User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

  1. #46
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եր, լավ էլի, ախպոր պես, կարդա գրառումները: Շատ տրամաբանական ու ճիշտ քայլ ա արել ՀԺ-ն: Սա ընդամենը ստռախովկա ա, որ հանկարծ չփորձեն ընդդիմությունից ինչ-որ մեկին վնասել: Անկապ տեղը սենց սցենար չէին մտածի ու գրեին, կարողա ինչ-որ վախ կա, դրա համար էլ սենց քայլ են արել, որը կարող ա չեզոքացնել հնարավոր վտանգը, թեկուզ շատ քիչ հավանական լինի, ամեն դեպքում ընդդիմությունն էս երկու տարում էնքան ա հալածվել, էնքան ա տեռորի ենթարկվել, որ ավելիի կարիքը հաստատ չկա, ամեն փոքր հավանական վտանգի դեմն էլ արժի ինչ-որ կերպ առնել: Կարողա նաև սրանց հանել են լրիվ ուրիշ նպատակներով, որ լրիվ ուրիշ տեղ օգտագործեն:
    Ընդիմությանը հիմա ինչի պիտի հալածեն կամ տեռորի ենթարկեն Արթ, կարաս բացատրես?

  2. #47
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդիմությանը հիմա ինչի պիտի հալածեն կամ տեռորի ենթարկեն Արթ, կարաս բացատրես?
    Առանց հոգնելու պատճենում եմ քիչ վերևում գրածս, տարբերակներ.
    ա) դու ու ես չգիտենք այս պահին խորությամբ ընթացող ֆոնային գործընթացները, ու հնարավոր է, որ ընդդիմությունը առաջիկայում խիստ վտանգավոր լինելու պոտենցիալ ունի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որը առաջիկայում կիմանանք, ու ուզում են քոքից կտրել այդ վտանգը,
    բ) առիթից օգտվում են արտաքին պասիվությունից ու գործը իրականացնում են, հույսը դնելով հենց քո բերած վարկածի շատերի մոտ լինելու վրա, որտև շատերը կարծում են, թե իշխանությանը էս պահին նման բան ձեռ չի տալիս, ու էդպես կսղացնեն, կգնա,
    գ) իմանալով մեր իշխանությունների մանր քինախնդրությունը հնարավոր եմ համարում անգամ որևէ վտանգ հաշվի չառնելով ուղղակի վրեժխնդրությունը, վենդետան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #48
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդիմությանը հիմա ինչի պիտի հալածեն կամ տեռորի ենթարկեն Արթ, կարաս բացատրես?
    Եր, ինչի՞ են Նիկոլին պահում, ինչի՞ են Սասունին պահում, ինչի՞ են մյուսներին պահում, եթե սրանք հալածել ու տեռորի ենթարկել չի, բա ի՞նչ ա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (02.12.2009)

  5. #49
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Էս մարդիկ փախել են նաև 2004 թվին ու բանականաբար էլի ինչ որ աջակցությամբ, երևի էն ժամանակ էլ հանել էին որ Լևոնին խփեին չստացվեց էլի բռնին, Չուկ ջան ուղղակի դու ասում ես որ քո ենթադրության համար ունես փաստեր, իսկ ես չեմ տեսնում փաստեր քանի որ չկան, իրանց փախնելու ու հոկտեմբերի 27-ի գործով նստածներին այցելության մեջ ուղղակի կապ չկա, օրենքը խախտվել ա ոչ միայն էս անգամ, ու էլի ա էղել որ ցմահ դատապարտվածներին այցելեն, հենց քո դրած հոդվածում էլ ա գրած, ուղղակի իմաստ չեմ տեսնում ՀԺ-ի գրածի, հա օրենքը խախտել են որ այցելել են, հա այցելողները մանավանդ առաջինը Լևոնին մեղմ ասած չեն սիրում, հա փախել են ուրիշ երկու կալանավորներ որոնք հնարավոր է որ ներսից ունեին աջակիցներ, բայց դնել ու էս էղածի հիման վրա ասել որ մենք ենթադրում ենք որ հավանական է որ նրանց դուրս են բերել ընդիմության հետ կապված ինչ որ բանի համար ուղղակի ծիծաղելի ա, եսել լրիվ նույն «փաստերով» ենթադրում եմ որ հանել են Քոչարյանին խփելու համար, հիմա էլ ստեղ գրում եմ որ կարդան մտածեն իրանց մտադրությունը գուշակել եմ զգույշանան էլ չանեն

  6. #50
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եր, ինչի՞ են Նիկոլին պահում, ինչի՞ են Սասունին պահում, ինչի՞ են մյուսներին պահում, եթե սրանք հալածել ու տեռորի ենթարկել չի, բա ի՞նչ ա:
    Իրանց պահում են զուտ աձնական վրեժխնդրությունից դրդված, իսկ կոնկրետ Լևոնին կամ ընդիմության որևէ այլ լիդերի հիմա խփելը իշխանություններին հաստատ պետք չի, ինչի համար խփեն, իրանց համար անշառ լռված են մարդիկ, խփեն էլի շուխուր հելնի

  7. #51
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանց պահում են զուտ աձնական վրեժխնդրությունից դրդված, իսկ կոնկրետ Լևոնին կամ ընդիմության որևէ այլ լիդերի հիմա խփելը իշխանություններին հաստատ պետք չի, ինչի համար խփեն, իրանց համար անշառ լռված են մարդիկ, խփեն էլի շուխուր հելնի
    Իրանց համար անշառ լռված սպասում են հարմար առիթի, որ շառ անեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #52
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց հոգնելու պատճենում եմ քիչ վերևում գրածս, տարբերակներ.
    Առանց հոգնելու կրկնում եմ Արտ ջան, որ անկախ ամեն ինչից ՀԺ-ի առաջարկած վարկածը ֆանտաստիկայի ոլորտից է, մենակ մի բան հաշվի առնելով, հիմա ընդիմությունը էն վիճակում չէ որ իրան զսպելու համար տենց կտրուկ ու խիստ վտանգավոր քայլի գնան, հո էշ չեն էտ մարդիկ հազիվ խախանդված ջուրը էլի ալեկոծեն, ու անկախ ապագա զարգացումներից կոնկրետ ԼՏՊ-ի ֆիզիկական ոչնչացման քայլին իրանք չեն գնա, ահավոր մեծ կլինի շուխուրը, ու հիմա ազատության մեջ գտնվող լիքը ԼՏՊ-ից դժգոհ ու իրան ատող մարդիկ կան, եթե նույնիսկ ուզենան տենց բան անեն հեչ պարտադիր չի որ բերդից հանեն
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 02.12.2009, 23:46:

  9. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Եր ջան, մի հատ էլ կրկնեմ. հավանական ու հնարավոր բառերի մեջ ահռելի անդունդ կա: Հիմա գուցե ինչ-որ տեղ հնարավոր ա, որ Քոչարյանին խփելու համար են հանել, բայց ինչ-ինչ հանգամանքների իրար կողք դնելով տեսնում եմ, որ անհավանական ա: Իսկ ընդդիմության համար ոչ միայն տեսնում եմ, որ հնարավոր ա, այլև ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նաև որոշակի, թեկուզ քիչ, հավանականություն եմ տեսնում:

    Հիմա հարցին մոտենանք մյուս տեսանկյունից. կարծու՞մ ես, թե քեզ ամեն ինչ տեսանելի ա ու քո իմացած հերիք ա վարկածը անմիջապես հերքելու համար: Ես չեմ կարծում: Ավելին, կարծում եմ, որ որոշակի պատճառներ կան այս հոդվածը գրելու, որի մասին ոչ դու, ոչ ես չգիտենք: Չմոռանանք, որ այդ նույն ՀԺ-ի աղբյուրների ու կապերի ցանցը ահագին մեծ ա:

    Հնարավոր ու հավանական ա (ահագին մեծ հավանականությամբ), որ անկապ շուխուր ա: Խնդիրն էն ա, որ էս թեմայում ոչ մեկը չի պնդում, որ ՀԺ-ի հոդվածը ճիշտ ա, ու բոլորս էլ խիստ հավանական համարում ենք սրա անկապ շուխուռ լինելը: Բայց նորից ու նորից կրկնում եմ. ի՞նչ հիմք ունես դեն նետելու:

    Ասում ես Շիզոլինիի հետ կապ չկա: Գուցե: Բայց առնվազն տարօրինակ ա միաժամանակ այսքան զուգադիպությունները. կրկնում եմ, որքան էլ որ միշտ նման անօրինական խոսակցություններ լինում են, այդպիսիքի մասին ինֆորմացիան այսպես բացահայտ լուսանկարում հանրության սեփականություն չի դառնում. սա նվազագույնը խորհելու տեղ ա տալիս, իսկ դու միայն կրկնում ես, որ միշտ էլ անօրինական տեսակցություններ եղել են: Հա՛, եղել են: Հետո՞ ինչ:

    Շարունակեմ: Թեման բացել եմ ճիշտ նույն նպատակով, ինչ նպատակով ՀԺ-ն և չափազանց ուրախ եմ ակտիվ քննարկման համար: Ինչ վերաբերվում ա վարկածի ճշմարտացի լինելուն, ապա իմ մեծ ցանկությունն ա, որ երբևէ առիթ չունենամ ասելու. «Տեսա՞ր, որ ճիշտ էի ասում»: Նախընտրում եմ, որ ցանկացած ժամանակ իրար հետ սեղան նստելիս ծիծաղես «միամտությանս» վրա ու ասես «ո՜նց էիր էդ սերիալին հավատացել»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #54
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանց համար անշառ լռված սպասում են հարմար առիթի, որ շառ անեն:
    Արթ որ էտ առիթը գաա, ընդիմությունը ակտիվանա, գա հասնի կրիտիկական պահ, դու երևի պատկերացնում ես դրա հավանականությունը ինչքան ա, էտ դեպքում իրանք էտ ծայրահեղ քայլին դժվար դիմեն, իսկ դիմելու համար կրկնում եմ հեչ էլ կարիք չկա շուխուռով բերդից ցմահ դատապարտվածներ փախցնել, Լևոնին էնքան ատողներ կան, տենց մարդ դժվար չի լինի գտնել նաև դրսում ու առանց շուխուրի կազմակերպել էտ:
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 02.12.2009, 23:50:

  11. #55
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց հոգնելու կրկնում եմ Արտ ջան, որ անկախ ամեն ինչից ՀԺ-ի առաջարկած վարկածը ֆանտաստիկայի վոլորտից է, մենակ մի բան հաշվի առնելով, հիմա ընդիմությունը էն վիճակում չէ որ իրան զսպելու համար տենց կտրուկ ու խիստ վտանգավոր քայլի գնան, հո էշ չեն էտ մարդիկ հազիվ խախանդված ջուրը էլի ալեկոծեն, ու անկախ ապագա զարգացումներից կոնկրետ ԼՏՊ-ի ֆիզիկական ոչնչացման քայլին իրանք չեն գնա, ահավոր մեծ կլինի շուխուրը, ու հիմա ազատության մեջ գտնվող լիքը ԼՏՊ-ից դժգոհ ու իրան ատող մարդիկ կան, եթե նույնիսկ ուզենան տենց բան անեն հեչ պարտադիր չի որ բերդից հանեն
    Իսկ ո՞վ ա ասում, որ հիմա պետքա անեն, կարողա մի տարուց են ուզում անել: Կարողա ոչ Լևոնին են ուզում վնասեն սրանց ձեռքով, ոչ էլ ընդդիմությունից ինչ-որ մեկին, կարողա իրանց շարքերից են ուզում մեկին վնասեն կամ վերացնեն, ոնց որ արդեն ոմանց վերացրին: Կարողա նույն ձևով էլի են ուզւոմ մարդ վերացնեն, բայց էս անգամ էլ ուզում են բացահայտովի սարքեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #56
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եր ջան, մի հատ էլ կրկնեմ. հավանական ու հնարավոր բառերի մեջ ահռելի անդունդ կա: Հիմա գուցե ինչ-որ տեղ հնարավոր ա, որ Քոչարյանին խփելու համար են հանել, բայց ինչ-ինչ հանգամանքների իրար կողք դնելով տեսնում եմ, որ անհավանական ա: Իսկ ընդդիմության համար ոչ միայն տեսնում եմ, որ հնարավոր ա, այլև ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նաև որոշակի, թեկուզ քիչ, հավանականություն եմ տեսնում:

    Հիմա հարցին մոտենանք մյուս տեսանկյունից. կարծու՞մ ես, թե քեզ ամեն ինչ տեսանելի ա ու քո իմացած հերիք ա վարկածը անմիջապես հերքելու համար: Ես չեմ կարծում: Ավելին, կարծում եմ, որ որոշակի պատճառներ կան այս հոդվածը գրելու, որի մասին ոչ դու, ոչ ես չգիտենք: Չմոռանանք, որ այդ նույն ՀԺ-ի աղբյուրների ու կապերի ցանցը ահագին մեծ ա:

    Հնարավոր ու հավանական ա (ահագին մեծ հավանականությամբ), որ անկապ շուխուր ա: Խնդիրն էն ա, որ էս թեմայում ոչ մեկը չի պնդում, որ ՀԺ-ի հոդվածը ճիշտ ա, ու բոլորս էլ խիստ հավանական համարում ենք սրա անկապ շուխուռ լինելը: Բայց նորից ու նորից կրկնում եմ. ի՞նչ հիմք ունես դեն նետելու:

    Ասում ես Շիզոլինիի հետ կապ չկա: Գուցե: Բայց առնվազն տարօրինակ ա միաժամանակ այսքան զուգադիպությունները. կրկնում եմ, որքան էլ որ միշտ նման անօրինական խոսակցություններ լինում են, այդպիսիքի մասին ինֆորմացիան այսպես բացահայտ լուսանկարում հանրության սեփականություն չի դառնում. սա նվազագույնը խորհելու տեղ ա տալիս, իսկ դու միայն կրկնում ես, որ միշտ էլ անօրինական տեսակցություններ եղել են: Հա՛, եղել են: Հետո՞ ինչ:

    Շարունակեմ: Թեման բացել եմ ճիշտ նույն նպատակով, ինչ նպատակով ՀԺ-ն և չափազանց ուրախ եմ ակտիվ քննարկման համար: Ինչ վերաբերվում ա վարկածի ճշմարտացի լինելուն, ապա իմ մեծ ցանկությունն ա, որ երբևէ առիթ չունենամ ասելու. «Տեսա՞ր, որ ճիշտ էի ասում»: Նախընտրում եմ, որ ցանկացած ժամանակ իրար հետ սեղան նստելիս ծիծաղես «միամտությանս» վրա ու ասես «ո՜նց էիր էդ սերիալին հավատացել»:
    Ես հանձնվում եմ, բարձրացնում եմ ձեռքերս , բարի քննարկումներ

  13. #57
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ որ էտ առիթը գաա, ընդիմությունը ակտիվանա, գա հասնի կրիտիկական պահ, դու երևի պատկերացնում ես դրա հավանականությունը ինչքան ա, էտ դեպքում իրանք էտ ծայրահեղ քայլին դժվար դիմեն, իսկ դիմելու համար կրկնում եմ հեչ էլ կարիք չկա շուխուռով բերդից ցմահ դատապարտվածներ փախցնել, Լևոնին էնքան ատողներ կան, տենց մարդ դժվար չի լինի գտնել նաև դրսում ու առանց շուխուրի կազմակերպել էտ:
    Եր ամեն անգամ մարտի մեկ անելը հեշտ բան չի, մեծ ռեսուրս ա պետք դրա համար:
    Կամ ինչի՞ նոր հունանյաններ ավելացնեն բերդում, եթե կարելի ա հենց բերդից վերցնել, օգտագործել, դնել տեղը, ավելի հեշտ չի՞: Էլի եմ ասում, կարողա լրիվ ուրիշ նպատակով են հանել, բայց որ պատահականություն չի, էդ հաստատ ա: Ո՞նց ա եղել էդ զուգադիպությունը, որ հոսանքը անջատված ա եղել մի հատվածում ու հենց էն հատվածում, որտեղից դուրս են եկել, ո՞նց են կտրել փշալարերը, արմատուրայի հաստություն ունի, ինչո՞վ են կտրել, կարողա՞ կրծել են: Արդեն մեկ անգամ փախածներին նորից փախցնելն արդեն մեծ ռիսկ ա, որտև իրանք իրանց արածով թքեցին հայլուրների ու 02-ների արած գովազդների վրա, իբր լավ համակարգ ունենք, պռոֆեսիոնալ են, հմուտ են և այլն: Ինչ-որ մանրուքի համար դժվար թե էդ քայլին գնային, ինչն էլ կարողա ՀԺ-ին առիթ տար նման մի բան գրելու, որ հասրակական հնչեղույթւոն ստանար էս դեպքը ու լիներ հասարակության ուշդրության կենտրոնում: Էս երկու օր ա տաքսու շոֆեռները էդ հոդվածն են քննարկում, մենք ակումբում էդ ենք քննարկում, ու շատերն են քննարկում, մենակ սրանով արդեն ՀԺ-ն իրա ուզածին հասավ: Հիմա թե ով ոնց ա ընդունում ու ոնց ա քննարկում, էդ երևի կարևոր էլ չի:
    Բայց դե հետո կերևա կամ չի էլ երևա, թե սրանց բաց թողելու նպատակը որն էր:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (03.12.2009)

  15. #58
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց հոգնելու կրկնում եմ Արտ ջան, որ անկախ ամեն ինչից ՀԺ-ի առաջարկած վարկածը ֆանտաստիկայի ոլորտից է, մենակ մի բան հաշվի առնելով, հիմա ընդիմությունը էն վիճակում չէ որ իրան զսպելու համար տենց կտրուկ ու խիստ վտանգավոր քայլի գնան, հո էշ չեն էտ մարդիկ հազիվ խախանդված ջուրը էլի ալեկոծեն, ու անկախ ապագա զարգացումներից կոնկրետ ԼՏՊ-ի ֆիզիկական ոչնչացման քայլին իրանք չեն գնա, ահավոր մեծ կլինի շուխուրը, ու հիմա ազատության մեջ գտնվող լիքը ԼՏՊ-ից դժգոհ ու իրան ատող մարդիկ կան, եթե նույնիսկ ուզենան տենց բան անեն հեչ պարտադիր չի որ բերդից հանեն
    Ըստ իս, հակառակը: Հենց հանդարտ ժամանակ է հարմար վերացնել, քանի դեռ նոր զարգացումներ չեն եղել ու ընդդիմությունը չի ակտիվացել: Հիմա իրանք ալիբին կարող են ապահովել, հենց նույն ոճով կասեն, մեզ ամենաքիչն էր ձեռք տալիս: Ժողովուրդն էլ այսօրվա պասիվությունից ելնելով կարող եմ ասել, այնպիսի արձագանք չի տա, որ իշխանությունը ցնցվի, իսկ շահը՝ ընդդիմությունը կաթվածահար կլինի, առաջիկա քաղաքական զարգացումներից ապահովագրում, ընտրություններից առաջ ընդդիմության թուլացում, ամեն պարագայում շահում են:
    Իսկ այ, ակտիվ ժամանակ, օրինակ 2008-ի փետրվար-մարտին նրանք ռիսկ չէին անի, քանի որ էդքան ակտիվ զանգված միանգամից կշրջվեր իրանց դեմ: Ու ոչ մի ալիբի իրանց չէր փրկի:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (03.12.2009)

  17. #59
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, հակառակը: Հենց հանդարտ ժամանակ է հարմար վերացնել, քանի դեռ նոր զարգացումներ չեն եղել ու ընդդիմությունը չի ակտիվացել: Հիմա իրանք ալիբին կարող են ապահովել, հենց նույն ոճով կասեն, մեզ ամենաքիչն էր ձեռք տալիս: Ժողովուրդն էլ այսօրվա պասիվությունից ելնելով կարող եմ ասել, այնպիսի արձագանք չի տա, որ իշխանությունը ցնցվի, իսկ շահը՝ ընդդիմությունը կաթվածահար կլինի, առաջիկա քաղաքական զարգացումներից ապահովագրում, ընտրություններից առաջ ընդդիմության թուլացում, ամեն պարագայում շահում են:
    Իսկ այ, ակտիվ ժամանակ, օրինակ 2008-ի փետրվար-մարտին նրանք ռիսկ չէին անի, քանի որ էդքան ակտիվ զանգված միանգամից կշրջվեր իրանց դեմ: Ու ոչ մի ալիբի իրանց չէր փրկի:
    Էլ ինչ ընդդիմությունից սպանություն ,ակումբում ընենց շուխուռ չարինք որ չիմանան,ինձ արդեն թվում է սրանց ուզածն էլ սա էր որ զուռնա դհոլով դիմավորեինք նրանց փախուստը:

  18. #60
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ ինչ ընդդիմությունից սպանություն ,ակումբում ընենց շուխուռ չարինք որ չիմանան,ինձ արդեն թվում է սրանց ուզածն էլ սա էր որ զուռնա դհոլով դիմավորեինք նրանց փախուստը:
    Սա ընդամենը տարբերակի քննարկում է, ոչ ավելին: Ոչ մեկ չասեց, որ այդպես էլ լինելու է, կամ այդպես ծրագրված է: Ուղղակի վերջին օրերի զարգացումներին հետևելով կարելի է որոշ ենթադրություններ անել, ինչը և քննարկվում է հիմա: Իսկ աղմուկը որքան շատ այնքան լավ, տվյալ դեպքում:

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից (Prison Break)
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 293
    Վերջինը: 11.07.2016, 23:14
  2. Փախուստ Բանտից / Prison Break
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.02.2011, 18:37
  3. Փախուստ բանտից 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.05.2010, 11:06
  4. Հայկական «Փախուստ բանտից»
    Հեղինակ՝ AG16, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 20.04.2009, 08:44
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.05.2008, 22:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •