Ուրեմն՝ մի թեթև վերլուծության ենթարկեցի 2000-2005թթ. խաղերը, վերհիշեցի էն հին ու բարի ժամանակները, երբ ես դեռ GeForce 2 32Mb էի քշում, նոստալգիայի մեջ ընկա ու սենց մի ցուցակ կազմեցի: Հատ-հատ երկար չեմ գրի՝ որ մեկը ինչու ա ստեղ հայտնվել. ցանկության դեպքում ամեն մեկի մասին կարելի ա էջերով գրել: Հիմնականում (մի իննսունհինգ տոկոս) բոլոր նշվածները խաղացել եմ, շատերը՝ մի քանի անգամ. մի քանիսը (ասենք՝ GTA-ները) ստեղ եմ մտցրել, որտև ահագին հայտնի ու լավ խաղեր են, ու ես չեմ խաղացել, որտև ուղղակի էդ ոճը չեմ սիրում: Նույն պատճառով էլ ստրատեգիաները ստեղ հատուկնենտ են, իսկ գոնկա ու սպորտ ընդհանրապես չկա:
ministr, 2004-2005-ի խաղերի մի մասը վիդեոքարտդ կարող ա արդեն չքաշի: Էդ վախտ արդեն F.E.A.R.-ի նման մոնստրներ էին հելնում:
Էս էլ իմ «հին ու բարի ժամանակներ» ցուցակը: Էն որ էն վախտ խոտը ավելի կանաչ էր, մանդարիններն էլ՝ ավելի քաղցր, էդ շարքից

:
Half-Life - Կոնկուրսից դուրս՝ իր երկու ադդ-օններով (Blue Shift, Opposing Force):
2000Hitman: Codename 47 - Հիթմեն ձյան ա: Ագենտ 47, կայֆ:
Ground Control - Ընտիր ստրատեգիա ա: Էն ժամանակ գնահատող չեղավ, տենց էլ մոռացվեց:
2001Commandos 2: Men of Courage - Առաջին սերս ա: Շեդևր: Մինչև վերջերս խաղում էի:
Sid Meier's Civilization 3 - Գորձ: Բայց ավելի լավ ա միանգամից Play the World-ին հագնել

:
Aliens vs. Predator 2 - Ընտիր խաղ ա: Երեք առանձին կամպանիա ունի՝ զինվորի, ալիենի ու պրեդատորի համար՝ մեկը մյուսից լավը: Գրաֆիկան 2001-ի համար շատ լավն էր համարվում:
Stronghold - Վատ ստրատեգիա չի:
Medal of Honor: Allied Assault - Պծիչկայի համար:
2002Mafia - Շեդևր: Ով չի խաղացել՝ ամոթ իրան

: Սյուժեն, գրաֆիկան (2002), ամեն ինչը՝ մահ:
Syberia - Շեդևր: Բառիս բուն իմաստով. սենց սիրուն խաղ չկա: Ադվենչըր քվեստ ա: Ահավոր աննկարագրելի լավն ա, ով խաղացել ա՝ կհաստատի:
Hitman 2: Silent Assassin - Ընտիրագույն խաղ ա: Հիթմեն Հիթմեն մինչև վերջ: Ամեն աշխարհը մի հատ պուճուր հրաշք ա:
Civilization 3: Play the World - Ասելու բան չունեմ

:
No One Lives Forever 2 - Շութեր ա: Հումորը՝ վեռչ

: Մի անգամ են անցել, հիմա կարոտում եմ

:
Silent Hill 2 - Ասում են՝ աշխարհի ամենալավ սարսափ խաղերից ա: Չեմ խաղացել, չգիտեմ: Բայց հավատում եմ: Չեմ խաղացել, որտև վախում էի, էլի

:
Post Mortem - Էլի քվեստ: Ռեյտինգները միլիոն են: Ես չեմ խաղացել, բան չեմ կարող ասել:
Spider-Man: The Movie - Շատ լավ խաղ էր, ինչքան էլ զարմանալի ա (կիոյի հիման վրա ա, դրա համար): Կարելի ա Գոբլինով էլ խաղալ:
Medal of Honor: Allied Assault - Spearhead - Պծիչկայի համար:
2003Tom Clancy's Splinter Cell - Ստելսի գագաթնակետն ա: Լրտեսական կայֆեր, գլուշիծելներ, գիշերային տեսողություն, տեխնո-նինձա թաշախուստ: Գորձ:
Vietcong - Վիետնամի պատերազմ, շութեր, բանակային կյանք, ջունգլիներ, թունելներ, M16: 2003-ի ամենալավ ու որակով խաղերից էր:
Freedom Fighters - Սովետը Ամերիկան գրավում ա, ամերիկացիք փողոցներում վայեվատ են անում: Թիմային շութեր երրորդ դեմքից: Թույն խաղ:
Call of Duty - Ամեն ինչ պարզ ա:
Prince of Persia: The Sands of Time - Էլի ամեն ինչ պարզ ա:
Max Payne 2: The Fall of Max Payne - Պարզ ա, չէ՞

:
Commandos 3: Destination Berlin - 2-րդ ին չի հասնի, բայց դե գորձը մնում ա գորձ:
Rise of Nations - Վատ ստրատեգիա չի, խաղացել եմ:
Grand Theft Auto: Vice City - Չեմ սիրում, բայց շրջանցել չէի կարող:
Star Wars: Jedi Knight - Jedi Academy - Աստղային պատերազմները սիրողները էս էլ կսիրեն: Լուսային թրեր, ՈՒԺ, եսիմինչ... Ինձ որ շատ դուր եկավ:
2004Half-Life 2 - Անպայման, ցանկացած դեպքում խաղալ: Տասնամյակի խաղերից ա:
Prince of Persia: Warrior Within - Առաջինը, օրինակ, ինձ էդքան դուր չեկավ: Երրորդն էլ: Երկրորդից լավը չկա: Կոմբոները, սյուժեն, վիդեոները, թրով տալ-կիսել... Էլի եմ ուզում խաղալ

:
Painkiller - Հին քյառթու կրակոցիների նման կրակոցի: Ժամանակ անցկացնելու համար սրանից լավ բան չկար: Շատ լավն ա: Մանավանդ հակառակորդիդ ցցանետով (բա՞

) պատին մեխելու կայֆը:
Syberia 2 - Սրա մասին բան չեմ գրի: Եթե առաջինը խաղացել եք, անհնար ա, որ չուզենաք էս խաղալ:
Far Cry - Շատ սիրուն խաղ ա, 2004-ի ամենասիրուներից, երևի: Բայց էդքան էլ հետաքրքիր չի: Շութեր: Ջունգլիներ, ծով, պլյաժ, սառոչկա-շորտիկ ու լիքը մուտանտ:
Doom 3 - Էլի սիրուն խաղ, բայց էս անգամ՝ մութ ու մթամ վախենալու շութեր: Տիեզերքի ու դժոխային ուժերի մասին: Անունը մենակ հերիք ա:
Chronicles of Riddick: Escape from Butcher Bay - 2004-ի գյուտերից ա էս խաղը: Ընտիրագույն խաղ ա: Դում 3-ից լավն էր իմ համար՝ հաստատ:
The Suffering - Մահացու լավ շութեր ա երրորդ դեմքից: Սարսափ: Բանտում, որտեղ երկար տարիներ մահապատիճներ են արել, հանկարծ մոնստրներ են հայտնվում: Ամեն մահապատժի տեսակի համար՝ մի հրեշ: Ինձ տարել էր:
Ground Control 2: Operation Exodus - Խեղճ Գրաունդ Կանտրոլի շարունակությունը: Լավ, հավեսով, ճիշտ ստրատեգիա ա:
2005Call of Duty 2 - Խոսքերն ավելորդ են, ոնց որ ասում են տափակ հաղորդավարները

:
Tom Clancy's Splinter Cell: Chaos Theory - Հիմա արդեն չեմ հիշում, առաջինի նման չի տպավորվել մեջս, բայց որ մակարդակ խաղ ա՝ հաստատ ա: Ընդմիշտ Սեմ Ֆիշեր: Երկորրդը, ի դեպ, էն չէր:
Sid Meier's Civilization 4 - Դե Ցիվիլենք են, էլի

:
Fahrenheit - Այ էս մեկը շատ հետաքրքիր պրոյեկտ էր: Ավելի շատ ինտերակտիվ կինո էր, քան թե՝ խաղ: Հետաքրքիր, կլանիչ, թույն բան ա: Երաժշտությունը մինչև հիմա հիշում եմ:
Psychonauts -Էս խաղի մասին առանձին պիտի ասեմ: Էս խաղը, գնահատել կարողացող մարդու համար, բոլոր ժամանակների ամենա-ամենալավ խաղերից մեկն ա դառնում: Իմ համար որ տենց ա: Սենց բաներ էլ չեն սարքում, ափսոս: Բոլոր առումներով գլուխգործոց ա: Նոստալգիա ա մոտս, մի խոսքով: Կարելի ա քաշել էլի խաղալ:
F.E.A.R. - Էդ տարվա ամենասիրուն ու ամենածանր խաղն էր՝ կոմպի պահանջների առումով: Գերբնական երևույթների, սպեցնազի ու պուճուրիկ, մեռած ու շատ վախենալու աղջկա մասին:
Quake 4 - Շատ որակյալ շութեր էր: Մենակ մի տեսարանի համար արդեն արժի ինստալ անել (խաղացածները գիտեն՝ որ

):
Prince of Persia: The Two Thrones - Ինձ որ էդքան դուր չեկավ: Երկրորդը ավելի լավն էր:
Grand Theft Auto: San Andreas - Էլի ուղղակի գրել եմ:
Էջանիշներ