ԴԱՄԱՍԿՈՍՅԱՆ ՍՈՒՐԸ
Առակ
Երբ գլխատում է հարվածով մի թուր,
Հարցեր են ծագում, գուցե ոչ իզուր,-
-Որտե՞ղ ես, արքա', սրերդ կոփում,
Շանթի մե՞ջ հրե, դժողքի հուրքու՞մ:
Իր ժողովրդին արքան չի խափում,-
- Սիրելինե՜րս, ձեր փորոտիքում:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԴԱՄԱՍԿՈՍՅԱՆ ՍՈՒՐԸ
Առակ
Երբ գլխատում է հարվածով մի թուր,
Հարցեր են ծագում, գուցե ոչ իզուր,-
-Որտե՞ղ ես, արքա', սրերդ կոփում,
Շանթի մե՞ջ հրե, դժողքի հուրքու՞մ:
Իր ժողովրդին արքան չի խափում,-
- Սիրելինե՜րս, ձեր փորոտիքում:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շնորհակալ Ռուֆուզ:
Յոժ:
Այն, որ Դամոկլեսի մասին պատմությունում թուր, արքա ու գլուխ կա, չի նշանակում, որ բոլոր այն պատմությունները, որտեղ թուր, արքա ու գլուխ կա, Դամոկլեսի մասին են: Ավելին՝ վերոհիշալ գրվածքը կարդալիս իմ մտքով անգամ չանցավ, որ «դամասկոսյանի» փոխարեն կարող էր «դամոկլեսյան» լինել:
DIXIcarpe noctem
Ոչ, ընկերներ, այստեղ սխալ չկա… Դամասկոսյան սուրը կոփելու համար շիկացած երկաթը խոթել են ստրուկների փորը, այդ ձևով ստացել աշխարհի ամենից ամուր պողպատը… Հետագայում մարդկանց փոխարինել են ոչխարներով, բայց նույն որակը չի ստացվել… Այստեղ խոսքը ղեկավարների և ժողովրդի հարաբերությունների մասին է…
Հենրիկ Բաբաջանյան
Cassiopeia (07.12.2009), Chuk (06.12.2009), Elmo (06.12.2009), Gayl (05.12.2009), Kuk (06.12.2009), Legolas (12.12.2009), Morpheus_NS (08.12.2009), snow (07.12.2009), Yellow Raven (07.12.2009), Աթեիստ (07.12.2009), Լուսաբեր (06.12.2009), Ծով (05.12.2009), Ուրվական (07.12.2009), Տրիբուն (08.12.2009)
***
Երազանքներն են միշտ անուշախառը,
Իրականությունը, շատ հաճախ, դառը -
Աստծու ստեղծած գազանի բաժին
Կարող է դառնալ քո պահած գառը:
***
Լինես դու արքա, թե՝ դերվիշ բոշի,
Դու էլ ես մի օր դառնալու փոշի:
Փոշի են դառնում այդ նույն որակի
Մարմինն արքայի, գողի, պոռնիկի:
***
Մեծ ձյուն է իջնում մեծ սարին,
Բքաշունչ, սառնասիրտ մեծ ձմեռ:
Իսկ հետո գալիս է մեծ բարին՝
Ծաղիկնե՜ր, ջերմ հույզե՜ր ու մեծ սեր:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Մի բան հարցնեմ էլի...
Ինչո՞ւ եք ամեն մի գրածից հետո ներկայանում... հատկապես, երբ գրվածը գրական գործ չէ, այլ պարզապես սովորական գրառում... բայց նույնիսկ առակների դեպքում..
Ախր արդեն հասկացել ենք, որ դուք Հենրիկ Բաբաջանյանն եք![]()
Morpheus_NS (08.12.2009), Ուլուանա (06.12.2009)
ՈՍԿԻՆ
Գուցե և ոսկին
Մետաղ է ազնիվ,
Բայց խաղալիք է
Անազնվության,
Քծնանքի գերի,
Խարդախության զոհ,
Նենգության վկա
Ու մահվան պատճառ:
Գուցե և ոսկին
Մետաղ է ազնիվ,
Բայց նա դաշյունի
Կոթ զարդարում,
Դառնում թույնի տուփ,
Դառնում թունոտ փուշ
Նախանձի աչքում:
Դրա համար եմ,
Ոսկի', քեզ ատում:
*e}|{uka* (06.12.2009), Ariadna (09.12.2009), Chuk (06.12.2009), Elmo (06.12.2009), Gayl (06.12.2009), Kuk (06.12.2009), Legolas (12.12.2009), Monk (07.12.2009), Tig (08.12.2009), Yellow Raven (07.12.2009), Արամ (07.12.2009), Դատարկություն (06.12.2009), Երվանդ (06.12.2009), Լուսաբեր (06.12.2009), Սերխիո (22.12.2009), Վարպետ (02.07.2010), Քամի (06.12.2009)
***
Հաջող – անհաջող
Կռիվներ չկան
Զոհերի համար:
Կա թախիծ տրտում
Ու կորստի ցավ
Ողջերի սրտում:
Ցավը պարտության
Ու հաղթանակի
Բերկրանքը դյութիչ
Գինովության պես
Մնում են շատ քիչ:
Հորինվածք է, իրականում տեխնոլոգիան շատ ավելի բարդ է: Դժվար թե ստրուկի կամ ոչխարի փոր մտցնելուց առաջանա ածխածնի բարձր ու ցածր պարունակությամբ պողպատի շերտերի հերթագայություն: Կիրառվում էր նախապես պատրաստված մետաղալարերի փունջ: Կոփումն իրականացվում էր իրականում ՄԻԱՅՆ ջրի մեջ, հետո անցնում էր երկրորդային մշակում, սովորաբար հանքային ծագման թթվային միջավայրում: Երկրորդային մշակման նպատակն էր մետաղի վրա առաջացած նախշի միջոցով տեսնել մետաղի շերտերի խտությունն ու պարզել նրա որակը: Նման նախշը նաև հանդիսանում էր դամասկոսյան պողպատի տարբերակիչ նշանը, այն անհնարին էր կեղծել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Նաիրուհի (22.12.2009)
Ռայ, տենց բարդ ա՞ խոստովանել, որ շտապել ու սխալ եզրահանգման էիր եկել![]()
Ambrosine (07.12.2009), Kuk (07.12.2009), Morpheus_NS (08.12.2009), murmushka (07.12.2009), Norton (07.12.2009), Yellow Raven (07.12.2009), Լուսաբեր (07.12.2009), Հայկօ (08.12.2009), Շինարար (07.12.2009), Տրիբուն (08.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ