User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Անտաշատ. պոեզիա 78%

  1. #31
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.10.2009
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    դու սա պոեզիա համարու՞մ ես:
    Ես նախապես ներողություն եմ խնդրում միջամտելու համար....իսկ եթե այն ներկայացված լիներ, որպես արձակ մանրապատու՞մ...փորձեք այս տեսանկյունից մոտենալ «հայրենասիրական բնույթի ճամփորդական նոթագրումներին»... վատը չեն...

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,018
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, դու սա պոեզիա համարու՞մ ես:
    Ոչ, չեմ համարում ու դրա մասին գրել էի։ Եթե կարդացած լինեիր էս գրառումս, էդ հարցը չէիր տա.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ նոր կարդացի որոշ բաներ։ Համաձայն եմ, որ սա պոեզիա չի, կարծես միայն տեսքով է պոեզիա, իսկ եթե տողային բաժանումները չլինեին, իմ կարծիքով, ոչնչով չէին տարբերվի արձակ ստեղծագործություններից, բանաստեղծությանը բնորոշ ուրիշ ոչինչ չտեսա Անտաշյանի ստեղծագործություններում։ Բայց խոստովանեմ, որ որպես արձակ՝ հետաքրքիր էր կարդացվում։ Կարդալիս փորձում էի պատկերացնել, որ արձակ տեսքով է գրված, ու վատ չէր։ Պարզապես երբ քեզ հրամցնում են ինչ–որ բան՝ ներկայացնելով այն որպես պոեզիա, բնականաբար, համապատասխան ակնկալիքներով էլ կարդում ես, ու, օրինակ, էսպիսի դեպքերում՝ հիասթափվում, որից հետո արդեն չես ընկալում ո՛չ որպես արձակ, ո՛չ էլ որպես չափածո, քանի որ չափածո չես տեսնում, իսկ արձակն ուղղակի մտքովդ չի անցնում, որ դիտարկես։ Դրա համար չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի փչացնել ստեղծագործությունը՝ վրան սխալ պիտակ կպցնելով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #33
    Սկսնակ անդամ Տաթև Արծրունի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ
    Տարիք
    35
    Գրառումներ
    11
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Կարեն Անտաշյանի "անտաշատ. պոեզիա 78%" գիրքը կարդացի ամբողջությամբ: Անկեղծ ասած ես ծանոթ էի նաև նրա մի քանի տար առաջ տպագրված "Վերջից հետո - Սկզբից առաջ" բանաստեղծական ժողովածուին և այդ գրքից ունեցած են ժամանակվա տպավորության կոնտեքստում` սպասելիքներս այնքան ել մեծ չէին, որովհետեը "Վերջից հետ - Սկզբից առաջը", չնայած իր կոնցեպտուալ խիստ կառուցիկությանը` ամբողջ արդի հայ պոեզիայի համատեքստում շատ բան չփոխեց, այլ համալրեց միայն բանաստեղծական տեքստերի արդեն իսկ առկա ձև/ասելիք անվերջանալի կրկնաբանությունների շարքը: Չէ, չեմ ասում, թե վատն էր, իհարկե զգացվում էր Անտաշյանի շնորհալի գրիչը, բայ նոր չէր, ոչնչով չէր տարբերվում այն ամենից, ինչ արվել էր մինչ իրեն: Հատկապես մեր վանաձորցի լավ գրողների թողած ժառանգության ու ավանդույթների ֆոնին (Հրաչյա Սարուխան, Մհեր Բեժանյան, Սամվել Զուլոյան, Վազգեն Վանատուր):
    Եվ այսպես` սպասելիքներս անտաշատից այնքնա էլ մեծ չէին, երբ իմացա այց գրքի մասին, չնայած գրքի անունն արդեն իսկ բավականին խնդալու էր, գայթակղիչ էր ու լիքը հարցեր էր առաջացնում - ինչու՞ անտաշատ, ինչու՞ հենց 78%...
    Ասեմ ձեզ, ինձ, որպես լավ գրականությամբ "երես առած" մարդու, այնքան ել հեշտ չի զարմացնելն ու հետաքրքրելը (համեստությամբ չեմ առանձնանում, չէ՞), բայց, ժողովուրդ, էս գիրքը առաջին էջից մենչև վերջին էջը ինձ այնպիսի գերլարված կենտրոնացածության վրա պահեց, որ կես ժամում կարդացի, հետո նորից ու նորից...
    Նախ գիրքը շատ ճաշակով է ձևավորված` հազվադեպ բան հայրենական գրքարտադրության մեջ, հետո կայքում կարդալուց 10 անգամ գերագույն է գրքից կարդալու հաճույքը: Գաղտնիքը նրանում է երեվի, որ Կարեն Անտաշյանի պոեզիան անտաշատում` անսպասլի է, անկանխատեսելի - խիստ ինտելլեկտուալ, գիտականին հասնող սահմանումները հանկարծ դառնում են քնքուշ ու լիրիկական պատկերներ, սարկազմի հասնող նուրբ հումորը հանկարծ վերափոխվում է անհաղթահարելի, հոռետեսական սևի, Աստծո հետ կռիվը հանկարծ դառնում է աղոթք և այդպես շարունակ... շատ հակասական ա ու էդ հակասականությամբ մեջդ խառնում ա ամեն ինչ` ստիպում է կասկածել տալ այնպիսի բաների վրա, որոնց վրա մինչ այդ էնքան վստահ ես եղել, սկզբում դու ներքին կռիվ ես տալսի դրա դեմ, բայց հետո զգում ես, որ էդ տողեր ազատագրում ենք քեզ:
    հա, իմացա, որ կազմի վրա նկարվածը մարդկային ձվաբջիջ է, իսկ 78% թիվը խորհրդանշում է ջրի պարունակության աստիճանը նորածնի մարմնում:
    Կարենի գործերը անմշակ քարի վայրիությունն ունեն, իսկ գաղափարական իմաստով խիստ կոնցեպտուալ գիրք է` անտաշատը իմ կարծիքով խորհրդանշում է յուրաքանչյուր մարդու անհաղթահարելի մենության տիրույթը, իսկ ջրի թեման ամենուր է, ջուրը հենց այն սուբստանցիան է, այնտեղ, որ կյանքի կենսաբանակն շարունակականությունն է ապահովում, կապում է անցյալը, ներկան և ապագան:
    Տպավորություններս թարմ են` հա կգրեմ ամեն դեպքում համոզված եմ, որ այս գիրքն ահագին ընդլայնում է հայ պոեզիայի տիրույթը, որովհետև` ոչ մի բանի հնարավոր չէ նմանացնել, խիստ ինքնատիպ է: Ես այն կանվանեի կենսապոեզիա կամ բիոպոեզիա` ներկան, արդի մարդուն ապրեցնելու համար խորքերն ու ակունքները տանող արմատներ գցելու հատկականության պատճառով:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2009), Chilly (15.12.2009), E-la Via (23.10.2010), StrangeLittleGirl (13.12.2009), Ծով (13.12.2009), Նաիրուհի (13.12.2009)

  5. #34
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    15 րոպե կարդացի, նենց եմ ափսոսում անտեղի կորուստը ժամանակիս

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (13.12.2009), Kuk (13.12.2009), Quyr Qery (08.08.2012), Հայկօ (13.12.2009)

  7. #35
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Սկզբից մի երկու բան կարդացի, մեկ էլ տեսագրությունը նայեցի....

    Դուրս չեկավ մեղմ ասած
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  8. #36
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.12.2009
    Հասցե
    Այս աշխարհում
    Տարիք
    44
    Գրառումներ
    12
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Երբ սկզում մտա այս թեման,մտածեցի`գրականությամբ մտահոգվող ինչքան շատ մարդիկ կան,որոնց մասին ես չգիտեմ,ինձ դուր եկավ,որ երիտասարդ գրողի մասին տեսակետներ ու քննարկումներ էին սկսել,բայց երբ այսօր կրկին վերադարձա այստեղ`հիասթափվեցի...այստեղ ամեն ինչ կար,բացի գրական երկի իրական քննարկումից,թե ձեզ թվում է,որ ինչ որ մեկի խոսքը մեջբերելով,մի բառ առանձնացնելով,դրա վրա ծիծաղելով, գրական քննարկում եք կազմակերպել?չհաշված հարակից կողմնակի թեամններն այնքան էիք բազմացրել,որ մի պահ մոռացել էի,թե ում մասին էր ի սկզբանե խոսք:Կարծես ավելի շուտ սպաում եք,մեկը մի նոր բան գրի ու հակաճառեք:Ես հեռու եմ Կարենի պոեզիան հայ գրականության ամենակարևոր երևույթը համարելուց,Կարենը ընդամենը երիտասարդ ստեղծագործող է,որը փորձում է նոր խոսք ասել,նոր ձևի մեջ:<Քո միջև> բանստեղծությունը նորօրյա մարդու աղոթքն է,աղոթք առանց պայմանականությունների,<Ավազե մանդալներ> ը`մեր ավազային հիմքերի վրա կառուցված կյանքը: <Սկզբնախաղ> շարքում ուղղակի անհնար է չտեսնել խաղի կանոների ուսումնասիրման վար կառուցավծ կյանքի փիլիսոփայությունը:Բանստեղծություններ կան,որ իրոք առաջին ընթերցմամբ անհասականլի են մնում,բայց եթե դա փորձեմ ավելի մատչելի կերպով բացատրել,ապա դա նման է այն հագուստին,որը դու հավանում ու գնում ես,բայց մտածում,որ իր մեջ մի բան այնուամանայնիվ ինչ-որ անսովոր բան կա: Կանխելու համար ասեմ,որ գիտեմ`լավ ուրախանալու եք վերջին կենցաղային համամետությանս համար

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (23.12.2009)

  10. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,120
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Raf-ի խոսքերից Նայել գրառումը

    «Գրականությամբ մտահոգվող»
    «Գրականություն հասկացող»
    «Արվեստ գնահատող»
    և բազում նման գնահատականներն անտեղի են այս թեմայի համար: Լրիվ անտեղի են: Հիմա փորձեմ բացատրել: Սա չի նշանակում, որ ստեղծագործություններն աղբ են, թեև ոմանք կարող են այդպես համարել, սա չի նշանակում, որ ստեղծագործողը տաղանդ չունի (այս մասին քիչ ավելի ուշ), թեև ստեղծագործությունները կարդացողները կարող են այդպես մտածել:

    Պարզապես պետք է հասկանալ, որ սա այն գրական ոճը չի, որ առնվազն այսօր կարող է հուզել գրականություն իսկապես հասկացողների մեծամասնությանը: Այո՛, գուցե անցնեն տարիներ, 40-100 տարի, ու այս ոճը հանկարծ համարվի դասական, իսկապես կարիք լինի Անտաշյանի գրականությամբ զբաղվող մասնագետներ ունենալ, Նաիրուհու երազանքն իրականա, բայց կա փաստ, այսօր այս ոճը մեզ՝ ընթերցասերներիս, չի հուզում:

    Փոքր-ինչ ավելի հստակեցնեմ:
    Ինչու ես այս թեմայում «ելույթներ» ունեցա: Պատճառը չափազանց պարզ է:
    Անտաշյանը գրող է կամ առնվազն գրող լինելու հայտ է ներկայացրել, այդպիսով ինքն իրեն դնելով քննարկվողի կարգավիճակում, որի հասցեին կարող են հնչել տարբեր գնահատականներ, այդ թվում՝ խիստ բացասական:

    Մինչդեռ ոչ մեկը բարոյական իրավունք չունի գնահատել իր ընթերցողների գրական ճաշակը, այն էլ՝ հիմնվելով Անտաշյանի գրականության վրա:

    Գրականություն... կարդացի... բավական...
    Իմ համար գրականություն արժեք չունի, եթե ես այն կարդալուց ոչ մի հույզ չեմ ունենում, ապրումներ չեմ ունենում, խորքային զգացումներ չեմ ունենում: Կարդում եմ ընդամենը տողեր, իրար հաջորդող բառեր: Ու՞մ է պետք այն գրականությունը, որի իմաստը հասկանալու համար պիտի ուղեղիդ զոռ տաս՝ անարդյունք: Միթե՞ դա նշանակում է, որ ես չունեմ գրական ճաշակ, որ ես չեմ հասկանում: Ծիծաղելի է: Ծիծաղելի է այդպես բնութագրել այս թեմայում գրառում անողներից շատերին, ում գրական նշաձողը Մարկեսը, Ռեմարկը, Բորխեսը ու նման փառահեղ գրողներն են, որոնցից մեկը բարդ է գրում, մյուսը պարզ, բայց ում ստեղծագործությունները կարդալուց շատ բան ես ստանում՝ թե՛ էսթետիկապես, թե՛ մտային: Ու հանկարծ ինչ-որ Կարեն Անտաշյանի (թող ների ինձ Կարենն այդ ինչ-որի համար, բայց այս գրողների կողքին ինքն իրապես ինչ-որ է) «չհասկանալու» պատճառով կարող է ինչ-որ մեկը որոշել գնահատել այդ տիպի ընթերցողների գրականության նկատմամբ վերաբերմունքը... մեղմ ասած զավեշտալի է:

    Հիմա Կարենի մասին:
    Ստեղծագործությունները չհավանեցի:
    Դրանք իմ համար գեղեցիկ չէին:
    Դրանք արժեք չէին պարունակում:
    Ես չեմ տեսել այնպիսի տողեր, որոնք կարելի է քննարկել ու ըստ դրանց քննարկում կազմակերպել:
    ԲԱՅՑ:
    Կարենն, ըստ իս, ունի տաղանդ:
    Ես տեսնում եմ, որ ինքն ունի մտքերը ձևակերպելու ու գեղեցիկ նախադասություններ շարադրելու, անհրաժեշտության դեպքում գեղեցիկ պատկերներ կառուցելու շնորհք:

    Արդ իմ խորհուրդը, ու թող ներեն իմ մեծամտությունը, որ հանդգնում եմ խորհուրդ տալ:
    Անպայման չի նորաձևությանը գերի դառնալ: Կարելի է լինել շատ ավելի ազատ, որովհետև իրական ազատությունը սպիտակ տողերը չեն, իրական ազատությունը նորաձևությանը գերի չդառնալն է: Թող անցնի արձակին: Թող գրի պատմվածքներ, թող գրի առավել մարդկային, ոչ պաճուճավորված լեզվով, առանց ավելորդ ձևավորումների: Թող վերադառնա ակունքներին, մոտենա դասական ոճին ու գուցե հասնի նրան, որ այս թեմայում իրեն քննադատողներն էլ հաճույքով քննարկեն ու գովեն: Պետք չէ լինել ինչ-որ նոր ոճի առաջամարտիկ, անգամ ներկայացնելով հայց դրանով իսկ քեզ սպառել, կարելի է պարզապես գեղեցիկ ստեղծող լինել:

    Շնորհակալություն ուշադրության համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.12.2009), Chilly (15.12.2009), Farfalla (15.12.2009), Malxas (25.01.2011), Norton (14.12.2009), Philosopher (14.12.2009), Quyr Qery (08.08.2012), Sphinx (15.12.2009), StrangeLittleGirl (14.12.2009), Երվանդ (14.12.2009), Հայկօ (14.12.2009), Շինարար (14.12.2009), Փոքրիկ (16.12.2009)

  12. #38
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,505
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդ իմ խորհուրդը, ու թող ներեն իմ մեծամտությունը, որ հանդգնում եմ խորհուրդ տալ:
    Անպայման չի նորաձևությանը գերի դառնալ: Կարելի է լինել շատ ավելի ազատ, որովհետև իրական ազատությունը սպիտակ տողերը չեն, իրական ազատությունը նորաձևությանը գերի չդառնալն է: Թող անցնի արձակին: Թող գրի պատմվածքներ, թող գրի առավել մարդկային, ոչ պաճուճավորված լեզվով, առանց ավելորդ ձևավորումների: Թող վերադառնա ակունքներին, մոտենա դասական ոճին ու գուցե հասնի նրան, որ այս թեմայում իրեն քննադատողներն էլ հաճույքով քննարկեն ու գովեն: Պետք չէ լինել ինչ-որ նոր ոճի առաջամարտիկ, անգամ ներկայացնելով հայց դրանով իսկ քեզ սպառել, կարելի է պարզապես գեղեցիկ ստեղծող լինել:
    Մեր ակումբում գրանցված Կարենից շատ ավելի երիտասարդ, գուցե և ավելի տաղանդավոր բանաստեղծի ոտանավորներ եմ կարդացել, այդ ակումբցին իմ գրանցվելու ժամանակներից դեռ մի բան էլ առաջ ակումբ կարծես թե էլ չէր մտնում, բայց բանաստեղծությունները կան, ու մոտավորապես ինչ Չուկն ասաց իմ համաքաղաքացի Անտաշյանի մասին, ես մտածել եմ ժամանակին այդ մյուս ակումբցու մասին, որը կարծեմ էլի իմ համաքաղաքացին է, համենայն դեպս իր գրառումներից այդպես եմ հասկացել: Զգում ես, որ մարդը տաղանդավոր ա, գիտի գրել, բայց սիրահարվել ա սեփական համարձակության վրա, ու գրում ա ինչ-որ բաներ միայն այն պատճառով, որ այդպես համարձակ է, իրականում գուցե ինքը այդպես չի էլ մտածում, բայց իրեն դուր ա գալիս համարձակ միտք արտահայտելը, իսկ գրականությունը՝ անկախ նրանից թե դա պոեզիա կլինի կամ արձակ, ոչ թե համարձակ ձևով համարձակ խոսք ասելն է, այլ անկեղծ խոսք ասելն է: Քֆուր-քյաֆարից չեմ խոսում, մի ուրիշ օրինակ բերեմ, եթե գրողը ասում է՝ Աստված, արի ինձ հետ մենամարտիր, օրինակս մեջբերում չէր, բայց ինքը ընդհանրապես ցանկություն չունի Աստծո հետ մենամարտելու, դա անմիջապես աչքի է զարնում, ամեն դեպքում իքնասիրահարված համարձակությունը քսան-քսաներկուամյա մեր երևի արդեն նախկին ակումբցու համար դեռ թույլատրելի է, նույնիսկ մի փոքր զարդարում է նրան, մնում է, որ ժամանակին կանգ առնի, վերաիմաստավորի և իր տաղանդը սկսի օգտագործել իսկական, լավ գականություն ստեղծելու համար, բայց քսանհինգ տարեկանում արդեն՝ Անտաշյանը ոնց որ թե այդքան կլինի, նման մոտեցումը ստեղծագործելու հանդեպ կարող է ստեղծագործողին հասցնել ստեղծագործական իմպոտենտության:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 14.12.2009, 19:13:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.12.2009), Ուլուանա (14.12.2009)

  14. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,120
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մոդերատորական. Թեմայի գրառումներից 238-ը ջնջվել են, մի մասը թեմայից դուրս լինելու, մյուս մասը կոնֆլիկտային ու անձնական հարաբերությունների դաշտում լինելու, մեկ այլ մասը վիրավորական պիտակումների և այլ պատճառներով: Հաշվի առնելով այս ամենին ակումբցիների համընդհանուր մասնակցությունը՝ տուգանային միավորներ չեն տրվել, բայց այդպիսիք կտրվեն, իրենց բոլոր հետևանքներով՝ կրկնվելու դեպքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2009), StrangeLittleGirl (15.12.2009), Արշակ (15.12.2009), Հայկօ (15.12.2009), Նաիրուհի (01.10.2010), Շինարար (15.12.2009), Ուլուանա (15.12.2009), Ռուֆուս (15.12.2009)

  16. #40
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Կներեք,որ ինձ թույլ եմ տալիս նման նկատողություն անել,որովհետև ակումբում նորեկ եմ ու անդամներին էլ չեմ ճանաչում,բայց <<Թող վերադառնա ակունքներին, մոտենա դասական ոճին>> խորհուրդ տալն ուղղակի անիմաստ է:Ես իսկապես ուրախ եմ,որ ստեղծագործող մարդիկ միշտ չի,որ խորհուրդներին հետևում են,որովհետև հակառակ դեպքում մենք մինչ օրս գրաբարով կգրեինք,արտերկրում` լաըիներեն եվ միայն կլասիցիստական ոճով:
    Ոչ,պետք չէ երիտասարդ գրողներին նման խորհուրդներ տալ,որովհետև այդ դեպքում գրականությունը երբեք զարգացում չի ապրի ու լճացում տեղի կունենա:Դեռ հակառակը` շատ լավ է,որ Անտաշյանը չի ուզում որևէ մեկին նմանվել:
    Իսկ ինչ վերաբերում է բովանդակային մասին, եզրակացություններ անելու համաև հարկավոր է ավելի քան ուշադիր կարդալ,որովհետև ասելիքը հաճախ թաքնված է խորքում ու փաստորեն բոլորին չի տրվում:
    Ես չեմ իդեալականացնում Անտաշյանի բանաստեղծությունները, բայց փորձում եմ օբյեկտիվ լինել:Մեզ անպայման միայն բարդ-բարդ բաներն են դուր գալիս,մոռացել ենք պարզ թվացող բաները գնահատել,իսկ ջրի փիլիսոփայությունը կյանքի պարզ ճշմարտություններից մեկն է:Փորձեք հաջորդ անգամ գիրքն այս տրամաբանությամբ կարդալ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (22.12.2009)

  18. #41
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Գոհարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք,որ ինձ թույլ եմ տալիս նման նկատողություն անել,որովհետև ակումբում նորեկ եմ ու անդամներին էլ չեմ ճանաչում,բայց <<Թող վերադառնա ակունքներին, մոտենա դասական ոճին>> խորհուրդ տալն ուղղակի անիմաստ է:Ես իսկապես ուրախ եմ,որ ստեղծագործող մարդիկ միշտ չի,որ խորհուրդներին հետևում են,որովհետև հակառակ դեպքում մենք մինչ օրս գրաբարով կգրեինք,արտերկրում` լաըիներեն եվ միայն կլասիցիստական ոճով:
    Ոչ,պետք չէ երիտասարդ գրողներին նման խորհուրդներ տալ,որովհետև այդ դեպքում գրականությունը երբեք զարգացում չի ապրի ու լճացում տեղի կունենա:Դեռ հակառակը` շատ լավ է,որ Անտաշյանը չի ուզում որևէ մեկին նմանվել:
    Իսկ ինչ վերաբերում է բովանդակային մասին, եզրակացություններ անելու համաև հարկավոր է ավելի քան ուշադիր կարդալ,որովհետև ասելիքը հաճախ թաքնված է խորքում ու փաստորեն բոլորին չի տրվում:
    Ես չեմ իդեալականացնում Անտաշյանի բանաստեղծությունները, բայց փորձում եմ օբյեկտիվ լինել:Մեզ անպայման միայն բարդ-բարդ բաներն են դուր գալիս,մոռացել ենք պարզ թվացող բաները գնահատել,իսկ ջրի փիլիսոփայությունը կյանքի պարզ ճշմարտություններից մեկն է:Փորձեք հաջորդ անգամ գիրքն այս տրամաբանությամբ կարդալ:
    Փորձել ենք: Փաստորեն դուրս ա գալիս Անտաշատը ընտրյալների համար է:Միայն խորը, բացառապես խորը ընտրյալները կարող են խորանալ Անտաշատի խորը պոեզիայի մեջ ու մեկտեղ էլ տրամաբանորեն ընթերցեն:
    Чеширский КотЭ

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2009), Elmo (23.12.2009), Enigmatic (23.12.2009), Farfalla (22.12.2009), Kuk (23.12.2009), Norton (23.12.2009), Quyr Qery (08.08.2012), Sphinx (22.12.2009), Լուսաբեր (22.12.2009), Շինարար (22.12.2009)

  20. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Ինձ թվում է՝ գրականությունը պաշտպանելու ամենահեշտ ձևն ասելն է՝ դու չես հասկանում, ասելիքը խորն է, ու մի կողմ քաշվելը: Մյուս ծայրահեղությունն էլ, երբ նշում ես, թե էսինչը պրիմիտիվ է, նորից հարձակում՝ ինչ պարտադիր է, որ ամեն ինչ խորը թաքնված լինի, որ պարզությունը (ուշադրություն. պարզությունն ու պարզունակությունը տարբեր բաներ են) իր արժեքն ունի և այլն:

    Կարծում եմ, որ Անտաշյանը սիրուն գործեր ունի, բայց պետք չէ դրանց մեջ խորություն փնտրել, ինչպես պետք չէ ցանկացած այլ գրողի գործերի: Խորության փնտրելու ճանապարհին կարող ես մոլորվել ու լրիվ ուրիշ տեղ հասնել: Անտաշյանը սիրուն է գրում, հաճելի, օրիգինալ պատկերներ ստանում: Հա, մի քանի գործում էդ օրիգինալության ձգտումը չափ ու սահման անցնում է՝ հասնելով անհեթեթության: Բայց ընդհանուր առմամբ տաղանդավոր է: Կարծում եմ՝ տարիների ընթացքում կհղկվի ու կկարողանա պահպանել օրիգինալի միայն այն մասը, որը նաև գեղեցիկ է:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2009), Sphinx (23.12.2009), Նաիրուհի (23.12.2009)

  22. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,120
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Գոհարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք,որ ինձ թույլ եմ տալիս նման նկատողություն անել,որովհետև ակումբում նորեկ եմ ու անդամներին էլ չեմ ճանաչում,բայց <<Թող վերադառնա ակունքներին, մոտենա դասական ոճին>> խորհուրդ տալն ուղղակի անիմաստ է:Ես իսկապես ուրախ եմ,որ ստեղծագործող մարդիկ միշտ չի,որ խորհուրդներին հետևում են,որովհետև հակառակ դեպքում մենք մինչ օրս գրաբարով կգրեինք,արտերկրում` լաըիներեն եվ միայն կլասիցիստական ոճով:
    Ոչ,պետք չէ երիտասարդ գրողներին նման խորհուրդներ տալ,որովհետև այդ դեպքում գրականությունը երբեք զարգացում չի ապրի ու լճացում տեղի կունենա:Դեռ հակառակը` շատ լավ է,որ Անտաշյանը չի ուզում որևէ մեկին նմանվել:
    Ներողություն եմ խնդրում, հաջորդ անգամ չեմ հանդգնի նման խորհուրդ տալ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. #44
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Գոհարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք,որ ինձ թույլ եմ տալիս նման նկատողություն անել,որովհետև ակումբում նորեկ եմ ու անդամներին էլ չեմ ճանաչում,բայց <<Թող վերադառնա ակունքներին, մոտենա դասական ոճին>> խորհուրդ տալն ուղղակի անիմաստ է:Ես իսկապես ուրախ եմ,որ ստեղծագործող մարդիկ միշտ չի,որ խորհուրդներին հետևում են,որովհետև հակառակ դեպքում մենք մինչ օրս գրաբարով կգրեինք,արտերկրում` լաըիներեն եվ միայն կլասիցիստական ոճով:
    Ոչ,պետք չէ երիտասարդ գրողներին նման խորհուրդներ տալ,որովհետև այդ դեպքում գրականությունը երբեք զարգացում չի ապրի ու լճացում տեղի կունենա:Դեռ հակառակը` շատ լավ է,որ Անտաշյանը չի ուզում որևէ մեկին նմանվել:
    Նախ շա՜տ մեծ, ուղղակի անքննելի հարց է, թե ինչ բարձունքներ կնվաճեինք ,եթե գրաբարով գրեինք...և լեզուն, և գրականությունը,լավ թե վատ, անցել են այն ճանապարհը, որ ճանապարհը , որ անցել են...Վերադառնանաք մեր թեմային...
    Նախ Անտաշյանին ցանկանում եմ ,պարզապես, հաշվի առնել այն դիտողությունները, որ արվեցին ակումբում : Երիտասարդն ունի պոտենցիալ , ցանկալի արդյունք կլինի միայն այն դեպքում , եթե ոչ մեկին չնմանվելը լինի ստեղծագործական գործընթացի արդյունք, այլ ոչ թե նպատակ:Իսկ ո՞վ է ասում, որ նա ոչ մեկին չի նմանվում. հիմա նա մոտեցել է պոեզիան քանդող բրիգադի ակունքներին, իսկ մենք խորհուրդ ենք տալիս մոտենալ դասականի ակունքներին. Ի վերջո , ընտրությունն իրենն է...

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.12.2009), Chuk (23.12.2009), Farfalla (23.12.2009), Quyr Qery (08.08.2012), Գուգօ (23.12.2009), Շինարար (23.12.2009)

  25. #45
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.12.2009
    Հասցե
    Այս աշխարհում
    Տարիք
    44
    Գրառումներ
    12
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ է ասում, որ նա ոչ մեկին չի նմանվում. հիմա նա մոտեցել է պոեզիան քանդող բրիգադի ակունքներին, իսկ մենք խորհուրդ ենք տալիս մոտենալ դասականի ակունքներին. Ի վերջո , ընտրությունն իրենն է...
    Կներեք ես ուզում եմ մի հարց տալ.իսկ որ գրողներն են կանգնած դասական ակունքներում, ի վերջո ում գիտեք ժամանակակից գրողներից, որն ըստ ձեզ իրոք լավ է ստղծագործում?Եթե հարմար չեք գտնի այս թեմայի տակ պատասխանել,կարող եք համապատսխան բաժնում անել դա.

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •