որ բարձր ձայնով լաց լինի կամ ինքնասպանության հակվածություն ունենա: Իսկ անունը կապված էր տարածքի մաքրության համար առաջարկվող բոլոր գործիքներից փոցխը նախընտրելու, կարելի է ասել, փոցխի համար կռիվ տալու հետ: Բոլորին բացում էր նրա այն ներքին համոզմունքը, որ փոցխն ավելի ազնվական գրծիք է, քան ցախավելը:
    Բորդյուր մականունով կենսազանգվածը, որն իր կազմվածքով ավստրալոպիտեկի ու հոմո սափիենսի միջև բացակայող օղակն էր, պոտենցյալ սեքսուալ ստրուկի խառնվածք ուներ: Բուրում էր յոթ օրվա չթաղած մեռելի պես, ուտում էր գետաձիու չափ և ուներ առատ բայց անկանոն մազածածկույթով դեղնավուն մաշկ: Հիմնականում հիվանդ էր որովայնային տիֆի ախտանիշներին նմանվող ինչ-որ հիվանդությամբ ու թրև էր գալիս հոսպիտալի կողմերը` այնտեղ ընկնելու հույսով: Շուտով Արտաչոկն իրականացրեց նրա երազանքը և Բորդյուրը ոչ միայն զորամասի, այլ նաև համաբանակային հոպիտալը տեսնելու հնարավորություն ունեցավ:
    Քյավառցի Ծըծն ու Ծուծը օրալ սեքսում անմիջական կրավորական մասնակցություն ունեցած լինելու ոչ անհիմն կասկածների պատճառով` ճաշարանի անկյունում առանձին, մեկ տեղանոց սեղանի մոտ էին նախաճաշում, զարմանլիորեն միշտ առանձին-առանձին, որովհետև տանել չէին կարողանում միմյանց: Որովհետև Ծըծի ծըծ լինելը Ծուծն էր բացահայտել: Իսկ Ծուծն ընդհանուր առմամբ մեծ պահանջարկ վայելող ծուծ էր, որովհետև վերանորոգում էր ռեժիմի բջջային հեռախոսներն ու մնացած այլ ոչ լեգալ տեխնիկան:
    Ես` Ջուրս, որ հայտնի էի աստղագիտության և ձեն բուդդայականության իմ փայլուն գիտելիքներով ու սրա-նրա տեղը օրապահ կանգնելու «պատրաստակամությամբ»:
    Կային նաև լեգիտիմ ինտելիգենցիայի իմունիտետով զորքի հաշվին լռվցնող մի քանիսը:
    Անտաշյանը (դա նրա իսկական ազգանունն էր), որ զորամասի «Արծիվ» թերթի խմբագիրն էր: Թերթ, որ բացի նրանից ու գնդի զամպալիտից ոչ մեկ չէր կարդում, թերթը զուգարանում օգատգործելն էլ դատվելու թեմա էր:
    Արթիկցի Վլեն, ով ստվարաթղթից ու քարերի փոշուց վանքեր էր սարքում ռեժիմի ու սպայակազմի համար, դաջվածքների սրտաճմլիկ էսքիզներ էր անում, սիրային բացիկներ էր ձևավորում ու էդ ամենի համար ազատված էր ամեն ինչից, իր համար խելոք նստած գործ էր անում:
    Կայֆոն չաստի КВН-ի թիմի գլխավոր սցենարիստն ու հաստիքային հումորիստների խմբի կապիտանն էր, ում բեմից նույնիսկ թույլատրված էին որոշ կատակներ գեներալի վրա:
    Կոնսի Պոնչը հաստատ ավելի ուժեղ հումորիստ էր: Ջութակահարի պրոֆեսիոնալ կրթությամբ էդ 2մ 10սմ -անոց հսկան ավելի բարի էր, քան Փոքրիկ Իշխանն ու ավելի սրամիտ, քան լեյտենանտ Շմիդտի բոլոր որդիները միասին: Հենց էն միտքը, որ Պոնչը կարող էր ջութակահար լինել, արդեն խնդալու էր: Նրա դասական համարը` գուշակել, թե ով ինչ է եղել անցյալ կյանքում: Օրինակ` ինձ մի անգամ ասաց, որ ես անցյալ կյանքում Դանիայի կողմերը պալատական բուսաբան եմ եղել, թիթեռներ եմ բռնել ցանցով ու չորացրել, թիթեռներին ավելի եմ սիրել, քան միջնադարի կատաղած պալատական կուկուշներին` այ սենց ծիծիկներով (ցույց տվեց իր վրա իր երազած չափը): Գժվեցի, փորձեցի ծեծեմ... ախր մեր հարևան Շաքարն էր ինձ էդպես ասում, երբ տեսնում էր գիրք կարդալիս. «դու մարդ չես դառնա, այ բատանիկ...»: Հետո խրատում էր հորս. «էս լակոտին ուշադիր եղեք, շատ ա կարդում»
    Այնուամենայնիվ Պոնչի ժողովրդական բանասացի կարիերան ավարտվեց, երբ մի անգամ զորքին հավեսով բացելուց հետո ասել էր` Թոխմախցի Ֆելոն Հոլանդիայում ուկրաինացի կուկուշներին թրաֆիքինգի ենթարկող, պասպորտը ձեռքներից առնող, հետ չտվող, տարբեր սեքսուլ կտտանքների ու նվաստացումների ենթարկող սերբ է եղել... լռություն էր տիրել, բոլորն էլ հասկացել էին, չնայած էն բանին, որ Պոնչն ինչպես միշտ այս անգամ էլ նշանակետին էր խփել, նա էդ բանը չպիտի ասեր… դե «սուծինյորությունը լավ տղու հագով չի...» … դաշ-դաբա-դաշ ու... պըրծ:
    Կոմանդոսը իր կազմվածքով ու վարքուբարքով երրորդ ռեյխի համար արիական ռասսայի էտալոնային նմուշ կարող էր հանդիսանալ: Կանոնադրական օրակարգից միշտ առաջ էր 5 րոպեով, ամբողջությամբ ուտում էր իր զինվորական օրապահիկը: Էդքան բանի հետ` Կապանից էր, ծառայությունից հետո հավանաբար ամբողջ կյանք աշխատելու էր հանքաարդյունաբերության ոլորտում` հասնելով մինչ հերթափոխի պետի պաշտոնը, ամուսնանալու էր օգոստոսին` սիրով, ունենալու էր 2 երեխա, չէր ծխելու, չէր խմելու չնախատեսված հանգամանքներում և չէր մեռնելու սրտի կաթվածից: Նրան շուտ նկատեցին ու տարան դրոշը հսկող պահակախումբ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    RADIOmanyachka (23.01.2011)

  25. #75
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը (շարունակություն)

    Ալաբաշը, ում անունը Մռդեն էր կպցրել (նա էր մականունների 85%-ի հեղինակը): Նրա սիրած էկզոտիկ քֆուրն էր. «Արա´, լռվի տեղդ, թե չէ կբռնեմ, կքաշեմ ալաբաշին» ու մեկ էլ. «դե կտենաք, արա, վաղվանից ձև փոխվում ա», էդ վաղը երբեք չէր գալիս, իսկ «ալաբաշ» անհասկանալի աստվածությունը շարունակում էր առեղծված մնալ: Երբ ծառայության 3-րդ ամսին անսպասելի սկսված շարային ստուգատեսի ժամանակ սրա գրպաններից հանեցին փոքրիկ նոթատետր` զորամասի հատակագծի մանրամասն էսքիզներով, վաշտի բոլոր զենքերի համարների ու գումարտակի բոլոր սպաների անունների մանրակրկիտ արձանագրությամբ, նաև տարօրինակ մոմիկներ թութքի դեմ և ածելի, նույն օրն-իսկ նրան տարան ռազմական ոստիկանություն ու մեզ համար հավիտյանս հավիտենից մութ մնաց «ալաբաշի» տեղը, դերն ու նշանակությունը հայ թուրքական հարաբերություններում:

    ### կամ աշխատավորական օթյակը

    Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն ընկավ... ենթադրաբար ամեն ինչ իր տեղն ունի: Մենք` սովորական տղերքս, որ փորձում էինք ավելի երջանիկ լինել, քան նախատեսված էր զինապարատության մասին օրենքով ու լավ տղու կոդեքսով, ձևավորեցինք 3-4 հոգանոց մեր այսպես կոչված «աշխատավորական օթյակը», որի կազմով հավաքվում էինք ծառայությունից ու այլ աշխատանքներից ազատ ժամերին ու քննարկում այնպիսի կարևոր հարցեր, ինչպես ասենք տիեզերքի առաջացման վարկածները, քվանտային ֆիզիկայի զարգացման նոր ուղղությունները, Էներգիայի նոր աղբյուրների փնտրման խնդիրենրը, տրված հատկութուններով նյութի ստեղծման նորագույն տեխնոլոգիաները, ծիծիկների չափի, ձևի ու բովանդակության յուրաքանչյուրիս նախընտրած պարամետրերը, տարբեր տեսակ գերբնական երևույթներ, ինչպես ասենք` բուլղարուհի կույր պայծառատես Վանգան և Դոբրի Դավոյի հարևանի աղջիկ Թեմոն, ով երբևէ տղու երես չէր տեսել, բայց հղիության թեստ էր առնում դեղատնից ու տնեցիքից թաքուն փորձարկում ու էնքան փորձարկեց, որ ի վերջո հղիացավ...
    Որոշ ժամանակ անց աշխատավորական օթյակում սկսեցին զարգանալ ընդհատակյա ենթակառուցվածքներն, ու մեր տնօրինած իրերի ցանկում ավելացան կյանքը հոգևոր առումով առավել բովանդակալից դարձնող որոշ անլեգալ իրեր` ծոցագրպանի շախմատ ու խաղաքարտեր, կիպետելնիկ, սննդային հավելումներ ու համեմունքներ, կոնյակի շիշ ( որը պահում էինք սպորտային ավանում ), գիրք, բջջային հեռախոս:
    Աշխատավորական օթյակի հերթական մայրամուտային նիստում Կոնսի Պոնչը մի անգամ ասաց` տղե´րք, բա չլնե՞ր... Ռախմանինովի երկրորդ կոնցերտը դաշնամուրի համար, անձրևից հետոյի մաքուր օզոնն ու կես կիլո տատիս բոված սեմուշկից… ու հոգու խորքերից եկող հառաչանք հանեց: Տխրեցինք: Բայց հաջորդ շաբաթ ունեցանք նաև գրպանի ռադիո ու սեմուշկա… բայց անձրև չկար... ամսից ավել էր` չկար:
    Գումարտակի հետևի մասում` գետնից մետրաչափ բարձրության վրա, երկար խողովակ կար, որի տակ ամեն 30 սմ-ի վրա մի փոքր ծակ էր բացված: Երեկոյան այդ ծակերից մանր-մանր, տատիս օղի քաշելու սարքի չափ բարակ սկսում էր ջուր ծորալ, և մենք այնտեղ ատամներ, ոտքեր, նասկիներ, թևատակեր և այլ հնարավոր բաներ էինք լվանում: Հետո հովացած նստում էինք մոտակա բորդյուրին` մի հատ քնելուց առաջ անուշ-անուշ ծխելու:
    Այդ անանձրև ամսվա նախավերջին գիշերն էր, որ Սև ու Սպիտակ Դավոները իմ ու Պոնչի համար բացահայտեցին «Փղի առեղծվածը»: Ըստ նրանց տեսության. «Մեր մեջ, ախպերնե’ր, նստած ա Փիղը` որպես մեր պայմանական «ցեղի» գլխավոր որձի ընկալումը: Դե ոնց որ կապիկների, գայլերի, վայթե առյուծների մոտ ա, կա մի որձ` ամենաուժեղն ու ամենասիրունը, ամենաառողջն ու ամենասեքսոտը, որ բեղմնավորում է բոլոր, անխտիր բոլոր էգերին, դե դա բնության հաշվարկով «վռոդե» ճիշտ բան ա, մի խոսքով, Փիղն էդ գլխավոր որձն ա, մենք էլ, ասենք, էդ մնացած անկապ որձերն ենք, որ պետք ենք որսի-բանի համար, բայց ոչ սերունդ տալու, դեռ է՜ն գլխեն էդպես ա եղել, ու հիմա մեր մեջ նստել ա զոհի, խեղճի, անսերունդ մնալու, մահվանը պատրաստ զինվորի արխետիպը»: Դոբրի Դավոյի տեսական հիմնավորումներից հետո Զլոյ Դավոն անմիջապես մտավ. «Դուք գիտեք, որ հնում առաջին գիշերի իրավունքը քավորինն ա եղել, դե քավորն ել` ջոկի ով ա, գեղի ամենաբոյով, ամենասիրուն, ամենձիգ, ամենահարուստ տղեն ու, ասենք, գեղի կեսը հետո քավորին են նման եղել…»,- սկսեց խրխնջալու նման ծիծաղել… Պոնչը նյարդայնացավ ու մի հատ ճտտցրեց սրա վզաքոքին: Դավոն լրջացավ ու շարունակեց. «Ախպերներ, կատակը մի կողմ, ասածս փաստ ա ու դա ասենք շատ հնուց եկած բան ա, քավորդ համ փորձառու ա, սիրուն ձևերով կարողացել ա հարսիկների հարցերը լուծել»... Պոնչը մի հատ էլ ճտտցրեց սրա վզին` արդեն ահագին լուրջ, երևի էն խայտառակ գիտակցումով, որ մեր նախնիները լավ տղերք չեն եղել ու նրանց սևը մեր վրա բիծ է թողնում: Դավոն էլի խրխնջաց ու շարունակեց. «Լավ, լրջով, դա նրա համար ա եղել, որ հարսը պտղաբեր ըլնի ու առողջ երեխեք ծնի: Ասելս էն ա, որ, դա հնուց եկած ճիշտ ա, մի որձի շեֆությունը մնացած էգ ու որձի վրա բանացնելը»:
    Կոնսի Պոնչը քրֆեց սրանց տուֆտելու համար, վստահեցրեց, որ սրանք իրենց ոտի հետևից են ընկել ու սաստելով, որ ստե-ընդե չփռչցնեն էս թեմաներով` գնաց: Ես էլ ասեցի` խելքներիդ ձուն գա... ու նույնպես հեռացա:
    Եվ վերջապես աշխատավորական օթյակի մայրամուտային նիստերից մեկի ժամանակ էր (ավելի ճիշտ դրա չկայանալու արդյունքում), էն օրերին, երբ ինձ առավել շատ էին նեղում Փղի դեսդենչիկ, Փղի կնիկ բզիկներով, երբ նստած ընկել էի մտքերիս հետևից, հանկարծ հասկացա, որ խելագարի պես սիրում եմ մեր կուրսի Շուշանին և որոշեցի նամակ գրել միանգամից ամուսնության ու առաջիկա 10 տարում 5 երեխա ունենալու առաջարկով: Գրեցի: Համաձայնվեց: Ինձ պետք էր երազանքի ու տառապանքի կիզակետ ունենալ, նրան հակաորձային իմունիտետ էր պետք. նոր աշխատավայրում ու «բանակում ծառայող ընկերն» ինքն էր որ կար, երկուսս էլ գոհ էինք: Իսկ ընդհանուր պարտականությունների շրջանակը սահմանափակվում էր շաբաթական մեկ նամակով, երեք զանգով և ամսեկան մեկ ժամանոց մեկ տեսակցությամբ:
    Հա, տեսակցությունները...
    Մեր այնկողմնային համակարգը քանդվում էր ամեն կիրակի 16:00-17:00` ուղիղ մեկ ժամով, գումարած նախորդող սպասումն ու հետոյի հուզական ճռվողյունները:
    Յուրաքանչյուր կիրակի 14:50 Սևը գումարտակով մեկ գոռում էր` զուգարանի փողը չմոռանա՛ք, արա՜... 15:00 շարվում էինք ճաշարանի համար, անկապ գնում նստում էինք` ոչինչ չուտելով, հետո մեզ բաց էին թողնում զորամասի մերձակա ամայի տափաստանանման տարածք, ուր արդեն իրենց հայրենիքի պաշտպան զինվոր բալեքին էին սպասում հազարավոր դրսեկներ` տատա-պապա-մամայա-պապայա-քույրուեղբայրա-սիրածաղջիկա-բարեկամախառը: Մի ժամ գուրգուրվելուց, լացելուց, լացացնելուց, գլուխ գովելուց ու երազելուց հետո մենք բերաններս մայրական կաթիկոտ, շրթունքներս սիրածի պաչիկոտ հետ էինք վերադառնում` ներսից ու դրսից բեռնաավորված հավերով, քաբաբներով, երշիկներով, ոգելիցով, լավաշով, շոկոլադներվ, ծխախոտներով ու փորձում էինք սպառել այդ ամենը մինչ երկուշաբթի առավոտ, որովհետև նախ` շոգին ամեն ինչ փչանում էր, հետո էլ հաջորդ առավոտ անպայման պետք էր ամեն ինչ հավաքել ու ոչնչացնել:
    Կիրակնօրյա իրարանցումին անհաղորդ էր մնում թերևս միայն Պուպուշ Գուգոն. նա ճիշտ այդ պահին Porsche Broxter-ով180-ի տակ հաղթահարում էր Երևան-Սևան մայրուղին` ընթացքում ձեռ-մեռ գցելով կողքի բլանդինկա նանարին (ամենևին չճշտված, բայց հիմնականում արժանահավատ փաստ):
    Ինչ լավ է, որ կա Փիղը:
    Մեկը մի թթու խոսք չի ասում, էդքան հետև չունի: Սևը թեթև լսցրել է, որ իմ հետ թեմա չլնի: Սևից ամբողջ գունդն է մրսում: Իսկ Փղից... չէ... Փղից ոչ մեկ չի մրսում... Ուրիշ է Փիղը:
    Երբ նա կիսամերկ` սրբիչով փաթաթված, երեկոյան քայլում էր միջանցքի վերջում գտնվող իր սենյակից մինչ միջանցքի հաջորդ ծայրում գտնվող լվացարանը, այդ 50 մետրը անցնելով մոտ 5 րոպեում` ամբողջ գումարտակում դադարում էին բոլոր քֆուրները, գզմրտոցենրը, աղմուկը, զինվորական առօրյա քաշքշուկը, խաղաղ ու երանելի անդորր էր իջնում բոլորիս վրա:
    Նրանից հետո միզարանից մոտ կես ժամ կորչում էր սովորաբար այնտեղ տիրող սպանող ծանր քլորա-ազոտային սուր հոտը ու տարածվում էր մի տեսակ թեթև արևադաձային ծովեզերքի ու ձմերուկի տարօրինակ-քնքուշ խառնուրդի պես ջահել փունջ: Բոլորն էլ գիտեին դա, բայց ոչ մեկ չէր խոսոտովանում, չէր խոսում այդ մասին ուրիշների հետ: Միայն մի անգամ, երբ Փղի դուրս գալուց մի հինգ րոպե հետո ես ու Սևը պատահական միասին մտանք միզարան ու շնչեցիքն նրա հոտը, Սևը ցածր-կիսաձայն, խանդոտ երեխայի նվնվոցի նման ասեց` ես էլ օրը յոթ հատ ձմերուկ ուտեմ, իմ... » հետո նկատեց ինձ ու լռեց:Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ ուզում էին գոնե շաբաթը մեկ անգամ նրա հետ հայտնվել միզարանում նույն պահին:
    Երեկոյան նա ընդհանուր լվացարանում լվանում էր ատամները` նարնջագույն խոզանակը դանդաղ տարուբերելով բերանում, առանց կռանալու ու մշուշոտ խաղաղ հայացքով նայում էր հայելու մեջ սեփական արտացոլանքին: Հետո սպիտակ թանձր փրփուրը փակ բերանի երկու եզրերից դուրս էր ծորում ու սահում ցած` երբեմն թափվելով կրծքին, լվացարանում բլորը դառնում էին ուրվականներ, դառնում էին լվացարանի բոլոր պատերը շրջագծող կեղտոտ հայելիներում իրենց անորոշ արտացոլանքների նման անսեռ ու տարրալուծվում էին խոնավ օդի մեջ ու սկսում էին լողալ` գորշավուն շրջանագծերով լողալ նրա շուրջը:
    Երբ ընդհանուր բաղնիքում լողանալիս էինք լինում ու գալիս էր Փիղը (ի դեպ ռեժիմի տղերքից նա միակն էր, ով գալիս էր զորքի հետ լողանալու), բոլորն արագ-արագ օճառվում էին ու շատ-շատ փրփուր անում, որ ավելի ձգեն իրենց լողանալու համար հատկացված 10-15 րոպեն, որովհետև, դա Փղին մերկ տեսնելու առիթ էր: Երբ տաք ջրի ու գոլորշու շիթի մեջ մաքրվող ու հանգստացող մեր զինվորական օրգանիզմները լվացվում էին անազատության կեղտից ու խաղաղվում, Փիղը շրջվում էր դեպի մեզ, ջրի տաք շիթը լվանում էր նրա մարմնից օճառը ու մերկացնում նրան և բոլորը, ով թաքուն` աչքի ծայրով, ով անթաքույց, նայում էին նրա առնանդամին, որ պարզապես մի բան չէր, որ բոլորիս վրա էլ կար. այն իսկական ֆալոս էր, նրանից լույս էր ճառագում, կաթնագույն ու մեղրահամ լույս:
    Էս ուր գնացին մտքերս... Տեր աստված... այս պահերին միշտ թափ եմ տալիս ինձ` թրջված շան պես... որ խելքս գլուխս գա:
    Փիղը... գիտեք ինչ տղա էր Փիղը... միգուցե մի հազար տարի առաջ նրա առաջնորդությամբ մեր նման տղերքը կարողանային գրավել Փոքր Ասիան ու միջերկրականի ծովեզերքը, մի հարյուր տարի առաջ միգուցե մենք երկար բեղեր ունենայինք ու կռվեյինք Տալվորիկի սարերում, մի քսան տարի առաջ միգուցե հերոսաբար ընկնեյինք Արծվաշենի համար, բայց հիմա առանց պատերազմի զորքը մեռնում էր քրտնքախաշ ձանձրույթից ու բլոտ էր խաղում մայրաքաղաքից բերված պեռաշկու վրա: Հա, խելքս գնում էր երիտասարդականի անցումի տակ ծախվող 60 դրամանոց պեռաշկիների համար, տնեցիքին միշտ ասում էի, որ հետները հենց էդ պեռաշկիներից բերեն: Կեսը տանում էի Փղին, որովհետև նա նույնպես դրանցից շատ էր սիրում, իսկ մյուս կեսը ուտում էինք աշխատավորական օթյակի արտագնա դռնբաց նիստում:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    RADIOmanyachka (23.01.2011)

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •