User Tag List

Էջ 23 23-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Փնտրում եմ համակարգչային խաղ

  1. #331
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող. Super Mario համակարգչի վրա կամ ինտերնետում խաղալու հնարավուրություն կա՞:

    Մեկ էլ մի քանի 2003-2007 թթ.-ի խաղեր խաղոց խորհուրդ տվեք էլի, էն խաղերից, որ ձեր կարծիքով կյանքում գոնե մեկ անգամ պտի խաղացվի:
    Մի քանի բան գրեմ, ինչ հիշում եմ.

    Psychonauts (2005)
    Ամենաանարդարացի ձևով անտեսված խաղերից ա: Սենց խելացի, հումորով ու յուրօրինակ խաղ ուղղակի չկա, ոչ թե քիչ կա: Քեզ դուր կգա: Մեխանիկան համարյա սովորական պլատֆորմեր ա, բայց ստեղ կարևորը դա չի, այլ ոճն ա, դիալոգները, սիտուացիաներն ու հերոսները:

    BioShock (2007)
    Եթե դեռ չես խաղացել, անպայման խաղա: Լավագույն խաղերից մեկն ա ընդհանրապես: Սենց աշխարհ ոչ մի տեղ չկա: Շութեր ա՝ RPG-ի պուճուր տարրերով:

    Fallout 3 (2008)
    Նույնը FIII-ի մասին ա ճիշտ: Ամենալավ պոստապոկալիպտիկ RPG-ներից ա, վերջակետ: Կարող ա շաբաթներով բռնի, բաց չթողնի: Անպայման խաղալ:

    Hitman 2: Silent Assassin (2002)
    Էս արդեն դասական ա: Լավագույն Հիթմեններից ա: Stealth, կիլլեռի էմուլյատոր, լավագույն արդյունքը համարվում ա էն, երբ քեզ ոչ ոք չի տեսել, ոչ մի անգամ չես կրակել, իսկ զոհը մեռել ա «դժբախտ պատահարից»: Կարելի ա, իհարկե, շոթգանով գենոցիդ էլ անել, ոչ ոք չի խանգարում:

    Hitman: Blood Money (2006)
    Իմ կարծիքով՝ երկրորդին չի հասնի, բայց դե թարմացված գրաֆիկան իրանն ասում ա: Էլի շատ լավն ա, ամեն դեպքում. ճիշտ Հիթմեն ա:

    Half-Life 2 (2004)
    Էս էլ ա դասական: Պարտադիր խաղալ:

    Company of Heroes (2006)
    Եթե RTS-ներ ես սիրում, էս էն քիչ խաղերից ա, որ ես խաղացել ու հավանել եմ:

    World in Conflict (2007)
    Նույնը. էլի RTS ա, էլի լավն ա:

    S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl (2007)
    Ընտիր խաղ ա, սենց թանձր ու ճիշտ մթնոլորտ ուրիշ ոչ մի խաղում չկա: Պլյուս՝ հենց որպես շութեր էս խաղը ինձ ավելի ա դուր գալիս, քան ցանկացած ուրիշ մեկը: Զենքը ոնց ստեղ ես զգում, ուրիշ ոչ մի տեղ չես զգում, անկրկնելի բան ա:

    Titan's Quest (2006)
    Դիաբլոիդ ա, հավես, կայֆ Action-RPG, պլյուս իմ սիրած թեմատիկան ա՝ հին Հունաստան: Շատ լավ ա խաղացվում, որակ կա:

    The Elder Scrolls IV: Oblivion (2006)
    Դե էս էլ ա դասական: Ընտիր, մեծ, մշակված, մտածված ու հետաքրքիր խաղ ա: RPG՝ առաջին դեմքից, թրեր, կախարդանք, օռկեր, էլֆեր: Իր տեսակի մեջ ամենալավերից ա մինչև հիմա:

    Crysis (2007)
    Դե Crysis-ը հիմնականում գրաֆիկայի համար են հիշում (որ ամենալավն ա), բայց էս խաղը նաև իսկական խելացի շութեր ա. մեծ ու բաց աշխարհ, նույն արդյունքին հասնելու հազար տարբերակ, անսահման հնարավորություններ: Ջունգլիներում մարդ որսալու ամենալավ տարբերակն ա, լավն ա շատ, նույնիսկ գրաֆիկան չհաշված:

    Portal (2007)
    Բան չեմ ասում, բան չեմ ասու՜մ: Շեդևր ա սա:

    Dead Space (2008)
    Սարսափ-մարսափ: Բայց լավ սարսափ-մարսափ ա: Նեղ միջանցքներ, զզվելի արարածներ, արյուն ու անդամահատում: Գրաֆիկան շատ լավն ա, մթնոլորտը՝ ընտիր, հետաքրքրություն կա: Պլյուս՝ ոչ միշտ են «բո՛»-ով վախացնում, ավելի ազդեցիկ բաներ էլ կան, ինչը հաստատ լավ ա:


    Էլի հիշեմ կգրեմ. ստեղ մի անգամ էլ էի կարծեմ հին խաղեր խորհուրդ տվել (ճիշտ ա՝ ավելի հին, քան քո նշած թվերն են), փորձեմ գտնել:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.03.2013), Sagittarius (07.03.2013), Two-Face (13.03.2013)

  3. #332
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գտա, մեջբերում եմ ես ինձ .

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն՝ մի թեթև վերլուծության ենթարկեցի 2000-2005թթ. խաղերը, վերհիշեցի էն հին ու բարի ժամանակները, երբ ես դեռ GeForce 2 32Mb էի քշում, նոստալգիայի մեջ ընկա ու սենց մի ցուցակ կազմեցի: Հատ-հատ երկար չեմ գրի՝ որ մեկը ինչու ա ստեղ հայտնվել. ցանկության դեպքում ամեն մեկի մասին կարելի ա էջերով գրել: Հիմնականում (մի իննսունհինգ տոկոս) բոլոր նշվածները խաղացել եմ, շատերը՝ մի քանի անգամ. մի քանիսը (ասենք՝ GTA-ները) ստեղ եմ մտցրել, որտև ահագին հայտնի ու լավ խաղեր են, ու ես չեմ խաղացել, որտև ուղղակի էդ ոճը չեմ սիրում: Նույն պատճառով էլ ստրատեգիաները ստեղ հատուկնենտ են, իսկ գոնկա ու սպորտ ընդհանրապես չկա: ministr, 2004-2005-ի խաղերի մի մասը վիդեոքարտդ կարող ա արդեն չքաշի: Էդ վախտ արդեն F.E.A.R.-ի նման մոնստրներ էին հելնում:

    Էս էլ իմ «հին ու բարի ժամանակներ» ցուցակը: Էն որ էն վախտ խոտը ավելի կանաչ էր, մանդարիններն էլ՝ ավելի քաղցր, էդ շարքից :
    Half-Life - Կոնկուրսից դուրս՝ իր երկու ադդ-օններով (Blue Shift, Opposing Force):
    2000
    Hitman: Codename 47 - Հիթմեն ձյան ա: Ագենտ 47, կայֆ:
    Ground Control - Ընտիր ստրատեգիա ա: Էն ժամանակ գնահատող չեղավ, տենց էլ մոռացվեց:
    2001
    Commandos 2: Men of Courage - Առաջին սերս ա: Շեդևր: Մինչև վերջերս խաղում էի:
    Sid Meier's Civilization 3 - Գորձ: Բայց ավելի լավ ա միանգամից Play the World-ին հագնել :
    Aliens vs. Predator 2 - Ընտիր խաղ ա: Երեք առանձին կամպանիա ունի՝ զինվորի, ալիենի ու պրեդատորի համար՝ մեկը մյուսից լավը: Գրաֆիկան 2001-ի համար շատ լավն էր համարվում:
    Stronghold - Վատ ստրատեգիա չի:
    Medal of Honor: Allied Assault - Պծիչկայի համար:
    2002
    Mafia - Շեդևր: Ով չի խաղացել՝ ամոթ իրան : Սյուժեն, գրաֆիկան (2002), ամեն ինչը՝ մահ:
    Syberia - Շեդևր: Բառիս բուն իմաստով. սենց սիրուն խաղ չկա: Ադվենչըր քվեստ ա: Ահավոր աննկարագրելի լավն ա, ով խաղացել ա՝ կհաստատի:
    Hitman 2: Silent Assassin - Ընտիրագույն խաղ ա: Հիթմեն Հիթմեն մինչև վերջ: Ամեն աշխարհը մի հատ պուճուր հրաշք ա:
    Civilization 3: Play the World - Ասելու բան չունեմ :
    No One Lives Forever 2 - Շութեր ա: Հումորը՝ վեռչ : Մի անգամ են անցել, հիմա կարոտում եմ :
    Silent Hill 2 - Ասում են՝ աշխարհի ամենալավ սարսափ խաղերից ա: Չեմ խաղացել, չգիտեմ: Բայց հավատում եմ: Չեմ խաղացել, որտև վախում էի, էլի :
    Post Mortem - Էլի քվեստ: Ռեյտինգները միլիոն են: Ես չեմ խաղացել, բան չեմ կարող ասել:
    Spider-Man: The Movie - Շատ լավ խաղ էր, ինչքան էլ զարմանալի ա (կիոյի հիման վրա ա, դրա համար): Կարելի ա Գոբլինով էլ խաղալ:
    Medal of Honor: Allied Assault - Spearhead - Պծիչկայի համար:
    2003
    Tom Clancy's Splinter Cell - Ստելսի գագաթնակետն ա: Լրտեսական կայֆեր, գլուշիծելներ, գիշերային տեսողություն, տեխնո-նինձա թաշախուստ: Գորձ:
    Vietcong - Վիետնամի պատերազմ, շութեր, բանակային կյանք, ջունգլիներ, թունելներ, M16: 2003-ի ամենալավ ու որակով խաղերից էր:
    Freedom Fighters - Սովետը Ամերիկան գրավում ա, ամերիկացիք փողոցներում վայեվատ են անում: Թիմային շութեր երրորդ դեմքից: Թույն խաղ:
    Call of Duty - Ամեն ինչ պարզ ա:
    Prince of Persia: The Sands of Time - Էլի ամեն ինչ պարզ ա:
    Max Payne 2: The Fall of Max Payne - Պարզ ա, չէ՞ :
    Commandos 3: Destination Berlin - 2-րդ ին չի հասնի, բայց դե գորձը մնում ա գորձ:
    Rise of Nations - Վատ ստրատեգիա չի, խաղացել եմ:
    Grand Theft Auto: Vice City - Չեմ սիրում, բայց շրջանցել չէի կարող:
    Star Wars: Jedi Knight - Jedi Academy - Աստղային պատերազմները սիրողները էս էլ կսիրեն: Լուսային թրեր, ՈՒԺ, եսիմինչ... Ինձ որ շատ դուր եկավ:
    2004
    Half-Life 2 - Անպայման, ցանկացած դեպքում խաղալ: Տասնամյակի խաղերից ա:
    Prince of Persia: Warrior Within - Առաջինը, օրինակ, ինձ էդքան դուր չեկավ: Երրորդն էլ: Երկրորդից լավը չկա: Կոմբոները, սյուժեն, վիդեոները, թրով տալ-կիսել... Էլի եմ ուզում խաղալ :
    Painkiller - Հին քյառթու կրակոցիների նման կրակոցի: Ժամանակ անցկացնելու համար սրանից լավ բան չկար: Շատ լավն ա: Մանավանդ հակառակորդիդ ցցանետով (բա՞ ) պատին մեխելու կայֆը:
    Syberia 2 - Սրա մասին բան չեմ գրի: Եթե առաջինը խաղացել եք, անհնար ա, որ չուզենաք էս խաղալ:
    Far Cry - Շատ սիրուն խաղ ա, 2004-ի ամենասիրուներից, երևի: Բայց էդքան էլ հետաքրքիր չի: Շութեր: Ջունգլիներ, ծով, պլյաժ, սառոչկա-շորտիկ ու լիքը մուտանտ:
    Doom 3 - Էլի սիրուն խաղ, բայց էս անգամ՝ մութ ու մթամ վախենալու շութեր: Տիեզերքի ու դժոխային ուժերի մասին: Անունը մենակ հերիք ա:
    Chronicles of Riddick: Escape from Butcher Bay - 2004-ի գյուտերից ա էս խաղը: Ընտիրագույն խաղ ա: Դում 3-ից լավն էր իմ համար՝ հաստատ:
    The Suffering - Մահացու լավ շութեր ա երրորդ դեմքից: Սարսափ: Բանտում, որտեղ երկար տարիներ մահապատիճներ են արել, հանկարծ մոնստրներ են հայտնվում: Ամեն մահապատժի տեսակի համար՝ մի հրեշ: Ինձ տարել էր:
    Ground Control 2: Operation Exodus - Խեղճ Գրաունդ Կանտրոլի շարունակությունը: Լավ, հավեսով, ճիշտ ստրատեգիա ա:
    2005
    Call of Duty 2 - Խոսքերն ավելորդ են, ոնց որ ասում են տափակ հաղորդավարները :
    Tom Clancy's Splinter Cell: Chaos Theory - Հիմա արդեն չեմ հիշում, առաջինի նման չի տպավորվել մեջս, բայց որ մակարդակ խաղ ա՝ հաստատ ա: Ընդմիշտ Սեմ Ֆիշեր: Երկորրդը, ի դեպ, էն չէր:
    Sid Meier's Civilization 4 - Դե Ցիվիլենք են, էլի :
    Fahrenheit - Այ էս մեկը շատ հետաքրքիր պրոյեկտ էր: Ավելի շատ ինտերակտիվ կինո էր, քան թե՝ խաղ: Հետաքրքիր, կլանիչ, թույն բան ա: Երաժշտությունը մինչև հիմա հիշում եմ:
    Psychonauts -Էս խաղի մասին առանձին պիտի ասեմ: Էս խաղը, գնահատել կարողացող մարդու համար, բոլոր ժամանակների ամենա-ամենալավ խաղերից մեկն ա դառնում: Իմ համար որ տենց ա: Սենց բաներ էլ չեն սարքում, ափսոս: Բոլոր առումներով գլուխգործոց ա: Նոստալգիա ա մոտս, մի խոսքով: Կարելի ա քաշել էլի խաղալ:
    F.E.A.R. - Էդ տարվա ամենասիրուն ու ամենածանր խաղն էր՝ կոմպի պահանջների առումով: Գերբնական երևույթների, սպեցնազի ու պուճուրիկ, մեռած ու շատ վախենալու աղջկա մասին:
    Quake 4 - Շատ որակյալ շութեր էր: Մենակ մի տեսարանի համար արդեն արժի ինստալ անել (խաղացածները գիտեն՝ որ ):
    Prince of Persia: The Two Thrones - Ինձ որ էդքան դուր չեկավ: Երկրորդը ավելի լավն էր:
    Grand Theft Auto: San Andreas - Էլի ուղղակի գրել եմ:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.03.2013), Sagittarius (07.03.2013)

  5. #333
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փնտրում եմ PES 2013, կռեկով անպայման, փորձված տարբերակ:

  6. #334
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փնտրում եմ PES 2013, կռեկով անպայման, փորձված տարբերակ:
    Ես չեմ փորձել, բայց էս խմբի ռելիզները միշտ ամենալավն ու աշխատողն են լինում:

    Pro Evolution Soccer 2013 (2012) PC | RePack от R.G. Механики
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Two-Face (22.03.2013)

  8. #335
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ փորձել, բայց էս խմբի ռելիզները միշտ ամենալավն ու աշխատողն են լինում:

    Pro Evolution Soccer 2013 (2012) PC | RePack от R.G. Механики
    Ստիպված հետը պատչ եմ քաշել, որ կարողանամ իջեցնել գրաֆիկայի պահանջները մինիմալի: Առանց էդ պատչի չի բացում: Պատչով էլ kload.dll ու pes2013.exe error է տալիս ու շտկել չի լինում:

  9. #336
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստիպված հետը պատչ եմ քաշել, որ կարողանամ իջեցնել գրաֆիկայի պահանջները մինիմալի: Առանց էդ պատչի չի բացում: Պատչով էլ kload.dll ու pes2013.exe error է տալիս ու շտկել չի լինում:



    Կարո՞ղ ա անտիվիրուստ էդ ֆայլը ջնջել ա:

  10. #337
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Two-Face-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ ա անտիվիրուստ էդ ֆայլը ջնջել ա:
    Նույնիսկ անջատած ա:

  11. #338
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ անջատած ա:



    Ամեն դեպքում մի հատ Virus chest-ում նայիր:

  12. #339
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2013
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    command and conquer ի պես խաղա պետք, ասենք 2012 , 13 թվի արտադրանք

  13. #340
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.gameofthrones-rpg.com/index.php?rub=game Սա եմ փնտրում, հլը չեն էլ սարքե՞լ, թե՞ ուղակի դեռ հասանելի չի:

  14. #341
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayk Avetisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.gameofthrones-rpg.com/index.php?rub=game Սա եմ փնտրում, հլը չեն էլ սարքե՞լ, թե՞ ուղակի դեռ հասանելի չի:
    Վաղուց կա:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayk Avetisyan (12.03.2014)

  16. #342
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2014
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան օգնեք միհատ նորմալ խաղ գտնեմ ցանկալիա գոնկա լինի:
    Համակարգչիս հնարավորությունները` Processor- AMD E 240 1.5ghz, Ram- 2gb, Videocard- AMD Radeon HD 6310

  17. #343
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով կօգնի գտնել Total War 2 -ի այն տարբերակը, որտեղ կա հայկական զորքը, կուզենայի նաև նույնի Նապոլեոնով տարբերակը:
    i5 3210 2.50 HZ, , 8G, 64 bit opereting system
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  18. #344
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով կօգնի գտնել Total War 2 -ի այն տարբերակը, որտեղ կա հայկական զորքը, կուզենայի նաև նույնի Նապոլեոնով տարբերակը:
    i5 3210 2.50 HZ, , 8G, 64 bit opereting system
    Ստեղ կգտնվի։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (23.10.2015)

  20. #345
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով կօգնի գտնել Total War 2 -ի այն տարբերակը, որտեղ կա հայկական զորքը, կուզենայի նաև նույնի Նապոլեոնով տարբերակը:
    i5 3210 2.50 HZ, , 8G, 64 bit opereting system

    http://rutor.org/torrent/420432/tota...epack-ot-xatab

    Ստեղ լիքը pack-եր կան, Հայաստանի համար քեզ պետք ա Imperator Augustus Campaign Pack.
    Նապոլեոնով բան աչքովս չընկավ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (23.10.2015)

Էջ 23 23-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.12.2017, 13:05
  2. Փնտրում եմ
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.10.2008, 11:30
  3. Փնտրում եմ
    Հեղինակ՝ DVG, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.12.2007, 18:32
  4. Փնտրում եմ…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.10.2006, 19:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •