Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ՄեդԱսիստ» Բժշկական կենտրոնում իրականացվում է նոր լաբորատոր հետազոտություն՝ ստրեպտոկոկի հայտնաբերման արագ թեստ (ստրեպ թեստ), որը լայնորեն կիրառվում է աշխարհի բոլոր զարգացած երկրներում և հատկապես արդիական է մանկաբուժական պրակտիկայում։
· Ի՞նչ է ստրեպ թեստը
Ստրեպ թեստը թույլ է տալիս 5-10 րոպեների ընթացքում հայտնաբերել ստրեպտոկոկ մանրէն բկանցքում(կոկորդում), որը հանդիսանում է տոնզիլոֆարինգիտների (անգինա), ռևմատիզմի, գլոմերուլոնեֆրիտի, և այլ հիվանդությունների հարուցիչը։ Այս վարակը հաճախ զուգորդվում է ջերմության բարձրացումով, կոկորդի ցավով և այլ նշաններով։
· Ինչ՞ու է կատարվում ստրեպ թեստը
Ստրեպ թեստը կատարվում է պարզաբանելու, թե արդյո՞ք տվյալ հիվանդությունը (անգինա կամ տոնզիլիտ, ֆարինգիտ) պայմանավորված է ստրեպտոկոկ մանրէով, թե վիրուսային վարակով, ինչը որոշիչ դեր ունի արդյունավետ բուժման ընտրության հարցում։
· Ստրեպ թեստի արդյունքները
Եթե թեստի արդյունքում հայտնաբերվում է ստրեպտոկոկային վարակ երեխայի բուժումը կազմակերպվում է համապատասխան հակաբիոտիկներով (անտիբիոտիկներով), ինչը թույլ է տալիս խուսափել ստրեպտոկոկային վարակի այնպիսի լուրջ բարդություններից, ինչպիսիք են սրտի և երիկամների հիվանդությունները, հակառակ դեպքում հակաբիոտիկով բուժումը ոչ միայն չի օգնի ձեր երեխային, այլ կվնասի նրան։
Կուզենայինք ևս մեկ անգամ հիշեցնել, որ հակաբիոտիկով բուժվելու որոշումը, նրա խումբը, չափաբաժինը և ընդունման ժամկետները պետք է կայացնի միայն բժիշկը, ինչը թույլ կտա խուսափել անհիմն ընդունած հակաբիոտիկների բազմաթիվ բարդություններից։
Հարցերի դեպքում զանգահարել “ՄեդԱսիստ” Բժշկական կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով` 010 54 25 26, 010 54 68 93
Էջանիշներ