User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

  1. #61
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    ՈՉ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ՈՉ` ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ


    Երեկվա դրությամբ, իրավապահներին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանին եւ Մհեր Ենոքյանին: Ողջ օրը շրջանառվող այն լուրերը, թե իբր` իրավապահներին հաջողվել է հայտնաբերել ցմահ դատապարտվածներից մեկին, այդպես էլ չհաստատվեցին:

    Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը երեկվանից ցմահ դատապարտվածների տեղը հայտնելու համար խոստանում է դրամական խոշոր պարգեւ եւ տեղեկություն հայտնողների անձի գաղտնիության ապահովում: Այս միջադեպի հետ կապված` երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ այդմ, նշվում է, որ ցմահ դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի փաստի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել: «Նուբարաշեն» ՔԿՀ հերթափոխի ավագ Ա. Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա. Աթաբեկյանին եւ Վ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Այս հոդվածով, ՔԿՀ աշխատակիցներին սպառնում է առավելագույնը մինչեւ հինգ տարվա ազատազրկում:

    Նույն հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Ա. Սմբատյանը փախուստի օրը` նոյեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն: Ըստ այդմ, առանց անհրաժեշտ հսկողության են մնացել զբոսախցերի մուտքի դռները եւ զբոսախցերի տանիքի հատվածը, ինչպես նաեւ մինչեւ զբոսանքի տանելը պատշաճ անձնական խուզարկության չեն ենթարկվել Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը: Հենց վերը բերված անփութությամբ էլ պատճառաբանվում է այն փաստը, որ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը կարողացել են «Նուբարաշեն» ՔԿՀ 6-րդ հարկի թիվ 1 զբոսախցից դիմել փախուստի, քանի որ նրանք այնտեղ են տարվել առանց անձնական խուզարկության եւ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում, սակայն, ոչինչ նշված չէ այն մասին, թե ինչպես է ստացվել, որ ցմահ դատապարտվածները երեկոյան են տարվել զբոսանքի: Բանն այն է, որ զբոսանքը նախատեսված է օրվա առաջին կեսին` մինչեւ ճաշի ժամը: Սակայն, այս դեպքում Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը, չգիտես ինչու, զբոսանքի են տարվել աշխատանքային ժամի ավարտից մեկ ժամ առաջ:

    Մեր տեղեկություններով, ցմահ դատապարտվածների` առանց հսկողության մնալու հարցում օգնել է այն հանգամանքը, որ նրանց զբոսանքի տանելուց հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերում համընդհանուր խուզարկություններ են սկսվել: Արդյունքում, ՔԿՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ նախ` բոլոր աշխատակիցները զբաղված են եղել խուզարկության գործընթացով, եւ զբոսախուցը մնացել է առանց հսկողության, ու հետո` այդ թոհուբոհի մեջ աննկատ է մնացել երկու ցմահ դատապարտվածների բացակայելու փաստը:

    Ի դեպ, մեր տեղեկություններով, զբոսախցի տանիքից կապված պարանը, որով էլ, ենթադրվում է, փախել են ցմահ դատապարտվածները, կախված է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական շենքի տանիքին: Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ ցմահ դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը պարանով պետք է իջած լինեն ՔԿՀ վարչական շենքի տանիք եւ այնտեղից նոր միայն փախուստի դիմած:

    Մյուս կողմից, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած գործընթացները դիտարկում ենք այն ֆոնին, որ ցմահ դատապարտվածների փախուստը ՀՀ իշխանական վերնախավի իմացությամբ է կազմակերպվել, ապա առավել հավանական է դառնում, որ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի հայտնի դետալներն ընդամենը փախուստի իմիտացիա ստեղծելու համար են: Այսինքն` հաշվի առնելով այն հանգամանքը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինչ իրավիճակ է եղել, իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում, որ ցմահ դատապարտվածները ոչ թե ճաղեր են կտրել, պարանով տասնյակ մետրեր իջել, հետո կտուրների վրայով աննկատ անցել, այլ պարզապես ՔԿՀ-ի մուտքերից մեկով, ինչ-որ մարդկանց հետ, գաղտնի եւ աննկատ դուրս են եկել: Իսկ ՔԿՀ աշխատակիցներին մեղադրելը եւ նրանց քավության նոխազ դարձնելը լիարժեք տեղավորվում է վերը բերված տարբերակի տրամաբանության մեջ: Ասենք` ուժային կառույցների ինչ-որ աշխատակիցների աջակցությամբ կազմակերպված փախուստի դեպքում ցմահ դատապարտվածների հայտնաբերելը գործնականում կարող անհնար դառնալ: Ուստի, եթե փախուստը հենց այդպես է տեղի ունեցել, եթե անգամ ցմահ դատապարտվածները չօգտագործվեն այն նպատակով, ինչի համար ինչ-որ մարդիկ նրանց ՔԿՀ-ից դուրս են հանել, ապա առավելագույնը` մի օր կարող է հայտնի դառնալ, որ իրավապահները նրանց հայտնաբերել են, բայց` սպանված վիճակում: Իրադարձությունների նման զարգացման դեպքում կարող է հայտարարվել, որ դատապարտվածներին ձերբակալելիս նրանք, ասենք, դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում էլ իրավապահները ստիպված են եղել նրանց «վնասազերծել»:

    ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

    «Հայկական ժամանակ» օրաթերթ
    2 դեկտեմբերի, 2009թ., # 226 (2415)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #62
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ընդամենը տարբերակի քննարկում է, ոչ ավելին: Ոչ մեկ չասեց, որ այդպես էլ լինելու է, կամ այդպես ծրագրված է: Ուղղակի վերջին օրերի զարգացումներին հետևելով կարելի է որոշ ենթադրություններ անել, ինչը և քննարկվում է հիմա: Իսկ աղմուկը որքան շատ այնքան լավ, տվյալ դեպքում:
    Գիտեմ որ տարբերակա ու ամեն ինչ էլ հնարավորա,բայց էսքան շուխուռից հետո էլ չարժի խոսալ…Ապեր ինձ թվումա իրանց հենց սա էլ պետք էր որ ուզենային տակից անել տենց էլ կանեին,բայց իրանց մուզիկա էր պետք:

  3. #63
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Կներեք իհարկե, որ ներխուժում եմ ձեր անհանգստությունների հորձանուտի խորքը, բայց ի՞նչ ենք քննարկում: Մի պահ հենց իմացա Չուկը "Շղթա" հեռուստասերիալի թեման ա տեղափոխել քաղաքականություն բաժին, բայց ոնց-որ լուջ եք քննարկում
    էսպես չի մնա

  4. #64
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Վիշապ ձյա, ես սա մեկնաբանում եմ այսպես (ես գրեմ, դու ասա, համաձա՞յն ես, թե՞ չէ): Այսինքն դու կարծում ես, որ եթե այս պահին ընդդիմությունը վտանգավոր լիներ իշխանության համար, ապա ՀԺ-ի ներկայացրած սցենարը հնարավոր կլիներ: Ու ՀԺ-ի սցենարն աբսուրդ ա զուտ են պատճառով, որ ընդդիմությունն այս պահին վտանգավոր չի: Ճի՞շտ եմ քեզ հասկացել:
    Ոչ հարգելիս Ես կարծում եմ, որ նախ նման սցենարը բավականին տխմար, դժվար իրագործելի, վերջում էլ ցանկալի արժանահավատություն չապահովող սցենար է բոլոր դեպքերում։ Եվ հետո էլ կարծում եմ որ սույն բառադի սցենարը իրագործելու շարժառիթ իշխանությունները չունեն։ Կարճ ասած սցենարն ինքը վատն է, ու այդ սցենարի կարիքը հիմա չկա։

    Որովհետև այդ դեպքում ես առաջ եմ քաշում հետևյալ վարկածները.
    ա) դու ու ես չգիտենք այս պահին խորությամբ ընթացող ֆոնային գործընթացները, ու հնարավոր է, որ ընդդիմությունը առաջիկայում խիստ վտանգավոր լինելու պոտենցիալ ունի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որը առաջիկայում կիմանանք, ու ուզում են քոքից կտրել այդ վտանգը,
    բ) առիթից օգտվում են արտաքին պասիվությունից ու գործը իրականացնում են, հույսը դնելով հենց քո բերած վարկածի շատերի մոտ լինելու վրա, որտև շատերը կարծում են, թե իշխանությանը էս պահին նման բան ձեռ չի տալիս, ու էդպես կսղացնեն, կգնա,
    գ) իմանալով մեր իշխանությունների մանր քինախնդրությունը հնարավոր եմ համարում անգամ որևէ վտանգ հաշվի չառնելով ուղղակի վրեժխնդրությունը, վենդետան:
    Չուկ ջան, հարգելիս. դու գիտես թե ի՞նչ բան է «մանիյա պրեսլեդովանիան», որ սկսենք ամեն մի փախուստից, ամեն մի անհայտ կորածից, ամեն մի սպանությունից հետևանքների շղթաների գուշակություններ անել, այ դրանից է մեզ սպասվելու։
    Այս սցենարը այնքանով է տխմար, որ դեռ չկատարված արդեն մեկը մոգոնել է։ Կարգին ծածկադմփոցի սցենար կլինի այն սցենարը, որը իրականացնելուց հետո էլ երկար ժամանակ ոչ մի կերպ հնարավոր չի լինում գուշակել առանց այդ գործի մեջ խրվելու ու բոլոր փաստերն ու հանցանշանները մանրակրկիտ ուսումնասիրելու։ Ինչ վերաբերում է արժանահավատությանը, ապա անհայտ մարդասպան կերպարը ավելի հանգիստ է տարվում ժողովդրի կողմից, քան հայտնի մարդկանց անուններ տալը ու նրանց վրա բարդելը, քանի որ հայտնի մարդկանց պարագայում ծանոթ–բարեկամներ կան, բողոքողներ կան, չհավատացողներ ու կասկածողներ կան, իսկ երբ որ ասում են անհայտ մարդասպանն է սպանել, ապա այդ անհայտ մարդասպանին ոչ ոք չի ճանաչում, աժիոտաժը շատ ավելի քիչ է։ Ես Գևորգ Մհերյանի օրինակը իզուր չբերեցի։
    Si vis pacem, para bellum

  5. #65
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Վիշապ, ուրեմն բոլորս էլ, այդ թվում դու, գիտենք, որ կան հանցագործությունների ու դրանց պարտակման բազում ձևեր, այլոց վրա կոտրելու բազում ձևեր: Ու որքան էլ որ դու հիմա անհավանական որակես, նշված սցենարը այդ ձևերից մեկն է

    Ես ուրախ եմ, որ դուք այնքան խորացած ու տեղեկացված ու խելոք եք, որ միանգամից այս սցենարը որակում եք զավեշտ: Իրոք ուրախ եմ ձեր համար: Ցավոք մենք ապրում ենք այլ իրականությունում, որտեղ ցավոք նման սցենարները հնարավոր են:

    Ուրեմն սկսենք հետևյալից, որքան էլ որ այսքան խոսեք այդ զավեշտի մասին, ես չեմ կարծում որ կարող եք հերքել ստորև շարադրելիքս: Եթե հերքեք, անչափ կզարմանամ.
    Շատ քիչ է հավանականությունը, որ այդ փախուստը կազմակերպվել է առանց բարձր մակարդկաների գիտակցության, դա համոզվելու համար պետք է ուսումնասիրել ամբողջ պրոցեսը ու տեսնել, որ բավական լավ մտածված ու կազմակերպված փախուստ է: Դա իր հերթին նշանակում է, որ չափազանց փոքր է հավանականությունը, որ նաև հենց բանտի պետը չգիտեր այս փախուստի մասին, ու անկախ նրա գիտություն-չգիտությունից, պարզապես զարմանալի է տեսնել, որ հավատում եք, որ բանտի պետին կարող են ժեռտվա տալ ինչ-որ սովորական երկու հոգու ասենք կոռուպցիոն ճանապարհով իրականացված փախուստ կազմակերպելու համար, այս ամենը պետք է հուշեին, որ սա ավելի լուրջ խաղ է (ՀԺ-ի սցենարով, թե ուրիշ, էական չէ): Ու եթե այսքանից հետո կգտնվեն մարդիկ, ովքեր սույն թեմայի գրառումները կհամարեն դեդեկտիվ ժանրի ու ստեղծագործ ուղեղի արգասիք ու կծիծաղեն այդ գրառումների վրա, ապա ամենայն հանգստությամբ հայտարարում եմ, որ հենց այդ ձեր վերաբերմունքով ու հասարակ փաստերը իրար կողք դնելու չկարողությամբ ու առանց խորանալու հնարավոր վարկածը մերժելու ձեր վարքով արժանանում եք իմ ժպիտին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #66
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Չուկ, ամեն ինչ կլիներ զավեշտալի, եթե այդքան տխուր չլիներ։ Հա իհարկե նման տխմար սցենարներ էլ են կյանքում իրականացվում։ Ուղղակի այդ դեպքում ամենաքիչը գինը և ռիսկը չի համապատասխանում պահանջարկին։
    Ինչ վերաբերում է կազմակերպված լինելուն, ես այն չեմ էլ ժխտում, կարծիքս էլ գրել եմ, հավանաբար չես կարդացել. http://www.akumb.am/showpost.php?p=1871582&postcount=34
    Si vis pacem, para bellum

  7. #67
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Քննարկմանն առնչվող երկու լուր.
    Խախտվել էր ներքին կանոնակարգը
    17:54 | Դեկտեմբեր 05, 2009 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

    Ավարտվել է ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը: Քրեակատարողական վարչության պետ Ա.Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվել՝ ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի և կրտսեր մասնագետի նկատմամբ: Ինչպես նախկինում հայտնվել է, հիմնարկի պետը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել է:

    Պարզաբանման կարգով հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ՙՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների՚ Ներքին կանոնակարգի 186-188-րդ կետերի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին` վերջիններիս համաձայնությամբ և հիմնարկի պետի թույլտվությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին:


    Հայաստանի Հանրապետության արդարադատության
    նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյան
    Աղբյուր՝ Ա1+

    Իշխանության գործելաոճը բոլորս գիտենք: Գիտենք, որ գաղտնի տեսակցությունները հաճախ են լինում ու քողարկվում: Այս դեպքում անհրաժեշտ էր ընդամենը մամլո հաղորդագրություն տարածել, որ Արտյոմ Խաչատրյանը իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել, ու հարցը կփակվեր, Հայկական Ժամանակին էլ կանվանեին «փիս-փիս» խոսացող դեղին մամուլ: Բայց չէ, պատիժներ: Սա գալիս է հուշելու, որ մեծ է հավանականությունը, որ իսկապես ցանկալի էր, որ այս պատմությունը ջրի երես դուրս գա, իսկ մի քանի աշխատակիցների ժեռտվա տվեցին: Թե ինչու՞, կարելի է բազում սցենարներ գծել:

    Անցնենք առաջ.
    Այս պահին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մի քանի ստորաբաժանումների աշխատակիցներ, Ազգային անվտանգության ծառայության եւ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության օպերատիվ աշխատակիցներ, դարանակալման որոնողական աշխատանքներ են կատարում Արաբկիր վարչական շրջանի հայտնի Կորեայի ձորում:

    Մեր տեղեկություններով, ոստիկանները լուրջ կասկածներ ունեն, որ օրեր առաջ Նուբարաշենի բանտից փախուստի դիմած ցմահ դատապարտվածներ Քոչարյանն ու Ենոքյանը հնարավոր է գտնվում են Կորեայի ձորում ինչ-որ ազգականի կամ ընկերոջ տանը: Եվ դա է պատճառը, որ ուժեղացված կազմով, շուրջ 100-150 ոստիկաններ, շներով որոնողական աշխատանքներ են կատարում:

    Այս մասին դեպքի վայրից Ա1+-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
    Աղբյուր՝ Ա1+

    Չգիտեմ, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց սա նման է ներկայացման, որ տեսեք, գործ ենք անում: Որովհետև նման տեղեկատվություն ունենալու դեպքում կլիներ նաև տեղեկատվություն, թե որ բնակարանում է թաքնված, իմ կարծիքով, ու օպերացիան կանցներ շատ ավելի լուռ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #68
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նոյեմբերի 27-ին կատարված փախուստի առթիվ նշանակված ծառայողական քննությունը:

    Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Գիզիրյանի հրամաններով, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կիրառվել են կարգապահական տույժեր:

    Ծառայությունից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետը, գլխավոր մասնագետը, հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը, անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետը, երկու կրտսեր մասնագետներ:

    Պաշտոնի իջեցում է կիրառվել պետի տեղակալի, հերթապահ խմբի պատասխանատուի, օպերատիվ բաժնի պետի, օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի նկատմամբ:
    Խիստ նկատողություն է հայտարարվել ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի երկու գլխավոր մասնագետի նկատմամբ:

    Տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:
    Աղբյուր՝ Ա1+

    Ինչպես տեսնում ենք արդյունքում շատերը տուժեցին՝ ՔԿՀ աշխատակիցներ: Եվ եթե ենթադրում ենք, որ չէր կարող սարքված չլիներ փախուստը, ապա պետք է ընդունենք որ սարքողները դրան գնացին բավական մեծ «ժեռտվաների» գնով:

    Ի դեպ հիշեցնեմ, որ Կորեայի ձորում դեկտեմբերի 5-ին մեծ շուխուռով որոնողական աշխատանքներ էին գնում, որոնք ձևակերպվել էին «դարանակալման որոնողական աշխատանքներ», բայց շուխուռն էնպես մեծ էր, որ ի՞նչ դարանակալում, ինչ բան, հա ուրեմն առ այսօր տվյալ չկա, որ հայտնաբերել են: Ու թերևս իմ կարծիքը, որ դա ընդամենը ներկայացում էր, շոու, հաստատվում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #69
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Ժող նոր ,,Շանթ,,-ով ասեցին, որ բռնել են Սողոմոն Քոչարյանին և Մհեր Ենոքյանին:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  10. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող նոր ,,Շանթ,,-ով ասեցին, որ բռնել են Սողոմոն Քոչարյանին և Մհեր Ենոքյանին:

    Ա1+
    -ից

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, 2009թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 2009թ. նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը: Փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից:

    Ձեռնարկվում են միջոցներ՝ Մ.Ենոքյանի եւ Ս.Քոչարյանի փախուստ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    հ.գ. Եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզեն հիմա քմծիծաղ տալ ու ասել. «Տեսա՞ր, որ ոչ մի տենց բան էլ չկար», նկատի ունենալով թեմայի առաջին գրառման մեջի սցենարը, ասեմ, որ ոչ մի բան էլ չտեսա: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դա համարում եմ հնարավոր, սակայն շատ քիչ հավանական սցենար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Հա, ի դեպ, պատմությունը սկզբից մինչև վերջ տարօրինակ է:
    Ինչպես նախկին գրառումներումս ասել եմ, նման փախուստը չէր կարող կազմակերպված չլինել, այդ երկուսը պատահական չէին կարող փախնել, պիտի նրանց օգնած լինեին: Այս համոզմանն եմ գալիս նայելով փախուստի պատմությունը: Պատժվածների վարկածներն ինձ չեն բավարարում:

    Բռնվելը նույնպես տարօրինակ էր: Երկար ժամանակ փնտրելուց հետո երկու թաքնվածներին հայտնաբարել նույն օրը (!!!), բայց իրարից էապես տարբերվող վայրերում... կներեք, բայց հեքիաթների վաղուց չեմ հավատում:

    Կարող եմ վարկածներ առաջ քաշել, բայց բավարարվելով, որ առաջին գրառման մեջի՝ ինձ հուզող սցենարը կամ սխալ էր, կամ էլ չիրականացված, այսքանով սահմանափակվում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (20.12.2009)

  13. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեկին ծեծել են, մյուսն իր կոկորդը կտրել


    «Նուբարաշենի» մեկուսարանից փախուստի դիմած եւ 21 օր ազատության մեջ գտնված ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի վրա բռնության բազմաթիվ հետքեր կան: Դրանք տեսել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

    «Համենայն դեպս, ըստ իր ասելու եւ ըստ բժշկական արձանագրության, դա եղել է ձերբակալման պահին` իր կողմից դիմադրություն ցույց տալու ժամանակ»,-«Ա1+»-ին ասաց Իշխանյանը: Նա տեղյակ չի, թե կալանավայր տեղափոխվելուց հետո Քոչարյանի նկատմամբ բռնությունները շարունակվել են, թե ոչ: «Անկեղծ ասած, ես չեմ կարող հստակ պատասխան տալ,որովհետեւ նա դրա մասին ոչինչ չասաց»,-ասաց նա:

    Ինչ վերաբերում է Մհեր Ենոքյանին, ապա նա միանգամից հանձնվել է, որեւէ դիմադրություն ցույց չի տվել. «Նրան ծեծի ենթարկելու որեւէ փաստ չկա, ուղղակի նա ինքնասպանության փորձ է արել, դանակը փորձելով խրել կոկորդը: Բավականին ծանր վիճակում է եղել, մի կերպ կյանքը փրկել են, հիմա հիվանդանոցում է»:

    Հիշեցնենք, որ փախուստի մեջ գտնվող Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը 2009թ. դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել էին:

    Ավետիք Իշխանյանին մտահոգում է այլ հարց. «Բայց ամենածանրն այն է, որ նրանք հուսահատությունից կորցրել են հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Մարդիկ հուսահատության մեջ են»:

    Օրենքի տեսակետից երկու ցմահ ազատազրկվածներին հերթական անգամ, կդատեն, ինչպես առաջին փախուստից հետո եղավ, երբ 8 տարի ավելացրին նրանց պատժին, եւ դա ներառվեց ցմահ ազատազրկման պատժաչափի մեջ:

    Ավետիք Իշխանյանի կարծիքով` այս տղաների հանդեպ շատ դաժան պատիժ է ընտրվել. «Իհարկե, որեւէ արդարացում չկա, բայց ցմահը շատ դաժան պատիժ է եղել, եւ այստեղ կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ ցմահների հետ կապված գործերը վերանայվեն»:

    Իշխանյանը նկատում է, որ 15 տարի պատժի եւ ցմահի արանքում միջանկյալ պատժաչափ չկա եւ դա բավականին դաժան է: «Մանավանդ որ շատ դատավճիռները վիճելի են, մի դեպքում դատավճիռները բավականին կասկածելի են, մի դեպքում էլ կասկածը դնելով մի կողմ, չափից դուրս դաժան»,-ասաց իրավապաշտպանն ու ավելացրեց, որ ինչ-որ ձեւով վերանայվեն ցմահ դատավճիռները ու Քրեական օրենսգրքում որոշակի փոփոխություններ արվեն, պատժաչափերի տարբերակում լինի:

    Իշխանյանի կարծիքով, «Նուբարաշենի» ՔԿՀ-ի 5 աշխատակցի կալանավորումն էլ չափից դուրս խիստ էր. «Կարծում եմ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելը բավականին դաժան էր, չեմ կարծում, որ պետք էր կալանավորել»:

    Նա նկարագրեց ՀՀ ՔԿՀ-ների վիճակը. «Դրանցից որեւէ մեկը ժամանակակից իմաստով պատշաճ անվտանգության համակարգ չունի, դա վերաբերում է եւ ազդանշանային եւ տեսահամակարգերին: Երկրորդ, հաստիքները խիստ պակաս են, աշխատողների աշխատավարձը բավականին ցածր է, նրանց պայմանները անմխիթար են: Ես կարծում եմ, որ որոշ լրատվամիջոցներով մեկնաբանությունները, թե փախուստը կազմակերպված էր հատուկ, ի դերեւ ելան: Կարծում եմ` քննությունը ցույց կտա, որ միտումնավորություն,կամ պայմանավորվածություն չի եղել»:

    Ի դեպ, «Նուբարաշենը» ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է, իսկ աշխատակիցների կազմը, որ զբոսանքի է տանում կալանավորներին, ընդամենը 4 հոգի է:

    Հազարավոր կալանավորների, որ օրական 1 ժամ պետք է զբոսնեն, ընդամենը 5 հոգի է խուզարկում ու տանում զբոսնելու: Իհարկե, ըստ Իշխանյանի, շատերին չեն հասցնում հանել զբոսանքի:

    http://a1plus.am/am/social/2009/12/22/avetik-ishkhanyan

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2009), Rammer (22.12.2009)

  15. #73
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել

    18:07 • 05.02.10

    Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Ենոքյանի և Քոչարյանի` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մասով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազությունը, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

    Քննության ընթացքում պարզվել է, որ Ենոքյանի և Քոչարյանի կողմից պլանավորված փախուստը հաջողվել է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ ՔԿ հիմնարկի ցերեկային հերթափոխի ավագ Աղասի Սմբատյանի, նույն հերթափոխի ծառայողներ Արա Աթաբեկյանի և Վանիկ Հարությունյանի, ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի 2009թ. նոյեմբերի 9-ի հրամանի պահանջները խախտելու և չկատարելու հետևանքով:

    Նախաքննությամբ պարզվել և հաստատվել է նաև, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը հոկտեմբերին ՔԿՀ-ի պետի կողմից տեղեկացված է եղել նախապատրաստվող փախուստի մասին:
    Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Սմբատյանին, Ս. Թամրազյանին, Ս. Արթենյանին, Ա. Աթաբեկյանին և Վ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

    Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
    Երեք մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է:
    Աղբյուր՝ թերթ.ամ

    Լրիվ կայֆավատ են լինում մեր վրա
    Չէ, դուք պատկերացրեք, տեղեկացված են եղել, որ էդ երկուսը փախուստ են նախապատրաստում ու շարունակել են նույն խցում պահել, որ հաջողվի փախուստը, հնարավորություն ունենան իրագործելու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (06.02.2010)

  17. #74
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս թեման ոնց որ մենակ ՖԲ-ում ա քննարկվում, հա՞ ։)

    Մի քիչ քֆուր քյաֆարով գրառում բերեմ ՖԲ-ից

    Мгер Енокян освобожден не будет. Почему – есть два объяснения, короткое и подлиннее. Короткое выглядит так: потому что пропагандисты свое дело знают, а люди – идиоты. Перейдем к тому, что подлиннее.

    Никто из тех, кто сегодня высказывается по теме «Енокяна освободят», не задумывается о том, а откуда вообще пошла эта информация. Не важно, за они или против, но источника информации никто не указывает. Даже СМИ, которые пишут об этом, ссылаются на «информацию в интернете». Между тем, начало всему положила Заруи Меджлумян – правозащитница, начальник отдела по связям с общественностью Контрольной службы Армении и персональная минетчица Мгера Енокяна. Эта озабоченная недотраханная особа годами везде и всюду поднимает вопрос своего возлюбленного, заявляя, что тот осужден незаконно.

    Итак, 20 декабря прошлого года минетчица Меджлумян у себя в Facebook написала о том, что они вместе с Мгером Енокяном оспорили обвинительное заключение суда, который 13 лет назад признал Енокяна виновным в подготовке побега. «Мгер сегодня был признан невиновным по этому делу и приобрел статус оправданного. Уверена, таким же образом он будет оправдан по горе-расследованному 22 года назад, основанному на одном показании делу», - написала минетчица.

    Если кто ВНЕЗАПНО не в курсе, кто такой Мгер Енокян, напоминаю: в 1996 году он убил студента Мединститута, сына завкаферды, чтобы потом продать труп отцу парня. После Енокян сам пришел в ментуру, сдался и рассказал, как убивал сокурсника. И вот минетчица Меджлумян хочет его освобождения и пускает свои пуки в Facebook – у них ведь лубофф, она преград не знает.

    Она не в первый раз поднимает эту тему, не в десятый – в сотый как минимум, ничего нового. Но в тот же день, 20 декабря, ее пост забирает и выдает в качестве новости сайт NEWS.am. Через них она снова попадает в Facebook, и под новостью разворачивается бурное обсуждение. Часть участников этой беседы, которая вообще не в курсе, кто такой Мгер Енокян и за что сидит, поддерживает минетчицу, другая часть выступает против. Новость дублируют другие СМИ, каждое выкладывает ее уже у себя в Facebook, набирается снежный ком. И вот тут начинается самое интересное: настает черед пропагандистов.

    Новость начали методично расшаривать, как по указке. Никто, естественно, не упоминал, что это не новость, а хотелка минетчицы Меджлумян, выложенная в Facebook. Дальше информацию начали подавать под соусом, мол, «Енокяна скоро освободят» - это уже вторая волна перепостов. В ней уже приняли участие не только пропагандисты, но и тупые информационно не образованные хомячки арм-Facebook-a, которые поверили в это и начали усердно возмущаться, не понимая, что способствуют распространению дезы. Именно они сделали львиную долю той работы, за которую платят пропагандистам.

    Все получилось настолько удачно, что тема просочилась в СМИ – ведь многие армянские желтые сайтики и газетенки сидят на том, что воруют статусы в Facebook и выдают их за свои новости. Тему продолжили подогревать, стали появляться записи о том, что вот в Минюсте уже готово одобрительное заключение по вопросу помилования Енокяна, что добро на это лично дал министр юстиции Артак Зейналян и так далее. Однако никаких фактических доказательств этому, даже намека на них не существует, это выдумки чистой воды. Но вот здесь в бой вступает матерый армянский фейсбукист, нынешний король антипашиняновской пропаганды, экс-полицейский Нарек Малян. И что делает опытный пропагандист Малян? Он начинает говорить правду.

    Бывший советник начальника полиции Армении, Малян записывает пару лайвов в Facebook, где рвет и мечет, обличает Енокяна как сукина сына, выливает ушат дерьма на минетчицу, взывает к мужским качествам министра юстиции, с чем-то там обращается к Пашиняну, обещает положить под каток всех тех, кто защищает Енокяна (он оговаривается, что действия с катком – это он только в Facebook будет). А еще он заявляет, что на территории Армении сейчас нет государства, и он очень нехотя, вынужденно берет на себя часть его функций. В общем, такой рыцарь на белом коне, который встал на защиту семьи убиенного и противится гнилой системе, намеревающейся оправдать ублюдка. Виват Малян, виват.

    Правда, Малян не говорит о том, что в реальности никакой информации о грядущем помиловании Енокяна нет. Он просто уничтожает минетчицу Меджлумян, забывая упомянуть, что весь этот хайп он словил именно благодаря ее идиотскому посту от 20 декабря. А еще он пользуется тем, что ни министерство юстиции, ни лично министр Артак Зейналян не имеют права все это опровергнуть – информация о прошениях такого рода по закону не подлежит огласке. То есть если Минюст или Зейналян встанут и честно скажут – «дебилы ебанутые, твари тупые, откуда вы вообще все это взяли, что за бред вы несете?!», это будет нарушением закона. Нельзя.

    Вот так всего одна одинокая минетчица и кучка мелких пропагандистов во главе с одним пропагандистом великим за пару недель на абсолютно пустом месте поставили всю страну на уши. В итоге Енокян – топ-1 тема местных СМИ, в Мединституте собирают подписи против его помилования, семья убитого 22 года назад студена обращается к Пашиняну с прошением не миловать, а Минюст ломает голову, как выкрутится и при этом не нарушить закон, который он же призван защищать. Поскольку миловать гондона Енокяна никто не собирается, а прямо заявить об этом никто не может, тема, кажется, вечная – тот будет сидеть, а эти будут бузить о том, что вот-вот Енокяна освободят.

    По эпичности получившегося полотна вся эта история должна по всему миру войти в учебники по пропаганде и контрпропаганде. Виноваты в этом не пропагандисты – они делают свое дело, и делают хорошо, браво. И не минетчица Меджлумян (не знаю, как она делает свое дело). Виноваты люди, которые дебилы и которые привыкли не знать или не знать, а верить или не верить, которые не в состоянии отличить факт от выдумки, правду от лжи, черное от белого, шоколадный торт от говна. Они верят в любую страшилку, если она сжимает им очко. ВЫ ДЕБИЛЫ. Поэтому вас наебали сегодня, наебут и завтра, и послезавтра – до тех пор, пока не научитесь работать с информацией
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. #75
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Между тем, начало всему положила Заруи Меджлумян – правозащитница, начальник отдела по связям с общественностью Контрольной службы Армении и персональная минетчица Мгера Енокяна.
    Էս նախադասությունից հետո ես չեմ կարա լուրջ ընդունեմ էս տեքստի հեղինակին։
    Իրականում շուխուռը սկսվեց Աղաջանովի նամակից հետո։

    Ֆեյսբուքում էս թեմայի քննարկումներին ընդհանրապես չեմ մասնակցում, բայց քանի որ ակումբի ժողովուրդը համեմատաբար ադեկվատ ա, ուզում եմ մի քանի նյութով կիսվել, որոնք ուղղակի կորում են ֆեյսբուքյան վայրահաչոցի մեջ։

    Էս վիդեոն նայեք նախ։ Էստեղ խոսվում ա ավելի ընդհանուր հարցերի, մասնավորապես ցմահ ազատազրկվածների մասին ու հարցերը քննարկվում են զուտ իրավական տեսանկյունից։


    Էս էլ https://hetq.am/hy/article/80621մանրամասներ։։

    Դուք բոլորդ իրավական պետություն եք ուզում, չէ՞։

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից (Prison Break)
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 293
    Վերջինը: 11.07.2016, 23:14
  2. Փախուստ Բանտից / Prison Break
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.02.2011, 18:37
  3. Փախուստ բանտից 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.05.2010, 11:06
  4. Հայկական «Փախուստ բանտից»
    Հեղինակ՝ AG16, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 20.04.2009, 08:44
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.05.2008, 22:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •