User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում . նոյեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերվել է, որ նույն հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը քրեակատարողական հիմնարկից դիմել են փախուստի:
    Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ:

    Ի դեպ, Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը մի քանի տարի առաջ փախուստի էին դիմել նաեւ ‘Գորիսի' ՔԿՀ-ից:10 շաբաթ անց, սակայն, նրանք կալանավորվել ու տեղափոխվել էին արդեն Երեւան` ‘Նուբարաշեն' ՔՀԿ;
    Աղբյուր՝ Ա1+

    Հիմա շատերը կարող են հարցնել, թե ինչու՞ եմ սրան նվիրված թեմա բացել, այն էլ՝ «Քաղաքականություն» բաժնում: Իրոք, առաջին հայացքից ընդամենը թեժ լուր է:

    Բայց անձամբ ես ոչ մի կերպ չեմ հավատում այս լուրին այն տեսքով, ինչ տեսքով որ մեզ հրամցվում է: Ես չեմ կարող պատկերացնել որ այս օպերացիան գլուխ կգար միայն ՔԿՀ աշխատակիցների անփութության արդյունքում, մեջբերեմ այսօրվա լրահոսից.

    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

    Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ՝ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ: Արդյունքում՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսահրապարակի տանիքից դիմել փախուստի:

    Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հերթափոխի ավագ Ա.Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանին եւ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

    Ըստ Գլխավոր դատախազության` Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:
    Աղբյուր՝ Ա1+

    Իմ հավատն իսկապես չի գալիս, որ այս փախուստը կարող էր իրականություն դառնալ առանց լուրջ օժանդակության, աջակցության: Ու ահա այս հարցում անձամբ ինձ համար հետաքրքիր է «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված նյութը, որը կմեջբերեմ հաջորդ գրառման մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    ԴԱՐԻ ՕՊԵՐԱՑԻԱՆ

    Անցած հանգստյան օրերին մի շարք փաստեր ի հայտ եկան ցմահ ազատազրկման դատապարտված երկու դատապարտյալների` նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու հետ կապված: Իսկ ի հայտ եկած փաստերի համադրման արդյունքում ստացվող եզրահանգումն արտառոց է: Բանն այն է, որ տեղի ունեցածի ետեւում կարող է թաքնված լինել մի ոճրագործության պլան, որը, հաջողվելու դեպքում, կարող էր դասվել Հայաստանի նորագույն պատմության այնպիսի ողբերգական իրադարձության շարքին, ինչպիսին է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը: Այսպես, դատապարտյալների փախուստի առնչությամբ երեկ տարածված պաշտոնական հաղորդագրություններով հաստատվեցին այն տեղեկությունները, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները փախուստի են դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զբոսահրապարակի տանիքից: Եթե որեւէ դատապարտյալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերը նշված վայրից կարողացել է փախուստի դիմել, ապա դա նույնն է, թե ասենք, որ ՔԿՀ-ի դռները բացել են, եւ նա դուրս է եկել: Բանն այն է, որ նշված զբոսահրապարակը վերեւից պատված է հաստ ճաղավանդակներով, որոնց բարձր լարման հոսանք է միացված: Մեր տեղեկություններով, Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի պահին ճաղավանդակների մի մասի հոսանքն անջատված է եղել, ինչով էլ բացատրվել է այն հանգամանքը, որ նրանց հաջողվել է կտրել 22 միլիմետր հաստությամբ ամրանները: Ամրաններից կախված է եղել մոտ 50 մետր երկարությամբ պարան, որն այնպիսի տեսք է ունեցել, կարծես հենց նոր խանութից գնված եղած լիներ: Ընդհանրապես, դատապարտյալների զբոսանքի պահին զբոսահրապարակի տանիքը հսկում են զինված բանտապահներ: Փախուստի օրը դատապարտյալների տնօրինման տակ մնացած հոսանքազրկված ճաղավանդակների հատվածի բանտապահը եւս տեղում չի եղել: Ավելին, ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության եւ Ոստիկանության տարածած հաղորդագրությունների, դատապարտյալների փախուստի փաստը արձանագրվել է ժամը 18-ի սահմաններում:

    ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում փախուստի ժամը նշված է ժամը 17-ը: Այս հակասությունը բացատրվում է նրանով, որ երբ ժամը 17-ին փախուստի մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իմացել են, դրանից միայն մոտ մեկ ժամ հետո է տագնապ հայտարարվել: Իսկ մինչեւ այդ, իբր, փորձել են դատապարտյալներին սեփական ուժերով բռնել:

    Առկա փաստերը վկայում են այն մասին, որ գաղտնի եւ ազդեցիկ ինչ-որ ուժ առնվազն ցանկացել է, որ Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը կարողանան փախչել քրեակատարողական հիմնարկից: Ինչո՞ւ եւ ովքե՞ր կարող էին ցանկանալ, որպեսզի ցմահ ազատազրկման դատապարտված հատկապես այս երկու դատապարտյալները փախչեն: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել` ուսումնասիրելով նրանց երկուսի դատապարտման պատմությունը: Այսպես, 1966-ին ծնված Սողոմոն Քոչարյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Մահապատժի (հետագայում վերափոխվել է ցմահ բանտարկության) է դատապարտվել 1995-ին Երեւան-Կապան մայրուղու վրա Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու սպանելու համար: ԻԻՀ քաղաքացին ազգությամբ եղել է ադրբեջանցի: Չնայած Սողոմոն Քոչարյանն իր զոհի գույքին` ավտոմեքենային, տիրանալու դիտավորությամբ է սպանությունը գործած եղել, բայց քանի որ նրա զոհը Իրանի քաղաքացի ադրբեջանցի է եղել, դեռեւս այն ժամանակ կարծիքներ են հնչել, որ «անարդար» է ղարաբաղյան պատերազմի մասնակցին, հետախույզին առավելագույն պատժի դատապարտելը: Մհեր Ենոքյանը, ով 1996-ին Երեւանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է եղել, մահապատժի է դատապարտվել իր համակուրսեցուն` Իոսիֆ Աղաջանյանին, դիտավորյալ սպանելու համար: Սպանվածի հայրը Ենոքյանի դասախոսներից է եղել: Այս գործի հետ կապված` դեռ այն ժամանակ մամուլում հրապարակումներ են եղել, ըստ որոնց, Մհեր Ենոքյանը պնդել է, որ հիմնական մարդասպանը ոչ թե ինքն է, այլ իր ընկեր Արամ Հարությունյանը: Վերջինս հանցակցության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ենոքյանի դատավարության ժամանակ նա եւ նրա հարազատները պնդել են, որ սպանության գործով անցնող մեղադրյալների բաշխումը, որպես մարդասպան եւ հանցակից, սխալ է արվել:

    Հարց է առաջանում. այսօր ինչո՞ւ կարող էր ինչ-որ ուժերի ձեռնտու լինել նշված երկու դատապարտյալների փախուստը: Պարզ է, որ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո, երբ լրագրողները փորձեին պարզել, թե ովքեր են փախուստի դիմած անձինք, վեր էին հանելու հիշատակված տվյալները: Այսինքն, պարզվելու էր, որ Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը դատապարտվել են նախկին իշխանությունների, կամ ավելի կոնկրետ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ, ընդ որում, նրանց դատապարտումը միանշանակ չի ընդունվել: Իսկ այժմ պատկերացրեք մի իրավիճակ, երբ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո, հանկարծ ինչ-որ բան է տեղի ունենում ներկա ընդդիմությունը գլխավորող, նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ: Դրանից հետո գործը որպես վենդետա ձեւակերպելու եւ փակված համարելու համար փախուստը դասավորած անձանց կմնա մեկ բան անել. ասենք` ձերբակալության պահին դիմադրության պատրվակով գնդակահարել փախուստի դիմած դատապարտյալներին եւ հոգալ, որպեսզի նրանց մոտ որոշ ապացույցներ հայտնաբերվեն, որոնք կապացուցեն, որ կատարվածը եղել է այս երկուսի ձեռքի գործը, եւ նրանք վրեժխնդիր են եղել իրենց դատապարտման համար:

    Այժմ արդեն կարելի է վստահ ասել, որ սույն օպերացիան վաղուց եւ ամենայն մանրակրկիտ ձեւով է նախապատրաստված եղել: Մասնավորապես, դրա մաս է կազմել նաեւ ցմահ դատապարտվածների խցում Արտյոմ Խաչատրյանի` «Շիզոլինիի» մասնակցությամբ կերուխումի լուսանկարի հայտնվելը ինտերնետում: Եւ այն փաստը, որ վերոնշյալ փախուստը տեղի է ունեցել հայտնի լուսանկարը մամուլում տպագրվելու հենց հաջորդ օրը` նույնպես պատահական չէր: «Փախուստ» օպերացիան համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ էր տպավորություն ստեղծել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածների մասում այնքան բարձիթողի վիճակ է, որ դրսից մարդիկ են ելումուտ անում խցեր, նկարահանումներ են անում: Այսինքն, հնարավոր է նաեւ փախչել: Տեղի ունեցածը հասկանալու հարցում կարեւոր են նաեւ այն լուրերը, որ տարածվեցին մեր թերթում լուսանկարի տպագրումից հետո: Բանն այն է, որ ըստ այդ լուրերի, լուսանկարի լույս տեսնելուց հետո, երբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ղեկավարության շրջանում ներքին «ռազբորկաներ» են սկսվել, եւ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանից պարզաբանում են պահանջել, թե ինչպես կարող էր «Շիզոլինին» ցմահ դատապարտյալների խցում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների հետ կերուխում անել, բանտապետը արդարացել է, թե իրեն արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն է կարգադրել` «Շիզոլինիի» տեսակցությունն ապահովել: Այդ «ռազբորկային» ներկա Գեւորգ Դանիելյանն իր հերթին խոստովանել է, թե իրեն էլ նախագահականից են «Շիզոլինիի» համար զանգել: Իսկ զանգողն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, եղել է Միշիկը, այն է` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ով միաժամանակ զբաղեցնում է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

    «Հայկական ժամանակ» օրաթերթ
    1 դեկտեմբերի, 2009թ., # 225 (2414)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (02.12.2009), Farfalla (02.12.2009), Kuk (02.12.2009), ministr (02.12.2009), Nadine (02.12.2009), Norton (02.12.2009), One_Way_Ticket (02.12.2009), REAL_ist (02.12.2009), Ապե Ջան (02.12.2009), Հենո (02.12.2009), Ձայնալար (02.12.2009), Ուրվական (02.12.2009), Քամի (02.12.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Լա՜վ էլի, բա արժեր էսքան երկար–բարակ դետեկտիվ ժանրի պատմվածք գրել մեր այս պրիմիտիվ իրականության համար։ Ինչպես երևում է ժողովդրին հիմարի տեղ դնում են ոչ միայն իշխանությունները, այլ ընդդիմադիր թերթերը նույնպես։ Մասնավորապես ՀԺ–ն կարծում է, թե այս երկուսի կողմից հանուն վրեժի նախկին իշխանավորի սպանելը իրենց դատապարտելու համար բավականին համոզիչ կթվա մեր չեղած հասարակությանը
    Մեր հասարակությունը վաղուց ոչնչի չի հավատում պարոնայք։ Բայց դե որ չի հավատում, բան էլ չի կարողանում անել։ Իսկ մեր գորշ իրականության մեջ իշխանությունները եթե ուզում են մեկին վերացնել, հանգիստ օրը ցերեկով գյուլլում են ու մի քանի տարի էլ գլուխներս յուղում թե քրեական գործ է հարուցված, սպանության հանգամանքները պարզվում են, հետո էլ մոռացության տալիս։ Թե չէ ինչի՞ց պիտի վախենան ու սկսեն դետեկտիվ ֆիլմեր նկարահանել, էդքան տաղանդ էլ չունեն Մարտի մեկի զոհերի համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց։ Կամ՝ օրինակ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտվե՞ց, սպանողին գտա՞ն, իմացա՞նք թե էդ տղային ինչու սպանեցին… դժգոհություններ կա՞ն՝ չկան։ անցան տարիներ («Երևան Բլյուզ»)։

    Հ.Գ. Հերի՛ք է սերիալներ նայեք։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.12.2009), Gayl (02.12.2009), Jarre (02.12.2009), Երվանդ (02.12.2009), Հայկօ (02.12.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Հիմարություն ա ուղղակի, հոկտեմբերի 27-ի հետ էլ համեմատում են, էտ գրողը սերիալներ շատ ա նայում իրոք

  7. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Դու պատկերացրա հիմի էդ փախնողներին ոնց ա բացել... Մարդիկ մի օր էլ դուրսը մնան քյարա, իսկ էստեղ էլ հոկտեմբերի 27, էլ հին դավեր, էլ գող փիսո էլ քաչալ շու~ն...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Հիմա ինչ ուզում եք ասեք հանկա՞րծ են փախել. «վսե պօբեժալի ի յա բօբեժալ»: Պարզ ա, որ կազմակերպված փախուստ ա՝ հիմա բանտապետին սաունայում նկարել շանտաժ են արել, թե միշիկն ա զանգել չիշիկին դժվար ա ասել:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.12.2009), Chuk (02.12.2009), murmushka (02.12.2009), Nareco (02.12.2009)

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես երևում է ժողովդրին հիմարի տեղ դնում են ոչ միայն իշխանությունները, այլ ընդդիմադիր թերթերը նույնպես։
    Բնականաբար ժողովուրդը չի հավատա, ինչպես որ հիմա ժողովրդի մեծ մասը չի հավատում, որ հոկտեմբերի 27-ը վերևից կազմակերպված չի, ինչպես որ գիտի, որ մարտի 1-ի սպանդի պատասխանատուն իշխանությունն է ու դա ժողովրդի նկատմամբ հանցագործություն: Բայց խոսքը գնում է ոչ թե ժողովրդի հավատալու, այլ վարկած առաջ քաշելու ու դա հիմնավորել փորձելու մասին:

    Ուրեմն ինչպես առաջին գրառմանս մեջ ասեցի, չեմ հավատում, որ զուտ աշխատակիցների անփութության պատճառով էս մարդիկ կարող էին փախնել: Պետք էր հստակ աջակցում՝ օպերացիան իրականացնելու համար: Հիմա թե փախուստն ինչի համար է կազմակերպվել, հազար վարկած կարելի է առաջ քաշել, սկսած պրիմիտիվ կոռուպցիայից վերջացրած ՀԺ-ի առաջ քաշած վարկածից:

    Հիմա ՀԺ-ի վարկածի մասին: Մեզնից ամեն մեկը կարող է դրան հավատալ կամ էլ ծիծաղել այդ վարկածի գոյության վրա: Բայց անկախ մեր վերաբերմունքից կարելի է հասկանալ որ դա հնարավոր սցենար է: Հիշեցնեմ, որ հնարավոր չի նշանակում հավանական: Այդ սցենարի հավանականությունը, օրինակ ես, կարող եմ գնահատել ասենք 1%:

    Խնդիրը որն է այդ դեպքում. եթե անգամ կա փոքրիկ հավանականություն, որ գուցե նման սցենար է գործում, ապա գտնում եմ, որ անհրաժեշտ է այդ վարկածը դարձնել հնարավորինս բարձրաձայնվող, որպեսզի.
    ա) դա հնարավոր կազմակերպիչներին ետ պահի ծրագրի իրագործումից,
    բ) ծրագրի հնարավոր իրագործման դեպքում ամեն մեկին ակնհայտ լինի դրա պատճառը:

    Իսկ այ կհամարենք աբսուրդ, թե չենք համարի, մեզնից յուրաքանչյուրի գործն է (անձամբ ես շատ փոքր եմ գնահատում դրա հավանականությունը), բայց առաջարկում եմ միաժամանակ չմոռանալ, որ ներկայիս իշխանություններից ամեն ինչ սպասելի է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.12.2009), Kuk (02.12.2009), Ձայնալար (02.12.2009), Ուրվական (02.12.2009)

  12. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    հ.գ. Ի դեպ Նուբարաշեն ՔԿՀ պետը հրաժարականի դիմում է արդեն ներկայացրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #9
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար ժողովուրդը չի հավատա, ինչպես որ հիմա ժողովրդի մեծ մասը չի հավատում, որ հոկտեմբերի 27-ը վերևից կազմակերպված չի, ինչպես որ գիտի, որ մարտի 1-ի սպանդի պատասխանատուն իշխանությունն է ու դա ժողովրդի նկատմամբ հանցագործություն: Բայց խոսքը գնում է ոչ թե ժողովրդի հավատալու, այլ վարկած առաջ քաշելու ու դա հիմնավորել փորձելու մասին:

    Ուրեմն ինչպես առաջին գրառմանս մեջ ասեցի, չեմ հավատում, որ զուտ աշխատակիցների անփութության պատճառով էս մարդիկ կարող էին փախնել: Պետք էր հստակ աջակցում՝ օպերացիան իրականացնելու համար: Հիմա թե փախուստն ինչի համար է կազմակերպվել, հազար վարկած կարելի է առաջ քաշել, սկսած պրիմիտիվ կոռուպցիայից վերջացրած ՀԺ-ի առաջ քաշած վարկածից:

    Հիմա ՀԺ-ի վարկածի մասին: Մեզնից ամեն մեկը կարող է դրան հավատալ կամ էլ ծիծաղել այդ վարկածի գոյության վրա: Բայց անկախ մեր վերաբերմունքից կարելի է հասկանալ որ դա հնարավոր սցենար է: Հիշեցնեմ, որ հնարավոր չի նշանակում հավանական: Այդ սցենարի հավանականությունը, օրինակ ես, կարող եմ գնահատել ասենք 1%:

    Խնդիրը որն է այդ դեպքում. եթե անգամ կա փոքրիկ հավանականություն, որ գուցե նման սցենար է գործում, ապա գտնում եմ, որ անհրաժեշտ է այդ վարկածը դարձնել հնարավորինս բարձրաձայնվող, որպեսզի.
    ա) դա հնարավոր կազմակերպիչներին ետ պահի ծրագրի իրագործումից,
    բ) ծրագրի հնարավոր իրագործման դեպքում ամեն մեկին ակնհայտ լինի դրա պատճառը:

    Իսկ այ կհամարենք աբսուրդ, թե չենք համարի, մեզնից յուրաքանչյուրի գործն է (անձամբ ես շատ փոքր եմ գնահատում դրա հավանականությունը), բայց առաջարկում եմ միաժամանակ չմոռանալ, որ ներկայիս իշխանություններից ամեն ինչ սպասելի է:
    Ապրես, Չուկ, ասեցիր էն, ինչ պիտի ես ասեի:
    Лучше Гор могут быть только Горы.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (02.12.2009)

  15. #10
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչ ուզում եք ասեք հանկա՞րծ են փախել. «վսե պօբեժալի ի յա բօբեժալ»: Պարզ ա, որ կազմակերպված փախուստ ա՝ հիմա բանտապետին սաունայում նկարել շանտաժ են արել, թե միշիկն ա զանգել չիշիկին դժվար ա ասել:
    Որ կարողա և կազմակերպված ա էտ հավանական ա, բայց որ կազմակերպել են որ էտ մարդիկ հելնեն ու առաջվա ղեկավարներին խփեն էտ ուղղակի խնդալու ա, նույնքան հավանական ա որքան ասենք էն, որ հելել են որ Քոչարյանին խփեն, իրա գոյությունը էլի Սերժին խանգարում ա հիմա, ոչ պակաս քան ԼՏՊ-ի, հա ի դեպ դրանք մի անգամ էլ են փախել ու 2 շաբաթից էլի բռնվել

  16. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը

    Դրա համար առաջարկում եմ կարդալ իմ գրառումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #12
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար առաջարկում եմ կարդալ իմ գրառումը:
    Կարդացել եմ, կարդացել եմ, բայց էտ քո ասած սցենարը թեկուզ մեկ տոկոսով հավանական չեմ համարում, տենց զրոյի ձգտող հավանականությամբ քսան սցենար էլ ես կարամ տեղում մտածեմ ու թեմա բացեմ, ու ոչ մեկ չի կարա ապացուցի որ բացարձակ անհնար ա որ էտ քսանից որևէ մեկը կատարվի, մեկը արդեն դրել եմ

  18. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ, կարդացել եմ, բայց էտ քո ասած սցենարը թեկուզ մեկ տոկոսով հավանական չեմ համարում, տենց զրոյի ձգտող հավանականությամբ քսան սցենար էլ ես կարամ տեղում մտածեմ ու թեմա բացեմ, ու ոչ մեկ չի կարա ապացուցի որ բացարձակ անհնար ա որ էտ քսանից որևէ մեկը կատարվի, մեկը արդեն դրել եմ
    Առաջարկում եմ բոլոր փաստերի համադրումով նման սցենար կազմել Հետաքրքիր է: Բայց կրկնում եմ, բոլոր փաստերի համադրումով:

    Արի սկսենք Շիզոլինիից:
    Ու հասկանանք, որ բանտարկյալների մոտ օրենքով արգելված տեսակցություններ հաճախ են լինում, դու էլ դա գիտես, ես էլ: Արի հասկանանք, թե ո՞նց եղավ, որ էդ նկարը հենց էս պահին ջրի երես դուրս եկավ: Ինչու՞ հենց այս պահին ցմահ դատապարտվածների խցերի նկատմամբ աղմուկ բարձրացավ:

    Խնդիրն այն է, որ ծիծաղել կարելի է բացարձակապես ամեն ինչի վրա ու ամեն ինչը հեշտորեն կարելի է որակել աբսուրդ ու անհավանական: Լավագույն մեթոդը չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ կարողա և կազմակերպված ա էտ հավանական ա, բայց որ կազմակերպել են որ էտ մարդիկ հելնեն ու առաջվա ղեկավարներին խփեն էտ ուղղակի խնդալու ա, նույնքան հավանական ա որքան ասենք էն, որ հելել են որ Քոչարյանին խփեն, իրա գոյությունը էլի Սերժին խանգարում ա հիմա, ոչ պակաս քան ԼՏՊ-ի, հա ի դեպ դրանք մի անգամ էլ են փախել ու 2 շաբաթից էլի բռնվել
    Երվանդ ջան, եթե 1999թ.-ի հոկտեմբերի 26-ին գրեին, որ մտնելու են ԱԺ, համոզված եմ 99.999 տոկոսի մոտ ծիծաղ կառաջացներ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.12.2009), Jarre (02.12.2009)

  21. #15
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ բոլոր փաստերի համադրումով նման սցենար կազմել Հետաքրքիր է: Բայց կրկնում եմ, բոլոր փաստերի համադրումով:

    Արի սկսենք Շիզոլինիից:
    Ու հասկանանք, որ բանտարկյալների մոտ օրենքով արգելված տեսակցություններ հաճախ են լինում, դու էլ դա գիտես, ես էլ: Արի հասկանանք, թե ո՞նց եղավ, որ էդ նկարը հենց էս պահին ջրի երես դուրս եկավ: Ինչու՞ հենց այս պահին ցմահ դատապարտվածների խցերի նկատմամբ աղմուկ բարձրացավ:

    Խնդիրն այն է, որ ծիծաղել կարելի է բացարձակապես ամեն ինչի վրա ու ամեն ինչը հեշտորեն կարելի է որակել աբսուրդ ու անհավանական: Լավագույն մեթոդը չի:
    Ախպերս մինչև էս էլ էտ ոլորտում անարխիա ա տիրել, օրինակ ես անձամբ մադու եմ ճանաչում որ պիտի նստած լիներ, պատիժն էր կրում մարդկանց սպանություններ պատվիրելու համար, բայց դուրսն էր , իրա կայֆին ման էր գալիս, էտ էլ միացրա քո փաստերին

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից (Prison Break)
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 293
    Վերջինը: 11.07.2016, 23:14
  2. Փախուստ Բանտից / Prison Break
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.02.2011, 18:37
  3. Փախուստ բանտից 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.05.2010, 11:06
  4. Հայկական «Փախուստ բանտից»
    Հեղինակ՝ AG16, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 20.04.2009, 08:44
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.05.2008, 22:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •