***
Քանի որ դեռ աշխարհում կաս,
Քանի քոնն է մի բուռ կավն այս-
Վառիր՝ հույս տա, այրիր՝ լույս տա
Այն, ինչ պիտի որդերին տաս:
***
Ու՞մ ձեռքին են զառերը այս մեր բախտախաղի.
Մեկի թասը անուշ է շատ, տասի՝ դառ ու աղի,
Մեկում գինի բալասանող, տասում թույն ու ճարակ,
Դու Աստվա՞ծ ես արդարադատ, թե՝ գինովցած սաղի՞:
***
Սեր կա՝ նման է կաթի-
Սերուցք ես՝ վեր ես հառնում,
Սեր կա նման է կարթի-
Տրփանքի կեր ես դառնում:
Էջանիշներ