Վերջին ժամանակներս շատ ավելի հաճախ եմ լսում այս կամ այն մարդուց, որ ICQ-ի հետ կապված խնդիրներ ունեն: Նրանք ներվայինանում են, կատաղում, վերջում էլ անջատում այդպես էլ չմիացած ICQ -ն ու գնում այլ գործերով զբաղվելու: Սրա հետ մեկտեղ ավելի ու ավելի հաճախ եմ լսում QIP ծրագրի մասին: Չդիմացա, որոշեցի քաշել ու փորձարկել և արդեն երկու օր է օգտագործում եմ QIP: Չնայած նրան, որ հնարավորությունները շատ ավելի շատ են, քան ICQ-նը, այս ծրագիրը շատ ավելի քիչ պահանջներ ունի: Սխալները շատ ավելի քիչ են: ICQ-ից օգտվողների գրառումը ուղարկելու հետ կապված հիմնական խնդիրը բացակայում է: Եվ սա դեռ ամենը չէ: Կարճ ասած, քաշեք ու ինքներդ համոզվեք:![]()
Ձեր մոտ պիտի լինի Windows 2000 կամ ավելի բարձր:
http://qip.ru/downloads.html
Էջանիշներ