Lion ջան, թող՝ լավ, լուրջ ֆիլմեր նկարեն բանակի վերաբերյալ, ո՞վ ա բան ասում, քո ասելով ստացվում ա՝ կամ- կամ:
Սերիալում բավականին լավ կերպով ներկայացվում ա հայկական կոլորիտը:
Ֆիլմի համար ընտրված ա բավականին հաջող դերասանական կազմ:
Ֆիլմի համար գրվում ա կոնկրետ սցենար, այլ ոչ թե մյուս սերիալների նման, թեման տալիս են ու դերասանին ասում են ձգի ինչքան կարաս:
Ֆիլմում առկա է բավականին պրոֆեսիոնալ օպերատորական աշխատանք, շատ ճիշտ ռակուրսից են նկարում դերասաններին կարողանալով ճիշտ կերպով հաղորդել դերասանական խաղը:
Էլ չեմ ասում, որ համեմատած վերվարածների հետ սա մի քանի քայլ առաջ է, այսինքն մարդիկ՝ որակյալ աշխատանք մատուցելու համար գործ են անում, ջանք չեն խնայում: Անձամբ ես չեմ կարող այդ ամենը չնկատել եւ չգնահատել:
Ապրեն իրանք, «Բանակում» սերիալի ողջ աշխատակազմը իրենց պրոֆեսիոնալ եւ նվիրաված աշխատանքի շնորհիվ կարողանում են մարդկանց լավ տրամադրություն պարգեւել:
Լաց ու կոցային տրամադրությամբ ամեն ինչից հոգնել ենք: Լավ տրամադրությամբ է պայմանավորված լավ կեցությունը այլ ոչ թե հակառակը: Ժպտալ սովորելու ժամանակը վաղուց վրա է հասել: Առանց այն էլ կյանքի դժվար պայմանները, տեմպը դժգոհելու ու բողոքելու անսահման առիթ են տալիս: եկեք չփնտրենք հավելյալ դժգոհության առիթ այնտեղ, որտե այն պարզապես չկա:
![]()
Էջանիշներ