User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

  1. #31
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Gayl, հարցը նրանում է, որ ճիշտ է, մինչև 2001 թվականը Հայաստանում մահապատիժ կար, բայց անկախության հռչակումից ի վեր, Հայաստանում այդ պատիժը չեն գործածել, չնայած նրան, որ մահապատժի դատապարտվածներ եղել են, իսկ ԵԽ մտնելուց հետո արդեն բոլորը փոխեցին ցմահի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.12.2009), Jarre (02.12.2009)

  3. #32
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,835
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ, բարեկամս, ես իհարկե ուրախ եմ, որ դու կարծում ես, որ տվյալ լրագրողը (ով չգիտեմ թե ով է, բայց ենթադրում եմ) ակումբից սովորելու բան ունի, բայց այ կարծում եմ, որ նաև սովորեցնելու շատ բան ունի, ինչը հուշում է նրա տրամաբանված սցենարը, որը որքան էլ աբսուրդ որևէ մեկը համարի, տրամաբանությունը հերքել չի կարող:
    Ես լրագրողի ասածը աբսուրդ չեմ համարում ու հավանական եմ համարում,հնարավոր է չափազանցրել է,բայց բոլոր ժամանակներում էլ կեղտոտ գործերը բանտարկյալներն են արել 15 թվին մեծ քանակությամբ բանտարկյալներ են ազատ արձակվել,իսկ մարտի մեկին նույնպես խուժանը թափանցել է ժողովրդի մեջ,իսկ նրանք չէին կարող փախնել նրանց թողել են իհարկե հնարավորա զակազ ունեն,բայց որ անկապ տեղը չի հելել էտ հաստատ,դեռ մի քիչ խառնա իրականում այս թերթերն էլ են խառնում իրավիճակը:

  4. #33
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,835
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Gayl, հարցը նրանում է, որ ճիշտ է, մինչև 2001 թվականը Հայաստանում մահապատիժ կար, բայց անկախության հռչակումից ի վեր, Հայաստանում այդ պատիժը չեն գործածել, չնայած նրան, որ մահապատժի դատապարտվածներ եղել են, իսկ ԵԽ մտնելուց հետո արդեն բոլորը փոխեցին ցմահի:
    Ոչ մեկին չե՞ն սպանել,դե լավ գոնե կլինեն մարդիկ ովքեր արժանացած կլինեն էտ «պատվին» գոնե մի հոգի,բայց հնարավոր չի՞ 15 տարի տան հետո սարքեն ցմահ:

  5. #34
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,193
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչ ուզում եք ասեք հանկա՞րծ են փախել. «վսե պօբեժալի ի յա բօբեժալ»: Պարզ ա, որ կազմակերպված փախուստ ա՝ հիմա բանտապետին սաունայում նկարել շանտաժ են արել, թե միշիկն ա զանգել չիշիկին դժվար ա ասել:
    Ձայ ջան, իհարկե այդպիսի բան չէինք ուզում ասել։ Պարզապես թեկուզ կազմակերպված փախուստի մեջ նման դետեկտիվ կինո պատկերացնելը մի քիչ շատ գժոտ էր ճշմարտություն լինելու համար։ Ամենայն հավանականությամբ տղերքը մուծվել են մանրից մինչև ջոջերին, սրանք էլ դասավորել են փախուստը, ու փախուստի հովանավորն է ՓՈՂԸ։ Նախորդ անգամ էլ են հավանաբար մուծվել, հետո կապիտան, բան է փոխվել, նորից բռնել են հետո մուծումներ ստանալու ակնկալիքով։ Էսքան ժամանակ էլ տղերքը փող են հավաքել։ Մեր երկրում փողը մութ տեղը լույս է տալիս, դա նորությու՞ն է։ Ոստիկանությունն էլ բնականաբար պիտի ձևեր թափի, սրան նրան նկատողություն տա, մարդամեկը հրաժարականի դիմում ներկայացնի, մինչև լրագրողները էլ չչամռվեն, հարցի մասին մոռանան, գնա։ Թե չէ հիմա «հոկտեմբերի 27» կազմակերպելու աչ մի առիթ չկա, մեր փառապանծ իշխանություններին ոչ մեկ չի խանգարում, լյոխ կայֆավատ։ Ուղղակի հիմա «օբշիով» սկած ենք, իսկ սկած ժամանակ կարելի է և վճարովի փախուստներ կազմակերպել։ Նորմալ ա
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երվանդ (02.12.2009)

  7. #35
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկին չե՞ն սպանել,դե լավ գոնե կլինեն մարդիկ ովքեր արժանացած կլինեն էտ «պատվին» գոնե մի հոգի,բայց հնարավոր չի՞ 15 տարի տան հետո սարքեն ցմահ:
    Կարծեմ վերջին մահապատիժը եղել է ՀԽՍՀ-ում 87-88 թվականներին, իսկ անկախությունից ի վեր, եթե չեմ սխալվում ունեցել ենք մոտ 40 մահվան դատապարտված, որոնց նկատմամբ դատավճիռը ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Այսինքն քո նշված դեպքը, ցմահ տվել են, բայց ըստ էության դա նույն ա եղել, ինչ ցմահ բանտարկությունը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (02.12.2009)

  9. #36
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,835
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ վերջին մահապատիժը եղել է ՀԽՍՀ-ում 87-88 թվականներին, իսկ անկախությունից ի վեր, եթե չեմ սխալվում ունեցել ենք մոտ 40 մահվան դատապարտված, որոնց նկատմամբ դատավճիռը ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Այսինքն քո նշված դեպքը, ցմահ տվել են, բայց ըստ էության դա նույն ա եղել, ինչ ցմահ բանտարկությունը:
    Իսկ չեն կարա օրինակ 15 տարին սարքեն 20:Ես տեղեկություն ունեմ որ իրան 15 տարի են տվել իսկ հետո Քոչարյանի ժամանակ ցմահ:

  10. #37
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Չուկ, Գայլ, կարողա 15 տարին ցմահ են սարքել փախուստի պատճառով: Մինչ այս մի անգամ արդեն փախել են չէ՞:
    Իսկ ՀԺ-ի հոդվածի պահով Չուկի էն մի գրառման հետ համաձայն եմ, ՀԺ-ն ստռախովկի համար գրել ա, որ տեսեք՝ հանկարծ սենց բաներ մտքներովդ չանցնի, թեկուզ հենց նույն ձև չլինի, միքիչ այլ կերպ լինի: ՀԺ-ի գրածն էնքան կարելի ա հոովել տարբեր ձևերի, այսինքն՝ դրա մեջ շատ վերսիաներ կարելի ա մտցնել: Ինքնապաշտպանության նման բան ա էդ վարկածի առաջքաշումը, որը կդառնա քննարկման նյութ, ինչպես օրինակ ստեղ ա քննարկվում, դրանից կծնվեն շատ այլ վերսիաներ, ու մարդկանց մեջ արդեն մտած կլինի դա, ու հենց դրանց միջոցով փորձեն ինչ որ քայլ կատարել, ինչ որ ծրագիր իրականացնել, միանգամից բոլորի համար պարզ լինի, աղմուկ բարձրանա, ծածկադմփոց անելը դժվարանա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.12.2009), Ուրվական (03.12.2009)

  12. #38
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լա՜վ էլի, բա արժեր էսքան երկար–բարակ դետեկտիվ ժանրի պատմվածք գրել մեր այս պրիմիտիվ իրականության համար։ Ինչպես երևում է ժողովդրին հիմարի տեղ դնում են ոչ միայն իշխանությունները, այլ ընդդիմադիր թերթերը նույնպես։ Մասնավորապես ՀԺ–ն կարծում է, թե այս երկուսի կողմից հանուն վրեժի նախկին իշխանավորի սպանելը իրենց դատապարտելու համար բավականին համոզիչ կթվա մեր չեղած հասարակությանը
    Մեր հասարակությունը վաղուց ոչնչի չի հավատում պարոնայք։ Բայց դե որ չի հավատում, բան էլ չի կարողանում անել։ Իսկ մեր գորշ իրականության մեջ իշխանությունները եթե ուզում են մեկին վերացնել, հանգիստ օրը ցերեկով գյուլլում են ու մի քանի տարի էլ գլուխներս յուղում թե քրեական գործ է հարուցված, սպանության հանգամանքները պարզվում են, հետո էլ մոռացության տալիս։ Թե չէ ինչի՞ց պիտի վախենան ու սկսեն դետեկտիվ ֆիլմեր նկարահանել, էդքան տաղանդ էլ չունեն Մարտի մեկի զոհերի համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց։ Կամ՝ օրինակ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտվե՞ց, սպանողին գտա՞ն, իմացա՞նք թե էդ տղային ինչու սպանեցին… դժգոհություններ կա՞ն՝ չկան։ անցան տարիներ («Երևան Բլյուզ»)։

    Հ.Գ. Հերի՛ք է սերիալներ նայեք։
    Դե ՀԺ-ի ասածն էլ հենց էդ ա էլի, կամ դրա նման մի բան ա: Կարողա սրանց հանել են, որ գան օրը ցերեկով մեկին գյուլեն, որ մարդիկ տեսնեն, որ հաստատ սրանք են արել, հետո էլ ասեն՝ ահա, բացահայտեցինք սպանությունը, սրանք են հանցագործները, տանում ենք էլի իրանց ցմահը տանք իրանց Կարողա որոշել են էս մեկն էլ բացահայտովի սպանություն սարքեն, ի՞նչ իմանաս
    Իսկ փախուստի պատահական լինելու մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, այ դա իսկականից սերիալի սցենար ա: Երևի հատուկ սրա համար էին փախուստ բանտից սերիալներ ցուցադրում, որ մարդիկ տեսնեին, որ ճանապարհներ կան բանտից փախնելու ու հավատան էս դեպքին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (02.12.2009)

  14. #39
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,835
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, Գայլ, կարողա 15 տարին ցմահ են սարքել փախուստի պատճառով: Մինչ այս մի անգամ արդեն փախել են չէ՞:
    Իսկ ՀԺ-ի հոդվածի պահով Չուկի էն մի գրառման հետ համաձայն եմ, ՀԺ-ն ստռախովկի համար գրել ա, որ տեսեք՝ հանկարծ սենց բաներ մտքներովդ չանցնի, թեկուզ հենց նույն ձև չլինի, միքիչ այլ կերպ լինի: ՀԺ-ի գրածն էնքան կարելի ա հոովել տարբեր ձևերի, այսինքն՝ դրա մեջ շատ վերսիաներ կարելի ա մտցնել: Ինքնապաշտպանության նման բան ա էդ վարկածի առաջքաշումը, որը կդառնա քննարկման նյութ, ինչպես օրինակ ստեղ ա քննարկվում, դրանից կծնվեն շատ այլ վերսիաներ, ու մարդկանց մեջ արդեն մտած կլինի դա, ու հենց դրանց միջոցով փորձեն ինչ որ քայլ կատարել, ինչ որ ծրագիր իրականացնել, միանգամից բոլորի համար պարզ լինի, աղմուկ բարձրանա, ծածկադմփոց անելը դժվարանա:
    Համաձայն եմ,էսօր էտի դժվար բան չի կարան հանգիստ գլխին սարքեն,եթե կարող են Ջհանգիրյանի նման իրավաբանին նստացնեն ուրեմն իրան կարան ու կարան:
    Դեռ ոչինչ չի կարելի ասել որովհետև անհայտ ա,ուղակի էտ ԲՏ ներից ամեն ինչ սպասելիա ու չգիտես հիմա ինչ են հորինել:

  15. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Ինչ վերաբերվում 15-ը ցմահ սարքելուն, թեկուզ փախուստի համար, դա, իրականում, անհնար ա: Բայց անկեղծ ասած դա չի այստեղ կարևոր հարցը ու այդ թեմայով էլ չեմ ուզում ծավալվել: Եթե մեր իրավաբան ակումբցիները հանկարծ ու կարդան թեման, խնդրում եմ, օրենքներով հիմնավորեն, իսկ ես առայժմ պնդեմ, որ 15 տարին ցմահ դարձնելն անհնար է: Կոնկրետ փախուստի պահով մեջբերում եմ քրեական օրենսգրքից համապատասխան հոդվածը.
    ՀՈԴՎԱԾ 355. ՓԱԽՈՒՍՏՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԻՑ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ

    1. Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
    2. Նույն գործողությունը, որը կատարվել է`
    1) մի խումբ անձանց կողմից,
    2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
    3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը ութ տարի ժամկետով:
    3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:
    Ինչպես տեսնում եք, եթե անգամ մարդուն 15 տարի էին տվել ու ինքը փախել էր, չէին կարող այդ փախուստի պատճառով ցմահ դարձնել:


    Ինչ վերաբերվում ա Վիշապի հետևյալ մտքին.
    Թե չէ հիմա «հոկտեմբերի 27» կազմակերպելու աչ մի առիթ չկա, մեր փառապանծ իշխանություններին ոչ մեկ չի խանգարում, լյոխ կայֆավատ։ Ուղղակի հիմա «օբշիով» սկած ենք, իսկ սկած ժամանակ կարելի է և վճարովի փախուստներ կազմակերպել։ Նորմալ ա
    Վիշապ ձյա, ես սա մեկնաբանում եմ այսպես (ես գրեմ, դու ասա, համաձա՞յն ես, թե՞ չէ): Այսինքն դու կարծում ես, որ եթե այս պահին ընդդիմությունը վտանգավոր լիներ իշխանության համար, ապա ՀԺ-ի ներկայացրած սցենարը հնարավոր կլիներ: Ու ՀԺ-ի սցենարն աբսուրդ ա զուտ են պատճառով, որ ընդդիմությունն այս պահին վտանգավոր չի: Ճի՞շտ եմ քեզ հասկացել:
    Որովհետև այդ դեպքում ես առաջ եմ քաշում հետևյալ վարկածները.
    ա) դու ու ես չգիտենք այս պահին խորությամբ ընթացող ֆոնային գործընթացները, ու հնարավոր է, որ ընդդիմությունը առաջիկայում խիստ վտանգավոր լինելու պոտենցիալ ունի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որը առաջիկայում կիմանանք, ու ուզում են քոքից կտրել այդ վտանգը,
    բ) առիթից օգտվում են արտաքին պասիվությունից ու գործը իրականացնում են, հույսը դնելով հենց քո բերած վարկածի շատերի մոտ լինելու վրա, որտև շատերը կարծում են, թե իշխանությանը էս պահին նման բան ձեռ չի տալիս, ու էդպես կսղացնեն, կգնա,
    գ) իմանալով մեր իշխանությունների մանր քինախնդրությունը հնարավոր եմ համարում անգամ որևէ վտանգ հաշվի չառնելով ուղղակի վրեժխնդրությունը, վենդետան:

    Նայիր, եղբայր, ոնց-որ ասել եմ թեմայի սկզբներում, էնպես էլ հիմա կրկնեմ, որ ես այս սցենարի հավանականությունը չափազանց ցածր եմ գնահատում, բայց կարծում եմ, որ այս վերևում թվարկածը, ինչպես նաև սառը դատելու դեպքում սեփական դատողություններդ պետք է հուշեն, որ նման բան հնարավոր է, թե ինչքանո՞վ է հավանական, լրիվ այլ խնդիր է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (02.12.2009)

  17. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Փոքր ինչ լրատվություն.
    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարին:

    Այդ մասին «Ա1+»-ին ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը'այդպես էլ չհայտնելով' հրաժարականը ստորոգրվե՞լ է ,թե՞ ոչ:

    Արդյոք հրաժարականը պայմանավորվա՞ծ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալների փախուստով, Լանա Մշեցյանը պատասխանեց. «Սեփական դիմումի համաձայն է»:

    Ի դեպ, Լանա Մշեցյանի հավաստմամբ' դեռ չի ավարտվել նաեւ Հոկտեմբերի «27»-ի գործով ցմահ ազատազրկվածների լուսանկարի հետ կապված ծառայողական քննությունը:

    Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Գեւորգ Դանիելյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր նշանակվել «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված լուսանկարի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման ռեժիմի խախտմանը վերաբերվող տեղեկատվության հիման վրա:

    Նկարում պատկերված է մահապարտների խուցը, որտեղ մի սեղանի շուրջ միասին են «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկվածներ Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի գործով» ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին եւ «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը: Նկատենք, որ ՀՀ օրենսդրությամբ խմբակային տեսակցություն չի նախատեսվում ցմահ ազատազրկվածների համար, այն էլ դատապարտյալների խցում:
    Աղբյուր՝ Ա1+

    Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը կարծում է, որ առանց քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աջակցության հնարավոր չէ փախուստ կազմակերպել: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի են դիմել 2 ցմահ բանտարկյալներ' Սողոմոն Քոչարյանն և Մհեր Ենոքյանը:

    «Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը 6 տարի է աշխատում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ վստահեցնում է, որ այդքան հեշտ չէ փախչել բանտից, այդ թվում' զբոսանքի ժամանակ կամ ճաղավանդակը տեղահան անելով»,-ասաց Միքայել Դանիելյանը:

    Ձեր կարծիքով' «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղյակ են եղել նրանց փախուստի մասին' «Ա1+»-ի հարցին' Միքայել Դանիելյանը պատասխանեց. «Կարծում ենք' այո»:

    Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են 2 տարի առաջ:

    «Այսօր մեր կազմակերպությանը թույլ չեն տալիս այցելել ցմահ ազատազրկվածներին: Նրանցից ոմանք մեզ դիմում են եւ մենք կարող ենք միայն նրանց առանձին գործերով զբաղվել: Հայաստանում մահապատիժը վերացնելուց հետո, մահապատժի դատապարտվածները համար առանձին ակտ պետք է կազմվեր, թե ինչպես նրանց հետ վարվեն, ինչ պայմաններում պահել»,- ասաց իրավապաշտպանը:

    Դանիելյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2006թ. ՀՀ-ում մահվան դատապարտվածների պատիժը' ցմահ ազատազրկմամբ փոխելով' ավելի խիստ պատիժ է սահմանել նրանց համար: «Դա Քոչարյանի անգրագիտությունն էր: Նա իբր թե մի գրչի հարվածով մարդկանց մահապատժից ազատեց: Իրականում այդ մարդկանց նկատմամբ մահապատիժ չէին կիրառելու, քանի որ նրան նկատմամբ մորատորիում էր հայտարարված: Քոչարյանը պետք է իրավաբանորեն մոտենար այդ հարցին, սակայն չարեց»:

    Ի դեպ, Միքայել Դանիելյանին հետաքրքրում էր, թե «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիրը վերջերս ինչպես էր կարողացել հայտնվել ցմահ ազատազրկվածների խցում եւ տեսակցել նրանց: «Իմ կազմակերպությանը թույլ չեն տալիս այցելել: Ինձ հետաքրքրում է, թե ով է որոշում, թե ում է կարելի այցելել ցմահ ազատազրկվածներից, ում' ոչ»: Այդ այցի վերաբերյալ լուսանկարը մի քանի օր առաջ տպագրվել էր «Հայկական Ժամանակ» օրաթերթում, եւ դրա հիման վրա Արդարադատության նախարարությունը ծառայողական քննություն է անցկացնում:

    Ավելացնենք, որ ինտերնետային էջերում հայտնվել են լուսանկարներ, որոնք ներկայացնում են, որ վերջերս «Նուբարաշենում» ցմահ դատապարտյալներին հանդիպել է նաեւ մեկ այլ գլխավոր խմբագիր' Վահան Իշխանյանը' լուսանկարչի հետ: Այդ լուսանկարներում նույնպես «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանյանն են, Դրոյի գործով դատապարտված Արսեն Արծրունին, ինչպես նաեւ Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդուն' Սեդրակ Զատիկյանին սպանելու համար դատապարտված Արսեն Առուշանյանը:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (02.12.2009), Norton (03.12.2009)

  19. #42
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Էս ամենից փաստորեն կարելի ա գալ եզրակացության որ իրանց փախցրել են որ ընդիմությունից մարդ մուրդ խփեն, տերդ մեռնի գիտություն

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (02.12.2009)

  21. #43
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ամենից փաստորեն կարելի ա գալ եզրակացության որ իրանց փախցրել են որ ընդիմությունից մարդ մուրդ խփեն, տերդ մեռնի գիտություն
    Եր, լավ էլի, ախպոր պես, կարդա գրառումները: Շատ տրամաբանական ու ճիշտ քայլ ա արել ՀԺ-ն: Սա ընդամենը ստռախովկա ա, որ հանկարծ չփորձեն ընդդիմությունից ինչ-որ մեկին վնասել: Անկապ տեղը սենց սցենար չէին մտածի ու գրեին, կարողա ինչ-որ վախ կա, դրա համար էլ սենց քայլ են արել, որը կարող ա չեզոքացնել հնարավոր վտանգը, թեկուզ շատ քիչ հավանական լինի, ամեն դեպքում ընդդիմությունն էս երկու տարում էնքան ա հալածվել, էնքան ա տեռորի ենթարկվել, որ ավելիի կարիքը հաստատ չկա, ամեն փոքր հավանական վտանգի դեմն էլ արժի ինչ-որ կերպ առնել: Կարողա նաև սրանց հանել են լրիվ ուրիշ նպատակներով, որ լրիվ ուրիշ տեղ օգտագործեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (02.12.2009)

  23. #44
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Փախուստ. երկու ցմահ դատապարտյալներ փախել են բանտից և գտնվում են ազատության մեջ
    Գայանե Աբրահամյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից
    Published: 30 Նոյեմբեր, 2009


    Տարբեր սպանությունների համար դատապարտված երկու ցմահ դատապարտյալներ ուրբաթ (նոյեմբերի 27-ին) փախել են Երևանից քիչ հեռու գտնվող «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից և գտնվում են ազատության մեջ: Նրանք հինգ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են փախչում քրեակատարողական հիմնարկից, ինչն իրավապաշտպաններին կասկածելու տեղիք է տալիս, որ նրանք երկու դեպքում էլ ունեցել են աջակիցներ ներսից:

    Սողոմոն Քոչարյանը (43 տարեկան) և Մհեր Ենոքյանը (34 տարեկան) առաջին անգամ փախել էին «Գորիս» քրեակատարողական հիմնարկից 2004 թ. դեկտեմբերին, բայց երկու ամիս անց նրանց բռնել էին այն բանից հետո, երբ ոստիկանությունը դրամական պարգև էր խոստացել նրանց մասին տեղեկություն հայտնելու համար:

    Հետախուզվում են. Սողոմոն Քոչարյան (ձախից) և Մհեր Ենոքյան
    Այս անգամ ոստիկանությունը հայտնում է, որ նրանք գաղափար չունեն դատապարտյալների գտնվելու վայրի մասին:

    Իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ասում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախչել հնարավոր չէ, եթե չկան օգնողներ:

    «Այստեղ ակնհայտ օգնող է եղել, և դա հանգիստ կարող էր արվել որոշակի գումարի դիմաց, այնտեղից այլ կերպ փախչել միանշանակ հնարավոր չէ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Դանիելյանը:

    Ոստիկանությունը հայտնում է, որ դատապարտյալները փախել են` տանիքի զբոսահրապարակից պարանով իջնելով:

    Երկու դատապարտյալներն էլ 90-ականներին դատապարտվել են մահապատժի, սակայն հետագայում` Ռոբերտ Քոչարյանի հայտարարած համաներման շնորհիվ (այն Եվրոպական խորհրդին միանալուն ուղղված զիջումների մասն էր կազմում) պատիժը փոխվել է ցմահ բանտարկության:

    Երկուսն էլ չեն ընդունել իրենց մեղքը:

    «Ես չեմ հասկանում` այդքան հե՞շտ է բանտից փախչել: Իհարկե ոչ, նրան օգնում են,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի մայրը` Նելլի Աղաջանովան: - Նրա եղբայրը, հայրը, ով ունի մասնավոր կլինիկա, բավական ազդեցիկ են: Դեռ դատի ժամանակ բոլոր վկաները վախենում էին խոսելուց, քանի որ վախենում էին, որ իրենց երեխաներն էլ կմորթվեն իմ զավակի նման»:

    Աղաջանովը և Ենոքյանը համակուրսեցիներ են եղել, որին Երևանի պետական բժշկական համալսարանից դուրս մնալուց փրկել է հենց Իոսիֆի հայրը` հարգված դասախոս Միխայիլ Աղաջանովը:

    Մհեր Ենոքյանը, որն այդ ժամանակ 21 տարեկան էր, և նրա հանցակից Արամ Հարությունյանը Իոսիֆին սպանել են առանձնակի դաժանությամբ` փականագործի մեծ գործիքով գլխին հարվածելով ու վիզը կտրելով:

    Ըստ դատական գործի` սպանության հիմնական պատճառը փրկագին պահանջելն էր, որը, ըստ սպանվածի ծնողների` Մհերին չէր հաջողվել անել, քանի որ նրա հանցակիցը`Արամը, հանձնվել էր ոստիկանությանը:

    Փախուստի դիմած մյուս դատապարտյալը` Սողոմոն Քոչարյանը, սպանել էր Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու` վերջինիս մեքենային և գույքին տիրանալու համար:

    Առաջին փախուստից հետո նա դատարանում հայտարարել էր, որ երբեք չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը և փախել է` ուշադրություն գրավելու համար:

    «Փախուստով ես փորձել եմ ապացուցել, որ ցմահ դատապարտյալը վայրենի չէ և կարող է իր տեղն ունենալ առողջ հասարակության մեջ: Իմ ազատության մեջ գտնվելու 36 օրերի ընթացքում որևէ քաղաքացի չի տուժել, որևէ վնաս չեմ հասցրել անգամ ինձ մահապատժի դատապարտած դատավորին, քննիչներին, որոնք ծեծի ու սպառնալիքների միջոցով ինձնից ցուցմունք են կորզել»,- հայտարարել էր Քոչարյանը:

  24. #45
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ամենից փաստորեն կարելի ա գալ եզրակացության որ իրանց փախցրել են որ ընդիմությունից մարդ մուրդ խփեն, տերդ մեռնի գիտություն
    Առանց հոգնելու կրկնում եմ. եզրակացնել, ո՛չ, չենք կարող, հնարավոր համարել, այո՛, կարող ենք: Միանգամից էս հնարավորությունը բացառելը սխալ ա: Մնացածը Կուկն ասեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից (Prison Break)
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 293
    Վերջինը: 11.07.2016, 23:14
  2. Փախուստ Բանտից / Prison Break
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.02.2011, 18:37
  3. Փախուստ բանտից 5
    Հեղինակ՝ Adam, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.05.2010, 11:06
  4. Հայկական «Փախուստ բանտից»
    Հեղինակ՝ AG16, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 20.04.2009, 08:44
  5. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.05.2008, 22:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •