Այստեղ կան այնպիսի երիտասարդներ, որոնք մեր ազգի լավագույներից են և ապագան: Ես շատ երջանիկ եմ, որ ծանոթացա այդ հրաշալի, գրագետ, ազգասեր ջահելների հետ: Եթե երբևէ հրատարակվի իմ քառյակների ժողովածուն, ես մեծ հաճույքով կընվիրեմ նրանց:
Հարգելի երիտասարդներ՝ Տիգ, Կուկ, Գայլ, Շինարար, Սերխիո, Ծով, Ուլուարա, Գալաթեա, Յոժիկ,Դատարկություն, Շինարար և շատ ուրիշներ, ես գիտեմ որ դուք լավագույնն եք լավերի մեջ, ձեզ եմ նվիրում իմ սիրած բանաստեղծություններից մեկը.
ԱՆՑԻՐ ՈՒ ԳՆԱ
Ոտքդ զգույշ դիր
Աչքիս բիբի մեջ,
Անցիր ու գնա:
Ոտքդ զգույշ դիր
Սրտիս, հոգուս մեջ,
Անցիր ու գնա:
Անզգույշ քայլը
Քարն էլ չի սիրում...
Անցիր ու գնա:
Սիրով՝ Հենրիկ Բաբաջանյան:
Էջանիշներ