User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 88 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Անտաշատ. պոեզիա 78%

  1. #76
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը (շարունակություն)

    ### կամ հետո:

    Եկավ ուսումնական բրիգադից սահմանապահ զորքեր տեղափոխվելու ժամանակը:
    Մենք բեռնավորված եկանք վերջին տեսակցությունից ու քանի որ խմել-հայրենիքը կորցնելու առիթ էր հասունանում. վերջին գիշերը նվիրվեց այդ սրբազան գործին:
    Թալինցի Գոնչը միջանցքով մեկ գոռաց` էսօր խմում ենք ու անհամություններ անե՜նք...
    Կուբրիկներից ոմանք գոռացին` եղիցի:
    Գումարտակը ծփում էր խորովածով ու օրորվում արաղահոտից: Սերժանտիկները (չնայած այդ ժամանակ մենք բոլորս ել արդեն սերժանտիկ էինք)` մեր միսը կերած ու մեր արաղից հարբած, մեզ վախեցնում էին սահմանապահ զորքերի մասին դաժան պատմություններով` ականապատ դաշտերով ու փախած կրակոցներով` փորձելով օգտագործել մեզ ճնշելու վերջին հնարավորությունները: Արդեն լավ-լավ էինք: Մեկը միջանցքով մեկ անցավ ու կուբրիկներում աթոռներով շինած խնջույքի սեղաններին հատ-հատ հայտնեց, որ Փիղը գնում է: Մեր տեղափոխման օրը Փիղն ու հիմնական կազմից էլի մի քանի հոգի զորացրվելու էին, բայց Փղի զինգրքույկը գիշերն էին տվել ու նա արդեն քաղաքացիական հագուստով շրջում էր միջանցքում` հրաժեշտ տալով տղերքին: Ես մեռած էի, ասեցի դուրս գամ մի քիչ թարմանամ: Տեղատարափ անձրև էր գալիս: Անձրևի շիթերից միանգամից սթափվեցի, գումարտակի առջև տաքսի կանգնեց, հավանաբար Փղի տաքսին էր: Ասեցի ոտքս կախ գցեմ, մինչ նա իջնի ու այստեղ հանգիստ հրաժեշտ կտամ նրան, բայց հանկարծ վատացա ու անցա պատի հետև` ստամոքսս դատարկելու... էնքան վատ էի, որ չէի գիտակցում, որ մաքուր տարածք եմ պղծում, ավելացնում եմ պիղծ տարածքների թիվն ու ինձնից հետո եկող զինվորների հոգսը: Ամբողջությամբ թրջվել էի տեղատարափից: Սակայն իմ բախտից հորդ անձրևն անմիջապես լվաց-մաքրեց իմ փսխուկի հետքերը: Մինչ հանգստացա մի քիչ ու մոտեցա գումարտակի դռանը,Փիղն ու երկու հոգի քաղաքացիական հագուստով նստեցին տաքսին ու անմիջապես պոկվեցին տեղից:
    Չեմ հիշում ուր և ինչպես եմ անցկացրել էդ գիշերը, բայց ամբողջ գիշեր զգում էի, որ անձրև է գալիս: Առավոտյան գլխացավ էր, ցուրտ էր ու խոնավ: Մերկության տհաճ զգացողություն կար ներսում… քամուց ներս… մենք էինք: Այստեղից չերևացող սարերից քամու բերած ուրցի հոտ: Ուրցով թեյից ճնշումս ընկնում է: Չեմ սիրում: Մենք մեր բոլոր իրերը դեղին տոպրակների մեջ հավաքած` սովորական շարքերով կանգնած էինք շարահրապարակում ու սպասում էինք, թե ում, ուր կտանեն: Այդ օրն ավելի տխուր ու դատարկ էի, քան բանակ գալուս օրը, ավելի տխուր էի, քան երբևէ...
    Բոլոր նրանք, ովքեր առանձնապես նախապատրաստություն չէին տեսել իրենց հետագա ողջ ծառայության վայրի համար և թողել էին այսպես կոչված պատահականության հույսին, հիմնականում ծառայելու էին հայ-ադրբեջանական ամբողջ սահմանով ձգվող սահմանապահ զորամասերում ` որպես դասակի հրամանատարներ ու հենակետերի ավագներ:
    Աշխատավորական օթյակից առաջինն իմ անունը կարդացին: Նույնսիկ չհասցրեցի իմանալ, թե տղերքից ում, ուր տարան: Չնայած հետո կարող էի իմանալ, բայց մենք, նույնիսկ զորացրվելուց հետո, չհանդիպեցինք ու երբեք այլևս ընկերություն չարեցինք:
    Հավես չկար շատ բան հիշելու:

    ### կամ 300 մետր ճակոտով և 400 մետր խորությամբ սահման

    Բոլոր դասերը խորապես սերտած` ես գնացի հիմնական ծառայության զորքեր, ուր շահեկանորեն տարբերվում էի մնացյալից հատկապես նոր ու մաքուր բուշլյատով, սերժանտի կոչումով, տարիքով, կրթությամբ ու պարտականություններով. ամենակերևորը… ես այլևս Ջուրը չէի… այլ սերժանտ Վահանսարյանը, Վահե ջանը, Վահիկը, Վահը, Վահանսարյանը ու երբեք` Ջուրը: Ուսումնականում Տղերքի հետ մոտիկից շփված լինելս ու նրանց տարած թեմաների նրբություններին, կուռաժին ու հերթապահ արտահայտություններին լավ տիրապետելս ինձ պետք եկան. ես շատ հեշտ հայտնվեցի մեր սահմանպահ խեղճ ու կրակ զորքին ճիշտ ու սխալ սովորեցնող, սխալի համար չորով ստացող կամ մեկի օդերը բացող լավերի շրջանակում:
    Ես միշտ գերազանցիկ եմ եղել…

    ### կամ չգրված, չուղարկված, տեղ չհասած նամակ

    «Բարև Շուշան ջան, բարև մռութս, էլի նամակ եմ գրում... մի զարմացի, որ մեզ մոտ բջջային չկա, մի 100 հատ անտենա պետք ա դնեն, որ ալիքը հասնի էս կորած-մոլորած տեղը սարերում: Առաջիկա գյուղն ել 12 կմ-ի վրա է, էլ ում համար դնեն… Նամակս գրում եմ հենակետեր մեկնելուց առաջ, հուսով եմ քեզ կհասնի, երբ արդեն վերևում լինեմ: Առաջ ամեն շաբաթ քեզ «թարսի պես» ուզողներից մեկը զանգում էր ինձ` ճշտելու իրոք ընկերդ եմ, թե չէ, ( լսի´, օրեկան քան՞ի հոգու էիր տալիս համարս): Հիմա չգիտեմ ինչ են/ես/ենք անելու. ինչի՞ էս էդքան սիրուն ծնվել, աղչի´… կարոտել եմ պուպուշս, չգիտեմ ոնց եմ դիմանալու 2 ամիս` մինչ արձակուրդս: Պոստում տղերքիցս մեկը փայտից փախած բաներ է սարքում, մի հատ լավ վզնոց եմ նկարել, սարքում ա նռան փայտից… հետս կբերեմ… Բայց դու իմ գալուն մի սպասի, ասածս գրքերն առ, ուղարկի, հասի´ զինվորիդ նեղին, հենակետի ավագ եմ, ամբողջ գիշեր արթուն պետք է մնամ, քանի որ թուրքական ալիքներից բացի ուրիշ ոչինչ չի բռնում ռադիոյով, կարդում եմ մանրից:
    Լսի, մի´ նեղանա, որ քեզ ասում եմ փղիկս, ես սիրում եմ թմբլիկներին, հասկանում ես, սիրելի կինը պետք է շատ լինի
    Ամուր-ամուր գրկում ու համով-համով պաչիկ եմ անում, փղի՛կս… »

    ### կամ հետադարձ հաշվարկ

    Զորացրումից մի քանի օր հետո Շուշանն ինձ հրավիրեց իրենց տուն` մոր հետ ծանոթացնելու:
    Լուրջ կին էր: Հագուստի մեծածախ աճառքի խանութ ու արագ սնունդի կետ ուներ Բանգլադեշի տոնավաճառում: Ամուսին, կարծեմ, չի էլ ունեցել:
    Շուշանի վախվխոտ հայացքների ներքո նա ծծախոտ վառեց ու հենց սկզբից դիմեց ինձ` «աբեր»… աբե՛ր, բա դու ո՞ւրդու տղա ես, գործ կա՞ ձեռդ, ի՞նչ կխմես, աբե՛ր…
    Տիկին Մարգարիտան, որ նախորդ 23 տարիներին հասցրել էր լրջորեն տրամադրվել էր մինուճար աղջկան ուզելու եկած աբերոյի ընդունելությանը, խաչաձև և ճակատային հարցերով ինձ միանգամից հիշեցրեց, որ ես տվյալ պահի դրությամբ անհետաքրքիր, վատ հագնված, դեղնակտուց ու անհեռանկար միջին վիճակագրական գործազուրկ եմ, ով հաստատ չի կարող հավակնել Շուշանի կողակիցը դառնալուն: Մինչ նա օգնում էր ինձ հաղթահարել հետբանակային ադապտացիոն շրջանն` ինձ անհնարին վերևներից երրոր մասի կողմերն առանց պառաշյուտի իջեցնելով, ես ահավոր լարվածույթունից անընդհատ ճակատիս քրտինքն էի սրբում ու կուլ տալիս նրա արտաշնչած ծխախոտի թանձր ծուխը: Իսկ իմ լարվածությունն ու նյարդայնությունը ոչ այնքան նրա` պորտս տեղը դնելու քաղաքականությունն էր այնպիսի լկտի հումորներով, ինչպես ասենք` ինձ Երևանի կենտրոնում «Շինանյութ» անունով սեքս-շոփ բացելու գաղափարը տալը, այլ բոլոր սենյակներից միալարի ականջներս սղոցող ջրի կաթոցքի ձայնը: Հա, հասկացանք տանը վաղուց տղամարդ չի եղել, բայց ինչի պիտի ունիտազից, լվացարանից, խոհանոցից ու էլի ինչ-որ տեղերից անընդհատ կաթ-կաթ, ծլ-ծլ ծորա ջուրը մանր-մունր տարաների մեջ… մի կես ժամից, երբ հիստերիկույթունս հասավ վերջին` Շուշանից ջուր ուզեցի, որ գոնե մեկ անգամ ուժեղ հոսանքով բացվի մի ծորակ ու ցրվի խեղդող լարվածությունը: Փակուղու մեջ թպրտացող մարդ, ուղեղումդ ծագած թանձր-իմաստուն կամ մերձիմահ-դառը միտքը դանդաղ կծորա ողնուղեղովդ ցած ու մանրից կթունավորի քեզ, եթե ջուր չխմես: Երբ վատ է, շատ վատ է, կամ ահավոր` միշտ ջուր եմ խմում: Երբ ջուր ես խմում ու հոգիդ թեթևանում է, պարզում ես, որ այդ կիսաբաց ծորակներից թույլ ծորացող ջուրը ջրաչափի վրա համարյա զրոյական ցուցմունք է ցույց տալիս և դա ընդամենը տնտեսելու միջոց էր… մարդ ինչքան այլասերված պիտի լինի, որ այդպիսի միտք հղանա:
    Տիկին Մարգոյի հետ ճակատագրական հանդիպումից հետո մի շաբաթ էլ անկիրք պաչպչվեցինք Շուշանի հետ ու բաժանվեցինք խաղաղությամբ: Ջրի ծորակները հեչ` նա արդեն ահագին առաջ էր գնացել իր բանկում, լուրջ փող էր ստանում, վարորդական իրավունքների դասերի էր գնում ու նույնիսկ մի շաբաթով մեկնել էր Պրահա` հանգստանալու: Իսկ ես դեռ զրոյի վրա էի:
    Հաճելիորեն թեթև տարա, նույնիսկ վաստակած խաղաղություն զգացի առաջին շաբաթը, բայց երկրորդ շաբաթից տարօրինակ կերպով սկսեցի վայրենի հակվածույթուն ու կարոտ զգալ նրա հանդեպ: Մի երկու անգամ ծաղիկներ ուղարկեցի աշխատավայր ու տուն, սրտաճմլիկ նամակներ ու sms-ներ գրեցի, մի անգամ նույնիսկ հանդիպելու փորձ արեցի: Բայց շուտով ինձ զանգեց ոմն Բեկո ու ինձ բացատրեց, որը որից հետո է: կարոտախտի նոպաներս անցան:
    Որոշեցի գործ ճարել: Մի քանի ամիս անկապ թափառումներից ու ռեզյումե բաժանելուց հետո վերջապես հորս ընկերն օգնեց ու ես ընդունվեցի ասֆալտ արտադրող մի գործարանի պահեստ, որպես պահեստապետ: Պարտականություններիս մեջ էր բահեր, մեխեր, դիզվառելիք, բանվորական ձեռնոցներ ու էլի ինչ-որ զրթուզիբիլ ընդունելն ու քիչ-քիչ ամեն առավոտ դուրս տալը: Նույնիսկ մի ենթակա բանվոր ունեի` Լութվիգը:
    Կյանքս ոնց որ սկսեց կարգավորվել: Նույնիսկ ինչ-որ ընկերներ հայտնվեցին: Վարկով նոթբուք առա: Սկսեցի համերգ-մամերգ գնալ, օպեռայի կաֆեներում գարեջուր-մարեջուր խմել շաբաթը մեկ:
    Ու մոտավորապես էն ժամանակ, երբ իմ սեռական օրգաններից միայն աչքերիս տեղն էի հիշում, իսկ վերջիններս էլ սկսել էին բավականաչափ վատ տեսնել, հանդիպեցի Համասփյուռին: Նա 33 տարեկան էր, մենակ էր ապրում, մայրն ու եղբայրը մի տաս տարի առաջ, երբ Համասփյուռը դեռ ամուսնացած էր, գնացել էին Լեհաստան ու ոնց որ քաղաքացիություն կամ նման մի բան ունեին արդեն: Նանարիս ամուսնությունը չէր ստացվել, բաժանվել էր ու հիմա գեղեցկության սրահում մատնահարդար էր աշխատում: Ծանոթացանք ինտերնետով, սկզբում երկու շաբաթ անկապ չաթ էինք անում, հետո փոխանակվեցինք հեռախոսահամարներով, հետո հանդիպեցինք, երրորդ հանդիպմանը հրավիրեց տուն. Էդ հրավիրելն էր:
    Ընկերուհիները Համասփյուռին երկար բարակ Հա-մա-սփյուռ չասելու համար կարճ Հեմո էին ասում: Ես նրան ասում էի Համո. հեռախոսիս մեջ հենց այդպես էլ գրած էր` [Hamo sexik]:
    Ինչը հավանեցի Համոյիս մեջ. նա այն կանանցից չէր, ովքեր կարծում էին, որ լուրջ տղամարդը պետք է կարողանա թաքցնել իր կեղտոտ մտքերը Շոպենհաուերի իմացությամբ:
    Երկուսս էլ, կարելի է ասել, չտես էինք` անկողնու, սիրո, համատեղ կենցաղավարության ու առաջին ամիսը շատ հավես էր: Երբ մեր բոլոր չտես զգայարանները բավականաչափ հաղորդակցվեցին, աշխատեցին ըստ նախաստեղծ նշանակության, շփվեցին այնկողմնայինի հետ ու քյառթուացան, նորից ձանձրույթ տիրեց աշխարհում: Սկսեցինք սերը համատեղել խմիչքի հետ. մի որոշ ժամանակ էլ դա հետաքրքրացրեց կյանքը, երբ խմիչքը նույնպես սպառեց իրեն, սկսվեցին խոտի փնտրտուքները: Համակեցության նոր գլուխը չտեսնված ու չունեցած ապրումների գլխապտույտ էր: Լավ էր: Վատ չէր:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.06.2010), RADIOmanyachka (23.01.2011)

  3. #77
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը (ավարտ)

    ### կամ թռանք վերև, իջանք ցած

    Հուլիսի վերջն էր: Ցերեկվա անտանելի տոթից հետո կեսգիշերի հովը երանելի է Երևանում: Հերթական բարեհաջող թռիչք-վայրէջքից հետո ես նանարիս տնից տուն էի վերադառնում դեռևս թարմ թմբիրի մեջ վերջին 35 հաղթական մետրերը անցնող կանադացի բիաթլոնիստի հետագծով` աջ-ձախ, աջ-ձախ ցկցկալով ինձնից ներս ու քթիս տակ շվշվացնելով: Նայում եմ, կիսախավարի մեջ ինձնից մի քանի մետր առաջ քայլողի ուրվագիծն ահավոր ծանոթ է: Ոնց որ թե... սիրտս սկսեց 200-ի տակ խփել, հուզմունքից շունչս կտրվեց ու հազացի չխեղդվելու համար: Դիմացինս շրջվեց` Փիղն էր: «Արա Ջուր, դո՞ւ ես»,- հանգիստ, իրեն հատուկ ձևով դիմեց ինձ: Չգիտեմ ինչ անցավ մտքովս, երև մտածեցի` այնքան էլ վստահ չէ, որ ես եմ ու... փախա... շրջվեցի ու գլխապատառ փախա նրանից:
    Չգիտեմ ինչ էր կատարվում հետս: Մի շաբաթ այդ կողմերում չերևացի: Ախորժակս փախավ, համարյա հաց չէի ուտում, վատ էի քնում: Մի գլուխ ծխում էի միայն: Համոյիս հետ հանդիպեցինք, չնայած որ լավ խմեցի անհանգստությունս հաղթահարելու համար, ոչինչ չստացվեց մոտս. դրանից ավելի կոտրվեցի: Էդ օրը զգացի, թե ինչքան եմ նյարդայնանում նրա երկար կեռ եղունգներից, որոնք նա ամեն օր տարբեր կերպ էր ներկում. ձմեռային լիալուսնոտ կեսգիշերներից մինչ ապուշ կարմիր սրտիկները ամեն ինչ եղել էր նրա խնամված եղունգների վրա: Զգացի, թե ինչ նողկալի է, երբ նա իր եղունգներով ճանկռում է մեջքս, գոտկատեղս, հետևս... երբ չի ստացվում, ամեն ինչ նողկալի ու ահավոր է... բացի կեսգիշերին լամպի շուրջը հավաքվող թիթեռների ու մլակների պարսից... որ գիշերվա խավարի մեջ գալիս-գտնում են լույսը, մոլորվում-մոլորվում, բայց գալիս հասնում են լույսին... լույսը համատարած խավարի մեջ առանձնապես տաք է... մահը հեշտալի ընդունելու չափ տաք է լույսից կուրացածի համար...
    Հա՛մ, ասում ես` մեռնեմ պրծնե՞ս... մեռած չեմ, ինչ եմ... հենց այդ է մահը, երբ ես քեզ չեմ ուզում ոչ մի դիրքով, ոչ մի համեմունքով, օրվա ոչ մի պահի... հերիք ա ինտերնետից դիետաներ հանես, հերիք ա թթվաշոռով բռնաբարես ինձ... հերիք ա էդ բառն ամեն օգտագործելուցս ասես` այո, ես բռնի, բայց բարիք եմ անում, քո հմար եմ անում, մեր համար եմ անում... Ամենախնդալուն «Մենքն» է... մենք չկա Համ... ես նույնիսկ չգիտեմ, թե եսն ինչ է, դու ասում ես մենք... ես էդ եսի մեջ եմ մոլորել... դու ասում էս մենք... էդ Եգիպտոսի ուղեգրերի ամրագումն էլ կհանես, հավես չկա, մերկության ու ծովի հավես չկա... դու գիտե՞ս ինչ ա ծովը... դա ջուր ա, անիմաստ շատ ջուր, անտեղի շատ ջուր, ջուր` լիքը-լիքը անապատների հաշվին, լիքը-լիքը ծարավ ու ցամաք, փոշի շնչող ու քար կրծող խեղճերի հաշվին, ծովը` ինչ-որ տեղ... ուզու՞մ ես քֆուր ուտեմ, որ կյանքումս ծով չեմ գնալու...
    Ի՞նչ անեմ... գնամ գտնեմ Փղին... փախնեմ էս քաղաքից... երակներս կտրեմ... գնամ գտնեմ Փղին... ասեմ` բարև Փիղ... հետո փախնեմ էս քաղաքից... հետո երակներս կտրեմ... կամ միասին փախնենք... կամ ինչ-որ դեղեր խմեմ, հա մի բուռ անկապ դեղեր խմեմ... համարյա չէր փոխվել... մի քիչ լցվել էր... ձայնն էր մի քիչ թանձրացել. երևի շատ է ծխում... ինչ անկապ էր հագնված... երևի գործերը վատ են...չէէ, ոնց կարող է Փղի գործերը վատ լինեն... երևի մոտակայքում է ապրում. ելել էր զբոսնելու տնային շորերով... գնամ գիշերները դարան մտնեմ այդ կողմերում... շինհրապարակ կա, այնտեղ կթաքնվեմ ու կնայեմ... հաստատ երեկոները մենակ զբոսնելու սովորություն ունի ու էլի դուրս կգա... մի օր անպայման կտեսնեմ, ինքն ինձ չի նկատի... խավարից կհետևեմ... ուշադիր կզննեմ...
    - Գիտես, Հա’մ, բանակում դեղեր էին տալիս, որ տղամարդկությունդ մոռանաս, բայց մեկ ա, խոլոք չէր պահում իրան, հիմա քո թթվաշոռով, անտառային ընկույզներով ու մասաժներով, քո ամբողջ գայթակղիչ տնտեսությունն աչքիս առաջ` չի կայնում... հիստերիկ հռհռում եմ:
    - Ինչ անում եմ, մեր համար եմ անում, անշնորհակա’լ տղա:

    ### կամ անձրև

    Հետևիցս գալիս է, հետևում է ինձ իր դանդալոշ ծորուն քայլվածքով, չեմ շրջվում, բայց մեջքով զգում եմ հայացքը, կողերիս զգում եմ զզվելի թաց ձեռքերի հպումը… Անձրևը վարարում է… Ես գնում եմ նա հետևիցս, ես արագացնում եմ քայլս, նա` հետևիցս, ես վազում եմ` նա հետևիցս… Անձրևը վարարում է… ես փախչում եմ գլխապատառ` նա հետևիցս, անձրևաջրերի մեջ չորս ոտնաձայն` չըլըփ-չըլըփ, չըլըմփ-չըլըմփ… կենտրոնում բոլոր շքամուտքերը փակ են գաղտնաբառով, վազում եմ… հասնում է, կհասնի, չեմ հասցնելու, կդիպչի ինձ հիմա, թաց ձեռքով կդիպչի… կասի… բաց շքամուտք եմ տեսնում, մտնում եմ… մութ է, խառնվում եմ իրար… փակուղի է… կդիպչի ինձ… հիշու՞մ ես, տկլոր էիր քնում, տկլոր, որ առավոտ ճաշարանից բերում էի նախաճաշդ` դեռ քնած էիր լինում ու մարմնիդ կեսն ամբողջովին մերկ` միշտ վերմակի տակից դուրս, վերմակը որն է, մի բարակ սավան էր…թափանցիկ… էդ շոգին ո՞վ էր ծածկվում: Ացտեկ սիրող, հարբած ժամանակ դրանց էգ ու որձը չես տարբորում չէ՞… Ինչի՞ ինձ մի անգամ աստղերից չես հարցրել, ի՞նչի չես ասել` պատմի´ արա, իրիկվա ռազվոդին սաղ զորքին պատմում ես կապույտ արևներից, նեյտրոնային աստղերից, ինձ էլ պատմի: Ինչպես է միտքը ուղեղից ծորում ստամոքս, ստամոքսից երիկամներ, այնտեղից միզապարկ, միզապարկում կուտակվում է, իսկ հետո արտահոսում դուրս... յուրաքանչյուր չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը պարում էին ացտեկներդ` շոկոլադե կարմիր… ոմանք հղի են, ոմանք ծեր` թոռոմած ու սմքած կրծքերով… ոմանք դեռ մատղաշ, ջահել ու ձիգ, ոմանք գեր էին ու ճարպերը ծալք-ծալք կախված են կողերից, ոմանք նիհար են այնպես, որ մեջքի վրա թեքվելիս մաշկի տակից երևում են բոլոր կողերը... մեկ ու մեջ տղերք էլ էին պատահում, բա առանց տղաների ոնց կլնի... եթե` դու, ուրեմն նաև` քեզ... Ու՞ր են կորել, արա, ու՞ր են երազներդ... Համոյի բիտումահոտից ցվրվեցին, եղունգների խայթոցներից ցրվեցին հա… Համոդ բացում ա… ես ավելի լավն եմ… լավը չե՞մ. Բա ինչի-որ փողոցում Պոնչի հետ խաչվեցիր, երկու բերան խոսեցիր, փոխանակ հարցնի` ոնց ես, ինչ ես, հարցնում էր` Ջուր, Փղինը հիշում ե՞ս: Էհ` Փղին հիշում ե՞ս… ինչի էր հարցնում… չկպնես ինձ… չկպնես ինձ… չկպնես ինձ… չկպ… խռովե՞լ ես ինձանից... Արի… մոտս արի… Խռ... Խռովել ես ինձանի՞ց… Խռովկա´ն… խռ-խռովկ… ա... ան… Դու լավ տղա չես, ոչ մեկ լավ տղա չի, լավ տղա չի եղել ու չի կարող լինել…

    ###

    Փղին Թոխմախ թաղեցին:
    Անտանելի շոգ օր էր:
    Էդ օրն առաջին անգամ իմացա Փղի իսկական անունն ու զարմացա` ոնց մինչև հիմա այն իմանալու հետաքրքրություն չեմ ունեցել, երբ հայրը որպես հրաժեշտ, դագաղի կողքը մեկի ուսին թփթփացնելու պես թփթփացրեց ու ասեց` Արեգս… ու էլի ինչ-որ բան, որ չլսեցի, որովհետև հրաժեշտի հրմշտոցի մեջ ոմանք ուզում էին առաջանալ, ինձ հետևից հրեցին ու քիչ էր մնում փոսի մեջ ընկնեմ: Հետո, երբ Փղին իջեցրին ու քաշեցին փոսի հարավային պատի տակ, ես նկատեցի էդ զարհուրելի, մի մարդաչափ դատարկությունը, որ ընդգծվեց նրա դագաղի կողքին:
    Հոգեհացին չգնացի, սիրտս խառնում էր:
    Մի ամիս է սիրտս խառնում է. երբեմն նույնիսկ հետ եմ տալիս:
    Մի ամիս է անձրև չի եկել:
    Համոյին չեմ հանդիպել մի ամիս է: Երբեմն զանգում է, չեմ վերցնում: Երբեմն հավես չկա ու գործից տուն չեմ իջնում, քնում եմ պահեստում: Տափաստանային թալիբի հոտած թրաշ է վրաս: Անջատված եմ դարձել. շեֆը քրֆեց էն օրը թվերը խառնելու համար: Կարող է հանեն էլ գործից… արդեն մեկ է:
    Ծանր մետաղներով թունավորված բեղլուի սուսուփուս հոգեվարք` շառից փորձանքից հեռու. մետաղաձուլարանի մոտակայքում հոսող գետ, գետի տակ քար, քարի տակ ինքը, իր տակ մոլորակն էնքան մեծ, որ կարելի է հաշվել որպես զրո, հաշվանքի անհաղթահարելի սկիզբ... բազմանալու ոչ մի հեռանկար: Իմ վիճակին նայելով` նույնիսկ քնձռոտ աշխատողս` Լութոն, մի անգամ ասեց` լսի, շե’ֆ, բայց դու ինչ տուֆտա ձուկ ես... հաստատ համոզված, որ չեմ չափալախի:
    Երբ նեղված ես շատ, չափազանց շատ, փողոցային շան պես տխուր ես: Էն որ ո’չ մեռնելդ է գալիս, ո’չ ապրելդ: Էն որ ասում ես` Տեր աստված ու մի պահ սարսափում ես էն մտքից, որ կարող է էդ Տեր աստվածն էլ չկա ու դու անկապ, օդի մեջ կրակում ես: էն որ կասկածում ես, թե ինչի՞ կամ ու՞մ համար ես էդքան վիզ դնում: Էն որ կասկածում էս... Էն որ կասկածում ես` Փիղը հղի էր, թե չէ… էն որ աթոռիդ նստած ծերանում ես, են որ չգիտես, թե հետո ինչ է լինելու, բայց գիտես, որ ինչ էլ լինի, միևնույնն է:

    ՀԳ

    Քաղվածք քրեական գործից

    [Հանցագործի կողմից սուր ծակող կտրող գործիքով Ա.Ա.-ին հասցված 11 հարվածներից վեցը կյանքի համար անհամատեղելի են եղել...]:

    Նկարագրվող բոլոր իրադարձություններն ու բոլոր կերպարները հորինված են:
    Իրականության հետ ցանկացած համընկնում պատահականություն է:

    Այստեղից
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.06.2010), RADIOmanyachka (23.01.2011), Արևածագ (18.06.2010)

  5. #78
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նաիրուհի ջան, էս դրածդ որոշեցի կարդալ, մի քսան-երեսուն տող կարդացի, էլ առաջ չգնաց, լրիվ տապոռություն էր
    Ինչ մեղկ ենք մենք, որ սենց բառակույտերը համարվում են գրականություն:
    Ինձ համար սա սովորական աղբ ա, ոչ ավելին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.06.2010), Երվանդ (16.06.2010)

  7. #79
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից պատմվածքի ահռելի չափն ինձ մի թեթև վախեցրեց, կարծում էի ուժս չի պատի, որ այսքանը կարդամ: Բայց կարդացի հատվածաբար: Լավ պատմվածք է, գրածի մեջ համուհոտ կա: Գոնե նրան, ով տեսակի առանձնահատկությունից ելնելով, չի եղել բանակում, ահագին բան է պատմում հասարակության այդ «մոդելի» մասին: Նաև այնպիսի բաների մասին, որոնց «բացահայտ» նկարագրությունը զզվանքի ու ընդվզումի ցանկություն պիտի առաջացնեին, շնորհիվ թերասածության ու թաքնված ակնարկների, միայն թախծի ու տրտմության զգացում են առաջացնում:
    Սիրելի Նաիրուհի, ԻմՀԿ պատմվածքը կարելի էր հատվածաբար տեղադրել ,ասենք, մի շաբաթվա ընթացքում: Երևի այդ դեպքում ընթերցողներն ավելի շատ կլինեին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    RADIOmanyachka (23.01.2011), Նաիրուհի (18.06.2010)

  9. #80
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից պատմվածքի ահռելի չափն ինձ մի թեթև վախեցրեց, կարծում էի ուժս չի պատի, որ այսքանը կարդամ: Բայց կարդացի հատվածաբար: Լավ պատմվածք է, գրածի մեջ համուհոտ կա: Գոնե նրան, ով տեսակի առանձնահատկությունից ելնելով, չի եղել բանակում, ահագին բան է պատմում հասարակության այդ «մոդելի» մասին: Նաև այնպիսի բաների մասին, որոնց «բացահայտ» նկարագրությունը զզվանքի ու ընդվզումի ցանկություն պիտի առաջացնեին, շնորհիվ թերասածության ու թաքնված ակնարկների, միայն թախծի ու տրտմության զգացում են առաջացնում:
    Սիրելի Նաիրուհի, ԻմՀԿ պատմվածքը կարելի էր հատվածաբար տեղադրել ,ասենք, մի շաբաթվա ընթացքում: Երևի այդ դեպքում ընթերցողներն ավելի շատ կլինեին:
    Շնորհակալ եմ կարծիքի համար, արևածագ ջան: Բարեբախտաբար թե դժբախտաբար Դուք դեռ գրանցված չէիք Ակումբում, երբ այս թեման մի քանի օր ամենասկանդալայինն էր
    Ամբողջությամբ տեղադրեցի այդ օրերի արձագանքները հիշելով: Հատվածաբար դնելուց վախեցա
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    RADIOmanyachka (25.01.2011), Արևածագ (18.06.2010)

  11. #81
    Լիարժեք անդամ RADIOmanyachka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2010
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՉՈՒՇԱՆԱՍ, ԷԼԻ՛
    Եկար…
    Այնպես անմեղորեն (ինչ է եղել որ)…
    Գարնան առաջին ծաղկի պես բացվել
    ժպտում ես,
    ասես առաջինն, ինչ տեսնում ես կյանքումդ,
    գարունն է…

    Ու ասենք` քեզ ինչ, չէ,
    որ ես մի կերպ եմ ապրել այս տիեզերական ձմեռը
    ու թե չդիմանայի էլ… մեկ էր արդեն.
    դու չկայիր (խմելու կար),
    դու չկայիր
    (մեռանք ձուկ ու ձկան մասին ենթադրություններ ուտելով),
    անաստված… սովորական էր դարձել նաև քո չլինելը:

    Շատ եմ սիրում հենց այս հատվածը
    Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (06.04.2011)

  13. #82
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    31
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, "Փիղը" Անտաշյանն ա գրել?? Մի երկու պարբերություն հազիվ կարդացի: Հա հասկանալի է ա` գրականության մեջ երբեմն ժառգոն ու ոչ նորմատիվ խոսքեր էլ են լինում...կարդացեք թեկուզ Երոֆեևի "Մոսկվա-Պետուշկի"-ն: Բայց ես դեպքում, կներեք, օրագրային գրառումից չի անցնում, որտեղ անկապ-զանկապ բառակույտ ու առօրյա ժառգոնային խոսքեր ա լցրել հեղինակը.. չի ընթերցվում

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (25.01.2011), Malxas (29.01.2011), My World My Space (25.01.2011), Quyr Qery (08.08.2012), Շինարար (25.01.2011)

  15. #83
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում RADIOmanyachka-ի խոսքերից Նայել գրառումը
    ՉՈՒՇԱՆԱՍ, ԷԼԻ՛
    Եկար…
    Այնպես անմեղորեն (ինչ է եղել որ)…
    Գարնան առաջին ծաղկի պես բացվել
    ժպտում ես,
    ասես առաջինն, ինչ տեսնում ես կյանքումդ,
    գարունն է…

    Ու ասենք` քեզ ինչ, չէ,
    որ ես մի կերպ եմ ապրել այս տիեզերական ձմեռը
    ու թե չդիմանայի էլ… մեկ էր արդեն.
    դու չկայիր (խմելու կար),
    դու չկայիր
    (մեռանք ձուկ ու ձկան մասին ենթադրություններ ուտելով),
    անաստված… սովորական էր դարձել նաև քո չլինելը:

    Շատ եմ սիրում հենց այս հատվածը
    Էս մեկը վատը չէր

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    RADIOmanyachka (28.02.2011), Նաիրուհի (06.04.2011)

  17. #84
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երկուսը «Անտաշատի» մեջ չեն մտնում, ինչպես «Փիղը»...

    Տաք բնահոտով լիքը, տա՜ք-տաք բնաստեղծություն...

    ԲՈՒՅՆ

    Իմ մատից փուշ կհանեմ, քո հյուսից մազ կքաշեմ
    ու բույն կհյուսեմ մեզ համար,
    նանիկս:

    Ինքնիշխան երազապետություն –
    հասցեն`
    Գարնան դողդոջ անձրև, ծաղկած դեղձենիների թավուտ, կամ -
    Գնացքների գերեզմանոց, նախկին Երևան-Վան վագոն, կամ -
    Ծիլի-ծով, եղեգնյա փողերի ծոց, կամ -
    Մեր տուն:

    Ես բույն կհյուսեմ մեզ համար – այնպիսին,
    որի բոլոր կռնակները, բռնակները, դռնակները
    անկողինները, բազրիքներն ու հատկապես պատուհանագոգերը
    սիրո հարմար կլինեն, նանիկս:

    Բույնն իբրև արթնանալու ամենահրաշալի վայրը,
    բույնն իր առավոտվա թարխունա-թեյա տաք բնահոտով:

    Չէ որ կրկնվելու չափ դանդաղ թերթվող օրերի էվոլյուցիան
    առաջ են տանում աշխարհի բոլոր բնակյալները, որ
    շնչելու ժամանակ չունեն, հոգնելու ժամանակ չունեն,
    ապրելու ժամամանակ չունեն և հատկապես
    ժամանակ չունեն մասնակցելու
    ընթացիկ բոլոր հեղափոխություններին:

    Այս գարնանը,
    որ ոչ մի կերպ չի ուզում բաց թողնել
    իր բնաստեղծության տարիքը,
    ես բույն կգրեմ մեզ համար, նանիկս
    իբրև հավերժական ժամադրավայր,
    ուր ամեն ինչ առաջին ու վերջին անգամ է լինում:

    Ես բու պապա, դու մամա բու, մի բուն լիքը բու-բվեճ`
    իր հարակից լվացքի անվերջանալի պարանով,
    որից կախ կգիշերի քոռ բուերի մեր ընտանիքը`
    շարված ըստ հասակի, փռչոտության աստիճանի, գույնի ու նշանակության:

    Վախ, դեռ ինչքան ջրեր են հորդելու մեզանից,
    Նանիկս:
    Ու էս մեկը, որն առանձնահատուկ եմ սիրում

    ԾԻԼԻ-ԾՈՎ

    Ես Քո նշաններին հետևելով գնացի
    ու գտա պտկունք լեռան կաթնաղբյուրը,
    խմեցի իմ տարողության չափ քո խորքը`
    ստինք երկրի համեղ օծուն,
    ու պորտս բար եկավ:

    Հասկացա այն, ինչ եղել էր -
    մոռացումով ողողեցի դատարկությունս,
    դարձա այն ինչ լինելու է,
    քեզնով ներծծվելու համար`
    ճաքճքեցի:

    Եվ հիմա
    մերկ եմ ու չեմ մրսում,
    ունեմ ու չեմ վախենում,
    ներում եմ ու չեմ տառապում,
    ուտում եմ ու չեմ ոչնչացնում,
    տալիս եմ ու չեմ պարտավորում,
    հեռանում եմ ու չեմ լքում,
    բարակում եմ ու չեմ կտրվում,
    հոսում եմ ու մնում,
    գնում եմ ու չեմ գուշակում
    ջրի ճանապարհը:

    Դու`
    ներառյալ ես,
    անմասելի
    Է:

    Երբ ցավում եմ` դու գիտես,
    խոսում եմ հետդ` ալիքներդ հանդարտվում են,
    սիրում եմ` փափուկ ես դառնում,
    սուզվում եմ` խայտում ես,
    քո մեջ աստղերի արտացոլքն եմ որսում`
    խանդում ես, գժվում ես փոթորկած,
    շնչում եմ`
    ծաղկում ես իմ չտեսած ափերումդ,
    գիտե՜մ:

    Կեսգիշերի մթնում,
    երբ միմյանցից թաքուն արթուն ենք,
    դու ալիքվում ես դեպի լուսինը
    ու ես երգ եմ գրում:

    Ես
    աստղերին հասնելու
    քո տենչանքն եմ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2011), CactuSoul (06.04.2011)

  19. #85
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բույնը ոչ մի կերպ պոեզիա չէմ կարող համարել: Թերթի հոդվածի մակարդակի է և այն էլ ոչ ամենալավերից:

    Ծիլի Ծովը ավելի հաջողված է, բայց հեղինակի ոճը, ներկայացնելու ձևը և օգտագործված բառերը իրենց մեջ մի վանող բան են պարունակում: Ակամայից մտածում ես` սա այն չէ, ինչ պետք է լինի պոեզիան:

  20. #86
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Բույնը ոչ մի կերպ պոեզիա չէմ կարող համարել: Թերթի հոդվածի մակարդակի է և այն էլ ոչ ամենալավերից:

    Ծիլի Ծովը ավելի հաջողված է, բայց հեղինակի ոճը, ներկայացնելու ձևը և օգտագործված բառերը իրենց մեջ մի վանող բան են պարունակում: Ակամայից մտածում ես` սա այն չէ, ինչ պետք է լինի պոեզիան:
    Ինձ դուր եկան: Չգիտեմ՝ պոեզիա են, թե ինչ, բայց գրողի ենթագիտակցությունից եկող ու իմ ենթագիտակցությանը հասնող հաղորդագրություններով լիքն էին, գրավվեցի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (06.04.2011)

  22. #87
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դուր եկան: Չգիտեմ՝ պոեզիա են, թե ինչ, բայց գրողի ենթագիտակցությունից եկող ու իմ ենթագիտակցությանը հասնող հաղորդագրություններով լիքն էին, գրավվեցի:
    Հեղինակն անշուշտ ասելիք ունի և ժամանակի ընթացքում գուցե լավ գրող դառնա: Սակայն նա առայժմ իր ասելիքը հայտնում է շատ կոպիտ ձևով և չգիտես ինչու պոեզիա է անվանում այն:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (06.04.2011), My World My Space (06.04.2011)

  24. #88
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակն անշուշտ ասելիք ունի և ժամանակի ընթացքում գուցե լավ գրող դառնա: Սակայն նա առայժմ իր ասելիքը հայտնում է շատ կոպիտ ձևով և չգիտես ինչու պոեզիա է անվանում այն:
    Զղջում եմ, որ ժամանակին այսպիսի գերլավատեսական գրառում եմ կատարել: Էս տղեն ոնց որ թարս ուղղությամբ է զարգանում:
    Համացանցում պատահաբար տեսա, տեսեք թե ինչ է գրել:

    Ո՞վ ես դու

    [Ես էշ գզող եմ]

    էշերին շինելը մեր գյուղում պատվաբեր էր,
    իսկ մարդկանց հետ նույն կերպ վարվելը՝
    ահավոր ամոթալի:

    Մի տեսակ չեմուչումով էին ամուսնանում
    մեր գյուղի բոլոր տղամարդիկ,
    իրենց կանանց մի տեսակ քաշվելով էին սիրում՝
    աշխատելով հնարավորինս քիչ դիպչել ձեռքերով,
    ու կանայք էլ թաքուն, գլխիկոր էին հղիանում,
    ամաչկոտ, ահավոր ամաչկոտ
    երեխաներ էին լույս աշխարհ բերում միշտ՝
    միանգամից շիկնած-պատրաստ
    բոլոր հնարավոր դեպքերի համար:

    Ես նույնպես էշերից եմ սկսել՝
    նրանցից ամենահմայիչից…
    Քնքուշ-բազալտագույն իմ առաջին իշուկ՝
    անհունորեն բարի և երազկոտ աչքերով.
    ա՜խ… չէ՞ որ ես քո կյանքի
    առաջին տղամարդկանցից էի,
    ու անփորձ էինք երկուսս էլ այդ գործում:

    Բայց ինչ ամոթ էր մեր գյուղի կանանց սիրելը:
    Չէ՞ որ նրանք սիրելու համար բոլորովին հարմար չէին,
    չէ՞ որ նեոլիթից էս կողմ
    պարարտ ճարպաշերտով ու առատորեն մազածածկ
    նրանց մարմինները արևի երես չէին տեսել
    ու ձևավորվել էին ավելի շատ դիմակայելու,
    քան սիրվելու համար:

    Իսկ էշին նստեցիր, գնացիր մինչև է՜ դրախտ չհասած,
    էշից իջար… մի 5 րոպեում հասար դրախտ…
    ծխեցիր քո համար, սարերի հովին մեռար
    ու ո՜տ-ոտ հետ եկար գյուղ.
    հպարտ, ինքդ քեզնից ու կյանքից գոհ՝
    ձեռի հետ էլ մի շալակ փետ կամ խոտ,
    տուն չհասած գոռալով՝
    աղչի՜, հա՛ց դիր, սովա՜ծ եմ…

    Մեր գյուղում ձի չէին պահում.
    դրանք բոյով էին ու ինքնահավան:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •