Lion ջան, ախպոր պես մի նայի էլի էդ սերիալը:![]()
Lion ջան, ախպոր պես մի նայի էլի էդ սերիալը:![]()
Օօօօօ նի կորասոն.....Եթե բոլոր հումորային ֆիլմերը ստեղծելիս առաջնորդվեին քո քարոզած դաստիարակչական սկզունքով ապա ոչ՝ Լյուի Դե Ֆյունեսի, ոչ՝ Պիեռ Ռիշառի, ոչ՝ Միստր Բինի կերտած հումորային կերպարները չէին լինի: Կյանքը մենակ դաստիարակչություն չի, կյանքը մենակ մի գույն չի: Ամեն ինչ մեկ գույնի մեջ ես տեսնում, մեզ էլ համոզում ես թե ինչի՞ կյանքը իմ ընտրած գույնով չեք ընկալում: Բանակում սերիալը ֆիլմ ա, որը իր մեջ ներառում ա եւ դաստիարակչական եւ հումորային տարրեր: Հումորը ստեղծագործական ոլորտա, իսկ դու լրիվ զրկում ես մարդկանց՝ ազատ ստեղծագործելու իրավունքից, մինչեռ էտ մարդիկ ոչ մի սահման չեն անցել, այլանդակ, ցենզուրայից դուրս հումոր թույլ չեն տալիս, ամեն ինչ արվում ա մաքսիմալ ճաշակով, համով հոտով: Թող ամեն մարդ հումորի ոլորտում ճաշակ թելադրելուց առաջ իրեն հարց տա, ունի՞ հումորի զգացում կոչվածը թե՞ ոչ:
Ինչի ե՞ս ավելորդ կյանքը դառնացնում: Քիչ ե՞ն կյանքում դառնությունները:
Վերջին խմբագրող՝ Չամիչ: 25.06.2011, 12:44:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Հա, բայց էդ սերիալում ինչ դաստիարակչական բան կա? Կամ էդ երբ դաստիարակչական սերիալ ստեղծեցին մեր բանակի մասին, որ հիմա էլ անցել են էս խողկատակությանը?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Որ ուշադիր նայես, կնկատես: Ըդնունենք թե չկա, տվալ սերիալը ի՞նչ կապ ունի, էս սերիալը հումորային շեշտադրում ունի, եւ իր առաջ դրած խնդիրը ճաշակով, համով հոտով կատարում ա, ուրիշ բան, երբ մարդը այն պարզապես չի ընկալում: Ի դեպ, բոլոր մարդիկ պարտավոր չեն օժտված լինել հումորի զգացումով, հումորի ոլորտում ստեղծագործողները պարտավոր չեն իրենց հումորը բացատրել, հումորը չեն բացատրում, հումորը կամ զգում են կամ ոչ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Lion ջան, այ ախպերնյակթուլացի, էս օր կանք, իսկ վաղը՝ դեռ պարզ չի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Կա Լիոն ջան։Շատ կա։Ապագա զինվորը որոշակի պատկերացում է կազմում իր իրավունքների ու պարտավորությունների մասին։
Ապագաՙչաստ նայողը՚ իր մեջ կերպար է կերտում. որ ամեն ինչ պետք չէ ծեծ ու ջարդի միջոցով լուծվի։
Ապագա զորամասի հրամանատարը ֆիլմից հոգատարություն է սովորում։
Փնովվում է ՙ գործ տվողությունը՚...
և այս ամենը ներկայացվում է նուրբ հումորով ու անսպառ ստեղծագործական նորություններով։Բնական է որ կլինեն որոշակի թերություններ. ինձ օրինակ դուր չի գալիս որ զորամասի ՙլավ տղեքը՚ երկուսն էլ Գյումրեցի են։Բայց ես դրան. քեզ պես ցավագին չեմ նայում։
Վերջին խմբագրող՝ Նետ: 25.06.2011, 13:17:
Չամիչ (25.06.2011)
Lion ջան, նենց հավեսա, դու նեռվայնանում ես մեր բոլոր սերիալներից, բայց դրա հետ միասին լավ էլ նայում ես, բոլոր սերիալներից տեղյակ ես: Փառք աստծո հիմա շատ ալիքներ կան, կարաս ալիքը փոխես մի ուրիշ բան նայես կամ ընդհանրապես հեռուստացույց չնայես:
Մեկ էլ, ով ասեց, որ հումորային սերիալի, կամ ընհանրապես սերիալի մեջ պետքա դաստիարակչական բան լինի: մարդ խոմ սերիալ չի նայում դաստիարակվելու համար:
Բանակում-ը մեր սերիալներից երևի ամենաստացվածնա, տեղ-տեղ ծիծաղել լինումա, սթից գողականների ու միլիարդատերերի մասին չի, իսկ էդ արդեն լավ ա:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
տօ նոռմալ սերիալ ա հավեսին ծիծաղացնում ա նամանավանդ Համբարձումի կերպարը վերջնա![]()
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
Սկզբում հեչ նայելու բան չէր, բայց հիմա որակը շատ են լավացրել.... հայկական սերիալների մեջից մենակ դա եմ նայում... ուրախ, հումորային ու թեթև սերիալ ա![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ժող էդ լուրջ ծիծաղելու ա՞,ես մի քանի սերիա եմ նայել, բայց դաժե ժպտալու հումոր մեջները չկային,
Մարոնք էլ են ասում կավն ա,եսիմ,երևի պիտի հա նայես,որ ծիծաղդ գա![]()
The cake is a lie.
Lion (25.06.2011)
Օֆֆֆ, չգիտեմ: Մերոնք նայում են, ես էլ ստիպված ամեն օր լսում եմ: Խայտառակ վիճակա... Տենաս երբա պրծնելու?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես էլ ասում եմ, բա որ Բանակումը վերջանա ի՞նչ ենք անելու![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Հուսով եմ գոնե՝ Համբարձումի, Մխոյի, Ջամշոյանի, Քաջիկի, Համոյի մասնակցությամբ նոր պրոյեկտ կմտածեն:
Համոն լրիվ վերջն ա, ձյունանուշիկի սերիան չեմ կարողանում գտնել, ինչքան եմ ծիծաղել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
kitty (25.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ