Ոչ հարգելիսԵս կարծում եմ, որ նախ նման սցենարը բավականին տխմար, դժվար իրագործելի, վերջում էլ ցանկալի արժանահավատություն չապահովող սցենար է բոլոր դեպքերում։ Եվ հետո էլ կարծում եմ որ սույն բառադի սցենարը իրագործելու շարժառիթ իշխանությունները չունեն։ Կարճ ասած սցենարն ինքը վատն է, ու այդ սցենարի կարիքը հիմա չկա։
Չուկ ջան, հարգելիս. դու գիտես թե ի՞նչ բան է «մանիյա պրեսլեդովանիան», որ սկսենք ամեն մի փախուստից, ամեն մի անհայտ կորածից, ամեն մի սպանությունից հետևանքների շղթաների գուշակություններ անել, այ դրանից է մեզ սպասվելու։Որովհետև այդ դեպքում ես առաջ եմ քաշում հետևյալ վարկածները.
ա) դու ու ես չգիտենք այս պահին խորությամբ ընթացող ֆոնային գործընթացները, ու հնարավոր է, որ ընդդիմությունը առաջիկայում խիստ վտանգավոր լինելու պոտենցիալ ունի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որը առաջիկայում կիմանանք, ու ուզում են քոքից կտրել այդ վտանգը,
բ) առիթից օգտվում են արտաքին պասիվությունից ու գործը իրականացնում են, հույսը դնելով հենց քո բերած վարկածի շատերի մոտ լինելու վրա, որտև շատերը կարծում են, թե իշխանությանը էս պահին նման բան ձեռ չի տալիս, ու էդպես կսղացնեն, կգնա,
գ) իմանալով մեր իշխանությունների մանր քինախնդրությունը հնարավոր եմ համարում անգամ որևէ վտանգ հաշվի չառնելով ուղղակի վրեժխնդրությունը, վենդետան:
Այս սցենարը այնքանով է տխմար, որ դեռ չկատարված արդեն մեկը մոգոնել է։ Կարգին ծածկադմփոցի սցենար կլինի այն սցենարը, որը իրականացնելուց հետո էլ երկար ժամանակ ոչ մի կերպ հնարավոր չի լինում գուշակել առանց այդ գործի մեջ խրվելու ու բոլոր փաստերն ու հանցանշանները մանրակրկիտ ուսումնասիրելու։ Ինչ վերաբերում է արժանահավատությանը, ապա անհայտ մարդասպան կերպարը ավելի հանգիստ է տարվում ժողովդրի կողմից, քան հայտնի մարդկանց անուններ տալը ու նրանց վրա բարդելը, քանի որ հայտնի մարդկանց պարագայում ծանոթ–բարեկամներ կան, բողոքողներ կան, չհավատացողներ ու կասկածողներ կան, իսկ երբ որ ասում են անհայտ մարդասպանն է սպանել, ապա այդ անհայտ մարդասպանին ոչ ոք չի ճանաչում, աժիոտաժը շատ ավելի քիչ է։Ես Գևորգ Մհերյանի օրինակը իզուր չբերեցի։
Էջանիշներ