Ծնվել և ապրում եմ Հայաստանում...
չՈւնեմ մեկ քույր և եղբայր, որոնց հետ չեմ շփվում:
Շատ աշխույժ երեխա չեմ եղել մանկապարտեզում: Սիրում եմ կենդանիններ: Չեմ պահել և ուզում եմ պահել: Չեմ ունեցել շնիկներ, ձկներ, թութակներ…
Չեմ սովորել երկու դպրոցում:
Համբերատար և հոգատար մարդ եմ (
որոշ դեպքերում ճիշտ եմ համարում, որ համբերատարությունն անճարության արդյունք է):
Չեմ սիրում ձևականություններ՝ ցանկացած տեսակի: Չեմ սիրում Ակումբի ավատարները (դրա համար էլ արդեն մի քանի օր ա՝ անջատված են): Չեմ սիրում այ էս -

սմայլիկը:
Ակումբում հայտնվել եմ persons.am կայքից: Եթե մեկը հիշում է, որ դա իրեն ասել եմ, թող սուսի

Սիրում եմ ուտել, երբ քաղցած եմ, ծիծաղել, երբ ժտպալու ուժ չկա:
Ունեմ հարազատ թշնամիներ ու ոխերիմ բարեկամներ:
Իմ հերթն ավելի ուշ հասավ, քան երազում էի և ավելի շուտ, քան պետք էր։
Միանգամից ասեմ, որ իմ երազանքները չեն կատարվում, դրա համար էլ լիքը երազանքներ չունեմ։
Գործազուրկ եմ, բայց անգործ չեմ մնում։
Կցանկանամ, որ մի շաբաթ չբացահայտվեմ, այսպիսով կմնամ Ակումբի դիմակոսների խաղի պատմության մեջ:
Մտքերս ու զգացմունքներս չափածո վիճակներում թղթին և վիրտուալ թղթին հանձնած կամ:
Եթե ձեռքումդ դանակ կա, մի՛ վարանիր, հարձակվի՛ր ու խփի՛ր։
Բավական բռնկվող մարդ եմ... չնայած միաժամանակ նաև շատ ամաչկոտ եմ ու հնարավորինս զուսպ...
Հ.Գ. Կորցրել եմ դրամապանակս, որի մեջ կար մեկ հատ 5000 և երկու հատ 10000 դրամանոց: Գտնողին խոստանում եմ դրամական պարգև:
Շարունակում եմ մնալ նույնը:

(ц) Dayana
Դե գուշակեք
ՀԳ Հիմա բացեցի, որտև վաղը կարողա չլիներ
Էջանիշներ