StrangeLittleGirl-ի խոսքերից
Ժառ, ամենայն հարգանքով քո հանդեպ՝ թույլ տուր չհամաձայնել։
Նայի, ես էլ եմ համաձայն, որ մարդասպանը պիտի կրի պատիժը։ Բայց ազատազրկումը երկու նպատակ ունի. պատժիչ ու ուղղիչ։ Ես ավելի շատ ուղղիչի կողմնակից եմ, այսինքն՝ մարդուն հնարավորություն տալ զղջալ, ուղղվել, հետո վերադառնալ հասարակություն։ Ես կարծում եմ, որ ցանկացած անձ, եթե սերիական մարդասպան չի, պիտի հնարավորություն ունենա ուղղվելու։ Ու ցանկացած մարդասպան պիտի հնարավորություն ունենա բանտից դուրս գալու, եթե բավարար չափով հիմքեր կան կարծելու, որ էլ մարդ չի սպանի (ու հենց դրա համար ա ներման ինստիտուտը ներդրված)։
Հետո, կա հարցի մեկ այլ կողմ. արդար դատավարությունը։ Ես չեմ ուզում որոշել՝ տվյալ մարդը մարդասպան ա, թե չէ։ Դա դատարանի գործն ա։ Բայց ես ուզում եմ, որ դատարանը արդար լինի։ Էս ինֆորմացիայից դատելով ես մենակ կարամ էն ասեմ, որ բավարար հիմքեր կան մտածելու, որ կոնկրետ էս դեպքում դատավարությունը մի շարք խախտումներով ա ընթացել։ Խախտում դեռ չի նշանակում, որ մարդն անմեղ ա։ Բայց նշանակում ա, որ նորից ա պետք գործը բացել։
Նաև անդրադառնամ վերջին երկու կետերին, սկսեմ վերջին կետից։ Եթե իմ հարազատը մարդ սպանած լիներ, նորից նույն կերպ կմտածեի։ Եթե իմ հարազատին սպանած լինեին, չգիտեմ՝ ոնց կմտածեի, որովհետև էս դեպքում հուզականը կխառնվեր բանականությանը։ Մենակ մի բան կարամ ասեմ. իմ մեծ պապիկին սպանել ա մեր հարևանը։ Մարդասպանը պատիժը կրել ա, դուրս ա էկել, նորից նույն հասցեում ապրում ա պապիկիս՝ զոհի որդու կողքին։ Ես չգիտեմ՝ պապիկս ինչ ա մտածում էս ամենի մասին, բայց գիտեմ, որ մարդասպանը վտանգավոր չի ու նոր կյանքեր չի խլի։ Ու կարծում եմ՝ էս կոնտեքստում ամենակարևորը սա ա, որովհետև կորած կյանքը, մեկ ա, հետ չես բերի, բայց կարևոր ա, որ նոր կյանքեր չկորեն։
Էջանիշներ