***
Տեսել եմ ծնունդն օրվա,
Տեսել եմ մահը թշվառ,
Երկուսն էլ ջերմ գույներով,
Երկուսն էլ չքնաղ ու վառ:
Տեսել եմ մանկան նորածին,
Տեսել եմ ծերին մահամերձ՝
Երկուսն էլ անօգնական,
Երկուսն էլ անճար ու խեղճ:
Տեսել եմ ծնունդն օրվա,
Տեսել եմ մահը թշվառ...
Օ՜, երկունք, ծնունդ ու մահ,
Ինչքա՜ն եք նման իրար:
Էջանիշներ