Աղբյուր՝ Ա1+Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում . նոյեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերվել է, որ նույն հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը քրեակատարողական հիմնարկից դիմել են փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ:
Ի դեպ, Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը մի քանի տարի առաջ փախուստի էին դիմել նաեւ ‘Գորիսի' ՔԿՀ-ից:10 շաբաթ անց, սակայն, նրանք կալանավորվել ու տեղափոխվել էին արդեն Երեւան` ‘Նուբարաշեն' ՔՀԿ;
Հիմա շատերը կարող են հարցնել, թե ինչու՞ եմ սրան նվիրված թեմա բացել, այն էլ՝ «Քաղաքականություն» բաժնում: Իրոք, առաջին հայացքից ընդամենը թեժ լուր է:
Բայց անձամբ ես ոչ մի կերպ չեմ հավատում այս լուրին այն տեսքով, ինչ տեսքով որ մեզ հրամցվում է: Ես չեմ կարող պատկերացնել որ այս օպերացիան գլուխ կգար միայն ՔԿՀ աշխատակիցների անփութության արդյունքում, մեջբերեմ այսօրվա լրահոսից.
Աղբյուր՝ Ա1+«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալների մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն ինչպես զբոսախցերի մուտքի դռների, այնպես էլ՝ զբոսախցերի տանիքի հատվածներում, զբոսանք տրամադրելիս չի իրականացրել վերահսկողություն զբոսանքի դուրս բերվող ցմահ ազատազրկման դատապարտվածների անձնական խուզարկության գործընթացի նկատմամբ: Արդյունքում՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի թիվ 1 զբոսախուց են ուղեկցվել առանց անձնական խուզարկության ենթարկվելու, որտեղ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության եւ զբոսահրապարակի տանիքից դիմել փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հերթափոխի ավագ Ա.Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանին եւ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Ըստ Գլխավոր դատախազության` Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:
Իմ հավատն իսկապես չի գալիս, որ այս փախուստը կարող էր իրականություն դառնալ առանց լուրջ օժանդակության, աջակցության: Ու ահա այս հարցում անձամբ ինձ համար հետաքրքիր է «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված նյութը, որը կմեջբերեմ հաջորդ գրառման մեջ:
Էջանիշներ