Ինչ վերաբերվում 15-ը ցմահ սարքելուն, թեկուզ փախուստի համար, դա, իրականում, անհնար ա: Բայց անկեղծ ասած դա չի այստեղ կարևոր հարցը ու այդ թեմայով էլ չեմ ուզում ծավալվել: Եթե մեր իրավաբան ակումբցիները հանկարծ ու կարդան թեման, խնդրում եմ, օրենքներով հիմնավորեն, իսկ ես առայժմ պնդեմ, որ 15 տարին ցմահ դարձնելն անհնար է: Կոնկրետ փախուստի պահով մեջբերում եմ քրեական օրենսգրքից համապատասխան հոդվածը.
Ինչպես տեսնում եք, եթե անգամ մարդուն 15 տարի էին տվել ու ինքը փախել էր, չէին կարող այդ փախուստի պատճառով ցմահ դարձնել:ՀՈԴՎԱԾ 355. ՓԱԽՈՒՍՏՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԻՑ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ
1. Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից,
2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը ութ տարի ժամկետով:
3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:
Ինչ վերաբերվում ա Վիշապի հետևյալ մտքին.
Վիշապ ձյա, ես սա մեկնաբանում եմ այսպես (ես գրեմ, դու ասա, համաձա՞յն ես, թե՞ չէ): Այսինքն դու կարծում ես, որ եթե այս պահին ընդդիմությունը վտանգավոր լիներ իշխանության համար, ապա ՀԺ-ի ներկայացրած սցենարը հնարավոր կլիներ: Ու ՀԺ-ի սցենարն աբսուրդ ա զուտ են պատճառով, որ ընդդիմությունն այս պահին վտանգավոր չի: Ճի՞շտ եմ քեզ հասկացել:Թե չէ հիմա «հոկտեմբերի 27» կազմակերպելու աչ մի առիթ չկա, մեր փառապանծ իշխանություններին ոչ մեկ չի խանգարում, լյոխ կայֆավատ։ Ուղղակի հիմա «օբշիով» սկած ենք, իսկ սկած ժամանակ կարելի է և վճարովի փախուստներ կազմակերպել։ Նորմալ ա
Որովհետև այդ դեպքում ես առաջ եմ քաշում հետևյալ վարկածները.
ա) դու ու ես չգիտենք այս պահին խորությամբ ընթացող ֆոնային գործընթացները, ու հնարավոր է, որ ընդդիմությունը առաջիկայում խիստ վտանգավոր լինելու պոտենցիալ ունի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որը առաջիկայում կիմանանք, ու ուզում են քոքից կտրել այդ վտանգը,
բ) առիթից օգտվում են արտաքին պասիվությունից ու գործը իրականացնում են, հույսը դնելով հենց քո բերած վարկածի շատերի մոտ լինելու վրա, որտև շատերը կարծում են, թե իշխանությանը էս պահին նման բան ձեռ չի տալիս, ու էդպես կսղացնեն, կգնա,
գ) իմանալով մեր իշխանությունների մանր քինախնդրությունը հնարավոր եմ համարում անգամ որևէ վտանգ հաշվի չառնելով ուղղակի վրեժխնդրությունը, վենդետան:
Նայիր, եղբայր, ոնց-որ ասել եմ թեմայի սկզբներում, էնպես էլ հիմա կրկնեմ, որ ես այս սցենարի հավանականությունը չափազանց ցածր եմ գնահատում, բայց կարծում եմ, որ այս վերևում թվարկածը, ինչպես նաև սառը դատելու դեպքում սեփական դատողություններդ պետք է հուշեն, որ նման բան հնարավոր է, թե ինչքանո՞վ է հավանական, լրիվ այլ խնդիր է:
Էջանիշներ