User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 187 հատից

Թեմա: Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

  1. #1
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    ***
    Առժեքները ուրիշ են միշտ, երբ փոխվում են դարն ու տարին:
    Ես Պատիվը դրի մի օր Իմաստության աջ նժարին,
    Բայց ի՞նչ դնել ձախ նժարին – գա՞հ, սե՞ր, թե՝ սու՞ր, գուցե՝ ոսկի՞...
    Նժարն, ավա՜ղ, մնաց դատարկ - հարցը հի՜ն էր ու դժվարին:

    ***
    Ձեր ուղեղից իմաստուն՝ նման մտքի կանթեղի,
    Տվեք հարցիս պատասխան - չհամարեք անտեղի.
    Այդ ինչի՞ց է խաղողն այս անուշահամ, քաղցրահյութ –
    Երբ ջրել եմ այգիս սուրբ դառ քրտինքով իմ լեղի:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.12.2009), Ambrosine (02.12.2009), Gayl (02.12.2009), Hayk Avetisyan (22.01.2010), Ilona (06.12.2009), KiLa (22.02.2010), Monk (03.12.2009), Morpheus_NS (08.12.2009), My World My Space (08.01.2010), snow (03.12.2009), Tig (07.12.2009), Դատարկություն (04.12.2009), երեքնուկ (25.05.2010), Երվանդ (03.12.2009), Լուսաբեր (03.12.2009), Ծով (05.12.2009), Կաթիլ (02.12.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Մոդերատորական. Թեման «Գրականություն» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Իհարկե, տհաճ դատավճիռ է … Ես նման եմ այն հյուրին, որին հյուրասենյակից տանում են մի հեռու անկյուն… Ինչ արած, կա մի այսպիսի ռուսական ասացվացք « Хозяин - барин»
    Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան.

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (16.12.2009), Gayl (02.12.2009), My World My Space (08.01.2010), snow (03.12.2009)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարգելի Հենրիկ, ակումբում սակավ չեն տաղանդավոր ստեղծագործողները ու նրանց բոլորի ստեղծագործությունները «Ստեղծագործողի անկյուն» բաժնում են: «Գրականություն», «Հայ գրականություն» և «Ժամանակակից հայ գրականություն» բաժինները այսպես ասած արդեն «կայացած» և «ճանաչում ունեցող» գրողների ստեղծագործությունները քննարկելու համար են նախատեսված: Հատկապես «Ժամանակակից հայ գրականություն» թե «ստեղծագործողի անկյուն» բաժիններում տվյալ ստեղծագործողի նյութը դնելը բավական նուրբ հարց է, քանի որ հաճախ արդեն ստեղծագործողի անկյունում տեղ են գտնում շատ ավելի լուրջ գրականություն գրողները, քան «Ժամանակակից հայ գրականությունում», սակայն այս նուրբ թելը կա ու մնում է ու որպես կանոն ակումբում գրանցված ստեղծագործողների գործերը լինում են «Ստեղծագործողի անկյուն» բաժնում:

    Ուզում եմ, որ հենց սկզբից հասկանանք, որ սա ամենևին ստեղծագործությունների գնահատական չէ: Եթե այդպես դատենք, ապա մի շարք ակումբցիների թեմաներ առանց մի վայրկյան վարանելու կտեղափոխեի «Ժամանակակից հայ գրականություն» բաժին, այդ թվում օրինակ Alizée մականվամբ հանդես եկող մասնակցինը, Impression մականվամբ հանդես եկողինը, Ուլուանա մականվամբ հանդես եկողինը, Եկվոր, Chilly, Taurel և այլն: Իսկապես տաղանդավոր մարդիկ, իսկապես արժեքավոր գրականության ստեղծողներ: Այնպես որ սա դատավճիռ չէ, այլ ընդամենը, այսպես ասենք, ակումբի նորմ:

    հ.գ. Ի դեպ «Ստեղծագործողի անկյուն» բաժինը եղել ու մնում է ակումբի ամենալուսավոր անկյունը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.12.2009, 21:43:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariam1556 (02.12.2009), murmushka (07.12.2009), Renata (19.09.2011), Ձայնալար (07.12.2009)

  8. #5
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Ես Ձեր արարիք մեջ ոչ մի սխալ բան չեմ տեսնում: Ինձ համար ՝ 50-ն անց մարդու, դժվար էր սկզբից կոմնորոշվել այդ բարդ քայտում, նամանավանդ, որ չգիտեի թե ինչպիսինն են Ձեր կանոնները: Ես գրանցված եմ ուրիշ հայկական և ռուսական քայտերում, որտեղ բոլորովին ուրիշ պայմաններ են: Ձեր մոտ մի քիչ խառնաշփոթություն կա թեմաների, հեղինակների հերթականության մեջ:
    Իմ ստեղծագործություններ տպագրված են ուրիշ քայտերում և հայերեն, և ռուսերեն: Ունեմ շատ ընթերցողներ և դա ինձ անչափ գոհացնում է:
    Այդ առումով ես ինձ ամենևին ճնշված չեմ զգում: Ձեր քայտում, խոստովանում եմ անկեղծորեն , գրանցվածների գրագետության մակարդակը շատ բարձր է, որը անշուշտ շատ գովելի է և երևում է, որ ընդհանուր որակը բավականին բարձր է: Կան լավ հեղինակներ և իմ կարիքը ամենևին չկա Ձեր ընթերցողների համար, Էզոպոսի ասած. Ոչ իմ գալը իմացան, ոչ գնալը կիմանան: Ես դրանից չեմ վիրավորվում: Եթե չմնամ որպես հեղինակ, ապա կհաճախեմ որպես ընթերցող:
    Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.03.2010), Ambrosine (05.12.2009), Kuk (03.12.2009), Աթեիստ (07.12.2009)

  10. #6
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ
    Առակ

    Կշտացել է Առյուծ արքան,
    Որսն ու ընծան շա՜տ են այնքան:
    Կանչեց իր մոտ ծեր Աղվեսին,
    Ասաց գահից աներեսին,-
    - Տու'ր փորոտիքն ու մռութը,
    Թող լիանա՜ ժողովուրդը:

    Ներիր ինձ, գահ արքայակիր,
    Այս է իմաստն այս առակի.-
    «Հենց կշտացան արքաները,
    Ձերն են, մարդի'կ, տականքները»:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.12.2009), Elmo (03.12.2009), Gayl (03.12.2009), KiLa (22.02.2010), Tig (07.12.2009), Yellow Raven (07.12.2009), Արէա (01.06.2010), Երվանդ (03.12.2009), Լուսաբեր (03.12.2009), ԿԳԴ (06.12.2009)

  12. #7
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    ԴԱՄԱՍԿՈՍՅԱՆ ՍՈՒՐԸ
    Առակ

    Երբ գլխատում է հարվածով մի թուր,
    Հարցեր են ծագում, գուցե ոչ իզուր,-
    -Որտե՞ղ ես, արքա', սրերդ կոփում,
    Շանթի մե՞ջ հրե, դժողքի հուրքու՞մ:
    Իր ժողովրդին արքան չի խափում,-
    - Սիրելինե՜րս, ձեր փորոտիքում:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.12.2009), Gayl (03.12.2009), Երվանդ (03.12.2009), Ձայնալար (07.12.2009)

  14. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Մեջբերում Հենրիկ Բաբաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Ձեր արարիք մեջ ոչ մի սխալ բան չեմ տեսնում: Ինձ համար ՝ 50-ն անց մարդու, դժվար էր սկզբից կոմնորոշվել այդ բարդ քայտում, նամանավանդ, որ չգիտեի թե ինչպիսինն են Ձեր կանոնները: Ես գրանցված եմ ուրիշ հայկական և ռուսական քայտերում, որտեղ բոլորովին ուրիշ պայմաններ են: Ձեր մոտ մի քիչ խառնաշփոթություն կա թեմաների, հեղինակների հերթականության մեջ:
    Իմ ստեղծագործություններ տպագրված են ուրիշ քայտերում և հայերեն, և ռուսերեն: Ունեմ շատ ընթերցողներ և դա ինձ անչափ գոհացնում է:
    Այդ առումով ես ինձ ամենևին ճնշված չեմ զգում: Ձեր քայտում, խոստովանում եմ անկեղծորեն , գրանցվածների գրագետության մակարդակը շատ բարձր է, որը անշուշտ շատ գովելի է և երևում է, որ ընդհանուր որակը բավականին բարձր է: Կան լավ հեղինակներ և իմ կարիքը ամենևին չկա Ձեր ընթերցողների համար, Էզոպոսի ասած. Ոչ իմ գալը իմացան, ոչ գնալը կիմանան: Ես դրանից չեմ վիրավորվում: Եթե չմնամ որպես հեղինակ, ապա կհաճախեմ որպես ընթերցող:

    Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան:
    «Կան լավ հեղինակներ և իմ կարիքը ամենևին չկա Ձեր ընթերցողների համար, Էզոպոսի ասած. Ոչ իմ գալը իմացան, ոչ գնալը կիմանան: Ես դրանից չեմ վիրավորվում: Եթե չմնամ որպես հեղինակ, ապա կհաճախեմ որպես ընթերցող» ես ընթերցող եմ և լավ ստեղծագործողի կարիքը միշտ էլ կա ու գրեթե բոլորի գրածները կարդում եմ,այնպես որ բարի գալուստ Ակումբ:

  15. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Հարգելի Հենրիկ, ուրախ եմ, որ սկսել եք նաև ակումբ մտնել:
    Կարծում եմ, որ ակումբի հաճախողների մեծ մասը ընթերցասեր են և ստեղծագործություններն այսպես, թե այնպես ընթերցող կունենան:

    Ինքս մինչ այժմ տեղադրված ստեղծագործությունները կարդացել եմ, ու ինձ դուր է գալիս դրանց փափուկ, թեթև ոճը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #10
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Ահա և գովեստի առժանացա Շնորհակալություն…

  17. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Մեջբերում Հենրիկ Բաբաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա և գովեստի առժանացա Շնորհակալություն…
    Ես առակներ շատ եմ սիրում,որ մի քիչ շատով տեղադրեք այ սենց բան կստացվի

  18. #12
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    ***
    Տեսա այսպիսի պատկեր մի տհաճ.
    Կեղտի հաստ շերտին բազմել էր ճանճ...
    Սա է իմաստը այս կարճ առակի .
    Այստեղ է փայլում ճանճը ճարակի:


    ***
    Խառն է սատանու մատը անկասկած,
    Երբ կրքից մարդ է արարում Աստված,
    Թե չէ այս անմեղ, անարատ մարդուն
    Ո՞վ տվեց այսքան սատանայություն:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  19. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.12.2009), Ambrosine (05.12.2009), Apsara (16.12.2009), Gayl (03.12.2009), Ilona (06.12.2009), KiLa (22.02.2010), Kuk (06.12.2009), Tig (07.12.2009), Yellow Raven (07.12.2009), Դատարկություն (04.12.2009), երեքնուկ (25.05.2010), Երվանդ (03.12.2009), Լուսաբեր (03.12.2009), ԿԳԴ (06.12.2009), Ձայնալար (07.12.2009), Քամի (04.12.2009)

  20. #13
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    ԱԳՌԱՎՆ ՈՒ ԳԱԳՆԸ
    Առակ

    Հին գերեզմանում կտցահարում է ագռավը մի գանգ,
    Գանգին դրված է լալազարդ մի թագ, ոսկեձույլ ու թանկ:

    Հերի'ք է, պառավ,- նախատեց գանգը կտցելու պահին,
    Հասարակ գանգ չեմ, ես պատկանում քաջ փադիշահին:

    Ես տերն եմ եղել աշխարհի, փառքի՝ մնալով անահ,
    Կարմիր լալով են եղել զարդարված թե՝ թագ ու թե՝ գահ:

    -Իսկ ես երկու դար,- լսվեց Ագռավի հեգնող հանգերը,-
    Կտցահարում եմ այդ հզոր գահի բոլոր գանգերը:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.12.2009), LoK® (25.12.2009), Mariam1556 (03.12.2009), Morpheus_NS (08.12.2009), Դատարկություն (04.12.2009), երեքնուկ (25.05.2010), Լուսաբեր (04.12.2009), ԿԳԴ (06.12.2009), Սերխիո (22.12.2009), Քամի (04.12.2009)

  22. #14
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    ***
    Ա'յ քեզ հրաշք փիլիսոփայություն.
    Մրգի շատը առատություն է,
    Ձիրքի շատը՝ ընծա երկնային,
    Իսկ կրքի շատը՝ անառակություն:


    ***
    Մի օր լըռի լեզուն մարդու
    Ու լոկ խոսի սիրտը նրա,
    Թե չէ շատ են լեզուները
    Վերքեր թողել սրտի վրա:

    ***
    Մի նժարին սեր է դրված,
    Մի նժարին սուր է դրված,
    Սուրը շատ ծանր է սիրուց,
    Ա'խ,սուրը, Տեր, զուր է դրված:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (16.12.2009), Gayl (05.12.2009), Legolas (04.12.2009), Tig (07.12.2009), երեքնուկ (25.05.2010), Ծով (05.12.2009), Քամի (04.12.2009)

  24. #15
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ

    Այստեղ կարդում են իմ առակները և քառյակները, հարկավոր է շարունակել տպել…

    ***
    Կեղծի՛ք , քծնա՛նք … Փախչել փառքով
    Կեղծ համբույրիդ խոցից:
    Չես տարբերվում, քծնո'ղ, պագով
    Թույնով խայթող օձից:


    ***
    Մահի համը ահն է բերում,
    Կյանքի համը մահն է բերում,
    Ստրուկության հա՞մն ես ուզում -
    Այն թշնամուդ գահն է բերում:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (05.12.2009), երեքնուկ (25.05.2010), Քամի (05.12.2009)

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •